Մեջբերում LookBehinD-ի խոսքերից Նայել գրառումը
One_Way_Ticket, մինչև օֆֆտոպ անելը ավել լավա կարդաիր թեման
Ես ընդհանուր կանոնը գիտեմ, ինձ մասնավորները չեն հետաքրքրում: Եթե ես գիտեմ, որ երեքի բաժանվելու համար անհրաժեշտ է, որ թվի թվանշանների գումարը բաժանվի երեքի, ապա կարիք չեմ տեսնում դա ստուգելու 186-ի, 2871-ի, և այլ թվերի վրա:
Հիմա այստեղ կանոնը շատ պարզ է: Դիցուք ձև կա, որը հասանելի է լայն մասսային, և որի դեպքում կարելի է ոչինչ չանելով օրը 100 դոլլար վաստակել: Ասենք, ես էլ այդ 100 դոլլարը վճարողն եմ: Ինչու՞ 100 վճարեմ, 90 եմ տալիս, համաձա՞յն եք: Քանի որ ձեր արածի ինքնարժեքը զրոյին բավական մոտ է, իսկ եթե չհամաձայնվեք, ես առանց դրա հանգիստ յոլա կգնամ, հաստատ լիքը մարդ կգտնվի, ով 90-ին էլ է ուրախ: Եվ այդպես շարունակ գինը կիջնի իր շուկայական գնին, որը անչափ ցածր է:
Եթե դու ուզում ես գումար աշխատել, ապա պիտի ունենաս ինչ-որ բան, որը ունի պահանջարկ, և որից ունեն քչերը: Փող, խելք, ուժ, և այլն: Քո տարբերակում ես դա չեմ տեսնում, թեորեմի պայմանները չեն բավարարվում, մեթոդը չի կարող աշխատել: