Հնարավոր է, որ անիմաստ թեմա եմ բացում, իսկ հնարավոր է, որ լավ էլ իմաստավորված է:
Երբեմն նոր բառեր ենք մոգոնում: Դրանք հիմնականում գնում ու կորում են, բայց դրանց մեջ սակավ չեն հետաքրքիր լուծումները: Առաջարկում եմ մոգոնած բոլոր բառերը գրենք այս թեմայում, մեկ էլ տեսար՝ կիրառեցինք էլ:
Հա, ինչ էի ասում: Ինչպե՞ս կկոչվի այն սպասքը, որի մեջ լցնում ենք բոված արևածաղիկը: Դե իհարկե արևածաղկաման:



Մեջբերել



Մի քիչ բարդ է, բայց… Այսպիսի «երևույթ» հազվադեպ կարելի է տեսնել: Օրինակ, նկարագրեմ այն դեպքը, երբ այս բառն անցավ մտքովս. տատիս անզգուշությունից փուռ մտցվելիք հացախմորը դիպավ փռի մուտքին ու մինչև տատս կհասցներ հացը փուռ գցելուց հետո տեսնել հետևանքը, այն արդեն «թխվել էր» ու շա՜տ նման էր արաբական կամ պարսկական գրերին: 

Էջանիշներ