User Tag List

Էջ 37 37-ից ԱռաջինԱռաջին ... 273334353637
Ցույց են տրվում 541 համարից մինչև 546 համարի արդյունքները՝ ընդհանուր 546 հատից

Թեմա: Օրերից մի օր

  1. #541
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    30
    Գրառումներ
    4,849
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ, դեռ սպասեցնելու ա, բայց հիմա երևի էդ չի կարևորը:
    Էջաբացում համար 37: Նույն նոտայից:

    Հա, ես ինքս եմ իմ խնդիրը` իմ էս բնավորությամբ: Հենց էս առավոտ (ոչ առանց առիթի) հասկացա մի բան: Գուցե առաջ էլ ա սա մտքովս անցել ու հիմա չեմ հիշում: Երբ ամեն ինչ պակաս հասանելի ա, երբ ավելի բարդ ա որևէ բան գտնելը` մեկ ա վիզ կդնես ու կփնտրես: Իսկ երբ արդեն հեշտ ա տրվում, հետաձգում ես: Մեկ ա` միշտ էլ կարաս անես:
    Դե, իրականում տարիների ընթացքում փոխվեցի որոշակի: Գուցե հոգնեցի: Բայց մի բան փաստ ա` դեռ շարունակում եմ անցյալով ապրել: Հա, իմ կյանքում ու մտքում միայն անցյալ ա, որը ափսոսում, կամ վախենում եմ կորցնել:
    Ու մտքովս անցավ ևս մի բան: Ասենք ապրեի 1500 տարի (ճոխ կլիներ, չէի դիմանա ) ու ծերանալն էլ ուշանար: Ասենք 1000 տարեկանում 50-ի պես: Հետո՞: Ասենք թե գիտեմ, որ էդքան եմ ապրելու: Կարխայնանամ իհարկե: Ինչքաաան ժամանակ ունեմ: Ու էլի կսկսեմ սպանել, սպանել, երևի առաջվանից ավելի ուժգին: Տեսնես 1500-րդ տարումս կհասնե՞մ նպատակներիս, որոնք ախր առանձնապես բարդ էլ չեն: Ու ընդհանրապես, ի՞նչ են ինձ տալու էդ պարզ նպատակները: Ուր մնաց թե բարդերը: Ի՞նչ ա ինձ տալիս էն ամենը` ինչին հասնում եմ: Միևնույն ա չեմ փոխվում, եթե անգամ դասեր եմ քաղում:


    ***
    Ի վերջո գրեցի Վիսթին FB-ով: Գրեցի, չնայած երբեք չի կարդա տղեն
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (24.09.2020)

  3. #542
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    30
    Գրառումներ
    4,849
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Doc-ի միջից էս տեքստը Copy-Paste եմ անում` ուզում եմ ուղարկեմ, ասում ա` "Ձեր գրառումը շատ կարճ է, այն պետք է բաղկացած լինի առնվազն երեք սիմվոլից"

    Էս լրացուցիչ աղմուկը դրսից ա՞, թե՞ երաժշտությունից: Երաժշտությունից ա: Էս արդեն ո՞րերորդ, երևի երկրորդ երգն ա, որ գործիքային ա, ուրեմն հավանաբար ամբողջ ալբոմն ա արդեն էսպիսի գործիքավորմամբ ու սպեցէֆեկտներով շարունակվելու: Մի տեսակ ափսոս ա: Իսկ ես հուսով էի էդ "The Gnome" կայֆ վերնագիրը կայֆ երգ կլինի: Շրջվում եմ նայում` օօօօ, փաստորեն էս երաժշտությունն ա էդքաաան երկար: Թե խի՞ էի մտածում, որ երգը փոխվել ա: Երևի որովհետև մի քանի վայրկյանով սենյակից գնացել էի ու հետո եկա, զգացի, որ մի բան փոխվել ա: Կամ մտածեցի, շատ ա արդեն մի երգի համար: Բայց ախր Pink Floyd-ից ինչի՞ պիտի չսպասեմ երկաաար երգեր:
    Ըհը, ավարտվեց վերջապես: Լսում եմ ու հենց առաջին խոսքերը էնքան լավ ու պարզ հասկանում եմ, որ որոշում եմ փորձել ամբողջ երգի ընթացքում բառերը բռնացնել, հասկանալ: Կենտրոնանալ: Չստացվեց` հետ ընկա ու արդեն բարդ էր առաջ գնալ: Իմ համար բարդ էր: Բայց հենց որ դադարեցի բառերի վրա խորանալը... էս ինչ էլ լավ երաժշտություն ա: Այ արդարացրեց հույսերս, հենց հրաշք էլ ուզում էի ստանալ եթե հեքիաթային թզուկի մասին էր: Փաստորեն մենակ խոսքերը չէին: Փաստորեն ես չեմ կարո՞ղ խորանալ ու երկու բանը ըմբռնել մեկտեղ: Ու էսպես` էդ գաճաճ հրաշագործը օգնեց ինքս ինձ բացահայտել ևս մի կողմից: Չէ, իրականում ես կարծես լաավ էլ ըմբռնեցի երաժշտության գեղեցկությունը, (չնայած հիմա` մոտ մի ժամ անց, սկի չեմ հիշում) ուղղակի վայրկյանական իմ համար առաջնայինը դառան խոսքերը, մինչև դադարեցի հասկանալ ու հետևից հասցնել (այսինքն` շատ շուտով): Դե, երևի խնդիրը անգլերենի մեջ էր, չնայած իմ համար բավականիիին հեշտացել ա արդեն մի երկու-երեք տարի կլինի: Ռուսերենն ավելի լավ կհասկանայի, չնայած անգլերենից քիչ եմ սիրում: Էդ վերջին փաստն էլ մշակույթից ա գալիս:
    Իսկ երբ մի-երկու երգ անց կարծես արդեն դրսից եկել, միախառնվել էր աղմուկը` ա-լյա սիգնալիզավիա, դա իմ մոտ դժգոհություն չառաջացրեց: Ընդհակառակը` հետաքրքիր էր էդպես լսելը` էդ համադրությունը զգալը: Կարող ա՞, դա էլ էր երգի միջից:

    Ես սա հասկացել եմ երևի վաղուց ու բազմաթիվ անգամներ, բայց կարծես առաջին անգամ եմ հասել ինքնաեզրահանգմանը ու վերլուծությանը: Կամ նախկինում վերլուծել, մոռացել եմ ու անցել գնացել ա: Ինչևէ` նկարագրության համար մեզ արդեն պետք կլինի նոր պարբերություն:
    Ինքս իմ հանդեպ իսկապես լավ եմ տրամադրվում, ինձ դրական եմ գնահատում (երկու հոմանիշները սկզբից հակառակ հերթականությամբ էի դրել ), երբ որևէ բանով հիանում եմ, որևէ բան իսկապես դրական ա ազդում ու երջանկացնում: Ավելի ճիշտ` ոչ թե ինքս իմ հանդեպ եմ լավ տրամադրվում, այլ բավարարված եմ զգում ու դրանք լինում են կյանքի ամենաերջանիկ պահերը: Ոչ մի ուրիշ դեպքում ավելի լավ վիճակում չեմ լինում: Էն որ քեզ լրիվ ուրիշ աշխարհ ա տեղափոխում էդ երաժշտությունը: Իսկ Ֆլոյդը հենց դրանով ա իմ համար առանձնահատուկ:
    Ու դու մի ասա խոսքը միայն երաժշտության մասին չի` ցանկացած բանի: Կարող ա ինչ-որ բան կարդամ ու մի այլ կարգի հիանամ ու շատ ավելի սիրեմ էդ մարդուն: Կամ էլ հեքիաթս գրելուց մի անասելի չափի, անբացատրելի աստիճանի երջանկացնող բան ստանամ արդյունքում ու ոԳևորությունս բազմապատկի հաճույքը, ինչպես հիացմունքը` երգ լսելուց:
    Ասա սրա ի՞նչն էր նորություն: Ու՞մ մոտ էդպես չի լինում: Ո՞ր մարդը չի սիրում նման պահերը: Ո՞վ ա մոռանում կյանքի նման դրվագները:

    Ուղղակի մի հարց ա մնում: Ինչու՞: Ինչու՞ եմ կորցնում մեկ-մեկ էդ ամենը: Ինչու՞ եմ ինձ զրկում ու հրաժարվում էդ հաճույքներից: Ինչու՞ եմ հետաձգում: Վախենում եմ չհավանե՞լ: Ինչու՞ եմ որոշում, որ էդ հաճելին մնա հետոյին: Ու երբեմն անցնում եմ շարքային, անկարևոր, անլուրջ բաներին: Ինչքան հետաձգում եմ, էդքան ավելի եմ կյանքս վատնում: անիմաստ: Այ էս առավոտը ինձ էլի բացահայտեց էս հարցերով: Pink Floyd-ը կրկին օգնեց ինձ ու երջանկացրեց:
    Չէ: Չէ-չէ-չէ... Ոչ-թե "ինչու" հարցն էր էստեղ կարևորը, այլ գիտակցումը, որ ինձ ոչինչ չի փոխի: Ես ինչքան էլ հետ մնամ, հեռու մնամ` մեկ ա հետո վերադառնալու եմ դեպի ինքս ինձ: Վերագտնելու եմ իմ դեմքը, իմ եսը ու երջանիկ եմ ինձ զգալու էդ պահին: Կարող ա՞ սա ա պատճառը, որ հետաձգում եմ ու այլ բաներով տարվում: Հա, եթե սենց ուշացումներ չլինեն, կարող ա էդ ամենը միապաղաղ ու սովորական դառնա` այլևս չտեղափոխի ուրիշ աշխարհ:
    Ու էստեղ կարևորը էդ եզրահանգումն էր, (որ իրականում եկել էր հիացմունքի պարբերության գիտակցումից առաջ): Հարցն էր` թե արդյոք ուզու՞մ եմ կորցնել ինքս ինձ: Այսինքն` կորցնել էդ երջանկացնող պահերը, կորցնել հավես մարդկանց ու հիացնող երգերը, որ յոթերորդ երկինք են հասցնում: Չէ: Չէ, չէ ու չէ: Միանշանակ չեմ կորցնի քանի դեռ ինքս չեմ ուզում: Իսկ ես դա երբեք չեմ ուզելու: Վստահ եմ:

    Նախա-Հ.Գ. Բոլոր Հ.Գ.-ների վերջում տեսեք այս սմայլիկը:
    Հ.Գ. Ոնց էլ զգու՞մ էի, որ բավականին երկար գրառում ա լինելու:
    Հ.Հ.Գ. Հուսով եմ ոչինչ բաց չթողեցի ու կիսատ չթողեցի:
    Վերջին Հ.Գ. Բաց էի թողել: Լավ ա մի հատ է'լ բարձրաձա'յն վերլուծեցի ու հիշեցի:
    Ամենավերջին Հ.Գ. Այսքանը:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 24.09.2020, 11:56: Պատճառ: copy-paste-ն աղավաղել էր
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  4. #543
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    30
    Գրառումներ
    4,849
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեռ երեկ պիտի խոսեի օրվա արդյունքի մասին: Դե չգիտեմ... էլի՞ համարեմ չստացված օր, թե՞ նայեմ մյուսների հետ տարբերությանը: Արդյո՞ք օրը ստացված ա լինելու, եթե ի վերջո անեմ էն, ինչը որ էսքաաան ժամանակ ա մտադիր եմ: Եթե հաջողացնեմ:
    Չէ, օրը վատը չէր ընդհանուր առմամբ ու էնպես չի, որ ես այլ կերպ պիտի վարվեի: Արել եմ էն` ինչ իրոք պետք էր: Ու դեռ ունեմ նոր որոշում: Շատ հետաքրքիր ու կարևոր որոշում: Դե, եթե իհարկե ես էդպիսինը դարձնեմ: Եթե կարողանամ իմաստ դնել էդ ամենի մեջ ու ստեղծել մի հետաքրքիր բան:

    Աչքիս էսօր էլ եմ "զեկուցելու" օրվա վերջում:
    Ու աչքիս էս էջս ձգտում ա տարբերվել նախորդից` հազվադեպ գրառումների տեղը հանելով:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (25.09.2020), Դեղին մուկիկ (25.09.2020)

  6. #544
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    30
    Գրառումներ
    4,849
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էհ, ոնց տեսնում եմ не судьба ա:
    Իրականում ինքս ուզում եմ փոփոխություններ ու էսօր... ըըը երեկ զգացի նաև, թե ինչքան շատ բաներ ունեմ էլի կուտակած ու պահած: Պետք ա էդ բոլորի հարցերը լուծել արագ: Հա, էստեղ խնդիրը մենակ ինքնագործունեությունս չի, այլ նաև կյանքում առաջ գնալը:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  7. #545
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    30
    Գրառումներ
    4,849
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ հիմա կարող եմ բավարարված (Բավարոտտի ), երջանիկ ու հաջողակ համարվել: Մասա՞մբ... չէ ինչի՞, լաավ էլ ընդհանուր առմամբ:

    Էն, որ երեկ առավոտ շուտ խոստացա ինձ հաջորդ տարի գտնել ու գոնե մի ալբոմով ուսումնասիրել 50 էնպիսի խմբերի, կամ երաժիշտների, որոնց անունը երբեք չեմ լսել: Որ հետո ավելացրի ևս 25-ին, որ արխիվներումս թթու դրված սպասում են ու մի ուրիշ 25-ին էլ, որ շաաատ քիչ ուսումնասիրված ա, կամ գոնե անունը ծանոթ: Կարծում եմ էդ 100 բացահայտումներիս գոնե զգալի մասը կլցնի ողջ կյանքս իրենով:

    Էն, որ վերջապես հարմար պահը բռնեցի ու քաշեցի վերջերս պլանավորած սաղ ալբոմները, որ առաջ չէր ստացվում և հանգամանքների և ժամանակի բերումով: Էլի երջանկացնող պահ ա: Բայց սրանք իհարկե կապ չունեն վերոնշյալ 100-ի հետ: Մինչև տարվա վերջ ժամանակ ունեմ հավաքելու հետաքրքիր բաներ, կարող եմ նաև ուսումնասիրել որը և ինչքան ուզեմ: Մեկ ա մոտս էնքաաան շատ են լինելու, որ երևի 50-ի էլ կձգի, ավելիին էլ: Եթե անգամ չձգի, մեկ ա հաջորդ տարի էլ են պեղումներ լինելու, չէ՞: Մի բանի վերջը մի նոր բանի սկիզբ ա:

    Ու վերջապես ես դա արեցի: Էն, որ էդքաան հեշտ էր, բայց չէի հասցնում, չէի հաջողացնում ու օրվա վերջում գլխառադով շտապում: Գոնե մի կետը արեցի ու հիմա երջանիկ եմ:

    Այ, որ ֆիլմերն էլ դատարկեմ մոտակայում` վաբշե մալադեց:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  8. #546
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    30
    Գրառումներ
    4,849
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ, սենց չի լինի: Ամեն ինչ ավելի ու ավելի ա բարդանում: Դե իհարկե ակնհայտ ա, թե ինչպիսինն ա լինելու վերջը, բայց այ երբ՝ էդ արդեն հարց ա: Ախր հավատում էի, որ քիչ մնաց: Որ երկար չի տևի: Ի՞նչ անել, էլ ո՞նց օգնել, ուրիշ ի՞նչ մտածել: Արդար չի էս ամենը: Անհաջողություն անհաջողության հետևից: Հիասթափություն ու հուսահատություն հարաբերական իմաստով:

    Վերջը լավ կլինի, բայց ե՞րբ:

    Ու ի՞նչ եմ անում ես: Ինչի՞ մասին եմ մտածում ամենաշատը:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

Էջ 37 37-ից ԱռաջինԱռաջին ... 273334353637

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Անցած - գնացած օրերից
    Հեղինակ՝ Lusinamara, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 15.10.2011, 15:12
  2. Արձակ. Մեկն Այդ Օրերից
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.11.2010, 14:30

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •