Ծնունդդ շնորհավոր մեծն հայորդի՝ Սողոնոն Թեհլիրյան
Ծնունդդ շնորհավոր մեծն հայորդի՝ Սողոնոն Թեհլիրյան
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Համո Սահյան
միայն նրա գրիչը այսպես կգրեր...
“Թող հողը թեթև լինի քեզ վրա...”
Եվ հետո ծանր մի քար են դնում
Այդ հողի վրա։
Եվ հետո ծանր մի դար է նստում
Այդ քարի վրա։
Եվ հետո հողի մի սար է նստում
Այդ դարի վրա...
Թող հողը թեթև լինի քեզ վրա”։
ՀԳ Ծնունդդ շնորհավոր ...թող հողը թեթև լինի քեզ վրա...
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Այսօր Արշիլ Գորկու ծննդյան օրն է:
Շնորհավոր, Մեծն Վարպետ:
«Մայր և որդի» 1936
Ողջ լինել` նշանակում է ԶԳԱԼ, ԱՊՐԵԼ
Ամեն մարդ արարած, որ իսկապես զգում ու ջանում է հասկանալ իրեն շրջապատող աշխարհը, որ փնտրում է այն հարցի պատասխանը, թե ինչու է ինքն ապրում, ուր է գնում և որն է իր տեղը աշխարհում, պետք է որոնի սեփական էության խորքում ծվարած այդ յուրահատուկ լեզուն, որ կարծես ազդանշանի է սպասում դուրս ժայթքելու համար: Ինձ համար այդ ազդանշանը կյանքիս փորձառությունը եղավ և իմ վերաբերմունքը` այդ փորձառությանը: Ես գտել եմ իմ ազդանշանը:
Ժամանակակից կյանքին ես վերաբերվում եմ վանեցի հայի տեսանկյունով: Մարդ չի կարող խույս տալ իր ժամանակի զգացողությունից: Իսկ ժամանակի այդ զգացողությունը վերջիվերջո մարդուն տալիս է այն տեսողական խոսքը, որն անհրաժեշտ է այս կյանքում կողմնորոշվելու նրա ունակությունը ընդլայնելու համար: Այն մարդը, որ լինելով ամբողջական, ավարտուն, կարող է անհաղորդ մնալ իրեն բաժին հասած ժառանգությանը և անտարբեր, առանց մի կաթիլ արցունքի նայել այսօրվա աշխարհին, իրապես ողջ չէ: Ողջ լինել` նշանակում է զգալ, ապրել և հատկապես գիտակցել: Ես անասելի ողջ եմ զգում ինձ: Մարդն արարված չէ, նա ինքն է արարում:
Եթե ասում եմ, թե արվեստը միշտ պետք է լուրջ մնա, գուցե պատճառն այն է, որ ես հայ եմ, իսկ մյուսները` ոչ: Արվեստը ոչ կատակերգություն պիտի լինի, ոչ սարկազմ, այն պետք է լուրջ լինի: Չի կարելի ծաղրել այն, ինչ սիրում ես:
Կարևորը նորը չէ, այլ համամարդկային արժեքները ժամանակակից աշխարհի լեզվով ու արտահայտչամիջոցներով ներկայացնելը: Նորի աստվածացումը կարող է արվեստը զրկել այնքան դժվարությամբ ձեռք բերված գեղագիտությունից: Արվեստի ավանդույթը ասես գեղեցիկի ու հուզականի մի տպավորիչ պար է, ուր դարերը միաձուլվում են` ամեն մեկն իր նպաստը բերելով ներդաշնակ ամբողջությանը, ինչպես մեր Վանի շուրջպարերն էին: Բայց դրանք կարող են ի չիք դառնալ, ինչպես որ շուրջպարի ժամանակ ձեռքերն են իրարից անջատվում: Այդ իսկ պատճառով ես համարում եմ, որ ավանդույթը` անցյալի կապը ներկային, որոշիչ դեր ունի արվեստում: Մենակատարն իրեն լիովին դրսևորում է միայն պարախմբի ելույթին մասնակցելով:
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
Շնորհավոր լինի Հայրիկ Մուրադյանի 107 ամյակը:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Շնորհավոր տարեդարձդ աշխարհահռչակ շանսոնյե եւ մեծատառով ՀԱՅ![]()
Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին, Փարիզում, հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։
Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին:
Հետաքրքիր է, որ Ազնավուրին որպես կատարողի հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։
Նա համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։
«Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։ Շուրջ ութ հարյուր երգի հեղինակ է , որոնց մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։
Դրանց կատարողներից են՝ Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլաչիդո Դոմինգոն, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։ Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ է վաճառվել։
Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։
Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ Նկարահանվում է կինոյում՝ «Գլուխը պատին» (1958), «Կրակեք դաշնակահարի վրա» (1960), «Սատանան և տասը պատվիրանները» (1962), «Արարատ» (2002) և այլն։
Ազնավուրը հպարտանում է իր հայկական ծագմամբ, մշտապես սատար է կանգնում Հայաստանին։ Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան» (Ցեղասպանության վաթսունամյակին), «Ինքնակենսագրություն» երգերը։ Դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։
1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։
Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈՒՆԵՍԿՕ-ում։ 1964, 1996 և 2006 թթ. համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։
Վերջին խմբագրող՝ Smokie: 22.05.2012, 10:37:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Arpine (22.05.2012), Lem (22.05.2012), Ripsim (22.05.2012), Tig (22.05.2012), Դատարկություն (22.05.2012)
Շնորհավորենք, մեր մեծն կենդանի հերոսի ծննդյան օրը: Երկար, առողջ և երջանիկ կյանք եմ մաղթում նրան: Թող ինչքան հնարավոր է երկար ապրեն մեր կողքին նման մարդիկ:
Այսօր Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան օրն է
22.05.1213:52
Այսօր Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան օրն է: Արկադի Տեր-Թադևոսյան ծնվել է 1939-ի մայիսի 22-ին, Թբիլիսիում։ Ավարտել է զինվորական ուսումնարան Բաքվում, այնուհետև Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։ Ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլավակիայում, Բելառուսում, այնուհետև 1987 թվականից Հայաստանում։
1988 թվականից միացել է Ղարաբաղի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարության տակ փայլուն օպերացիայի շնորհիվ թշնամուց ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Տող գյուղը (Հադրութի շրջան): 1992 թվականի մայիսին նախապատրաստել և փայլուն ձևով իրականացրել է Շուշի քաղաքի ազատգրումը («Հարսանիք լեռներում» օպերացիա), որը համարվում էր ադրբեջանական զորամիվորումների կողմից վերահսկող ամենաանառիկ բարձունքներից մեկը և որտեղից ամիսներ շարունակ ռմբակոծվում էր Ստեփանակերտը։
Պարգևատրվել է առաջին աստիճանի Հայաստանի հանրապետության Մարտական Խաչ շքանշանով։ Տեր-Թադևոսյանը իր ռազմական ինչպես նաև մարդկային բարձր որակների շնորհիվ համարվում է Հայաստանի հետխորհրդային իրականության ամենաարժանավոր ռազմական գործիչներից մեկը։
Աղբյուր՝ Slaq.am
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Շնորհավորենք Լուսինե Զաքարյանի 75 ամյակը:
Եզնիկ Կողբացի 42 հասցեում տեղադրվեց Լուսինե Զաքարյանի
հուշաքարը
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է(Տեսանյութ)
6 , 2012 At 10:04 AM
Արամ Խաչատրյանը (հունիս 6, 1903 – մայիս 1, 1978) հանրահայտ հայ կոմպոզիտոր, ժողովրդական ազգային արտիստ նախկին ԽՍՀՄ-ում, ռուսական կոմպոզիցիայի դպրոցի և հայ դասական երաժշտության վառ ներկայացուցիչ, ով ճանաչված է որպես համաշխարհային դասական։
Նա ծնվել է Քոջորիում (Թիֆլիսի մոտակայքում) 1903 թվականի հունիսի 6-ին, գիրք կազմող Եղյա Խաչատրյանի ընտանիքում։ 1913 թվականին նա ընդունվում է Թիֆլիսի «Կոմերցիայի դպրոց»-ը, բայց նախընտրում է երաժշտությունը։ Որոշ ժամանակ ինքնուրույն սովորելով նվագել փողային գործիքներով, նա ընդունվում է մի փողային նվագախումբ։
1915 թվականին (հայկական ցեղասպանության տարեթվին) երիտասարդ Արամ Խաչատրյանի ահաբեկված ընտանիքը, թողնելով ամբողջ իր ունեցվածքը գաղթում է Եկատերինոգրադ (Կրասնոդար), Խաչատրյանի մեծ եղբոր մոտ։ Բարեբախտաբար թուրքական զորքերը չեն ներխուժում Թիֆլիս և Խաչատրյանի ընտանիքը վերադառնում է տուն։
1921 թվականին Արամ Խաչատրյանի եղբայր Սուրենը տանում է Արամին Մոսկվա, որտեղ Արամը ընդունվում է «Գնեսինի Երաժշտական Քոլեջ»-ը։ Այդ ամենից առաջ Արամը նույնիսկ նոտաները չգիտեր։
Շատ շուտով նա բացահայտում է իր կոմպոզիտորական տաղանդը և 1925 թվականին Գնեսինը առաջարկում է Արամին կոմպոզիտորական վարպետության դասերի հաճախել։ 1929 թվականին Արամը ընդունվում է Մոսկվայի Կոնսերվատորիան, որտեղ նա ուսանում է հայտնի ռուս կոմպոզիտոր և ուսուցիչ Մյասկովսկու մոտ։ Արամը ավարտում է կոնսերվատորիան փայլուն գնահատականներով և իր առաջին խոշոր աշխատանքը՝ «Առաջին սիմֆոնիան»։ Այս ժամանակահատվածում նա գրում է նաև երաժշտություն թատրոնի համար, մեծ առումով «Վալենսիական այրի» շարքը և «Դիմակահանդես»-ը, և իր ավարտական տարիների ընթացքում՝ «Դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար» համերգը։
1939 թվականին Խաչատրյանը գրում է իր առաջին բալետը, որն ի սկզբանե կոչում է «Ուրախություն», հետագայում այն վերանայվում և վերանվանվում է «Գայանե»։
1936-1947 թվականները ամենաբերքառատն էին Խաչատրյանի կյանքում։ Նա գրում է երաժշտություն դրամատիկ ներկայացումների և ֆիլմերի համար, երգեր, եկեղեցական երաժշտություն և սիրված «Ջութակի համերգ»-ը, 1946 թվականին՝ «Երկրորդ սիմֆոնիան», 1943 թվականին՝ «Թավջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար» համերգը, 1946 թվականին՝ «Երրորդ սիմֆոնիան» և 1947 թվականին՝ իր «Պոետիկ սիմֆոնիան»։
1940-ականներին նա շրջում է ամբողջ Սովետական Միությունը՝ Լենինգրադ (Սանկտ Պետերբուրգ), Կիև, Երևան, Թբիլիսի, Սոչի, Խարկով։ 1950 թվականին նա մեկնում է Հռոմ, որը դառնում է նրա համաշխարհային շրջագայության առաջին քաղաքը։ Առաջիկա տարիներին շրջագայում է 42 երկիր` բոլոր մայրցամաքներում։ Իր շրջագայությունների ընթացքում նա հանդիպում է բազմաթիվ հանրահայտ մշակույթի գործիչների՝ Սիբելիուս, Հեմինգուեյ, Չապլին, Դալի։
50-ականներին Խաչատրյանը սկսում է իր ուսուցչական գործունէությունը Գնեսինի ինստիտուտում և Մոսկվայի կոնսերվատորիայում։
1956 թվականի Դեկտեմբերի 27-ին Խաչատրյանի հայտնի «Սպարտակ»-ը բեմադրվում է Կիրովի բեմում։ Խաչատրյանի 70-ամյակը պաշտոնապես նշվել է և Մոսկվայում և Երևանում։ Արամ Խաչատրյանը մահացել է 1978 թվականի մայիսի 1-ին և թաղված է «Երևանի` Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում» հայ այլ մեծերի կողքին՝ Կոմիտասի, Իսահակյանի, Սարյանի։
Այժմ Արամ Խաչատրյանի անունով է կոչվում օպերայի և բալետի թատրոնը:
Աղբյուր՝ ardarutyun.am
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Smokie (06.06.2012)
Շնորհավորենք մեր մեծն դերասան Մհեր Մկրտչյանին:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
նկարիչի՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞
Այսօր Երվանդ Մանարյանի ծննդյան օրն է
Հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանը ծնվել է 1924թ. օգոստոսի 10-ին։ Ծնվել է Արաքում(Իրան), 1946թ.-ին ներգաղթել է Հայաստան, սովորել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտում` ռեժիսորական ֆակուլտետում։
Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։1957-59-ին եղել է Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը։ 1959-61-ին նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։
Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես` «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։
Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափ» և այլ ֆիլմերի համար։
Աղբյուր՝ ardarutyun.am
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Հե՛յ, ո՞վ կա...
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Smokie (06.09.2012), Դատարկություն (26.09.2012)
Այսօր Կոմիտասի ծննդյան օրն է
26 սեպտեմբերի 2012 - 10:42 AMT
PanARMENIAN.Net - Այսօր` սեպտեմբերի 26-ին ծնվել է հայ մշակույթի մեծ երախտավոր, կոմպոզիտոր, ազգագրագետ, գիտնական, մանկավարժ, խմբավար, երգիչ, հասարակական հզոր եռանդի տեր արվեստագետը` Կոմիտասը:
Կոմիտասը կամ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբեր 26-ին Թուրքիայի Քյոթահիա քաղաքում, երաժշտասեր մի ընտանիքում, ուր խոսում էին միայն թուրքերեն։ Նա մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տաս տարեկանում կորցնում է հորը։ Ապրում է իր տատի հետ մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար։ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի՝ Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար։ Նա գնում է Էջմիածին և այնտեղ իր զարմանահրաշ երգով մեծ տպավորություն է թողնում կաթողիկոսի վրա։ Ի վերջո 20 թեկնածուների միջից ընտրվում է Սողոմոնը։ 1890 թվականին նա դառնում սարկավագ, 1893 թվականին ավարտում է Գևորգյան հոգևոր ճեմարանը։ Նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։
1895 թվականին Կոմիտասին տրվում է վարդապետի աստիճան։ Նույն թվականի աշնանը նա մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու։ Սակայն, հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին՝ փոխում է իր մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում ու յուրացնում հարմոնիայի դասընթացը։
Կաթողիկոսի բարեխոսությամբ՝ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից՝ Կոմիտասը մեկնում է Բեռլին, ուր արձանագրվում է «Կայզեր Ֆրիդրիխ Վիլհելմ» համալսարանում և երաժշտական ուսումնասիրություն կատարում Ռիխարդ Շմիդտի հովանու ներքո։ 1899-ին նա վերադառնում է Էջմիածին և սկսում է ղեկավարել տղամարդկանց բազմաձայն երգչախումբը։ Ճամփորդում է երկրի բոլոր շրջանները, գյուղերը, փնտրելու զանազան ժողովրդական երգեր և պարեր։ Այսպիսով նա հավաքում է մոտավորապես 3000 երգ, նրանցից մեծ մասը հարմարեցրած էր երգչախմբով երգելու համար։ Կոմիտասի գլխավոր աշխատանքը իր պատարագն է, որը մինչև օրս առկա է եկեղեցու ծիսակատարության մեջ։ Պատարագի մշակումը նա սկսել էր 1892 թվականին, բայց երբեք չավարտեց՝ Առաջին Համաշխարհային Պատերազմի սկսման պատճառով։ «Պատարագը» առաջին անգամ հրատարակվել է 1933 թվականին՝ Փարիզում և առաջին անգամ ձայնագրվել 1988 թվականին՝ Երևանում։ Կոմիտասը առաջին ոչ-եվրոպացին էր որ ընդունվեց Միջազգային Երաժշտական Ընկերություն։ Նա բազմաթիվ դասախոսություններ և կատարումներ էր ունենում ամբողջ Եվրոպայում, Թուրքիայում և Եգիպտոսում, ներկայացնելով մինչև այդ ժամանակը շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունը։ 1910 թվից հետո նա ապրել և աշխատել է Պոլսում։ Այնտեղ նա հիմնել է «Գուսան» 300 հոգանոց երգչախումբը։
Փարիզյան կոնգրեսում Կոմիտասի ելույթը նրա վերջին հրապարակային ելույթներից էր: 1915 թ. ողբերգական իրադարձությունները և աքսորի ճանապարհին կրած անլուր տառապանքները նրան հոգեկան ծանր վիճակի հասցրին:
1919 թ. երաժշտին տեղավորեցին Փարիզի մասնավոր հոգեբուժական հիվանդանոցում, ուր նա մնաց մինչև իր կյանքի վերջը՝ 1935 թ. հոկտեմբերի 22-ը: Մեկ տարի անց Կոմիտասի աճյունը տեղափոխեցին Երևան՝ հայ մշակույթի խոշորագույն գործիչների պանթեոն:
Աղբյուր՝ panarmenian.net
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Smokie (26.09.2012), Դատարկություն (26.09.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ