Կատակը մի կողմ թողնեմ ու մի քանի խոսք գրեմ իբրև բժիշկ:Այսօրվա այսպես կոչված բաց հագուստը իսկապես վտանգավոր է առողջության համար : Ու նրա բացասական կողմը միայն դրանում է , թե չէ ավանդույթները հանգիստ թողնենք ու չհասնենք քարե դար:Սկսեմ ցածր գոտկատեղով նեղ տաբատներից, դրանք ինչու դարձան մոդայիկ, ինչու ողողեցին Եվրոպան:Ամենը տեսողական խաբկանքի մեջ է , եվրոպացի կնոջ կառուցվածքը տարբերվում է արևելյան կնոջ կառուցվածքից` նեղ կոնք, նեղ ազդրեր:Ցածր գոտկատեղով տաբատները տեսողական խաբկանք են ստեղծում , այն մասին , թե իբր կոնքը լայն է: Իրականում հենց լայն կոնքն է սեքսի տղամարդու համար ( իհարկե չափի մեջ

), ինչու է սեքսի??? որովհետև ենթագիտակցորեն տղամարդը հենց այդպիսի կնոջ մեջ է տեսնում իսկական կնոջը , նրան , ով իր կոնքում կկարողանա ապահով պահպանել իր սերմը ու բարեհաջող լույս աշխարհ բերել ժառանգին, երբ ժամանակը գա:Հայ կինը ըստ իր գենետիկայի այդ տեսողական խաբկանքի կարիքը ուղղակի չունի, որովհետև նա ի սկզբանե ունի լայն կոնքազդրային գոտի. դրա համար էլ այդ տաբատները նորմալ նայվում են միայն նիհարիկ աղջիկների վրա, մնացածը, ներեցեք արտահայտությանս, իզուր են իրենց ձվարանները քամուն տալիս: Էլ չասեմ , որ երբեմն էդ բաց մեջքերի վրա երևում է արտահայտված մազածածկույթը, որը ԻՄՀԿ հեռու է սեքսի լինելուց,դաժան է, երբ նման վիճակ է երևում նաև որովայնի առաջային պատին

, մնում է միայն գուշակել ,թե նման աղջիկները ինչու են այդպես հպարտ քայլում փողոցում :Ի դեպ ձվարանները քամուն տալու մասին. վերջին տաս - տասնհինգ տարիներին չբեր կանանց թիվը Հայաստանում աճել է, պատճառների մեջ մասնագետները նշում են նաև այսօրվա հագուկապի հետևանքով "խրոնիկ մրսած ձվարանները":Փառք աստծո, կարսես թե մոդայից դուրս են գալիս գոտկատեղին վերջացող տոպերը, գոնե հիմա եթե նույնիսկ տաբատը կարճ է , վերին հագուստը մեջքը ծածկում է :
Մյուս սեքսի ատրիբուտը ամենաքիչը 20 սմ կաբլուկներն են, որոնք ամբողջ օրը մնում են ոտքերին,անընդհատ հոգնեցնելով ոտքերի խորանիստ երակները:Արդյունքում , հենց առաջին հղիության ընթացքում , սկսում է երակային անբավարարության նշաններ, որը հետագայում խորանում է ու արդեն մեծ տարիքում գեղեցիկ ոտքերը դարձնում սարսափ ֆիլմերում նկարահանելու ենթակա փղի ոտերի:
Այնպես որ , եսիմ ով ոնց , բայց ես ցածր գոտկատեղով տաբատներին ու կարճ տոպերին հատկապես ձմռանը դեմ եմ, մանավանդ որ , դրանք հիմանականում մեր աղջիկների նստատեղը( կներեք!) տեսողական դարձնում են ծանր ու արտահայտված:
բո որ մեկ մեկ 100 կգ քաշ ունեցողներն են դրանցով ճեմում, ինչ սեքսի էէէ

ՀԳկարծես թե սկզբից մինչև վերջ օֆթոփեցի

Էջանիշներ