User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Ջոն Էտկինսոն Գրիմշոու (John Atkinson Grimshaw)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ջոն Էտկինսոն Գրիմշոու (John Atkinson Grimshaw)

    Ջոն Էտկինսոն Գրիմշոու. մթնշաղի վարպետը

    (1836 – 1893)



    Անգլիացի նկարիչ Ջոն Էտկինսոն Գրիմշոուն ծնվել է 1836 թ. Լիդսում։ 16 տարեկանում սկսում է աշխատել Մեծ Հյուսիսային Երկաթգծում՝ որպես գործակատար։ Լիդսում գտնվող մի քանի պատկերասրահներում ցուցադրվող նկարիչների գործերը ոգեշնչում են նրան, և դեռևս Երկաթգծում աշխատելիս սկսում է նկարել։ Ի վերջո, սերը նկարչության նկատմամբ հաղթում է, և 24 տարեկանում Գրիմշոուն որոշում է թողնել գործակատարի աշխատանքը և նկարիչ դառնալ, որի պատճառով արժանանում է ծնողների խիստ անհավանությանն ու վրդովմունքին։ Լինելով խստակյաց բապտիստներ՝ ծնողներն ամեն ինչ անում են նրան նկարչությունից հետ պահելու համար։ Մայրը մի անգամ նույնիսկ այնքան հեռուն է գնում, որ փչացնում է նրա բոլոր ներկերը։ Բայց Գրիմշոուին այդ ամենը հետ չի պահում։ Իսկ ամուսնանալուց հետո, երբ կինը լրջորեն աջակցում է նրան այդ գործում, Գրիմշոուն կարողանում է արդեն ամբողջությամբ նվիրվել նկարչությանը։

    Շուտով նա դառնում է մթնշաղի, լուսնկա գիշերների, աշնանային, քաղաքային տեսարանների հմուտ վարպետ։

    The Last Gleam


    Autumn Morning


    Whitby Harbour by Moonlight


    Մինչև վաղ 70–ականները Գրիմշոուի նկարները հիմնականում Լիդսի շրջակայքը պատկերող բնանկարներ ու նատյուրմորտներ են։ Այնուհետև նա աստիճանաբար սկսում է նկարել Լոնդոնի, Լիվերպուլի, Գլազգոուի գիշերային տեսարանները՝ դրանց մեջ ներառելով նաև շենքերի ու նավերի ուրվանկարներ։

    Shipping On The Clyde


    London Bridge Half Tide


    Nightfall on the Thames


    Humber Docks Hull


    Whitby from Scotch Head


    Նրա նկարներում հաճախ կարելի է տեսնել Անգլիայի արդյունաբերական քաղաքներին բնորոշ մառախուղն ու ծխամշուշը։ Գրիմշոուի նկարների համար հատկանշական է այն, որ դրանցում նկարիչը պատկերել է ժամանակակից աշխարհը՝ միաժամանակ խուսափելով արդյունաբերական քաղաքների կեղտոտ ու ճնշող ասպեկտներից։



    A Lane In Headingley Leeds


    Golden Light
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (09.12.2011), E-la Via (09.12.2011), erexa (11.12.2011), ivy (08.12.2011), Lem (09.12.2011), Lusinamara (08.12.2011), Ripsim (09.12.2011), Skeptic (08.12.2011), Արէա (09.12.2011), Դեկադա (10.12.2011), Ֆոտոն (09.12.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. John Շնորհավո՜ր բրո
    Հեղինակ՝ keyboard, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 07.07.2017, 15:05
  2. JOHN or NO JOHN
    Հեղինակ՝ John, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 12.07.2016, 22:57
  3. Ռոուեն Էտքինսոն (Մր. Բին) / Rowan Atkinson (Mr. Bean)
    Հեղինակ՝ _DEATH_, բաժին` Կինո
    Գրառումներ: 28
    Վերջինը: 10.04.2010, 16:27
  4. John ջա՜ն, շնորհավոր :)))
    Հեղինակ՝ Փոքրիկ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 54
    Վերջինը: 29.06.2009, 20:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •