User Tag List

Էջ 36 36-ից ԱռաջինԱռաջին ... 263233343536
Ցույց են տրվում 526 համարից մինչև 534 համարի արդյունքները՝ ընդհանուր 534 հատից

Թեմա: Օրերից մի օր

  1. #526
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    29
    Գրառումներ
    4,830
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1.
    Վերադարձավ մեր կորած երգը: Ինչքաաան եմ հիշել էս կրկներգը, բայց ոչ մի կերպ միտս չէր գալիս, թե որ խմբի որ երգն էր: Միշտ մտածում էի՝ ասում ա՝ "Suddenly I saw", բայց դու մի ասա սկի անգլերեն լեզվով չէր՝ ինչպես և խմբի մյուս երգերը: Ահա թե ինչի բերեց երկար ժամանակ Kent-ի հավանածս ալբոմը չլսելը ու հետաձգելը: Փոխարենը մի այլ կարգի անսպասելի էր և ուրախալի:


    2.
    Էլի նոր «իդեալ» ա ստեղծվել: Մտքերով իր հետ եմ: Ուզում եմ խոսել, բայց չէ ախր, սենց չի լինի:
    Իբրև թե ինքն էլ ինձ ա մոտենում, կոչ ա անում շփվել, լուռ չնստել ամբողջ ժամանակ: Իսկ ես բացատրում եմ, որ իմ վիրտուալն ու ռեալը տարբերվում են: Երկրորդում չես կարող չէ՞ նորմալ տեսքի բերել խոսքդ, չես հասցնի մտքինդ գրել, հետո խմբագրել, միանգամից լեզվիցդ կթռցնես: Մտքի հետևից չես կարող հասնել: Նաև վիրտուալ զրույցները կպահպանվեն ու ուզած ժամանակ կարող ես փորփրել անցյալդ, եթե ուզում ես: Իսկ ես ուղղակի հիվանդ եմ իմ անցյալով:
    Ու ոնց ա ինձ «ասում» էն երկու փաղաքշական, բարի բառերը, որ պահել եմ հատուկ իր համար, որ իր коронный-ն են: Ու երկուսս էլ ունենք հորինված անուններ, որոնցով դիմում ենք իրար:


    3.
    Էսպես ա լինում, երբ թաքցնում ես՝ չես ասում, որ մրսում ես, սկսում ես թաքուն վատանալ մինչև վերջին պահը: Հետո էլ երբ փորձում ես ստել, շուտով գալիս ա մի պահ, երբ էլ ոչինչ չես կարող թաքցնել...
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. #527
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    29
    Գրառումներ
    4,830
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էնքան էլ չէի ուզում, բայց արեցի դա ու չփոշմանեցի: Վայելում էի համերգը, աչքս չէի կտրում թմբկահարից ու էլ ավելի էի ուժեղացնում ինձ մոտ հարվածայինների դասերի գնալու ցանկությունը: Չէ, ես անպայման պիտի անեմ դա, պիտի անեմ աշխատանք գտնելուց հետո: Նայում էի ու մտածում, "սրա համար հաստատ արժեր գալ":

    Երանի բոլորը, իսկապես բոլորը հասկանային թե ինչքան կարևոև ու կայֆ բան ա երաժշտությունը: Իսկապես ճաշակով երաժշտությունը, ոչ թե դրա տնազը: Թեկուզ եթե տհաճ չլինի, ուրեմն լավն ա ու հավես ա իրենց մոտիկից տեսնելը: Երանի քիչ լինեին բողոքականները: Ու երանի մի օր ես էլ աշխատեի մի խմբի հետ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (07.07.2019), Varzor (08.07.2019), Ուլուանա (07.07.2019)

  4. #528
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    29
    Գրառումներ
    4,830
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարի վերադարձ բազմագրքային ժամանակաշրջան:
    Ինքնաբավարարվածությունս ու երջանկությունս զգալիորեն բարձրանում են երբ իմանում եմ թե ինչ եմ անելու ու որոշածս գործն/«գործն» իսկապես հաճույք ա պատճառում:
    Գրքեր, գրքեր ու գրքեր: Խառը հերթականությամբ: Մեկը չավարտած վերցնել մյուսը, հետո հաջորդը ու էդպես շարունակ: Ո՞րն ենք ավարտելու ե՞րբ ենք ավարտելու պարզ չի ու կարևոր չի: Հավես ա սենց խառը ու տարբեր: Մի տեսակ նույնիսկ երևի չուզեմ ավարտել, էնքան հավեսը լինեն որոշները: Բայց չուզե՞լը որն ա, հո կիսատ չե՞մ թողնի: Չնայած ինձանից հեռու չի հետաձգելը, հոգնելը, դադարելը:

    Բայց հըլը ստոպ, ի՞նչ եմ ասում՝ ամեն դեպքերում էս գրառման առաքելությունն ու նպատակն էր՝ արտահայտել երկար սպասված հագեցվածությունը, կամ գոնե դրա սկիզբը, չէ՞: Ամեն ինչ վերադառնում է կրկին ու կրկին: Դեռ ինչքա՜ն բաներ ունեմ վերսկսելու, անելու: Ու ե՞րբ ա գալու էդ օրը: Անպայման պիտի գա ախր, չի կարող էսպես շարունակվել:

    Հ.գ. Սկզբից ուզում էի էս պահին լսվող Dire Straits-ի Money for Nothing-ը դնել էստեղ:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 09.08.2019, 23:41:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (10.08.2019)

  6. #529
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    29
    Գրառումներ
    4,830
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ***
    Ո՞նց եղավ, որ էսօրվա ունկնդրումներս Ray Conniff-ին հասցրեցին ու կանգնեցրեցին 444-ի վրա: Դե հիմա՝ քանի որ Last.fm-ն ա ասում՝ Let it be: Եթե անգամ մի անգամ սխալմունք ա եղել ու դրանից հետո չեմ կարացել հաստատունով շարժվել՝ ստիպված ենթադրել եմ, դրա արդյունքը էլի եղավ սա՝ մի ուրախ թիվ: Հիշենք ու նշենք՝ ինչքան էլ էս կարևոր չի հիմա:

    ***
    Անկախ ամեն ինչից, անկախ ուղղորդումներից, միևնույն ա օգտակար ա ու մոտիվացնող: Հենց էսօր առավոտով` կարծես ինքնաբերաբար ես զգացի էս գրքի ազդեցությունը: Իսկ նախորդ գիշերը էդ տողերը կարդալուց բացառում էի, չէի հավատում, որ էդքան հեշտ կլինի: Ու միշտ եմ եղել էդքան անհամարձակ ու կարծես երբեք չեմ զգացել, որ որևէ գործողության համար ինձ մի գիրք մոտիվացրել ա: Գրքերը իմ համար եղել են, որպես մարդու ճանաչելու, կամ ուղղակի հետաքրքիր զբաղմունքի գրավական: Գուցեև սխալվում եմ ու էդպես չի եղել, բայց ախր էս գիրքը... նույնիսկ եթե չհամաձայնվեմ հեղինակի գլխավոր նպատակներից մեկի հետ՝ էլի՛ գերում ա ու հասկացնում, որ պարտադիր չի իրեն միշտ լսեմ ու շարժվեմ էնպես, ինչպես ինքը: Կարող եմ ձգտել դեպի ի՛մ նպատակները ու հասնել դրանց ի՛ր առաջարկած ձևերով: Թեկուզ կատարելագործվել կարող եմ իր թեթև ձեռքով:



    ***
    Ну а случится что он влюблён
    А я на его пути
    Уйду с дороги таков закон
    Третий должен уйти


    St-ill, st-ill, still
    One can hear the falling snow


    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    unknown (29.10.2019)

  8. #530
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    29
    Գրառումներ
    4,830
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կորել ա պետք: Պետք ա իսկապես անհետանալ, նախքան էդ քաղաքավարի մարդիկ արդեն չեն դիմանա ու իրանք կասեն` «գնա կորի»: Բայց ու՞ր ա ինձ էդքան ինքնասիրություն, ու՞ր ա էդքան կամքի ուժ, ու՞ր ա դիմացինի հանդեպ էդքան խիղճ: Ես միևնույն ա, եղել եմ ու մնում եմ նույն եսասերը: Երբ արդեն ամեն ինչ էնքան ակնհայտ ու պարզ ա` երբ կարծես սկկսում ա ավելի բացահայտ դառնալ, ես էլի չեմ կարողանում հրաժարվել, չեմ ստիպում ինձ ու չեմ դադարում, չեմ կարողանում թարգել: Թուլամորթ:



    Վերջին խմբագրող՝ ivy: 17.10.2019, 10:43:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    unknown (29.10.2019)

  10. #531
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    29
    Գրառումներ
    4,830
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ: Ոնց տեսնում ենք не судьба ա: Եթե դու դեռ ընկնում ես նենց բաների հետևից, ինչ ուրիշ պարագայում, կամ ուրիշի տեսակոտով կարող ա մանրուք թվա, ապա քեզ ոչինչ չի մնում անել՝ բացի անհաջողակի կարգավիճակդ վերջնականապես ընդունելուց, ինքդ քո վրա ծիծաղելուց ու մի օր էլ վերջնականապես «մեկ ա ոչինչ չի փոխվելու» փաստն արձանագրելուց: Որովհետև դու ուղղակի չես կարող, չես կարող հրաժարվել էդ անտեր մանրուքից: Որովհետև դու ուղղակի թուլամորթ ես՝ խելամիտ լինելու համար: Ու էլի շատ ու շատ բաների համար ուժ չունես:
    Գիտակցի, որ անհաջողակ ես, ծիծաղի միշտ ինքդ քո վրա, շարունակի անգամ օգտակար ու կարևոր գործերում կարևորել մանրուքը: Ու թեկուզ եթե սովորես դերասանություն անել, բաներ թաքցնել, դրանից հետո է՛լ ոչինչ չի փոխվի, հետևանքն ու արդյունքը նույնը կլինեն: Որովհետև կարոևորը դերասանական խաղդ չէր, այլ գործդ:
    Ու եթե անգամ շարունակես գործը, 100%-ով էլի՛ նույն ձև ես անելու: Ու երևի 85-ով էլի провал ա լինելու: Բա՞: Ու դու դա հիմա գիտակցում ես առանց փոխվելու մտադրության:

    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  11. #532
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    29
    Գրառումներ
    4,830
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեռ շարունակվելու ա: Հաստատ շարունակվելու ա: Միանշանակ շարունակվելեւ ա:
    Երևի իսկապես ոչ քիչ դեպքերում ոչ թե թուլամորթի, այլ խելամիտի քայլ ա` հանուն շտապ ու չսպասող գործի, ժամանակավորապես հրաժարվել մեկ ուրիշ խոստացվածից: Ուղղակի արդեն էնպիսի տպավորություն ա, որ խաբել եմ էն բոլոր մարդկանց, ովքեր սպասում էին ու երևի արդեն աստիճանաբար հոգնում են ու մոռանում: Ու կարծես արդեն որերորդ անգամ դավաճանում եմ էն գործին, որը շատ հոգեհարազատ էր դարձել: Վերջինս էլ կարծես զգում ա, թե ոնց եմ վարվում իր հետ, բայց առաջվա պես ժամացույցի թևը պոկելու, պատժելու ու հիշեցնելու փոխարեն` արդեն ուղղակի ժպտում ա ու ասում` «Ժամանակի հեծանիվը քեզ միշտ էլ կարող ա ներել: Բայց հենց ինքը` ժամանակը, երբեք: Դու չես պատկերավնի, թե ինչքան արագ ա ինքը սլանում, երբ իրան վատնում ես անիմաստ»:


    Ու լսիր տղա ջան, քանի դեռ չես կործանվել լիովին` լավ կանես վերջ տաս էն վատ սովորությանդ: Դու էդպիդինը չես, նման մակարդակի մարդ չես, մի իջի էդ աստիճանի: Ուղղակի թարգի` թեկուզ հանուն անընդհատ ամոթի զգացողություն չունենալու ու խղճի խայթի չտանջելու: Հանգիստ կպիր քո գործերին, պլանավորիր, պայքարիր ու... ճիշտ ա, քո դեպքում գուցե մեղմ ասած անհավատալի ա, բայց հաջողության հասիր:

    Վերջին խմբագրող՝ ivy: 19.12.2019, 20:30:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  12. #533
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    29
    Գրառումներ
    4,830
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջ: Ես այլևս չեմ հավատում ու չեմ էլ ուզում հետագայում հավատալ, որ բախտը երբ քո փոխարեն ա ամեն ինչ որոշում ու հանգամանքները հեղաշրջում ա այլ ուղությամբ` ավելի լավ արդյունքի ա բերում: Ոչ, չի կարող էդպես լինի: Քանի դեռ ես էդքաաան մեծ հույսերով սպասում էի իմ ուզած տարբերակին` չի կարող: Ես այլևս չեմ սիրում բախտի, ճակատագրի, կյանքի առաջնորդությունը: Առաջ ասում էի, որ երբ պետք ա լինում` ինքն ա քո փոխարեն որոշում ու ավելի լավն ա որոշում: Բայց էս... ախր ինձ էնքաաան ոգևորել էր, ուրախացրել էր ու հիմա` ամենավերջին պահին, էսքան պայքարածիցս հետո ամեն ինչ ուղղակի սատկացրեց` հարամ արեց: Մենակ: Պիտի մենակ լինեմ, առանց կյանքի առաջնորդության: Պիտի չթողնեմ ամեն ինչ իմ փոխարեն որոշի էդ անտերը: Ու որքան էլ բարդ լինի իմ համար, բայց արդեն կարող ա ագրեսիվ արձագանքեմ: Աշխարհի մեղադրանքներով հարձակվելու եմ էդ բախտի վրա ու հրամայելու եմ ինձ հանգիստ թողնել, այլևս չօգնել ինձ: Ամեն ինչ, ամեն ամեն ինչ պիտի մենակ անեմ, մե-նակ: Չպիտի սպասեմ կյանքի հուշումներին: Երեկվա օրն ամբողջությամբ վերացրեց հույսերս, երազներս: Մնաց հեքիաթս էլ վերացնի ու պրծ` ինձ այլևս ոչինչ չի մնա: Արդեն էդ ուղությամբ ա կարծես աշխատում: Թե՞ էս վերջինում արդեն ես եմ մեղավոր: Չէ, կյանքն ա ինձ սպառում ու հոգնեցնում: Էսօր երգի փոխարեն նկար դնենք` մանավանդ որ ավելի համապատասխան ա:
    Ուզում եմ դուրս գամ կյանքի պաշտպանիչ կաղապարի միջից, որն իմ համար արդեն բանտ ա դառել: Ուզում եմ ճղեմ ու դեն նետեմ: Պետք չի ինձ էդ անտերը, պետք չի: Թեկուզ դրանից հետո ինձանից մենակ հոգիս մնա, ստվերս, բայց ավելի լավ ա համառ ստվերն առանց անճար մարդու առաջնորդության, քան թուլամորթը սրտի/ստվերի թելադրանքով գնա ու վերջում էդպես պարտվի ու ստվերին էլ պարտության մատնի: Ավելի լավ ա ստվերը անկախ լինի ու առաջ գնալով հաղթի, հաղթի, հաղթիիի: Միշտ հաղթի: - Սպասի հըլը: Ախր էստեղ ստվերը բացասական կերպար ա դառնում: Դու չպիտի... - Ձենդ կտրի հըլը ու էլ ոչ մի ծպտուն չհանես այ անկենդան, զզվելի, թույլիկ ու քո սեփականը չունեցող: Ներքին ձայն ես, կյանք ես, բախտ ես, ինչ զիբիլ ես: Հա պարզ ա` դու մարմինն ես, անճար, թուլամարթ մարմինը, իսկ ես համառ ստվերն ու հոգին: Իրականում ես չէի քեզ առաջնորդում որպես բախտ, կյանք ու ճակատագիր, այլ դու ինձ: Բայց հիմա ես գտել եմ ինձ: Ես եմ բախտը ու կյանքը: Ու արդեն ես եմ իմ առաջնորդը: Իսկ դու իմ դիմակով եկել դիմացս կանգնել ես ու դեռ փորձում ես ինձ դարձի բերել: Գնա կորի вообще, գնա քո համար ուրիշ ստվեր գտի: Ցավակցում եմ, սրտանց ցավակցում եմ էդ հոգուն: Ավելի լավ կլինի ոչ մեկին էլ չգտնես: Ախմախ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  13. #534
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    29
    Գրառումներ
    4,830
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուղղակի ես չէի սպասում իրանից էդ բանը: Թե ինչքանով էր տպավորվել ու ինչքան էի հարգել, էդ հետագայում երևաց: Ուղղակի անմոռանալի էր: Նորովի բացահայտեցի իրան: Ինքը արեց հենց այն, ինչը սովորաբար խնդրում եմ մարդկանցից: Բայց բացի դրանից էլ ի՞նչ ազդեցություն թողեց, ի՞նչը փոխեցի իմ մեջ էդ միջադեպից հետո: Ու հիմա ես չգիտեմ, թե ի՞նչ ա լինելու հետո: Երևի արդեն կատարել եմ ճակատագրական սխալը: Ու ո՞վ գիտի, գուցե հաջորդ հնարավորությունն էլ բաց թողնեմ, երբ հայտնվի: Կնկատեմ ևս մի բացված դուռ ու էլի կկորցնեմ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

Էջ 36 36-ից ԱռաջինԱռաջին ... 263233343536

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Անցած - գնացած օրերից
    Հեղինակ՝ Lusinamara, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 15.10.2011, 15:12
  2. Արձակ. Մեկն Այդ Օրերից
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.11.2010, 14:30

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •