artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Rammstein (29.07.2015)
Նենց ա, որ իմ աչքից էլ սամսունգն ա ընկել ու գալաքսի S3 օգտագսրծելուս հետ ամեն օր ավելի շատ ա ընկնում։
Բայց էդ grand prime-ից կոլեգաս ունի ու իմից, առանց չափազանցնելու, մի 6 անգամ արագ ա աշխատում։
Ամեն դեպքում ես էլ եմ էս երեքից սամսունգին ամենաշատը հակված, իսկ ամենաքիչը` htc-ին, որտեւ հին մոդել ա։
Գիտես, իմն էլ ա SIII, ու լիքը ծրագրեր լցնելու հետո սկսում ա լավ դանդաղել, զարյադկեն շուտ նստել։
Բայց ոնց նայում եմ, դրանք սաղ ինձ պետք են։
Փորձի համար անդրոիդ 5 գցեցի վրեն, ահագին արագ էր (ծրագրերս էլ հըլը լրիվ չէի գցել վրեն), բայց քանի որ օրիգինալը չէր, լիքը թերություններ ու գլյուկներ ուներ։
Ուզում եմ ասեմ հեռախոսի միջուկը լավն ա, սիստեման ա ծանր, որը կարելի ա բզբզել, ավելի հարմարը ճարել։
Ես, լիքը փորփրելուց հետո էլի հետ էկա Touchwiz-ին, որտև Cianogen-ում էնքան բան չի աշխատում, որ ոնց որ հեռախոսիս կեսը չաշխատի։ Ասում եմ ավելի լավ ա դանդաղ բայց լրիվ աշխատի, քան թե յոլա գնամ ասենք Cianogen-ի ապուշ կամեռայի ծրագրով։ Սամսունգի ծրագրի պես լավը չկա։
Հիմա էս գրանդը ավելի հզոր ա։ SIII-ից ահագին լավն ա, բայց որ էդքան լցնեմ մեջը, էլի խեղճանալու ա։ Ով ուզում ա արտադրի։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Rammstein (29.07.2015)
Հա, ինձ էլ են իմ ծրագրերը պետք։ Բայց s3-ի օրինակ հեռախոսի ու կոնտակտների ստանդարտ ծրագրերը դեռ առաջին օրվանից, մեջը համարյա ծրագիր չգցած, դանդաղ էին բացվում։ Նույնը` էկրան միանալ անջատվելը։
Ավելի հակված եմ մտածելու, որ ուղղակի s3-ի ՕՀ-ն ա խայտառակ ծանր ու վատ սարքած, որտեւ գոնե իրա գործարանային վիճակում չպիտի դանդաղություն նկատվի։ Grand Prime-ի մոտ տենց դանդաղություններ չեմ նկատել, թեկուզ վրան ծրագրեր ինստալ արված վիճակում։
Իմ համար էլ եմ նոր հեռախոսի տարբերակ մտածում, բայց դեռ չեմ կողմնորոշվում` մի անգամ էլ չինականների վրա բախտս փորձեմ, թե չարժի։
Սենց էլ համեմատի: Ես էս երեքից Asus-ը կառնեի՝ հենց թեկուզ շատ ավելի լավ էկրանի ու շատ ավելի արագ պրոցի համար: HTC-ն նախանցած դար ա:
DIXIcarpe noctem
Rammstein (30.07.2015)
Էքսլերի էսօրվա հոդվածը՝ http://www.exler.ru/expromt/30-07-2015.htm
DEXP Ixion ML2 5" - 5200mAh
![]()
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Մեր մեջ ասած՝ հիմա ես էլ եմ հեռախոս ընտրում, ու ընտրում եմ էս երեքի միջից.
Meizu MX5
OnePlus 2
Moto X Play
Moto-ն երեկ ա անոնս եղել, ու կտրուկ դարձել ա նոր հեռախոսի առաջին թեկնածուս: Բայց դե սրան դեռ սպասել ա պետք: Եթե հենց հիմա ա հեռախոսը պետք, սրանցից ոչ մեկն էլ տարբերակ չի:
Ռամշ, իսկ քո գրածները ի՞նչ գնանոց են:
DIXIcarpe noctem
Rammstein (30.07.2015)
Իմ տեսած Ասուսը էս էր, 1 գիգ ՌԱՄ-ով ու 1.6 ԳՀց պրոցով:
Սամսունգն էլ էս ա:
Ես էս երկուսի կամերայի որակները համեմատող վիդեո նայեցի, Ասուսը մի քիչ զիջում ա: Նաեւ մարտկոցով ա զիջում, ոնց որ ամենաթույլ կետն ա, ասում են` կարող ա օրը 2 անգամ կարիք լինի լիցքավորելու: Բայց ինչ խոսք, Ասուսի էկրանն ավելի լավն ա, ՕՀ-ն էլ անդրոիդ 5 ա ափգրեյդ լինում:
Երեւի ամեն դեպքում Սամսունգ:
Էս որ հիմա հարցնում եմ, իմ համար չի պետք: Սրանց գները ախորդ գրառմանս լինելում կան:
Իմ համար ես մտածում եմ մինչեւ 150,000 դրամանոց մի բան: Գիտեմ, որ էդ գնով կարամ չինականների մեջից ահագին լավը առնեմ: Ուղղակի որ մի անգամ քաշվեցի Jiayu G4-ի վրա, հիմա կասկածում եմ` էլի արժի չինական փորձել, թե չէ:
Վերջին խմբագրող՝ Chilly: 30.07.2015, 16:00:
Հայկօ (30.07.2015)
Չէ, Jiayu էդ գնով չարժի: Երևի արդեն ընդհանրապես չարժի Ճ դասի չինական հեռախոս առնել, նորմալ անուններն էլ են ահագին էժան ու լավ բաներ սկսել առաջարկել:
Սրանք նայել ե՞ս.
Meizu M1 Note
Meizu MX4
Meizu MX4
Երևի կարող ես նայել-ստուգել էլ առնելուց առաջ, գոնե ստեղ են:
DIXIcarpe noctem
Սրանից արժե՞ առնել:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ