User Tag List

Էջ 25 37-ից ԱռաջինԱռաջին ... 1521222324252627282935 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 361 համարից մինչև 375 համարի արդյունքները՝ ընդհանուր 553 հատից

Թեմա: Օրերից մի օր

  1. #361
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ***
    Տեսնես կհանդիպի՞ ինձ երբևէ մի մարդ, ում չկարողանամ ներել: Ինչու՞ չեմ կարող համակերպվել մարդու մեջ ապրող վատի հետ:
    ***
    Ամոթ ինձ՝ բայց էլի չկարողացա: Չկարողացա պայքարել ու հանձնվեցի: Էլի նախընտրեցի անել այն՝ ինչ ուզում եմ, իսկ էսքան օրերի կամքի ուժը... երևի հօդս ցնդեց: Չգիտեմ՝ կոնկրետ ժամանակ չեի դրել վրաս, բայց մտքովս չէր անցնում, որ էսքան կարճ կտևի: Ախր անցած տարի ո՞նց կարողացա: Գուցե հիմա ավելի՞ բարդ էր: Արդյո՞ք սա «իրականության աղավաղման դաշտ» էր՝ թե՞ լավ էլ հնարավոր էր, եթե փորձեի: Ստացվում էր ախր: Ուղղակի չուզեցի շարունակել, չկարողացա «ծանրաբեռնել»: Այ հիմա՝ պարտականությունից հրաժարվելով՝ իսկապես աղավաղեցի իրականությունը, այլանդակեցի, ճմրթեցի, ճղրտեցի ու... մարդ տեսնել անգամ չի ուզի: Ո՞ր մի խելոք երեխան կեսից կհրաժարվեր հաջորդ օրվա դասերը պատրաստել ու գրքերը կողք կշպրտեր:
    Էնպես չի, որ վերջնականապես հրաժարվել եմ, բայց էս թեթևացմանը, էն էլ էսքան շուտ... դժվար թե արժանի էի:
    ***
    Էսպես էլ՝ երկար ընդմիջումից հետո բացվում է 25-րդ էջը: Կփակվի նույն կերպ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մուշու (22.10.2016), Նիկեա (14.10.2016)

  3. #362
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիտեմ՝ նորություն չունեմ ասելու

    Կուտակումներ ուտելու նոր եթերաշրջան: Բայց արդյո՞ք երջանիկ կլինեմ, եթե էս տարվա խոստացածիս պես՝ ջնջեմ բոլորը: Ախր մի բան էլ իմ մեջ դատարկվեց, առաջինի ավարտվելուց: Չգիտեմ՝ բայց երջանիկ էի, երբ սկսվեց: Երջանիկ էի նոր բացման ու երևի նաև՛ էն բանի համար, որ կդատարկվի՝ էլ չի անհանգստացնի: Լավ, իսկականից ինչևէ՝ կարևորը ներկա երջանկությունն ա, թե հետո ինչ կլինի, հետո կերևա: Գուցե սրանով ավարտվեն բոլոր կուտակումները, բայց ոչինչ էլ կորած չլինի:

    Իսկ այ ինտերնետային էջերի ու օրեցօր սպառվող խաչբառների հախից ո՜նց եմ գալու: Դա արդեն մի քիչ բարդ ա: Ոչ էլ կարողանում եմ օրագրերը միանգամից կարդալ՝ հետաքրքիրը միշտ մնում ա կայֆ պահերին:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (22.10.2016)

  5. #363
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջ տուր: Հերիք ա հավատաս քո հեքիաթներին: Մեկ ա չի լինելու, դու էլ լավ գիտես: Մոռացի ու լուռ շարժվի գետի հունով՝ ուր որ քեզ կտանի: Հերիք ա հույսեր փայփայես, հոգնի վերջապես: Քո համար չկա, չի եղել ու չի լինի իրականության աղավաղման դաշտ: Ո՞վ ա ասել, որ ուրիշների թելադրանքով շարժվելուց երջանիկ չես լինի: Ու ընդհանրապես, դու ուրիշ տարբերակ չունես: Ու իզուր ա հույսը գալիս էն ժամանակ, երբ հիասթափվում են: Պետք ա ինքն էլ ընդունի ճշմարտությունը ու գլուխը կախ, թողնի գնա: Պետք ա իրան հասկացնել վերջապես, որ իր առաջ դռները փակվել են վերջնականապես: Ինչքա՞ն կարելի ա խաբվել էդ անտերից: Խոստացածներից քանի՞ անգամ ա օգնել:

    Երջանիկ եղի եղբայր: Ց
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (15.11.2016), Մուշու (28.10.2016)

  7. #364
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ձանձրալի ա չէ՞:

    Չզարմանաս, եթե մինչև տարվա վերջ ոչ խոստացածիդ պես ավարտես անցյալ տարվա վերջերի կուտակված playlist-ները ու եթե էդպես էլ չհաջողացնես նորությունների համար ժամանակ գտնել: Չզարմանաս:

    Հա, խոստումները ոչինչ չեն փոխի, միայն սահմանափակումների ու ճնշումների մեջ կպահեն: Սեփական ցանկություն ա պետք: Իսկ ի՞նչ ա դրա ուզածը՝ քնել: Հենց Մուշուի ստորագրության քնից ա ուզում: Ու եթե անգամ ես չտեսնեի մինչև հիմա էդ ստորագրությունը՝ երևի էլի նույն բանն ուզեի: Անհնարին բանը:


    Հուսով եմ վաղը շատ բաներ կստացվեն:
    Հուսով եմ էս փդած վիճակն էլ կանցնի-կգնա:
    Ժամանակին չգիտեի ինչ էր պետք անել ու ոնց անել, հիմա էլ իհարկե չգիտեմ անցյալում ոնց էր պետք վարվել: Բայց գիտեմ, որ էդ սխալներիս պատճառով ուշացա: Ուշացա ու հիմա հետ եմ մնացել: Անվերադարձ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (15.11.2016), Mr. Annoying (28.10.2016), Մուշու (28.10.2016)

  9. #365
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ե՞րբ ես համակերպվելու: Ե՞րբ ես սկսելու ամեն ինչին անտարբեր նայել: Միևնույնն ա`երջանիկ չես լինի, ուզածիդ չես հասնի եր-բեք: Ինչի՞ դա չես հասկանում այ պնդաճակատ: Ո՞նց չես հոգնում ախր, հաճու՞յք ես ստանում: Իսկականից ե՞րբ ես մեծանալու: Հոգնել եմ քեզանից ու բոլորից:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  10. #366
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարի լույս Մասիիս

    Հիանում ես, պլանշետի ու ականջակալներին անձայն ձայնակցում` => գոլորշի արտաշնչում: Ու ոչ մեկ` բացի նշածդ ընկերներից քեզ չի տեսնում ո չի լսում: Երանություն:

    Իսկականից շատ լավ ա, որ տաքերը էլի ընկնում են:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (03.11.2016), Մուշու (03.11.2016), Նիկեա (03.11.2016)

  12. #367
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խոստումները շարունակվում են, բայց արդեն չեմ նեղվում չկատարելուց, կամ կիսատ թողնելուց: Ոնց որ ոչ թե խոստում լինի «պիտի անես», այլ փորձություն «տեսնենք կանե՞ս, թե՞ չէ»: Ու ես կարծես թեթև եմ դա տանում... անամոթաբար:

    Սաղ հեչ, բայց գործերից մեկը կարծես ամեն օր առաջ ա գնում ավելի ու ավելի հրաշալի ձևով: Ախր ո՞նց չուրախանաս դրա նման հաջողություններից՝ չնայած դեռ շատ շուտ ա ոգևորվել: Չգիտեմ ինչու կարծում եմ, որ հաջորդ տարի պատրաստ կլինի: Բայց չի բացառվում, որ սա էլ կլինի կիսատ խոստումներիցս:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (15.11.2016), Մուշու (15.11.2016)

  14. #368
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անպետքության գերզգացում այս տարի: Հատկապես խոսել պետք չի՝ շփվել: Ամենավատ հետևանքը հենց դա կլինի:
    Ինչու՞ մարդ ակամայից չի կորցնում իր լեզուն՝ երբ դա պետք ա լինի: Ինչու՞ ամեն ինչ լինի ավելի վատ, երբ հնարավոր էր դա կանխել: Ինչու՞ ճակատագիրը չի կանգնեցնում այդտեղ՝ չի լռեցնում երբ միամիտ, բութ անձնավորությունը ոչինչ չի հասկանում, մտքով եկածն ասում ա հետո նոր մտածում այդ մասին: Ճիշտ չի ախր, հեչ ճիշտ չի:

    Գոնե կարողանայի քնել: Չնայած էդ դեպքում է՛լ ժամանակ կսպանեի, ինչպես հիմա եմ սպանում՝ ինչքան էլ չեմ մոռացել թե ինչեր պիտի անեմ էս հինգ օրը:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 14.11.2016, 11:14:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (15.11.2016), Mr. Annoying (14.11.2016), Մուշու (15.11.2016), Նիկեա (15.11.2016)

  16. #369
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն ինչ կարծես գնում ա դեպի լավը: Դե իհարկե, եթե տրամադրությունդ համապատասխան լինի, էլ ի՞նչ խնդիրների մասին ա խոսքը: Անգամ խանգարող հանգամանքները իրականում օգնող են, որովհետև որոշել էիր այդպես դիտարկել: Ու կարծես իսկապես ուզում ես երկար տևի, ուզում ես որոշածիդ պես հաջորդ տարվան չթողնել ոչ մի կուտակում, ամեն ինչը լինի նոր, լինի հաճելի ու ուրախացնող:
    Ուղղակի երջանիկ եղի, եթե անգամ մտածում ես, որ երբեք չես հասնի այդ երազանքիդ, ավելի լավ է մոռանաս, քան տանջվես: Դու ուրիշների պես չես, չես կարող պայքարել ու պնդել, բայց ի սեր Աստծո, գոնե մի եղի car u naxandz: Գոնե ուրիշներին մի խանգարի:


    Guarda dove vai մի խոսքով:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (28.11.2016), Մուշու (11.12.2016), Նիկեա (30.11.2016)

  18. #370
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու էլի նույնը Օմօ ջան՝ իսկ ես կարծում էի էս վիճակը անցյալում ա: Էլի ուզում եմ մի բան պատմեմ, բայց ասելիք չկա՝ նորություն չկա: Ու էլի չեմ կարող լռել:

    Արդեն հինգերորդ անգամ (սիրածս թիվը), մեծամասամբ ուրախ Բույնովը ստիպեց վերադառնալ էս տխուր, սիրուն նոտային: Գուցե վերջինը չի:

    Խոսքեր, որ ինքս ասելու պատճառ չեմ ունեցել ու գուցե չունենամ էլ երբևէ:


    Լավն էր նախորդ շաբաթը՝ իրոք շատ լավն էր: Ազատ, թեթև ու երջանիկ: Ու հաջորդն էլ էդպիսինը կլինի: Վայ, 6-րդ «Для тебя»-ն ա գնում... իսկ մինչ այդ պետք ա սպասեմ ևս հերթական հինգ օրը՝ վայ... էլի էս անդավաճան թիվը: Հավես ա, թեկուզ առանց կոմպի՝ պլանշետով, իմ երգերով, իմ կյանքով, խաղաղությամբ: Ու մենակ մի բան էր անհանգստացնում օրվա վերջում, որ հասցնեի գրել: Ու հասցնում էի: Բա ինչքա՜ն թեթևացա, երբ ուրբաթ օրը արեցի, երկու օր կարող էի չմտահոգվել: Հիմա էլի ամեն ինչ առաջվա պես ա՝ մտադրություններ, պլաններ, նպատակներ ու չեմ հասցնում, չեմ հաջողացնում, չեմ կառավարում ժամանակը: Չեմ հոգնու՞մ կրնելուց ու մեղադրելուց, որ վաղուց նորմալ չեմ կարդում: Չեմ հոգնու՞մ հետաձգելուց ու տխրելուց: Չեմ հոգնու՞մ գլխացից, որ իմ պատճառով ա լինում՝ չնայած ոչ ամեն օր: Ու երևի միշտ խոստանում եմ «վաղը ավելի լավ կլինի»:
    Rosetta Stone-նն էլ կորցրել ա հիշողությունը՝ ես էլ հետը: Ի՞նչ արած, դա նշան ա, որ պիտի կրկնեմ՝ շատ բաներ ու շատ կրկնեմ: Ախր ինձ սենց թե նենց անհանգստացնում էր էդ լեզուներից ոչ քիչ բաներ մոռանալու փաստը: Այ սա, ինչքան էլ ծանր տանեի սկզբում, հիմա կարող եմ ասել, որ լավ նորություն ա:

    Դեռ էսօր էլ չեմ գրել, չեմ աշխատել:

    Ինչևէ՝ մինչև էսքանը գրեցի Բույնովի տրամադրությունն էլ փոխվեց: Դե ի՞նչ արած, ինչքան էլ դա իմինի վրա չազդի, բայց էլի ստիպում ա կրկնել: Ի՞նչ արած՝ Пусть


    Իսկ սրանից հետո բամբուկ ենք դառնալու
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (05.12.2016), Մուշու (11.12.2016)

  20. #371
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն ժամանակ տեղի ունեցածը շատ խորը հետք թողեց՝ տարիներով չմոռացա: Հիմա ա, որ կարծես այդ ամենը ինձ պետք չի: Բայց դա հո չի՞ նշանակում, որ ժամանակի ընթացքում չէի հասկանա... թե՞ նշանակում ա: Քանի՞ միլիոն անգամ եմ համոզվել, որ ինչ լինում ա, հենց էնպես չի լինում: Իսկ եթե անգամ ամեն ինչ այլ կերպ ընթանա՞ր... դե թող ընթանար է՜, եթե դա էր ճիշտը: Ինքնուրույնի տարբերակը չկա:


    Կլինի՞ երբևէ էն, ինչ էսօր մտածեցի: Արդեն բոլորովին չի բացառվում՝ փոխվել եմ: Ամեն ինչն ա՞ էսպես ժամանակավոր: Իսկ եթե մի օր էլ ներկայիս ունեցա՞ծը կորցնեմ՝ չնայած չեմ կարծում: Ու ընդհանրապես՝ քանի դեռ այն ձեռքերումս ա, ավելի լավ ա վայելեմ: Հիմա շատ սխալներ կան: Էնքա՜ն կուզեի տեսնել թե ո՞նց են զարգանալու առաջին պատմության իրադարձությունները, ո՞նց ա էս ամենը ավարտվելու, կմոռանա՞մ երբևէ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (11.12.2016)

  22. #372
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև եղբա՜յր, շնորհավոր ծնունդդ:

    Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ դու դա ես եմ ու եսս էլ դու: Ու տարօրինակ չի, որ էսօրվա именинник եղբայրը ավելի հարազատ ա՝ քան երեկվանը, որ... լավ արի չհիշենք այդ մասին...
    Հինգ տարի Օմօ, հինգ տարիիի: Ո՞նց թռան: Ինչի՞ հասանք էս ընթացքում, ինչքա՞ն հաջողությունների: Զիռո՞ու: Դե պարզ ա՝ հաջողություններն ու անհաջողությունները գրառում կատարելուց չեն կախված, այլ պիտի գրառումները կախված լինեն դրանցից:
    Գիտե՞ս, դեռ երեկ էի հիշում: Անցած տարվանից կաս հեռախոսիս reminder-ում՝ էն պահից ինչ ֆեյսբուքը հիշացրեց:

    Իսկ ինչքա՜ն բաներ ունենք միասին անելու առաջիկա տարիներին: Կարծես ամեն ինչ նոր ա սկսվում չէ՞:


    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մուշու (11.12.2016), Նիկեա (13.12.2016)

  24. #373
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տարեվերջյան

    Սենց թե նենց խոսելու էինք այդ մասին Օմօ Պապի ջան: Գիտեմ, դու էլ ես հավատում ու սպասում այս հրաշքին:

    Դե արի երկուսով կրկնենք՝ «լավ ա լինելու»
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  25. #374
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարի երեկո:

    Գիտե՞ս, ուզեցի տեսնել, թե ինչպե՞ս էի սկսել նախորդ տարին քեզ հետ: Արդյունքում հերթական անգամ ապացուցվեց, որ ես կորցրել եմ ամոթի զգացումը ու ավելի լավ կլինի ոչինչ էլ չխոստանամ: Միևնույնն ա դա՛ չի, որ ընդունակ ա ինձ փոխելու:

    Իսկ հիմա էլի էս եմ լսում:


    Հիմա ես հավատում եմ նորությունների սեզոնին:
    Տարվա համարյա առաջին օրը ես հասկացա՝ ավելի ճիշտ կարծես առաջ էլ գիտեի, ուղղակի էդքան չէի խորանում: Մի խոսքով՝ հասկացա, որ ինչ-ինչ, բայց շատ լավ երևակայություն ունեմ: Հիմա ասում եմ, որ կարող եմ օրեցօր ավելի լավացնել:
    Իսկ էս գիշերն ինձ ըստ երևույթին որոշեց ևս մի հույս, ևս մի շանս տալ՝ ապացուցել, որ դեռ չի կորել կամքի ուժը: Դեռ կարող եմ սխալ քայլից ինձ հեռու պահել ճիշտ ժամանակին:

    Դեռ անցած տարի էի հասկացել, որ ես արդեն կարող եմ ճիշտ կողմնորոշվել թե ովքե՞ր են ինձ պետք, ինչի՞ համար ու թե ինչպե՞ս վարվեմ հարկ եղած դեպքում:
    Մնաց կարողանամ փոխվել: Ուժ գտնեմ իմ մեջ և դադարեցնեմ երեխայություններս:

    Ամեն ինչ լավ կլինի:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (08.01.2017)

  27. #375
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էջավերջյան բարև:

    Ես գուցե շատ բաներ եմ սկսել մոռանալ էս տարի: Բայց դա ոչ միշտ ա վատ Օմ ջան՝ եթե անիմաստ ժամանակի կորուստ ա լինելու: Այ ուրիշ հարց ա, որ վերջը էլի անդրադառնալու եմ էդ անիմաստին:

    Էն, որ անցած շաբաթ ուզում էի ի՛մ նոր տարին քեզ հետ նշել, էդ անիմաստներից չէր՝ բայց մտքիցս թռավ: Ինչևէ, կարծես դեռ նոր տարին նորմալ չի եկել էդ օրվանից: Նոր, ավելի ու ավելի նոր բաներ, ինչքան շատ էդքան լավ Օմօ ջան: Այդ թվում նաև հին մոռացվածները:
    Հարցնում ես ինչի մասին ա խոսքը՞, իբր թե չհասկացար, որ երաժշտության: Եթե էս 7 օրերի պես հիմնականում Аэростат-ը լինի, բա ալբոմնե՞րը ով կհասցնի, բա երգե՞րը: Ավելի լավ չի՞ մեկը մյուսին չխանգարի եղբայր:
    Հիմա ես առաջվա պես հավատում եմ, որ նոր շաբաթով նոր կյանք, նոր տարի ու նոր օր ա սկսվում:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Marcus (30.01.2017)

Էջ 25 37-ից ԱռաջինԱռաջին ... 1521222324252627282935 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Անցած - գնացած օրերից
    Հեղինակ՝ Lusinamara, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 15.10.2011, 15:12
  2. Արձակ. Մեկն Այդ Օրերից
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.11.2010, 14:30

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •