Էջ 28 28-ից ԱռաջինԱռաջին ... 182425262728
Ցույց են տրվում 406 համարից մինչև 408 համարի արդյունքները՝ ընդհանուր 408 հատից

Թեմա: Օրերից մի օր

  1. #406
    Ասասսիիի՜ն Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Որտեղ երգ կա
    Տարիք
    27
    Գրառումներ
    4,304
    Բլոգի գրառումներ
    1
    - Էսքան շու՞տ այ տղա:
    - Եկել եմ, որ ինձ ասես "բարի...
    - ... վերադարձ գրքերի աշխարհ:
    - Չգիտեմ Օմօ: Մի բան պակաս ա: Ափսոս էր կորցրածս ժամանակը: Ափսոս են էն թանկ ժամերը, որ անիմաստության վրա եմ շարունակում ծախսել: Գուցե ժամանակավոր ա, բայց լավ չի՞ լինի ինքս դադարեմ` ինչքան հնարավոր ա շուտ:
    - Այ էդ արդեն դու որոշի: Սրտի և խղճի պայքար: Դու դա անում ես ինքնակամ, չէ՞:
    - Դե հա: Ուղղակի "արձակուրդս" երկար ա տևել: Ես էլ միշտ եմ կարծես գլուխ պահում:
    - Մի տխրի ախպեր` կյանքը հիասքանչ է: Գնահատիր ներկան ու զգա երջանկությունն ու օգուտը:
    - Հա էլի` օրենքով էս օրս պիտի երջանիկ լինի ու հրաշալի ապագա խոստանա եղբայր:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Progart (05.08.2017)

  3. #407
    Ասասսիիի՜ն Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Որտեղ երգ կա
    Տարիք
    27
    Գրառումներ
    4,304
    Բլոգի գրառումներ
    1
    – Օմօօօ῀:
    – Ջանաաա˜:
    – Հեչ կպատկերացնե՞իր, որ էն ինչին սպասում էի էսքան ժամանակˋ ինչը կարող էր ինձ երջանկացնել, կարելի ա ասել դժբախտացրեց:
    – Հմմմ: Դե թարգի, էլ ու՞ր ես ժամանակ սպանում դարդ անելով:
    – Այ էդ հաստատ չեմ կարող: Ուզում եմ ես դա, էդ ինձ իրոք պետք ա: Հասկացիˋ երաժշտությունն իմ կյանքն ա: Ուղղակի էնքան ա հետաձգվել, էնպե˜ս ա կուտակվել:
    - Ոչինչ, ոչ առաջին անգամն ա, ոչ էʹլ (եթե նույն կերպ շարունակես) վերջինը: Հիմա ա պահը: Լսի, գնահատի, վայելի, հասկացի ու սովորի:
    – Գիտե՞ս Օմ, հաճախ մտածում եմ ի˜նչ լավ կլիներ, եթե սրանից շատ տարի առաջ կողմնորոշվեի, էս ամենն իմանայի: Օրինակˋ դու պատկերացրու 2006 թվին հենց լսեի Avalon-ը, առանց հետոյին թողնելու քաշեի Lovebugs-ի ալբոմը: Ու ընդհանրապեսˋ եթե էն ժամանակ իմանայի էնˋ ինչ հիմա գիտեմ: Ու եթե ամեն ինչ լիներ էնպիսին, ինչպիսինը հիմա աˋ երբ թվում ա թե ուշ ա, էլ չես վերադարձնի: Երբ անցյալիդ սխալների հետքը մնացել ա:
    – Ու դեռ շարունակվելու ա նույն կերպ: Գտել ե՞ս քոնը: Ոնց ասում ենˋ «կպել ես՞ պիտի խաղաս»: Ու մի ափսոսա, էս ամենը ժամանակավոր ա: Դու ուղղակի արա էն, ինչ վաղուց չես արել: Վայելի էն պահերը, որոնց արդեն հասել ես: Ու մի ասա որ բարդ ա, եթե էս ստից բանից ես տրտնջում, բա հետո՞ ինչ ես ասելու այ տղա:
    Համ էլ ի՞նչ գիտես, որ էն ժամանակ էլ չէիր հիասթափվի նույն կերպ՞ ոնց ստիպված ես եղել էս օրերին, շատ անգամ: Ինչի՞ ես միշտ մոռանում էդ ամենը: Ասեմ ավելինˋ եթե հիմա կան մարդիկ, ովքեր քեզ չեն հասկանում, էն ժամանակ հո ավելի վատ կլիներ վիճակդ:
    – Չեմ հավատում: Չեմ ուզում:
    – Դե դրա համար էլ միշտ գլուխդ նույն պատին ես տալիս: Նույն սխալը կրկնում, հետևանքը տեսնում ու դաս չես քաղում: Քո էդ հիմար հույսը շա˜տ համառն ա, չես զգու՞մ, որ քեզ վնասում ա:
    – Գուցե մի օր...
    – Լավ, քո հետ ամեն ինչ պարզ ա:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  4. #408
    Ասասսիիի՜ն Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Որտեղ երգ կա
    Տարիք
    27
    Գրառումներ
    4,304
    Բլոգի գրառումներ
    1
    Վերջապես պրծնում եմ օրագրային հետաձգումները: Մի տարի Օմօ, մի տարի կլինի ինչ էսպես էի անում` 15-րդ օրը նոր կարդալով:
    Վաղուց, շատ վաղուց էր պետք կյանքս փոխել: Հուսով եմ էս անգամ կստացվի: Լիքը նորություններ, գործեր, դասեր, գրքեր:

    Ու էլի մանկության դրվագներ:
    https://m.youtube.com/watch?list=PLw...&v=q1RB5nagawU
    Վերջին խմբագրող՝ Smokie: 13.08.2017, 09:38:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

Էջ 28 28-ից ԱռաջինԱռաջին ... 182425262728

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •