Ժողովուրդ, էս խանութից խաբա՞ր եք
http://yerevanmobile.am/hy/
Մոները ամեն ինչը մյուս խանութներից առնվազն 10% էժան ա։ Կարո՞ղ ա վերանորոգված ապրանք են վաճառում, կամ ուրիշ բան ․․․
Ուզում էի մտնեի խորհուրդ հարցնեի, էն էլ տեսա Տրիբունի վերջի գրառմանը 5 ամիս ա ոչ մեկ չի պատասխանել, փոշմանեցի։
Բայց լավ, կգրեմ։
Ինձ էլ ա հետաքրքիր, թե ինչի մի շարք խանութներում, էդ թվում նաեւ բջջային օպերատորների մոտ հեռախոսները բավական թանկ են, բայց կան նաեւ մի որոշակի տիպի խանութներ, որոնց մոտ զգալիորեն ավելի էժան են։
Իհարկե Տրիբունի գրած կայքում գները էլի բավականին բարձր են, բայց կարծեմ էդ խանութ մտել եմ ու էս գրած գները ապառիկինն են, կանխիկով սրանից շատ ավելի էժան ա։
Օրինակ՝ հիմա, քանի որ իմ` համարյա 3,5 տարվա Xperia Z2-ը ինձ արդեն խնդրում ա, որ իրան փոխեմ, մտածում եմ Galaxy S9 Plus առնեմ (կանխիկ) ու չգիտեմ՝ ինչքանո՞վ իմաստ կարա ունենա առնել ասենք Mobile Centre-ից 392000-ով, քան օրինակ Թումանյանի վրայի 3D Planet խանութից, որտեղ 315000 ա, կամ Notebook Centre-ից, որտեղ 325000 ա։
Իմ իմացած հիմնական տարբերությունը երաշխիքային սպասարկումն ա, որը Mobile Centre-ի դեպքում ստեղ պաշտոնական (իրանց ասելով) սերվիսում ա արվում, իսկ, օրինակ Notebook Centre-ում մի անգամ հարցրի, ասեց, որ փոքր խնդիրները իրանք են լուծում, բայց եթե մեծ բան ա, ոնց որ թե ուղարկում են Եվրոպա, երեւի ընտեղ ա պաշտոնական երաշխիքը գործում։
Բուն հեռախոս առնելու առումով էլ ուրախ կլինեմ խորհուրդներ լսելու, թե ուրիշ ինչ կարելի ա առնել (ոչ այֆոն), որ ունենա լավ կամերա, նորմալ չիփսեթ, ջրից պաշտպանված լինի ու խիստ ցանկալի ա, որ ունենա 3,5 մմ ականջակալի պորտ։
Միակ տեղը, որտեղ ես վստահում եմ հեռախոսի փորձարկմանն ու կարծիքին, exler.ru-ն ա։
Միշտ հետևում եմ, ու եզրակացություններ անում։
Գների տարբերության մասին հենց էդ երաշխիքի տարբերությունն ա։
Գողացած էլ են բերում, նորմալ զրոյացնում, ու ծախում շատ էժան։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Rammstein (14.02.2019)
Լիքը մարդ, ում շտապ փող ա պետք, մոբայլսենթրից վերցնում ա ապառիկով, ասենք 400.000 դրամանոց հեռախոսը ու որևէ խանութոյմ ծախում ա քեշ փողով, ասենք 270.000ով։ Արդյունքում էդ խանութը կարա իրան թույլ տա մոբայլից ահագին էժանով ծախի ու պլյուսով մնա։ Մի հատ բժշկականի անցումի տակի բուդկեքում հարցրու, ընդեղ ա հաճախ տենց հեռախոսներ լինում։ Ենթադրաբար մոբայլի երաշխիքն էլ հետը, մոբայլից ահագին էժանով հնարավոր ա ճարես )))
Mobile Centre-ը Samsung-ի պաշտոնական ներկայացուցիչն ա Հայաստանում ու եթե չեմ սխալվում միակնա: Համ էլ ոնց կարելիա սոնիից հետո սոնի չառնելՃՃ
Խանութներում ռուսական ու Դուբայի զբոռկաներ շատ կան, որոնք որակով բնականաբար զիճում են եվրոպականին կամ ամերիկականին: Եթե վստահ ես, որ կտարբերես ուրեմն ավելի լավա այլ խանութից առնես, հակառակ դեպքում շառից փորձանքից հեռու:
Mobile Centre-ը Էդքան էլ բարի պտուղը չի:Ընկերոջս համար այֆոն առանք, դե վստահեցինք ու մանրամասն չնայեցինք ու մի քանի օր հետո միամիտ տեսանք, որ հեռախոսը մի անգամ քանդածա եղել, բնականաբար փոխեցին, բայց դե եթե գլուխ չհանեինք մնալու էր վրեքներս:
Չնայած իմը ինձ լավ ծառայել ա, բայց հիմիկվա Սոնիների ոչ դիզայնն ա առանձնապես դուր գալիս, ոչ էլ գին-պարամետր համադրությունն ա լավը թվում։ Էլ մտքիս չկա Սոնի առնել։
Այ էդ զբոռկեքի մասին չգիտեի։ Վստահ ե՞ս, որ հենց զբոռկեն ա էդ ռուսականն ու դուբայականը։ Ես գիտեմ, որ կան տարբեր շուկաների համար նախատեսվածներ՝ ամերիկյան, եվրոպական, ռուսական եւ այլն։ Կարող ա՞ դրա հետ ես։ Օրինակ մոբայլ ցենտրում գիտեմ, որ մենակ ռուսական շուկայի սամսունգներ են։ Իսկ նոթբուք ցենտրում ասեցին, որ իրանց մոտ եվրոպական շուկայինն ա։ Ուղղակի արտադրանքի մասին որ մի քիչ կարդացել եմ, Ռուսաստանի անուն չեմ տեսել, ամենաշատը լսել եմ, որ Վիետնամում են արտադրում։
Մերսի ինֆոյի համար։
Իմ մոտ էլ տենց մի փոքր վստահություն կար իրանց նկատմամբ, բայց՝ երեւի իզուր։
Ռամշ,
Էդ էքսինոսը ոնց որ համեմատաբար լավը չի, կարող ա իրա պատճառով էլ ա գինը տարբերվում։the Galaxy S9 and S9+ sold in the U.S. and China are powered by Qualcomm's latest Snapdragon 845, while the models sold in South Korea, UK, India, and other global markets are running the Exynos 9810.
The cake is a lie.
Դիզայնն իմ համար մի քիչ երկրորդականա դրա համար էլ շարունակում եմ սոնի օգտագործել։
Սաամսունգի վիետնամական արտադրությոգնը շատ լավն ա, եթե կգտնես ուրեմն հաստատ արժի առնել։
Ռուաստական արտադրության չկա, բայց կա ընդեղ հավաքած ուտիլներ, որոնք նաև մեր շուկայա մտնում։ Շարքից հելած հեռախոսները նորից հավաքում են ու ուղղարկում վաճառելու։
Rammstein (15.02.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ