Ուզում եմ, որ առանց չեմուչումի փոխարինեն, որտեւ ապրանքը ո՛չ ջանդած ա, ո՛չ բան: 1 օր ա օգտագործվել ու ունի էդ ժամանակահատվածին համապատասխան մաշվածության աստիճան (այսինքն` գրեթե 0% մաշվածություն): Եթե էս վիճակում չեմուչում են անում, նշանակում ա` պետք ա ընդհանրապես տուփից էլ չհանել հեռախոսը, որ հետո համաձայնեն փոխարինել:
Ըստ իրանց Return policy-ի, ապրանքը վերադարձման ենթակա չի եթե.
- Չի գնվել Pandawill-ից,
- Սերիալ համարի հետ խնդիր ունի,
- Չի վերադարձվել ամբողջ կոմպլեկտացիայով,
- Տուփի վրայի կոդը պոկված ա,
- Ունի ֆիզիկական վնասվածք:
Իմ ապրանքը էս կետերից ոչ մեկը չուներ, հետեւաբար պիտի փոխեն:![]()
Երեկ փեյփալով նամակ գրեցի: Գրեցի, որ ապրանքս ձեզ ա հասել, բայց փոխանակման մասին ձեն չեք հանում, մենակ սարքելու մասին եք ասում: Ասեցի, որ եթե խնդիր կա, պատրաստ եմ ընդունել փոխհատուցումը:
Էսօր գումարս հետ վերադարձրին:
Շնորհակալություն բոլորին, մասնավորապես Zangezur-ին` խորհուրդների համար:
Pandawill-ին էլ` մնաս բարով:
Հիմա վերադառնանք բուն թեմային. դե խորհուրդ տվեք, էստեղից ի՞նչ հեռախոս առնեմ (տենց մի 200,000-ի սահմաններում):
Աթեիստ (10.10.2013)
Ռամշ, հլա նայի` http://www.pandawill.com/catalog/product/view/id/59809
keyboard (09.10.2013)
Դու վապշե մտածելու բան չունես, արդեն փողերը հետ ստանալու ձևերը գիտես, առ էլի ՃՃՃ
Էտ գնով լավ բան չես առնի, եթե քեզ արագործություն ու հզորությունը հետաքրքրումա
Ստեղից առ http://www.list.am/item/2873546
Հեսա ոնց որ հայկական պանդանա ՃՃ http://www.list.am/from-user/2848929
Վերջին խմբագրող՝ Zangezur: 10.10.2013, 00:02:
iOcean X7 - 119 000
HUAWEI U8836D G500 Pro - 132 000
Lenovo P780 - 140 000
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
keyboard (10.10.2013)
Էդ գնով չէ, արդեն ասեցի, պատրաստ եմ Գ4-ի գնից 2 անգամ ավել վճարեմ: Իմ ներվերն ավելի թանկ են:
Սենց ասեմ, խաղեր դժվար թե խաղամ:
Հիմնականում քիչ թե շատ նորմալ կամերա եմ ուզում, մեկ էլ` որ մարտկոցը երկար պահի:
Մեկ էլ չեմ ուզում առնելուց անգամ 1 օր սպասեմ, որ ապրանքս ինձ հասնի: Ու չեմ ուզում, որ երաշխիքային սպասարկումը տենց ջանջալ գլխացավանք լինի:
Չհամոզեցիր, Արտ ջան:
Հավանաբար ինչ-որ Սամսունգ կառնեմ, բայց դեռ չեմ կոնկրետացել: Հլը որ աչքիս առաջ Galaxy S III-ն ա, բայց դեռ վստահ չեմ:
Վերջը առա: Jiayu G4 Advanced, սև, 32Gb հիշողություն, 2GB ռամ, 1.5GHz պրոց: Առել եմ ստեղից, վճարել եմ PayPal-ով: Վրաս նստեց մոտ $335: Ուզում էի Basic-ը առնել, մոտ $80 ավելի էժան էր, հետո որոշեցի, որ սա ավելի լավ ա, որովհետև ոնց որ թե առաջին՝ մենակ Basic խմբաքանակներում լիքը թերություններ կային, իսկ սև Advanced-ներում դրանք արդեն շտկված էին (սև Adv-ը ահագին ուշ հայտնվեց շուկայում): Լիքը փնտրեցի առնելուց առաջ, համարյա ոչ մի տեղ չկար, էս touch-us-ը (թույն անուն ա :ՃՃ) ուներ մի քանի տասնյակ հատ, ահագին հայտնի խանութ էր՝ ըստ ռուսական ֆորումների, ու փեյփալով էր ստանում: Նամակ գրեցի, հարցրեցի՝ ունե՞ք: Ասեց բայարգե, ունենք, էն էլ ոնց: Ասեցի կներես, բայց չեմ հավատում. մի հատ թղթի վրա գրիչով իմ անուն-ազգանունն ու էսօրվա ամսաթիվը գրի, հեռախոսը՝ առանց հետևի կափարիչի, դիր վրան, դիմացից ու հետևից նկարի, ուղարկի ինձ: Տեղնուտեղը արեց չինացին: Հենց ուղարկեց, պատվերը դրեցի: Ուղարկեցին սեպտեմբերի 22-ին, էսօր գնացի փոստից վերցրեցի: Շատ լավ փաթեթավորած էր, հետը դրել էին լիքը զիզ-բիզի խլամ նվերներ՝ էկրանի թաղանթ, micro sd-ն ֆլեշկա սարքող զռթիկ, ստիլուս, ռեզինից քեյս, OTG լար ու էլի եսիմինչ:
Էկրանը հրաշք ա: 4.7", պայծառ, մաքուր, FHD չի, HD ա, բայց գործնականորեն անհնար ա վրան որևէ պիքսել նկատելը, թեքման անկյունները՝ մաքսիմալ, կոնտրաստը՝ բարձր, արևի տակ կարդացվում ա: Թաչը շատ զգայուն ա, պլյուս՝ մատդ շատ կայֆ սահում ա էկրանի վրայով, երևի ինչ-որ հատուկ ծածկույթ ունի, հին HTC-իս վրա տենց չէր:
Արագությունը էլի շատ լավն ա: Շատ ծանր բաներ դեռ չեմ փորձել (եռաչափ խաղեր, բան-ման), բայց ըստ տեստերի՝ ամեն ինչ քաշում ա ու ձեն չի հանում: Թերթելուց, մենյուներ բացել-փակելուց և այլն արգելակվելու, դանդաղելու նշույլ անգամ չկա:
Տեսքը սուբյեկտիվորեն հավանում եմ: Դիմացից խիստ, սև, կլոր անկյուններով փայլուն քյարփինջի կտոր ա (ինչը լավ ա) :ՃՃ: iPhone ա հիշեցնում՝ մանավանդ վերևի մասը, բայց ոչ մի դեպքում կլոն չի, իր հատուկ տեսքն ունի: Հետևում սոֆթ-թաչ պլաստիկ ա, ինձ հաստատ ավելի շատ ա դուր գալիս, քան սամսունգական փայլուն գլյամուռ պլաստմասը, պլյուս՝ չի սղում:
Կամերան միջինոտ բան ա, վրան շատ հույս դնել չի լինի: Տեքստ-բան կնկարի, բայց լուսանկարչի կարիերայի մասին կարող եմ հանգիստ մոռանալ: Լույսը թույլ ա:
Մարտկոցից հլը բան չեմ հասկանում: Մի քիչ թող բացվի, հետո կերևա: Էսօր ժամը ցերեկվա մեկին դրեցի մեջը, 60 տոկոս էր, ժամը վեցի կողմերը սատկեց: Պետք ա հաշվի առնել, որ էդ հինգ ժամը ես դրան անընդմեջ չարչարել եմ, լրիվ սադո-մազո էր: Ասում են՝ մի քանի ցիկլից հետո սկսում ա ավելի երկար պահել, տեսնենք: Ես մի երկու օրվա անընդմեջ աշխատանքի հույս ունեմ, ամեն դեպքում:
Կարկատանը չինական ա, մեջը հիերոգլիֆներ-բաներ կան: Անգլ եմ դրել, ռութ արած ա արդեն, Play-ը աշխատում ա: Հիմա թող մի քիչ լիցքավորվի, անցնեմ կարկատանը փոխելուն: Պաշտոնական միջազգային կարկատան էլ ունի՝ լրիվ մաքուր անդրոիդ՝ առանց ավելորդ զիզ-բիզիների, լաունչերների, հիերոգլիֆների ու բայդուների: Թու-թու-թու, անփորձանք:
Գոհ եմ, մի խոսքով: Սպասենք, տեսնենք ինչ ա լինում, ինչքան ա դիմանում:
DIXIcarpe noctem
keyboard (11.10.2013), Moonwalker (11.10.2013), Vardik! (11.10.2013), Zangezur (11.10.2013), Աթեիստ (11.10.2013), Անվերնագիր (11.10.2013), Արամ (11.10.2013), Նաիրուհի (10.10.2013), Վահե-91 (10.10.2013)
Իսկ ինչ փոչտով էս առել ու ինչքան ժամանակում եկավ
Սինգապուր, 22-ին ուղարկեցին, երեկ հասավ։
DIXIcarpe noctem
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ