Չուկ, բա դու ադմի՞ն ես, ի՞նչ օրինակ ես ծառայում մյուսներին:
Խեղճ Հայուհի-ն էլ լուրջ-լուրջ պատասխանում ա:
Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.
Норма Джин Мортенсон
Կարճ ու բաց հագնվելու մինուսները.
1. Հակահիգիենիկ է:
Մանավորապես քաղաքային տրանսպորտից օգտվողների համար, մանավանդ ամռանը: Մեկը նստել է ու իր բաց ու քրտնած նստատեղով մանրեներ է տարածել, մյուսն էլ նսում է ու իր բաց ու թաց նստատեղով հպվում է այդ մանրեներին` առնվազն ալերգիկ երևույթներ (քոր կարմրություն և այլն), էլ չեմ ասում հիվանդությունների տարածում:
2. Առողջությանը վնաս է:
Ձմռան ցրտին սրթսրթացող աղջիկների բոլորս էլ հանդիպել ենք կանգառներում, փողոցում Մինի հագնողը ոտով ման չպիտի գա (կարող ադրա համար էլ մինի են հագնում, որ էլ ոտոմ ման չգան` մեկը նկատի ու սկսի մեքենայով ման տալ )
Նաև այդ հագուստը կրողը վատ է պաշտպանված արդաքին մեխանիկկան-քիմիակենսաբանական ազդեցություններից:
Առավել վտանգավոր է ոչ թե կարճ շրջազգեստը, այլ բաց գոտկատեղը: Հագնողներից քչերը գիտեն, որ ներկայիս ոճի բաց գոտկատեղով հագուստը (նիժե տալյա և տոպիկ) նախագծվել է Չինաստանի ղեկավարության պահանջով, չինական մոդելյորների կողմից, որպեսզի նվազեցնեն ծնելիության մակարդակը !!!: Մինչ դեռ բոլոր ավանդապաշտ կանայք գիտեն` կարճ հագիր, բայց մեջքդ, առավել ևս պորտդ մի բացիր:
Ինչպես նաև մասնագետների կողմից չի ընդունվում նման հագուստ կրելը որոշ մանագիտությունների տեր արդկանց համար (դասական ոկալ, դասական պար և այլն): Ասում են ազդում է մասնագիտական կարողությունների վրա, ընդ որում բացասական է ազդում (այս փաստը լսել եմ, գիտական ոչ մի փաստ ու տրամաբանություն չգիտեմ)
3. Որոշ դեպքերում ահավոր վուլգար է ու հակաէսթետիկ` տգեղ է: Մինով, տոպիկով, խոզի տոտիկներով, սալերը կողքերից կախված ...
4. Վտանգավոր է (մանավանդ երբ գտնվում ես հարբած ու անջատված տղամարդկանց շրջապատում )
5. Անհարմար է` կաշկանդում է շարժումները, մանավանդ երբ պետք է արագ տեղաշարժվել
Կարճ ու բաց հագնվելու պլյուսները.
1. Գեղեցիկ է
2. Գեղեցիկ է (սեքսուալ է)
3. Հանգողին դուր է գալիս,
4. Դիմացինին դուր է գալիս
5. Ամռանը հով է
6. հագնվողն աչքի է ընկնում
7. հագնվողը ինքն իրեն այդպես լավ է զգում
8. Ումից է պակաս, որ չհագնի
9. Մոդայիկ է
10. գեղեցիկ է ...
Ոնց տեսնում ենք այս բոլոր առավելությունների մեջ միայն 2-ն են տրամաբանական, ընդ որում կենցաղային հիմնավորում ունի միայն մեկը` ամռանը այդպես ավելի քիչ ես շոգում (սա նույնպես վիճելի է, քանի որ անապատային ազգերի փորձը ցույց է տալիս, որ երկար ու փակ հագուստն իրեն դարերի ընթացքում արդարացրել է: Մենակ խոնավ օդի պայմաններում է, որ շոգի դեպքում հագուստի քանակը ցանկալի է, որ լինի մինիմալ): Իսկ մյուսը` գեղեցկությունն է, որը շատ և շատ հզոր արգումենտ է
Մնացած բոլոր դրական կողմերը զուտ հոգեբանական են, ինդիվիդուալ, սեփական կարծիքի բացակայության, թերարժեքության հետևանքներ են:
Ամեն մարդ ազատ է ապրել այնպես, ինչպես իրեն հաճելի է, եթե դրանով մյուսների ոչ մի վնաս չի հասցնում: Թող յուրաքանչյուրն ինքը ընտրի ինչ հագնել, որտեղ և երբ: Մնում է այդ ընտրությունը կատարելիս մի քիչ էլ ուղեղի զոռ տալ ու հասկանալ, որ հագուստն ընդամենը իր է և ինչպես ցանկացած իր ունի իր գորածության նպատակը, տեղը և ժամանակը:
Շնորհակալություն ուշադրության համար
Հ.Գ.
Դե ներող կլինեք, երկար գրեցի, բայց մի հատ երկար գրեմ, որ հետո կարճ-կարճ պատասխանեմ
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Այ կինը եթե կարճ ու բաց հագնվելու մասին գրեր, 3 անգամ գեղեցկության գործոնը չէր նշի
Нет без правил игры, есть игра по неволе!
Alphaone (10.11.2013)
Մի բան պատմեմ, ուրախանաք, ու գնամ: Ուղղակի պատմություն է. ոչ մի զուգահեռ, ոչ մի ակնարկ:
Մի գիշեր ընկերոջս հետ մեր շեֆի տնից (Երևանի Բաղրամյանի պողոտայի վրա, Ամերիկյան համալսարանի մոտ) ժամը երկուսին քայլում ենք մետրո Բարեկամություն (ջահել ժամանակ երկար էինք աշխատում): Հասանք Կամոյի դպրոցից մի քիչ ներքև, տեսնեմ՝ դիմացի մայթին մի կին՝ կարճ կիսաշրջազգեստով, կիսաճտքավոր կոշիկներով (ձմեռն էր), քայլում է այսկողմ-այնկողմ: Ընկերոջս ցույց եմ տալիս, ասում եմ՝ հլը նայի, էս կինը էս ժամին սենց թեթև հագնված դուրս ա եկել, խեղճը, երևի մեկին սպասում ա, ցրտից ման ա գալիս, որ տաքանա: Ընկերս էլ մի հո ծիծաղը չի դրել: Ասում եմ՝ քեզ ի՞նչ եղավ: Ասում ա՝ հա, հաստատ սպասում ա, ու ոչ միայն մեկին, այլ ինչքան շատ գան, էնքան լավ: Դու մի ասա՝ մարմնավաճառ էր: Բայց դե հիմա մարմնավաճառ ա, թե չէ, մրսելը մնում ա մրսել:
Էդ էլ իմ երկու լուման՝ մեր երկրի բնակլիմայական պայմանների քննարկման մեջ:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Ameli (08.12.2011), aragats (13.12.2011), Arpine (08.12.2011), Chuk (08.12.2011), E-la Via (08.12.2011), Kita (10.12.2011), Moonwalker (08.12.2011), Quyr Qery (15.12.2011), Ripsim (08.12.2011), Skeptic (08.12.2011), Varzor (08.12.2011), Yellow Raven (08.12.2011), Yevuk (08.12.2011), Արէա (08.12.2011), Նաիրուհի (08.12.2011), Ռուֆուս (08.12.2011)
Կամ տեսնում ես տրանսպորտում կարճ կիսաշրջազգեստով մի աղջա, որն անընդհատ քշում է իր սիկաշրջազգեստի փեշերը` երկարացնում է, որ ծածկի...
Ախր այ ախչիկ ջան, գուցի մի քանի սանտիմետր երկարը հագնեիր? Համ չէիր տանջվի, համ էլ ավելորդ ուշադւորթյան չէի արժանանան (չնայած` կարող է և հեց այդ ուշադրությունն էլ ուզում է )
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ