Նշանակումա Սինգփոստը արդեն ինֆո ա ստացել, որ ապրանք ունի ստանալու/ուղարկելու, իսկ ապրանքդ թե կոնկրետ ուրա, կարաս ստեղ նայես (եթե RF-ովա սկսվում)՝ 4PX![]()
Նշանակումա Սինգփոստը արդեն ինֆո ա ստացել, որ ապրանք ունի ստանալու/ուղարկելու, իսկ ապրանքդ թե կոնկրետ ուրա, կարաս ստեղ նայես (եթե RF-ովա սկսվում)՝ 4PX![]()
Chilly (17.05.2014)
Մուշ ջան, իմ մոտ փոխվեց վերջապես ստատուսը, հլը տես եթե քո մոտ էլ ա էս նույն վիճակը, ուրեմն իմ ու քո հեռախոսները հիմա իրար հետ են, մի տեղ, Սինգապուրից Հայաստան ճանապարհին![]()
![]()
http://www.gsconto.com/ru/
![]()
Aperna (03.05.2014)
Վասակ Սյունի (03.05.2014)
Էս եզերի նոր որոշումները հեռախոսների վրա էլ կազդեն, չէ՞, երեւի:Էլեկտրոնային առևտուրը ՊԵԿ-ի աչքն է ծակել
Կառավարությունում որոշել են բյուջեի մուտքերն ավելացնել էլեկտրոնային առևտրի հաշվին՝ անմաքս գնումների սահմանաչափն իջեցնելով երեք անգամ։ Այսուհետ Հայաստան փոստով ու առանց մաքսազերծման հնարավոր կլինի պատվիրել ընդամենը 50 հազ. դրամի ապրանք, այն էլ կես տարին մեկ։
Կառավարությունը ապրիլի 23-ի նիստում հավանություն է տվել «Մաքսային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ներկայացրած նախագծին։ Թեև փոփոխություններն առնչվում էին հասարակության լայն շերտերին, նիստի օրակարգը այնպես էր ձևավորվել, որ նախագիծն աննկատ «անցնի»։ Օրենսգրքում փոփոխությունները, իհարկե, դեռ պետք է քննարկվեն և ընդունվեն Ազգային ժողովի կողմից, սակայն հաշվի առնելով որ գործադիրը մինչ այս էլ խնդիրներ չի ունեցել ԱԺ մեծամասնության հետ, այս փոփոխությունները ևս կհաստատվեն։
Այսպես, ՊԵԿ-ն առաջարկում է, որ ֆիզիկական անձանց ուղեկցող բեռի վրա մաքսատուրք չտարածվի, եթե դրա ձեռքբերման արժեքը չի գերազանցում 100 հազ. դրամը, իսկ քաշը՝ 50 կգ-ն։ 100 հազ-ը գերազանցելու դեպքում գործելու է 2,5% մաքսատուրք։ Ներկայում ֆիզիկական անձանց համար անմաքս ուղեկցող բեռի շեմ է սահմանված է 150 հազ. դրամը՝ 180 օրվա համար։
Մյուս կարևոր փոփոխությունն այն, որ ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով պատվիրված ապրանքները, որոնց արժեքը գերազանցում է 50 հազ. դրամը, մաքսազերծվելու են։ Եթե ապրանքի քաշը գերազանցում է 20 կգ-ը, իսկ արժեքը 50-100 հազ դրամի շրջանակում է, մաքսատուրքը կկազմի 2,5%։
Ներկայում ֆիզիկական անձանց թույլատրվում է փոստային և սուրհանդակային ծառայություններով 0% մաքսատուրքով ներկրել մինչև 150 հազ. դրամ ընդհանուր աժեքով ապրանքներ (180 օրվա ընթացքում)։ Պարզ ասած՝ այսօր քաղաքացին տարեկան կտրվածքով կարողանում է փոստային ծառայություններով Հայաստան ներկրել 300 հազ. դրամ ընդհանուր արժեքով ապրանքներ։
ՊԵԿ-ի առաջարկով և կառավարության համաձայնությամբ, ուղեկցող բեռի դեպքում թույլատրելի սահմանը նվազեցվում է 30%-ով, փոստային ծառայությունների դեպքում՝ 3 անգամ։ ԱԺ-ի կողմից այս նախագիծն ընդունելու դեպքում էլեկտրոնային գնումների անմաքս շեմը տարեկան կտրվածքով կկազմի ընդամենը 100 հազ. դրամ, ինչը բավական փոքր գումար է։
Առաջարկվող նախագծում ՊԵԿ-ը չի նշել, թե ինչ-ով են պայմանավորված խստացումները, սակայն հաշվի առնելով, որ վերջին շրջանում Հայաստանում լայն տարածում է գտնում էլեկտրոնային առևտուրը, կառավարությունը, ի դեմս ՊԵԿ-ի, որոշել է անմասն չմնալ այս գործընթացից։
Փաստացի, կառավարությունում կարծում են, որ տարեկան երկու անգամ մինչև 150 հազ. դրամ աժեքով ապրանքների ներկրումից պետությունն որևէ օգուտ չունի ու անհրաժեշտ է կա՛մ հնարավորինս սահմանափակել էլեկտրոնային առևտուրը, կա՛մ սահմանել մաքսատուրքեր։ Չի բացառվում, որ խստացումներն ուղղված են որոշ բիզնես շրջանակների շահերի սպասարկմանը։
Համեմատության համար՝ Մաքսային միության երկրներում անմաքս ապրանքների գնային շեմը բավական բարձր է։ Այսպես, Ռուսաստանում և Ղազախստանում էլեկտրոնային գնումների անմաքս շեմը ամսական կտրվածքով 1000 եվրո է, Բելառուսում՝ 120 եվրո։
Աղբյուր` Civilnet.am
Չնայած հիշում եմ, որ պատվիրել էի, փաթեթի վրա կարծեմ նշած էր, որ նվեր ա: Դա ինչ-որ բան կփոխի՞ մաքսազերծման ենթակա լինել-չլինելու հարցում:![]()
Bruno (03.05.2014)
մեր չինացի եղբայրներին կխնդրենք,որ ապրանքի հենց ինքնարժեքը գրեն փաթեթի վրա,այսինքն`մի 20$,թեկուզ ստեղի եզնիկները ասում են,որ դա հիմք չի/հայկական վարիանտով էլի/,ստեղի շուկայական արժեքը ավելի բարձրա և այլն...բայց ինչքան հիշում եմ,օրենքում էլ ա գրած,որ եթե փաթեթի մեջ ուղեկցող փաստաթուղթ կա,օր. հ/ֆ,որտեղ հստակ նշվածա ապրանքի գինը,ուրեմն առաջնորդվում են դրանով,վերնագիրը շատ դիպուկ են ընտրել,ուրեմն իրանք ու իրանց բարեկամները էդքան տոննաներով անմաքս ապրանք են ներմուծում,աչքները քոսոտ 150 հզ դրամնա ծակում?խեղճ ժողովրդին վզին օղակ են հագցրել ու ամեն օր ավելի են սեղմում..հասունանումա պահը,ինչ ասեմ
Aperna (03.05.2014)
Վասակ Սյունի (03.05.2014)
ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 87. ՀՀ տարածք ներմուծված ապրանքի ինվոյսային արժեքի 20 տոկոսի չափով մաքսատուրք վճարելու մաիսն, օրենքը կա, բայց գործումա միայն իրանց ծանոթների ու բարեկամների համար, նույն օրենքի շրջանակներում ՊԵԿ-ին դատի տված երիտասարդը իրա մեքենան մաքսազերծեց ինվոյսային արժեքով, բայց վստահ եմ, որ սովորական մահկանացույի համար դա ավելի թանկ կնստի քան ուղղակի մաքսազերծելը:
Չինաստանից ներմուծված ապրանքների ինվոյսները մեր պետությունում հիմք չեն ընդունվում, ուզում ա վրեն գրած լինի 1 դոլար, ուզում ա գրած լինի նվեր, ուզում ա գրած լինի -500 դոլար էլ իրանք պտի տան, որ մենք էդ ապրանքը իրանցից առել ենք, մեկ ա մաքսազերծելու ես ու վերջ:
Կեցցե ազատ, անկախ -չաթլախ պետությունը![]()
Bruno (03.05.2014), Վասակ Սյունի (03.05.2014)
Հովոյի ասածին ավելացնեմ, որ կա որոշ երկրների ցուցակ, որտեղից ստացված հաշիվ ապրանքագրերը (ինվոյսները) հիմք չեմ գին որոշելու համար։ Էդ ցուցակի մեջ մտնում են և՛ Չինաստանը, և՛ Միացյալ Արաբական Էմիրաթները։
Եթե ուզում ես էդ երկրից բերես, բայց հաշիվ ապրանքագրի գինը հաշվի առնեն, որոշակի ժամանակ ես ծախսում, կապնվում ես վաճառողի հետ, երկարաժամկետ համագործակցության պայմանագիր եք կնքում, ու էդ սաղ թղթերը ներկայացնում ես Հայաստանում։ Դրանից հետո էդ վաճառողից ստացված հաշիվները հիմք են գին որոշելու համար։ Կարծես դա կոչվում էր առաջին ձև։
Ընկերոջս ֆիրման ահագին ապրանք տենց ա բերում, համ մաքսազերծում են, համ խելքին մոտ գին ա ստացվում։ Ոչ թե Դուբայում նոթբուքն առնես 700$, ստեղ դա գնահատեն 1500$ ու մենակ 300$ ԱԱՀ վճարես։ Վրեն գալիս ես տեղափոխման վարձն էլ, արդեն նենց գին եղավ, որ ով նայում ա, մտածում ա թիվ ես կրակում, որոշել ես 1 ամսում հարստանաս։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Bruno (03.05.2014)
Հեռախոսիս ստատուսըհազիվ :ՃՃՃ առավոտ գնամ վերցնեմОтправлено в место вручения YEREVAN PI-2
Chilly (13.05.2014)
Ժող, իմ Jiayu G2F-ը ամսի 12-ին եկավ, շատ լավն ա, ամեն ինչ իմ պատկերացրածն ա, թերություններ՝
1. Զարյադկան տարօրինակ ա իրեն պահում, օրինակ՝ էսօր արագ իջավ մինչև 1% ու արդեն 3 ժամ ա նորմալ օգտագործում եմ 1 տոկոսով(Wi-Fi, GPRS, խաղեր, settings բզբզել)
2. Կոմպից միացրած ժամանակ էկրանին կպնելը դարդ ա, գժվում սկսում ա խառը բաներ անել, բայց հենց լարը հանում եմ, դզվում ա, զարյադնիկով տենց չի
3. Իրա զարյադնիկը անորակ ա ահագին, չնայած ֆորումներից արդեն գիտեի որ տենց ա լինելու ու նորմալը պատրաստել էի
4. Շատ էժան էր է ախր, վայելում եմ ու անհանգիստ, թե որտեղ են էդ չինացիք ինձ քցում![]()
Chilly (13.05.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ