Ռուֆուս-ի խոսքերից
Firegirl777, խորհուրդ կտամ ինչքան հնարավոր ա թարմ մոդելի հեռախոս գնես: Անդրոիդը ամեն տարի նոր վերսիա է թողարկում, որը շատ ավելի արագ ու լավ է աշխատում, քան նախորդը: Մենակ թե հեռախոս արտադրողները էդքան էլ մեծ ցանկություն չունեն հին մոդելների հեռախոսների համար ծրագրային թարմացումներ թողարկել: Այսինքն եթե հիմա հին մոդելի հեռախոս առնես, ամենայն հավանականությամբ Անդրոիդի պաշտոնական նոր վերսան չես ստանա: Չնայած էս վերջերս Գուգլը ոնց որ թե հեռախոս արտադրողներին պարտավորեցրել է, որ նոր հեռախոս թողարկելուց հետո 1.5 տարվա ընթացքում էդ հեռախոսի Անդրորդի վերսիան անընդհատ թարմացնեն:
Էս պահին Անդրոիդի ամենաթարմ վերսիան 4.0-ն է: Galaxy Fit-ը, Galaxy Ace-ը, Galaxy Gio-ն ու Galaxy Mini-ն 2011թ-ի գարնանն է թողարկվել, իսկ Galaxy Y-ը(2.3-ով)՝ 2011թ-ի օգոստոսին: Ինչքան հասկացա դրանց մի մասը Անդրոիդ 2.2 է աշխատում, մյուսը՝ 2.3-ով ու ամենայն հավանականությամբ ոչ մեկը Անդրոիդ 4.0-ի թարմացումը չի ստանա: HTC-ի էժան մոդելներից Wildfire S-ը էլի 2011թ-ի մոդել է, 2.3-ով, բայց սա էլ դժվար թե 4.0-ը ստանա: Դրա համար եմ խորհուրդ տալիս 1-2 ամիս սպասել ու 4.0-ով հեռախոս առնել, որը հետագայում թարմացումներ կստանա, քան թե արդեն հնացած մոդել, որը 2.2-ով կամ 2.3-ով կաշխատի ու էլ թարմացումներ չի ստանա:
Էջանիշներ