User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Խումբ/երաժիշտ, որի մասին ուզում եմ խոսել...

  1. #1
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Խումբ/երաժիշտ, որի մասին ուզում եմ խոսել...

    Շատ է պատահում, երբ ինչ որ նոր երաժիշտ եմ հայտնաբերում, ցանկանում եմ իր մասին արտահայտվել, սակայն կարծում եմ, որ կարիք չկա առանձին թեմա բացել իր համար՝ քանի որ շատ քննարկելու բան էլ չկա:

    Այստեղ կարտահայտվեմ այդպիսի խմբերի, կամ երաժիշտների մասին մեկ գրառմամբ:

    Թեման բաց է, կարող են բոլորն էլ մասնակցել:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (05.12.2011), Yellow Raven (05.12.2011), Գանգրահեր (11.12.2011)

  3. #2
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Interpol
    Ամերիկյան ալտերնատիվ, ինդի ռոք խումբ:


    Շատերի համար կարող է այս խմբի երաժտությունը մեծ հարված հանդիսանալ նյարդերին, քանի որ եթե չմտնես նրանց երաժշտության մեջ, ապա աղմուկը քեզ կսպանի: Դրան էլ գումարած վոկալիստի ձայնը, որը հաճախ էլէկտրական սղոցի նման (հայերեն ասած՝ դրուժբա) մտնում ա նյարդերիդ կծիկի մեջ:

    Բայց էս ամեն ինչն ինձ շատ դուր ա գալիս ու հաճախ եմ լսում Interpol: Իրանց չափազանց անդրգրաունդ վիճակն ինձ շատ էներգիա ա տալիս:

    Ամենապոպուլյար գործն է սա.



    Սակայն խորհուրդ կտամ ներբեռնել ամբողջ Antics ալբոմը, քանի որ կան շատ ուրիշ լավ գործեր: Ալբոմից կառանձնացնեի սրանք. Take you on a cruise, A time to be so small
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Հարդ: 05.12.2011, 12:12:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (05.12.2011)

  5. #3
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Zero 7
    Բրիտանական թրիփ – հոփ խումբ:


    Իմ կարծիքով Portishead – ից հետո այն խումբը, որն ամենաշատն է ըմբռնել թրիփ – հոփի պոչը ու դաժանորեն քրքրում է նրան:
    Էս խոսքերս թող տպավորություն չգործեն, թե իբր սա ագրեսիվ երաժշտություն ա: Շատ մեղեդային, ու գիշերային ու եթերային ա: Ասածներիս ապացույցը.

    Էս գործը պետք ա մինչև վերջ լսել, քանի որ թեման սկզբի թեմայով չի սահմանափակվում:

    Համագործակցել էն Sia Furler – ի հետ շատ հաջող կերպով: Նաև José Gonzaléz – ի հետ:

    Խորհուրդ կտամ լսել՝ Destiny, In The Waiting Line: Եվ ընդհանրապես ալբոմներով կարելի ա լսել:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (05.12.2011), Ռուֆուս (05.12.2011)

  7. #4
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Mad Season
    Ամերիկյան ալտերնատիվ, գրանժ ռոք խումբ:


    Էս խմբի մասին առանձնապես բան չկա խոսելու: Ուղղակի նշեմ, որ որակյալ «ապրանք են» արտադրել:
    Կարճ են գոյատևել (1994 – 1999), թողարկել են ընդամենը 2 ալբոմ, եթե ես ինչ որ բան բաց չեմ թողել:
    Շատ գեղեցիկ գործ է սա.


    Կան էլի լավ գործեր, ինչպիսիք են՝ River Of Deceit, I'm Above:

    Լսելուց հավանաբար կզգաք նմանություն Nirvana - ի հետ:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (05.12.2011)

  9. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Interpol-ի ոճը ավելի շուտ post-punk revival ա, հետո նոր ինդի, ալտերնատիվ և այլն: Ու իրենք հենց սկզբից էլ ինձ դուր են եկել, ներվերիս վրա չեն ազդել Բայց շատ չեմ լսել, որովհետև ահավոր նման են բրիտանական Editors խմբին, իսկ Editors-ը իմ համար լրիվ :լօվե են ու իրենցից հետո էլ չեմ կարողանում Interpol-ին լսել Համ էլ մեջները Joy Division-ական ելևէջներ կան

    Zero 7-ին ծանոթ չէի, բայց համաձայն չեմ, որ
    Իմ կարծիքով Portishead – ից հետո այն խումբը, որն ամենաշատն է ըմբռնել թրիփ – հոփի պոչը ու դաժանորեն քրքրում է նրան:
    Portishead-ից առաջ էլ հետո էլ trip-hop-յան մեծություններ կան, որոնց չի կարելի անտեսել - Massive Attack, Tricky, UNKLE, Archive, Morcheeba, Sneaker Pimps, Hooverphonic, Lamb, Gorillaz և այլն: Բայց Zero 7-ը հետաքրքրեց կքաշեմ, կլսեմ:

    Իսկ Mad Season-ը լրիվ է, Լեյն Ստեյլիին շատ եմ սիրում, ափսոս երկար չհամագործակցեցին Համ էլ Alice in Chains+Pearl Jam+Screaming Trees=գժանոց մի բան
    I may be paranoid but no android!

  10. #6
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Interpol-ի ոճը ավելի շուտ post-punk revival ա, հետո նոր ինդի, ալտերնատիվ և այլն: Ու իրենք հենց սկզբից էլ ինձ դուր են եկել, ներվերիս վրա չեն ազդել Բայց շատ չեմ լսել, որովհետև ահավոր նման են բրիտանական Editors խմբին, իսկ Editors-ը իմ համար լրիվ :լօվե են ու իրենցից հետո էլ չեմ կարողանում Interpol-ին լսել Համ էլ մեջները Joy Division-ական ելևէջներ կան
    Editors - անունով գիտեմ, բայց չեմ լսել: Բացը կլրացնեմ

    Zero 7-ին ծանոթ չէի, բայց համաձայն չեմ, որ


    Portishead-ից առաջ էլ հետո էլ trip-hop-յան մեծություններ կան, որոնց չի կարելի անտեսել - Massive Attack, Tricky, UNKLE, Archive, Morcheeba, Sneaker Pimps, Hooverphonic, Lamb, Gorillaz և այլն: Բայց Zero 7-ը հետաքրքրեց կքաշեմ, կլսեմ:
    Բացի Sneaker Pimps - ից մնացած բոլորին էլ ծանոթ եմ: Բայց մի տեսակ բայց կա էլի իմ համար: Օրինակ Հուվեռֆոնիկը շատ թույլ ա ստեղ համեմատվելու համար: Նույնը կասեմ Lamb - ի, Tricky - ի մասին: Իսկ էդ բայցն էն ա, որ եթե մի պահ մոռանանք ոճը, համեմատենք խմբերի մեղեդիները, ապա Փորթիսին Zero - ն ամենաշատն ա մոտ երաժշտությամբ:

    Հ.գ. UNKLE - ի ու Յորքի գործը ուտելու լավն ա

  11. #7
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Queens of the stone age
    Ամերիկյան սթոուներ, հարդ ռոք:


    Դեմք խումբ: Ոչ էնքան երկար, բայց էներգետիկ, Red Bull – ի նման երգեր: Գոյություն ունի 1996 – ից:
    Եթե դրայվ եք փնտրում, ուրեմն էս խումբը դրա երաժշտական մասը կապահովի:
    Իմ ամենասիրած գործը.


    Խորհուրդ կտամ նաև. No one knows, Little Sister, Everybody Knows That You're Insane, Someone's in the Wolf, Sick, Sick, Sick

    Իրոք, ընտիր խումբ ա

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (06.12.2011), Ռուֆուս (05.12.2011)

  13. #8
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարդ, էս ինչ լավ խմբեր ես գրում, հավեսի ես գցում...

    Մի հատ էլ ես գրեմ

    TV On The Radio
    Էքսպերիմենտալ, ինդի ռոք, ալտերնատիվ ռոք, արտ ռոք



    Իրենցով հիացել է ու հետները դուետ է երգել լեգենդար Դեյվիդ Բոուին: Իրենց առաջին ալբոմը կոչվում է OK Calculator, որը հարգանքի տուրք է իրենց ամենասիրած խմբի՝ Ռադիեհեդի OK Computer ալբոմին: Իրենց հետագա ալբոմներում TV On The Radio-ն բարեհաջող կերպով կարողացել է համակցել արտ ռոքը, փոստ-փանքը, ջազը, փսիխոդելիան, թրիփ-հոփը, սոուլն ու այլ ոճեր: Համ էլ էս վերջերս շատ քիչ եմ հանդիպել մեծամասամբ աֆրոամերիկացիներից կազմված որակյալ ռոք խմբերի

    Վայելեք.

    Will Do



    DLZ



    Wolf Like Me

    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 05.12.2011, 15:42:
    I may be paranoid but no android!

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հարդ (05.12.2011)

  15. #9
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Amon Tobin
    Բրիտանական էլէկտրոնային, բրիքբիթ, թրիփ - հոփ, IDM երաժիշտ:


    Իրականում նա ծնվել է Բրազիլիայում, այնուհետև ապրել ու ստեղծագործել Լոնդոնում:
    Նրա գործերը շատերիդ ծանոթ կլինեն տարբեր գովազդներից ու հաղորդումներից: Մի տեսակ անհանգիստ, տագնապ առաջացնող երաժշտություն՝ հետաքրքիր լուծումներով:
    Իմ կարծիքով շատ մարդիկ երկար լսելուց ուղղակի կխելագարվեն էս երաժշտություն տագնապային ու սրընթաց տեմպից:
    Բայց ամեն դեպքում բոլորին էլ խորհուրդ կտամ փորձել, որովհետև եթե դուր եկավ, ապա մեծ բացահայտում կլինի :

    Մահ


    Easy Muffin, Bloodstone, Bridge, 4 Ton Mantis (էս հաստատ լսած կլինեք):

    Մի խոսքով: Դիսկոգրաֆիան ահագին մեծ ա, եթե հետաքրքրեց, ապա շատ ուսումնասիրելու բան կա:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Skeptic (06.12.2011)

  17. #10
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Arcade Fire
    Ինդի, բարոկկո փոփ, արտ ռոք



    Եթե ինձ առաջարկեին մի խմբի անուն տալ, որը ամբողջությամբ կբնորոշեր ինդի ռոքը, ապա դա միանշանակորեն կլիներ կանադական Arcade Fire խումբը: Arcade Fire-ի հիմնադիրներն են ամուսիններ Ուին Բաթլերը ու հաիթյան ծագում ունեցող Ռեժինե Շասանը: Խմբի առաջին ալբոմը՝ Funeral-ը միանգամից քննադատների ուշադրությունը հառեց իրենց վրա, երկրորդ ալբոմը՝ Neon Bible (որը ձայնագրվել է ստուդիայի վերածած լքված եկեղեցում), էլ ավելի մեծ ճանաչում բերեց խմբին, իսկ երրորդ ալբոմը՝ The Suburbs-ը, իրենց միանգամից դարձրեց ամենահռչակավոր, ամենահարգված ու ամենալսվող ինդի ռոք խումբը աշխարհում: The Suburbs ալբոմը շատ քննադատներ նույնիսկ համեմատեցին Ռադիոհեդի OK Computer-ի հետ, նշելով, որ այն հսկայական ազդեցություն է ունենալու ապագայի ռոքի վրա: Ու չնայած Arcade Fire-ի մեծ համբավին ու մասսակայանությանը, կարելի է ասել, որ խմբի մոտ դեռ նոր է ամեն ինչ սկսվում ու մոտ ապագայում նրանք կշարունակեն մեզ զարմացնել ու հիացնել: Մինչ այդ խնդրում եմ վայելեք.

    Ready To Start


    My Body Is A Cage


    Neighborhood #3(Power Out)
    I may be paranoid but no android!

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հարդ (06.12.2011)

  19. #11
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ խոսել Linda Perhacs-ի մասին: Փսիխոդելիկ ֆոլկի լավագույն ներկայացուցիչ՝ 70-ականներում այդպես էլ անհայտ մնացած ու 21-րդ դարում վերաբացահայտված և ընդամենը մի ալբոմ թողարկած երաժիշտ (սովորական, ծանոթ պատմություն): Մի խոսքով՝ Linda-ից ավելի լավ ոչ ոք չի պատմի իր մասին.



    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (10.12.2011), Հարդ (10.12.2011)

  21. #12
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    QOTSA-ի մասին Հարդի գրառումը տեսնելուց հետո անընդհատ ուզում էի անդրադառնալ սթոուներ (դեզերթ) ռոքի հայրերին:


    Kyuss
    Սթոուներ ռոք, դեզերթ ռոք, հևի մետալ



    Խումբը ձևավորվել է 1988թ. Katzenjammer (գերմ. թարգ. խումար) անվան տակ, հետագայում անվանափոխվելով որպես Sons of Kyuss: Սկզբնական կազմը բաղկացած էր հետևյալ երաժիշտներից. Ջոն Գարսիա (վոկալ), Ջոշուա Հոմ (կիթառ, հետագայում հիմնադրեց Queens of The Stone Age-ը), Բրենթ Բյորք (հարվածային գործիքներ) և Քրիս Քոքրել (բաս կիթառ): 1990թ. Քոքրելին փոխարինեց Նիք Օլիվերին, ով Katzenjammer-ում երկրորդ կիթառն էր նվագում, և խումբը հայտնի դարձավ որպես Kyuss: Տվյալ ժանրի երկրպագուներից շատերի կարծիքով՝ «դասական» լինելուց բացի, այս խումբը կարելի է համարել նաև լավագույնը (սա իմ եզրակացությունն ա՝ հիմնված տարբեր ֆորումային քննարկումների ու սեփական կարծիքիս վրա):

    Ամենասիրելի գործերիցս 2-ը սրանք են.

    50 Million Year Trip (Blues for the Red Sun ալբոմից)


    Green Machine (նույն ալբոմից)


    Նաև՝ Demon Cleaner (Welcome to Sky Valley), Gardenia (Welcome to Sky Valley), One Inch Man (...And the Circus Leaves Town):

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (16.02.2012), Հարդ (10.12.2011)

  23. #13
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    No Clear Minde
    Էմբիենթ, պոստ-ռոք:



    Կարծես թե ոչ շատ հայտնի ու մի տեսակ «թաքնված» ու հիանալի խումբ: Ընդհանրապես տեղեկություններ չհաջողվեց գտնել իրենց մասին, անգամ չգիտեմ ինչական խումբ են:
    Բայց արդեն բավական ժամանակ լսում եմ իրենց երաժշտությունը, ու բոլորին խորհուրդ եմ տալիս







    հ.գ. մի օր չալարեմ, էմբիենթի մասին թեմա բացեմ...
    Կցված նկարներ Կցված նկարներ

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lem (11.02.2012), Գանգրահեր (11.02.2012)

  25. #14
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Trentemøller
    (Anders Trentemøller)
    Էլեկտրոնային, մինիմալ տեխնո, պրոգրեսիվ հաուս:



    Դանիացի կարգին երաժիշտ Ասպարեզում առաջին ալբոմը հայտնվել է 2006 - ին, սակայն նրա հաջողությունն ապահովել է 2005 - ին Սթիվ Բագի հետ համագործակցությունը:

    Տրենտեմյոլլերի երաժշտության մեջ գնահատում եմ ներդաշնակությունն ու գույները: Սրա տակ կարելի ա գիշերային քաղաքով մեքենա վարել. իդեալական կստացվի: Էս երաժշտությունն իր հետ էսպիսի պատկերներ ա բերում:

    Հիանալի գործ, ու ամենալսվողն իր գործերի մեջից. (շատ սիրուն վիդեո)

    Կա գործի Massive Attack - ի հետ տարբերակը, որտեղ խառնել են Miss You - ի մեղեդին ու Teardrop - ի ռիթմը (շատ հետաքրքիր է ստացվել):

    Իմ ամենասիրելի գործը՝ Take Me Into Your Skin:
    Խորհուրդ եմ տալիս նաև. Like Two Stranger , Moan, Always Something Better (սրա տարբեր տարբերակները կան, շատ հաջող):
    Կցված նկարներ Կցված նկարներ

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գանգրահեր (15.02.2012)

  27. #15
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կրկին սրա մասին. River Crombie

    Երաժշտասեր հասարակությանն առաջարկում եմ «Adele-ազգիներից» մի պահ կտրվել ու ժամանակին գնահատել համեստ, բայց խիստ տաղանդավոր մարդկանց:

    Եթե հիշում եք (դե իհարկե չեք հիշում), իմ նախկին բլոգում մի անգամ գրել էի River Crombie-ի մասին, որն իրենից ներկայացնում է one-man-band, ավելին՝ «մեկ ձայն և մեկ կիթառ» ֆորմատի մեջ: Այն ժամանակ ես նրան բացահայտել էի Jackson C. Frank-ի՝ իր հիանալի քավրների շնորհիվ ու մի թեթև շահագործում էի՝ ինքս իրենից սովորելու նպատակով: Հետո գտա իր հեղինակային երգերը, ու պարզվեց՝ դրանք շատ լավն էին: Իրար մեսիջներ գրեցինք, խոստացավ՝ իր դեբյուտային ալբոմը ձայնագրելուն պես տեղյակ պահել, բայց ես իմ յութուբյան նախկին ըքաունթը ջնջեցի, ու մեր կապը կտրվեց: Վերջերս նորից միտս եկավ, ու որոշեցի փնտրել՝ տեսնել, թե ինչ եղավ: Պարզվում է՝ օգոստոսին արդեն իսկ ալբոմը ձայնագրել էր, իսկ ես քանի ամիս է՝ ուխտի ականջում քնած եմ...
    River Crombie"Time Beyond Me" ալբոմը լրիվ արդարացրեց իմ սպասելիքները. հատկապես դուր եկան "Folding Circle", "Cold Winter Morning", "Time Beyond Me", "Sweeping Days" ստեղծագործությունները. ի՞նչն է ամենաշատը ուրախացնում. կիթառի պարտիաները. Նիք Դրեյք, Ջեքսոն Սի Ֆրենկ. կարծես վերակենդանացած լինեն. 60-70-ականների old school ֆինգերփիքինգային բոլոր ավանդույթների պահպանմամբ: Վոկալն էլ է լավը. շատ հանգիստ, առանց որևէ արհեստական «ծամածռությունների», բնական երգում է: Մի խոսքով՝ ինձ անչափ հաճելի էր նմանատիպ նոր ստեղծագործություններ լսելը: Ես էլ կուզենայի ինքս նման երգեր գրել, է՜խ...

    Ստեղծագործություններին ծանոթանալու համար՝ այստեղ (կարող եք անվճար լսել): Դե իսկ խալյավի քաշելու նենգ նպատակներով կարող եք պարզապես գուգլել "river crombie time beyond me" @_@
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  28. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (21.02.2012), Peace (21.02.2012), Գեա (21.02.2012), Հարդ (21.02.2012)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբցի, ում մասին ուզում եմ խոսել
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 339
    Վերջինը: 11.05.2023, 09:13
  2. Մարդ, ում մասին ուզում եմ խոսել
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.03.2018, 07:31
  3. Մարդ, ում մասին ուզում եմ խոսել
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.03.2018, 07:31
  4. Ո՞վ է ուզում ֆիլմում նկարվել կամ երեխա եմ ուզում
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 13.01.2010, 23:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •