
Արման Կոթիկյան (1896 - 1968, հոկտեմբերի 3), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1937-ից:
Ծնվել է Տրապիզոնում: Նախնական կրթությունը ստացել է բեմում: Բեմ է բարձրացել 1918-ին: 1918-ին անցել է Սուխում և մտել Օվի Սևումյանի թատերախումբ: 1920-36-ին արել է Փարիզում և Բրյուսելում: 1925-ին ավարտել է Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Փարիզում խաղացել է հայկական թատերախմբերում: 1936-ին ներգաղթել է Հայաստան և նույն թվականին աշխատանքի անցել Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում:
Նրա լավագույն դերերից են. Լաերտ («Համլետ»), Յագո («Օթելլո»), Էլիզբարով («Պատվի համար»), Ֆրանգուլյան («Ավերակների վրա»), Մանուկ աղա («Մեծապատիվ մուրացկաններ»), Հայրապետ («Ժայռ»): Նկարահանվել է նաև մի շարք կինոֆիլմերում, ինչպես «Տժվժիկում»։ Մահացել է Երևանում:
Ա. Կոթիկյանի երկերի մատենագրություն
Մխացող շուշաններ (բանաստեղծություններ), Թիֆլիս, 1919, 68 էջ:
Ֆիրդուսի Թուսի և իր Շահնամեն (առաջաբանը` Ավետիք Իսահակյանի), Փարիզ, 1935, 60 էջ:
Խութեցի Հովնան, Երևան, Հայպետհրատ, 1946, 112 էջ:
Ակոսներում (բանաստեղծություններ, բալլադներ, պոեմներ), Երևան, «Հայաստան», 1965, 111 էջ:
Ա. Կոթիկյանի կատարած թարգմանությունները (ֆրանսերենից)
Գի դը Մոպասան, Ընտիր երկեր (գիրքում ընդգրկված մի շարք գործեր թարգմանել է Ա. Կոթիկյանը)
Էդման Ռոստան, Սիրանո դը Բերժըրակ (չափածո կոմեդիա)
Գի դը Մոպասան, Սիրելի բարեկամ
Գի դը Մոպասան, Վալտեր Շնաֆսի արկածը (թարգմանության համահեղինակակից Վահե Միքայելյանի)
Էջանիշներ