User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Դեյլ Քարնեգի

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    singer sharick-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    624
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դեյլ Քարնեգի

    Picturecarnegie.jpgԴեյլ Քարնեգին երբեմնի անհայտ ֆերմեր Միսսուրի նահանգից, համաշխարհային հռչակ ձեռք բերեց գտնելով ողջ մարդկությանը բնորոշ պահանջներից մեկի բավարարման միջոցը: Այդ պահանջը նա գիտակցեց դեռևս 1906 թվականին :
    Այդ ժամանակ պատանի Քարնեգին Ուորենսբերգի մանկավարժական քոլեջի նախավերջին կուրսի ուսանող էր :
    1936թ. լուս տեսավ <<Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդեցություն ունենալ մարդկանց վրա>> գիրքը: Այն անմիջապես դարձավ հանրաչճանաչ : Դեյլ Քարնեգիի անունը հայտնի դարձավ ամենուրեք:

    <<Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդեցություն ունենալ մարդկանց վրա>>: Այս գիրքը ինձ համար այն հազվադեպ գիրքն է , որը ես բացում եմ անընդհատ և ամեն անգամ բացելիս կրկին անգամ մի նոր բան եմ հայտնաբերում և ավելի խորն եմ ըմբռնոեւմ յուրաքանչյուր կանոն և յուաքանչյուր միտք:Հրաշալի գրիք , որը տալիս է տարբեր մարդկանց և տարբեր բնաորությունների տեր մարդկանց հետ շփվելու , լեզու գտնելու ճանապարհներ: Ես վստահ եմ , որ ակումբում անպայման կլինեն այնպիսի մարդիկ , որ կարդացել են այս գիրքը: Ինչ ազդեցություն է ունեցել այս գիրքը ձեզ վրա ? արդյոք ճիշտ եք համարում գրքում առաջադրված կանոնները?Որ մտքի հետ համաձայն չեք? Որ կանոնն է ձեզ ամենից շատ դուր եկել? Կարոանում եք օգտագործել Դեյլ Քարնեգիի խորհուրդները մարդկանց հետ շփման մեջ?և այն...
    Վերջին խմբագրող՝ sharick: 06.12.2011, 13:56:
    ....և շարունակում ենք ժպտալ ՝ձյան տաքությունով ապրելու հույսով

  2. #2
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Sharik ջան, էդ գրքի ստեղծման օրվանից արդեն համարյա մի դար անցել ա, ու աշխարհում լիիիիիիքը ուրիշ կայֆ գրքեր կան, նույն թեմատիկայով, որոնց վրա կարելի ա տենց հանգամանորեն կանգ առնել, ոնց որ դու արել ես Կարնեգիի դեպքում հավատա, դա ամենապրիմիտիվ ու ամենա-ամերիկացիների համար գրված գիրքն ա աշխարհում
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  3. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (07.12.2011), Ripsim (06.12.2011), Skeptic (06.12.2011), Մինա (07.12.2011), Ֆոտոն (07.12.2011)

  4. #3
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անկապ գիրք ա, հեչ դուրս չի եկել: Չեմ ասում թե մեջն ընդհանրապես օգտակար բան չկա, բայց ինչքան որ գովում են, դրա հազարերորդ մասին էլ արժանի չի:
    The cake is a lie.

  5. #4
    Մշտական անդամ Ripsim-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2011
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    282
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    sharick ջան, համաձայն եմ impression-ի գրածի հետ միանշանակ: Բայց ասեմ, որ քո տարիքում կարդացել եմ Քարնեգին և հաստատ դրական ազդեցություն զգացել եմ ինձ վրա, որովհետև ինչքան էլ պրիմիտիվ լինեն դրանում

    գրված կանոնները, դրանցից որոշները, իրականում կիրառվելու դեպքում, կարող են ինչ-որ չափով "հեշտացնել մեր կյանքը": Իսկ կարդալու դեպքում դրանց կիրառվելու հավանականությունը բնականաբար ավելի մեծ է, քան

    ընդհանրապես չկարդալու դեպքում Ուղղակի խորհուրդ կտայի մի անգամ կարդալուց հետո քեզ համար ֆիքսեիր մի քանի դրույթներ, որոնք իրոք կարևոր ես համարել ու անցնել առաջ

    Հ.Գ. Ինչքան հիշում եմ Քարնեգինից ամենից շատ հավանել էի "Ինչպես դադարել անհանգստանալուց և սկսել ապրել" գիրքը (հուսով եմ ճիշտ թարգմանեցի)...

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (07.12.2011), sharick (06.12.2011)

  7. #5
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում են՝ Քարնեգիի թոռը գիրք ա գրել՝ <Ինչպե՞ս ազատվել այն ընկերներից, ում ձեռք եք բերել պապիս խորռհուրդների շնորհիվ> վերնագրով

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (07.12.2011), impression (06.12.2011), Moonwalker (06.12.2011), murmushka (07.12.2011), Reh32 (11.12.2011), Skeptic (06.12.2011), Valentina (06.12.2011), Մինա (07.12.2011), Ռուֆուս (06.12.2011)

  9. #6
    Սկսնակ անդամ AoF-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.08.2011
    Գրառումներ
    55
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քարնեգիի այս աշխատանքը լրիվ չեմ կարդացել, բայց լավ տպավորություն է թողել ինձ վրա, որովհետև սեփական տեսության ցանկացած կետ հեղինակը հավելում է պրակտիկ կյանքից վերցված, շատ դեպքերում հենց իր հետ տեղի ունեցած, դրվագներով, այդպիսով իսկ ցուցադրելով այդ սահմանումների "աշխատանքն" իրականում:
    Ասել որ խորը վերլուծության եմ ենթարկել կարդացածս էջերը, ինձ համար կարևոր կետերն առանձնացնելու համար սխալ կլիներ, բայց սահմանումներից մեկը լավ տպավորվել է մեջս` եթե դիմացինիդ առաջարկում ես քո ծառայությունները, պետք չէ շեշտել սեփական նվաճումները, քանզի դրանցով, հնարավոր է, ճնշես նրան. դրա փոխարեն նշի այն առավելությունները, որոնք նա կկարողանա ձեռք բերել ձեր առաջարկությունից օգտվելով:
    Այս ենթատեքստով ուշադրություն դարձրեք հեռուստատեսությունով կամ ռադիոյով հեռարձակվող գովազդներին, տեսեք ինչքան անհամապատասխան գործեր կան դրանց մեջ:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    sharick (06.12.2011)

  11. #7
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեսնես Քարնեգին իրա կանոններին հետևել ա հեչ: Անիմաստ ու ձևական կանոններ են, կեղծ, կարնեգիական ժպիտ ձեռք բերելն էլ խորհուրդ չէի տա նույնիսկ ամենադիվանագետ մարդուն

  12. #8
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես կարդացել եմ երևի 7-8 տարի առաջ... առաջին էջերից գլխի ընկա, որ միայն ամեն բաժնի ամփոփումը կարդալը լրիվ հերիք է: Ամեն դեպքում ազդեցություն չեմ նկատել ինձ վրա:

    Այնպիսի կանոն չեմ հիշում, որ սխալ լիներ: Ուղղակի ավելի խորը հոգեբանություն էի կարդացել, ինձ համար միգուցե ուշ էր դա կարդալը:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •