Ժող, ես էլի եկա մի երկու հարցով: Էս անգամ արդեն իմ համար եմ որոշել հեռախոս ընտրել: Չինականներին կասկածանքով եմ մոտենում, բայց երկու օր առաջ աչքովս ընկավ Meizu M2-ը, որի գնի ու պարամետրերի համադրությունը տեսնելով, մի երկու հատ էլ ռեվյուներ նայելով հաճելիորեն զարմացա` հատկապես տեսնելով, որ Մեյզուն որոշել ա հիշողության քարտի հնարավորություն ավելացնել (թե չէ մտածում էի` սաղ ձգտում են այֆոն դառնալուն): Ուզում եմ ջոկեմ` որտեղ են ուզում քցած լինել:
Նույն Meizu-ի MX-ով մոդելները անհամեմատ թանկ են, բայց նենց ինչ-որ շատ մեծ առավելություն չեմ կարում գտնեմ` ասենք M2 note-ի ու MX 5-ի միջեւ: Վերջինիս պրոցն ա հզոր, կամերան, մեկ էլ հիշողությունն ու RAM-ն են ավել: Բայց էդքանի համար մարդ 2.5 անգամ ավել կվճարի՞:![]()
Էջանիշներ