User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 46 հատից

Թեմա: Շնորհավորանքներ մեր մեծերին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #31
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր իմ շա՜տ սիրելի դերասան, բանաստեղծ [FONT=&amp]և թարգմանիչ Արման Կոթիկյանի ծննդյան օրն է

    Նա ավելի հայտնի է, որպես կատակերգու դերասան: Հաճախ իր բարակ ձայնը ես նմանեցնում եմ Երվանդ Մանարյանի ձայնին



    Արման Կոթիկյան (1896 - 1968, հոկտեմբերի 3), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1937-ից:

    Ծնվել է Տրապիզոնում: Նախնական կրթությունը ստացել է բեմում: Բեմ է բարձրացել 1918-ին: 1918-ին անցել է Սուխում և մտել Օվի Սևումյանի թատերախումբ: 1920-36-ին արել է Փարիզում և Բրյուսելում: 1925-ին ավարտել է Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Փարիզում խաղացել է հայկական թատերախմբերում: 1936-ին ներգաղթել է Հայաստան և նույն թվականին աշխատանքի անցել Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում:

    Նրա լավագույն դերերից են. Լաերտ («Համլետ»), Յագո («Օթելլո»), Էլիզբարով («Պատվի համար»), Ֆրանգուլյան («Ավերակների վրա»), Մանուկ աղա («Մեծապատիվ մուրացկաններ»), Հայրապետ («Ժայռ»): Նկարահանվել է նաև մի շարք կինոֆիլմերում, ինչպես «Տժվժիկում»։ Մահացել է Երևանում:



    Ա. Կոթիկյանի երկերի մատենագրություն
    Մխացող շուշաններ (բանաստեղծություններ), Թիֆլիս, 1919, 68 էջ:
    Ֆիրդուսի Թուսի և իր Շահնամեն (առաջաբանը` Ավետիք Իսահակյանի), Փարիզ, 1935, 60 էջ:
    Խութեցի Հովնան, Երևան, Հայպետհրատ, 1946, 112 էջ:
    Ակոսներում (բանաստեղծություններ, բալլադներ, պոեմներ), Երևան, «Հայաստան», 1965, 111 էջ:

    Ա. Կոթիկյանի կատարած թարգմանությունները (ֆրանսերենից)
    Գի դը Մոպասան, Ընտիր երկեր (գիրքում ընդգրկված մի շարք գործեր թարգմանել է Ա. Կոթիկյանը)
    Էդման Ռոստան, Սիրանո դը Բերժըրակ (չափածո կոմեդիա)
    Գի դը Մոպասան, Սիրելի բարեկամ
    Գի դը Մոպասան, Վալտեր Շնաֆսի արկածը (թարգմանության համահեղինակակից Վահե Միքայելյանի)
    Աղբյուրը Վիքիփեդիա
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lílium (05.08.2013), Tig (27.09.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ընդունվում են շնորհավորանքներ
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 20.07.2016, 21:18
  2. Ոչ երեխայական շնորհավորանքներ erexa-ին :)
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 31.07.2014, 12:33

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •