User Tag List

Էջ 24 37-ից ԱռաջինԱռաջին ... 1420212223242526272834 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 346 համարից մինչև 360 համարի արդյունքները՝ ընդհանուր 553 հատից

Թեմա: Օրերից մի օր

  1. #346
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բարև համար 24:
    Իսկ ո՞վ ա հիշում մեծն Գարիին

    ..........Սերիալում...................Ֆիլմում:



    Իսկ եթե լուրջ՝ հոգնել եմ ինձանից ու դա քանի գնում ավելի ա ամրապնդվում: Ամենատխուրն էլ էն ա, որ ոչինչ չեմ կարող անել, բացի «լացելուց»: Ամեն ինչից եմ սկսում հոգնել: Ճիշտ ա, հնարավոր ա շուտով նոր շրջան բացվի՝ նորությունների շրջան, բայց կարծես նույնիսկ դրա հավեսը չունեմ: Ոչ էլ քանի դեռ իմ աչքով չեմ տեսել՝ լիովին վստահ չեմ, որ անցյալում են կուտակումները: Կարող եմ միայն ասել, որ մոտ է ավարտը, բայց ի՞նչ կլինի դրանից հետո: Անիմաստ ա ամեն մի գործողությունը, ոչ մի քայլը իրենից ոչինչ չի ներկայացնում... ՓՈՒՉԻԿ Ա ՓՈՒՉԻԿ:


    Վերջին խմբագրող՝ Smokie: 15.08.2016, 20:50:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (15.08.2016), reminilo (15.08.2016), Նիկեա (15.08.2016)

  3. #347
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան ասեմ` իմանաք

    Աչքիս ես քանի գնում` ավելի դյուրագրգիռ եմ դառնում: Հեշտությամբ կարող եմ մտովի կատաղել փոքրիկ ու չնչին բանից, ոնց որ Ավետիք Իսահակյանի "Ծառա Սիմոնը" կարճ պատմվածքում ա լինում: Բարեբախտաբար ոչ մեկ դա չի տեսնում/լսում, բայց եթե հանկարծ էդ պահին նայեն դեմքիս, չեմ էլ ուզում պատկերացնել ինչ շոկ ա լինելու: Ու բնականաբար փորձելու են պարզել, թե ինչու՞մն ա խնդիրը ու ես իհարկե ուրիշ ճար չեմ ունենալու` էլ ոչինչ չեմ կարող հորինել:
    Վախենում եմ արդեն, ինքս ինձանից եմ վախենում: Ինչ կլինի, եթե մի օր էս ամենն էնպես ամրապնդվի, որ ակամայից բսրձրաձայն արձագանքեմ: Ուժըս: Վախենում եմ, որ դեռ երկար ժամանակ խելքի չեմ գա ու մի օր իմ պատճատով կտուժեն անմեղ մարդիկ: Ոոոնց եմ ցավեցնելուու:

    Գժվել կարելի ա, երբ չգիտես ինչ անել ինքդ քո հետ: Ու ես գժվել եմ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (20.08.2016), GriFFin (21.08.2016), kitty (20.08.2016), Նիկեա (20.08.2016)

  5. #348
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի անչափ հաճելի անձնավորություն կա՝ իրեն իհարկե շատերդ գիտեք: Ու իհարկե սա ես կարող էի գրել «Նա ում մասին ուզում եմ խոսել» թեմայում, բայց քանի որ այս գրառումը որքանով համապատասխանում ա իր ինքնությանը, ոչ պակաս էլ Օմօյիս ոճի հետ է համահունչ` թող վերջինիս էջերից մեկը զարդարվի մեր հերոսի անունով:

    Այսպիսով. Բարև Նիկուշ:

    Իսկ ես երկու-երեք, թե չորս ժամ առաջ նորից մեր նամակներն էի կարդում: Հուլիս-օգոստոսյան երկար, բարի ու դրական նամակները: Հերթական անգամ համոզվեցի, որ այդ հիին-հին ժամանակներից եկած հրաշքները, որ ամեն օր չենք ստանում, իրականում զրույցից շատ ավելի բարձր են ու ընդհանրապես՝ ամեն ինչ արժեն: Կարդում էի ու ժպիտը դեմքիցս չէր իջնում, ուզում էիանպայման կիսվել էդ պահի զգացողություններով: Նման պահերին դիմացինը շատ ավելի հարազատ ա թվում, քան էն օրերին, երբ կարող էիր ամեն օր իրեն չատով գրել: Չէի պատկերացնի, որ մի քիչ հեռուանալուց մարդիկ կարող են էլ ավելի մոտենալ:՚ Ու որքա՜ն հաճելի ա հենց մեր Նիկիի պես պայծառ շողիկի շնորհիվ հասկանալ այս ամենը, իրենի՛ց սովորել նման բաներ: Ու էլի հասկանում ես հանգամանքների բերումով՝ կյանքի թելադրանքով:
    Դեմք ջան:

    Ընդհանրապես վերջին օրերս նամակներն ինձ համար շատ ակտուալ են: Ու՞մ մտքով կանցներ, որ Վահան Տերյանը (ի դեպ հեռավոր ազգականս ա) իր նամակներում ու հետեւաբար ընկերական շրջապատում, բավականին կատակասեր մարդ էր: Ես անգամ իր ժպիտն եմ դժվարանում պատկերացնել, իսկ իրականում… որքա՜ն հետաքրքիր գաղտնիքներ կան յուրաքանչյուր մարդու ներաշխարհում:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 21.08.2016, 19:13:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (21.08.2016), Զաքար (21.08.2016), Նիկեա (21.08.2016)

  7. #349
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուզում եմ: Ուզում եմ հավատալ, որ էս շաբաթվանից իսկապես ամեն ինչ այլ կերպ ա գնալու: Հանգամանքներն էլ են էդպես դասավորվում, բայց դե մի քիչ վախ կա: Դեռ հոգնած ու զզված եմ, դեռ մնացել են քիչ թե շատ խնդիրներ՝ բայց ամեն ինչ հուշում է, որ մոտ է ավարտը: Շատ մոտ::danse
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (22.08.2016), Նիկեա (22.08.2016)

  9. #350
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հոգնել, հոգնել` այնպես հոգնել,
    Որ քնես ու ինքդ չզգաս
    Հաճելի երաժշտությունը:
    Միացնել, լսել՝ այնպես լսել,
    Որ հաճելի նինջով տարված
    Մոռանաս հոգնածությունը:


    Բա Օմօ ջան՝ ամեն ինչն ունի իր վերջը: Կարծես էլ ոչինչ՝ բացարձակապես ոչինչ չեմ ուզում: Ոչ Duo, ոչ Rosetta, ոչ Piano, ոչ Mind: Միայն երգեր ու քուն:
    Չէ՝ սխալվեցի եղբայր: Վերջ ունի միայն ցանկությունը, պարտականությունն ու գործողությունը կա ու կա:
    Ինչքա՜ն լավ կլիներ քնիդ մեջ էլ լսեիր: Երկու անհրաժեշտությունները էնպես լրացնեին միմյանց՝ համագործակցեին, որ մեկի ի հայտ գալուց, երկրորդը չկորեր:
    Ուզում էի էստեղ էլ գրել «Ի՜նչ լավ կլիներ» բայց մտածել է պետք... Արդյո՞ք լավ կլիներ, եթե ամեն մի հետաքրքրությունը երաժշտության պես առհավետ մնար քեզ հետ՝ ոչ մի կերպ չհոգնեիր: Կարծես ճիշտ ա, որ բոլոր զբաղմունքներիդ ու պլաններիդ մեջ կա մեկը՝ միակը, ամենա-ամենան, առանց որի չես պատկերացնում ապագադ: Մնացածը ժամանակ առ ժամանակ են պետք: Ուրիշներն էլ ունեն իրե՛նց ամենան
    Դե նայի տղա՝ կյանքը տեսնում ա, որ շատ բաներ չես հասկանա մինչև աչքովդ չտեսնես: Վերևի պարբերությունն էլ ինքը մտցրեց ուղեղիկիդ մեջ:

    Ախր կար՝ կար ժամանակ, երբ ինձ ոչ կարճ ժամանակով զրկում էի կոմպից ու ստացվում էր: Հիմա չեմ անում՝ գիտեմ, որ չեմ դիմանա: Առաջ գիտեի, որ բարդ կլինի, բայց հավատում ու հաջողացնում էի: Բոլոր խոստումներս են հիմա կարծես անօգուտ դարձել: Փչացա վերջնականապես:
    Ինձ հիմա մենակ պետք ա գտնել «ինչպես»ի պատասխանը: Ինչպե՞ս ուժ գտնել քո մեջ, ինչպե՞ս ձգտել ու ինչպե՞ս չհոգնել ու չձանձրանալ: Ինչպե՞ս աշխատել:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մուշու (01.09.2016), Նիկեա (26.08.2016)

  11. #351
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ***

    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    - Բարեւ, նորից մենակ ե՞ս:
    - Այո:
    - Դեռ մտածում ես:
    - Իհարկե: Չէ՞-որ հենց մտքերն են հոգուս հանգստություն տալիս:
    - Գիտեմ: Ու նշանակություն չունի տխուր մտքեր են, թե ուրախ:
    - Այդպես էլ կա:
    - Երազներ: Երազելն իհարկե վատ բան չէ:
    - Այո, շատերը կասեն, որ եթե ես այսպես շարունակեմ, կխելագարվեմ: Բայց ես հակառակ կարծիքին եմ, ես կարող էի վաղուց խելագարված լինել, եթե չմտածեի ոչնչի մասին, եթե իմ մտքում ոչինչ չլիներ, եթե հաճախ չհիշեի որոշ դրվագներ իմ կյանքից, լինեն դրանք ուրախ թե տխուր:
    - Համամիտ եմ:
    - Դու համամիտ ես, իսկ մյուսները կհասկանա՞ն արդյոք ինձ:
    - Չգիտեմ կարող է հասկանան, բայց ոչ բոլորը: Դու էլ շփվող մարդ ես, սիրում ես ասել-խոսել, նաեւ լսել, բավական է միայն մի մարդ մի թեթեւ խոսք բացի հենց այն մասին, ինչի մասին հաճախ մտածում ես եւ դու միանգամից ամեն-ինչ կասես, կբացես հոգիդ:
    - Իհարկե: Եւ անշուշտ կհարգեմ դիմացինիս, կտեսնեմ նրա մեջ լավ մարդ ու երբեւէ չեմ փոխի կարծիքս նրա մասին:
    - Ճիշտ է, նման պահերին տրամադրությունդ կբարձրանա, կզգաս, որ գտել ես մի ընկեր, որը միշտ կարող է քո կողքին լինել եւ պետք եղած ժամանակ օգնության ձեռք մեկնել ու երբեք չես ուզի հիասթափվել նրանից...
    - Այ այդ վերջինը շատ ծանր է ինձ համար, դրա համար էլ չեմ մտածում այդ մասին, չեմ ուզում մտածել, ինձ այսպես դուր է գալիս:
    - Գիտեմ, իհարկե գիտեմ:

    1 րոպե լռություն:

    - Դե՞, ի՞նչ ես անելու հիմա:
    - Իսկ ի՞նչ անեմ:
    - Անելու բան չունե՞ս... լավ մտածիր:
    - ...Ունեմ, իհարկե ունեմ, շատ գործեր կան անելու:
    - Դե ու՞մ ես սպասում:
    - Ոչ-ոքի:
    - Ուրեմն գործի անցիր:
    -
    Փաստորեն մարդն իրոք փոխվում ա: Իր կյանքն ու իրադարձությունները գուցե չէ, բայց տեսակետն ու աշխարհընկալումը, հետևաբար և բնավորությունը փոփոխական ա:
    Լսե՞լ... եթե սիրեի լսել, հավանաբար վաղու՜ց սովորած կլինեի: Կորստից տառապա՞նք, կարծես, դրան էլ եմ արդեն սովորել, դե ի՞նչ կարող եմ անել: Գործե՞լ... այ էստեղ չեմ փոխել՝ առաջ էլ էր նույն կերպ, սրանք ընդամենը խոսքեր էին:

    Հ.գ. Իսկ ես կարծում էի մի երկու-երեք էջ էլ էս օրագիրս կունենա:

    Վերևի գրառման ներքև, որը կարող էր լինել. Խմբագրման պատճառ Հին օրագրի փորփրում: Իսկ ես հուսով էի գոնե էս անգամ իդեալական, սրբագրված գրառում կլինի
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (26.08.2016), Նիկեա (28.08.2016)

  13. #352
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև Օմօ
    Գիտես չէ՞ ինչքաան վաղուց նորմալ երաժշտական գաղափար մտքովս չէր անցնում: Cover-ներ հա cover-ներ, կարող ա նույնիսկ մոռացվեն շատերը, մի կողմ դնեմ: Բայց սա... սա ուրիշ ա ախր, լրիվ ուրիշ: Ու ընդհանրապես, մինչ երաժշտությունը բոլորովին այլ բաներ են սպասվում: Չես պատկերացնի ինչքան ոգևորված եմ` մտածում էի նունիսկ բլոգ բացել, բայց արժի՞ արդյոք, եթե այլ բանի դժվար թե անդրադառնամ: Հա, երևի հենց բլոգից սկսեմ:
    Կարող ա լինել և նկար և երաժշտություն, բայց առաջին հերթին հեքիաթ` մեծ հեքիաթ: Մի խոսքով Օմ ջան... շնորհավորիր ինձ` հեծանիվ եմ հորինել:
    Հուսով եմ հավատարիմ USB-ս չի դավաճանի ու երբեք չի փչանա` միլիոնավոր երգեր/վիդեոներս ու այսօր իր մոտ տեղափոխված գաղափարներս վարի չի տա:

    Իսկ դու Duo ձյա, ինձ արդեն հոգնացրիր ու բարկացրիր: Էս շաբաթ ասելու եմ վերջ կրկնություններին, եթե անգամ 60%-ի չձգեմ: Ուրեմն ես համարյա ամեն օր չարչարվեմ, վերջերս մեկ-մեկ ձանձրույթից օգտվելով գլուխ պահեմ` իսկ դու՞...դու որոշես, որ ինձ պատժել ա պետք հա՞: 59-ը 58 հա՞: Թե ասա ի՞նչ եմ էդքան պայքարում մի հատիկ ոչ հաստատուն թվի պատճառով: Մի խոսքով` Ciao bambino sorry
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (29.08.2016), Նիկեա (29.08.2016)

  15. #353
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջ էս ժամերին մտքերով էի ընկնում` իսկ հիմա... հիմա բացի դրանից, ես սիրում եմ գիշերային ակումբը: Извращенец

    Չէ լուրջ, չգիտեմ ինչի բայց նեենց հավես ա գիշերվա հազարին բռնել ու մի երկաար բան կարդալ` մի իրապատում, մի օրագրային գրառում, մի հետաքրքիր բան: Ախր իրոք էդ ամենահետաքրքիր հատվածները` էդ համեղ պատառները պլանշետիս համար եմ պահում, իսկ հիմա արդեն սկսեցի կասկածել, որ գիշերվա համար: Մթություն, լռություն, խաղաղություն` ժամանակին ասում էի, որ մտքերս էս երեքի հետ են շատ ներդաշնակ ու հաճելի, հիմա գիտեմ, որ ոչ միայն մտքերը: Ու ինչպես մոտավոր ասել եմ վերևներում` հաճելի ա նաև ցերեկով/առավոտով քնել երաժշտության տակ:

    Թյուրիմացություններից խուսափելու համար ասեմ, որ հեչ հաճախ չի էսպիսի օրինաչափություն լինում: Սովորաբար ամեն ինչ էնպես ա` ինչպես բոլորի մոտ: Լավ, կարդալու համար ժամանակ ու ուժ երևի չմնա` բարի գիշեր
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (01.09.2016), erexa (23.09.2016), kitty (01.09.2016), Մուշու (01.09.2016), Նիկեա (01.09.2016)

  17. #354
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժամանակ դու ժամանակ
    Հերիք չի՞ դու մահանաս:
    Ա՜խ ինչու՞, ինչի՞ համար
    Դարձա բութ անհաջողակ:


    Իսկ ինչու՞մն ա խնդիրը, ի՞նչն ա ամենաշատը անհանգստացնում: Երևի Duo-ն: Ախր համ ուզում եմ պրծնի էս շաբաթ՝ հաջորդին չմնա, համ խոսքիս տերը լինեմ, բայց մի կողմից էլ... ախր հավես չկա, համ էլ էլ դժվար թե հասցնեմ: Սենց թե նենց՝ եթե անգամ ավարտվեն էս իտալերենի կրկնությունները, ուրիշ լեզուներ ու իտալերենի մյուս բաժինը կգա: Գուցե ավելի բարդ ու ժամանակատար լինի, բայց դե գոնե ինչ որ չափով նորություններ կլինեն: Կուտակումներից պրծում չկա՝ սա էլ ա մյուսների պես լցվում, հավաքվում ու չի թարմացվում:
    Իրականում էնքան էլ սարսափելի չի վիճակը, որ ուզեմ կարող եմ ամեն ինչ էնպես կազմակերպել, ժամանակս էնպես դասավորել, որ հասցնեմ առանց խնդիրների: Իսկ քո ճանկերից Բուո՝ ես դուրս կգամ, լինի էս շաբաթ, թե հաջորդ, թե մյուս:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մուշու (03.09.2016), Նիկեա (01.09.2016)

  19. #355
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենակ թե երկար տևի՝ խնդրու՜մ եմ:

    Վերջապես ամեն ինչ գնում ա էնպես ոնց կուզեի, կամ մոտավորապես էդպես: Բայց ինչու՞ ա մոտս էլի դատարկության զգացողություն ու մի բան փոխելու ցանկություն: Ինչևէ՝ առաջ հաստատ ավելի վատ էր՝ ոչ մի կերպ չէր ստացվում անել ուզածս բանը, կամ ձերբազատվել չուզածից: Հիմա վերջապես էնքա՜ն մոտ ա թվում, հանգստությունը, ներդաշնակությունը ու ներքին խաղաղությունը:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (08.09.2016), Մուշու (18.09.2016), Նիկեա (09.09.2016)

  21. #356
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կտրվել կոմպից` գոնե բալկոն, գոնե հեռվից հեռու վայելել բնությունը: Ու երբ հարցնեն ինչու՞, կդժվարանամ պատասխանել: Ինքս էլ երևի լավ չգիտեմ պատճառը` սովորել էլ եմ արդեն, ցանկությունը էլ էդքան մեծ չի:
    Իրականում ես շատ երջանիկ եմ հիմա, ամեն ինչ հոյակապ ա ու եթե աշխատեմ այդ ուղղությամբ, կարող ա գնալ հենց իմ ուզածով: Երգերը կան, նորությունները կան, զբաղմունքը կա, կան և պլանները: Վայելի ու գործի:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (13.09.2016), Micke (13.09.2016), Մուշու (18.09.2016)

  23. #357
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արագ ա լցվում էս էջը՝ բայց չէի ուզի, որ էդպես լիներ: Հազիվ դադարել էի անիմաստ գրառելը: Էն որ չես իմանում ի՞նչ ասես ու ստիպված կամ պիտի անկապորեն կրկնվես, կամ լռես:

    Հա, ի՞նչ էի ասում՝ առանձնապես նորություն էլ չի: Երբ մի գաղափար ես ունենում ու տվյալ պահին ոգևորությունը մեծ ա լինում՝ պետք ա ամեն գնով բռնես ու մի տեղ պինդ պահես, որ չմոռացվի ոչ մի մանր դետալ, նույնիսկ եթե վերջինս հետո իրենից անպետքություն ներկայացնի:
    Ասենք հաջորդ օրը էլ ավելացնելու բան չունեի բնութագրում, բայց ոչ էլ ստեղծված կմախքին կյանք տալու փորձ/ցանկություն/ժամանակ էր լինում: Ու մի քանի օրից էլ որ բլոգը բացեցի ու խոստումներ տվեցի՝ էլի չէի պատկերացնում, որ հետաձգվելու ա: Լավ չես աշխատում տղա ջան, լավ չես աշխատում:
    Ու չգիտեմ, թե սրանից հետո որքան եմ դեռ թթու դնելու: Ոգևորվածությունը տևեց մի քանի ժամ` բարեբախտաբար էդ ընթացքում հասցրեցի փրկել:
    Գուցե ավելի ճիշտ լինի, որ այլոք էլ մասնակցեն: Բայց արդյո՞ք դրված սկզբից հետո իմաստ կունենա:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (18.09.2016)

  25. #358
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էնքան անսովոր ա տեսնել, որ «Հավաքածուներ»-ի էդքան folder-ներ անհետացել են: 10 folder-ով՝ այսինքն 5 տողով քչացավ: Քչացա՞վ: Չէ հա՜, չեն ջնջվել, ուղղակի տարբեր ազգերի խմբերն ու երաժիտները, անտեսված/չլսվածները ու «Ակումբից հավաքածու»ում չեղած քիչ ակումբցիները միացան իրենց ակունքներին: Ի դեպ, ակումբը 2-րդ համարն ա այսուհետ: Բայց դե էսքան ժամանակվա սովորական տեսքը փոխվեց՝ ա՜յ քեզ դատարկություն՝ 15 բնակիչը էսքան քիչ ե՞րբ ա եղել:

    Եթե էսքան ժամանակվա պահած, թթու դրած, չդիտած, համացանցում եղած մեծ վիդեոները ջնջում էի, որ 150GB-ը սիրելի հինգով հանդերձ չքչանա (ի դեպ արդեն 151 ա)՝ որոշ դիզայններ էլ թող փոխվեն, թարմացվեն՝ ռեմոնտ մի խոսքով: Ի ուրախություն ինձ՝ դեռ կարծես շատ բաներ կան մաքրելու ու ազատելու: Գուցե օրերից մի օր էլ չլսված/քիչ լսված երգերը ուսումնասիրեմ ու որքան էլ տարօրինակ ա թվում այս պահին... ջնջեմ:

    ***
    Ընդհանրապես կարծես իմ մեջ էլ ա շատ բան փոխվել ու դեռ շարունակվում ա: Դժվարանում եմ ասել կոնկրետ ինչը՝ բայց մի ամիս առաջ էսպես չէր: Արևածագի ձգտումը ու երկու տեսակի առավոտները: Գիշերը, խավարը: Ջոբսը: Եւ իհարկե այս ամենը համեմված ցանկալի երաժշտությամբ: Ուղղակի հաճույք ստանալու հատկությունը՝ անտեսելով ամեն ինչ:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 19.09.2016, 17:30:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (22.09.2016)

  27. #359
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հակասական օր. Մեկ ափսոսում եմ կորցրածս ժամանակը, էսօր չարածս բաները, բայց մյուս կողմից էլ էսօր քիչ հաջողության չեմ հասել ախր:

    Ջոբս չկարդացի՝ մեծ բացթողում, որ կարող ա դեռ շտկեմ էս ժամին: Ավելի հեշտությամբ եմ առավոտը շուտ արթնանում, սա գուցե Ջոբսի շնորհիվ չի. բայց շատ հավես ա առավոտները կարդալ բալկոնում, համ էլ գրքի շնորհիվ օրվա ընթացքում կտրվում եմ կոմպից: Ջոբս, բալկոն, երաժշտություն, համադրելի են էլ դու սուս Թե ինչու՞ չհարմարեցրեցի էսօր, տարօրինակ ա, որովհետև ուզում էի՝ մտքիս կար ախր.
    Piano Tiles-ում և՛ լուրջ հաջողությունների եմ հասել և՛ մոտ եմ եղել դրանց՝ ուզում էի էլի անել... դա էլ չստացվել. Վաղը երևի հաջողացնեմ էն, ինչ այսօր մոտ էր
    DuoLingo ավելի շատ եմ արել քան վերջին մի քանի օրերին: Թվում էր արդեն ուշացել եմ, բայց չէ՝ հնարավորությունը բաց չթողեցի: Կարար ավելի շատ լիներ, բայց դե էլի շատ լավ ա:
    Rosetta-ն ընդհանրապես չարեցի: Դա էլ վաղը:

    Ժամանակասպանության առումով եղան անկապ, կիսատ մնացած, վաղը շարունակելի ֆիլմեր-միլմեր: Համ էլ էս քանի օր ա կպած ուզում եմ Lion King խաղամ կոմպով հետաձգվում՝ չի հաջողվում:
    Վաաա՜յ, գրելու մասին ընդհանրապես մոռացել էի:
    Ինչքա՜ն բաներ կան ամեն օր հասցնելու: Անցած տարի մի որոշ ժամանակ օրական հինգ բան պարտադիր անում էի, գումարած հասարակ պարտականությունները՝ սովորաբար հետաձգվող: Բարի վերադա՞րձ... վստահ չեմ, Օրը կգա, բարին հետը:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  28. #360
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամոթ ամոթ` երեկ էլ չարեցի: Պետք ա Ջոբս կարդալը ամենօրյա ցերեկային ժամերի պարտադիր գործողություն դարձնել` պար-տա-դիր Դեռ երեք օր առաջ էի մտածում`"տեսնես քանի՞ օրում կավարտեմ": Չեմ ուզում գիրքը պրծնի, բայց դրանով հանդերձ եթե գոնե մի օր չկարդամ, մեեծ բացթողում ա` շատ մեծ, կարծես ողջ օրս կորած լինի` չնայած ուրիշ հաջողությունների: Իհարկե "ե՞րբ կավարտեմ"ն էլ ա կա, բայց դա երկրորդական ա` ուղղակի հետաքրքիր ա, երբեմն դանդաղ առաջ գնացող (ինձ համար դանդաղ), հաստ գրքի ընթերցանությունը ինչքա՞ն կտևի: Ոչ էլ ուզում եմ մի օրում շատ առաջ գնալ` հակասականություն եմ ասել էէէ:

    Լավ մնա 24
    Վերջին խմբագրող՝ Smokie: 25.09.2016, 10:46:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

Էջ 24 37-ից ԱռաջինԱռաջին ... 1420212223242526272834 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Անցած - գնացած օրերից
    Հեղինակ՝ Lusinamara, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 15.10.2011, 15:12
  2. Արձակ. Մեկն Այդ Օրերից
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.11.2010, 14:30

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •