Եկեք այս թեմայում տարբեր տարելիցների կապակցությամբ շնորհավորական ուղերձներ և մաղթանքներ հղենք մեր մեծերին:
Եկեք այս թեմայում տարբեր տարելիցների կապակցությամբ շնորհավորական ուղերձներ և մաղթանքներ հղենք մեր մեծերին:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Շնորհավոր մեծն Մովսես...
Սուգը հավերժ է, եթե պայքար չկա. Մովսես Գորգիսյանն այսօր կդառնար 50 տարեկան (տեսանյութեր)
00:58 • 03.12.11
Այսօր լրանում է երրորդ հանրապետության ամենավառ անհատականություններից մեկի, ազգային հերոս Մովսես Գորգիսյանի 50-ամյակը։ Մովսեսի դերն անուրանալի է 80-ականների վերջին սկսած ազգային զարթոնքի վերածննդի և անկախության կերտման գործում։ Մովսեսն իսկական հերոս էր, իսկական մարտիկ՝ անընդհատ պայքարող, չհանդուրժող և արդարության ձգտող։ «Սուգը հավերժ է, եթե պայքար չկա» արտահայտությունը, որ դարձել են թևավոր խոսքեր, թերևս ամենալավն են բնորոշում նրան։
Մովսես Գորգիսյանը ծնվել է 1961թ. Երևանում։ 1984թ. ավարտել է Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը։ 1986–87թթ. աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում։
1987թ. Ազգային ինքնորոշում միավորման անդամ էր և «Հրապարակայնություն» ու «Հայրենիք» ամսագրերի հիմնադիր-խմբագիրը։ 1988թ. մայիսի 28-ին Երևանի Ազատության հրապարակում առաջին անգամ բարձրացրել է Եռագույն դրոշ։
1989թ. «Անկախության բանակի» հիմնադիրներից է։
1989թ.-ից հանդես է եկել Հայոց անկախ պետականության վերականգնմանն ուղղված ելույթներով ու հրապարակումներով։ Արցախյան շարժման սկզբին հանրահավաքներում պաշտպանել է արցախահայության արդարացի պահանջը։
1990թ. հունվարի 18-ին, վիճակը կտրուկ սրվել էր Արարատի շրջանի՝ Նախիջևանին սահմանամերձ գոտում, ադրբեջանական զինյալներն իշխող բարձունքից անընդմեջ գնդակոծում էին մերձակա հայկական բնակավայրերը։ Հունվարի 19-ին հայ մարտիկները ոչնչացրել են թշնամու հետախուզական ջոկատներից մեկը, առգրավվել մեծ քանակությամբ զինամթերք։ Մովսեսը ջոկատով գրոհել է բարձունքի վրա տեղակայված թշնամու կրակակետերը, որոնք լռեցվել են, սակայն մարտում ընկել է նաև նա։ Մովսես Գորգիսյանը Թաղված է Ծիծեռնակաբերդում։
Մովսես Գորգիսյանին Ազգային Հերոս կոչում շնորհվել է հետմահու (20.09.1996), նա պարգևատրվել է նաև ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով։
Նշենք, որ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան 50-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր տեղի կունենան հետևյալ միջոցառումները.
ժամը 11.00-ին` այցելություն «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր, հիշատակի տուրքի և պսակադրության արարողություն Գորգիսյանի շիրիմի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ,
ժամը 12.00-ին` հանդիսավոր միջոցառում «Ա. Բաբաջանյան» համերգասրահում:
Միջոցառման մասնակիցներին տեղափոխող ավտոբուսները կմեկնեն ժամը 10:30-ին, Ստ. Շահումյանի անվան հրապարակից:
Աղբյուր` tert.am
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Ambrosine (05.12.2011), aragats (03.12.2011), Arpine (03.12.2011), CactuSoul (03.12.2011), Claudia Mori (03.12.2011), John (03.12.2011), keyboard (09.02.2012), Lílium (05.08.2013), Lusinamara (03.12.2011), Mark Pauler (03.12.2011), Meme (03.12.2011), Smokie (03.12.2011), Արէա (03.12.2011), Գեա (03.12.2011), Դեկադա (03.12.2011), Նաիրուհի (03.12.2011), ՆանՍ (14.03.2012)
Շնորհավոր ինձ անկախ երկիր պարգեւած ոչ սուտ կերպարներից մեկի՝ Մովսես Գորգիսյանի ծնունդը...շատերը իրան չեն հիշում, քանի որ ինքը հաղթեց, բայց սուտիներն են վայելում հաղթանակի համար գովեստի խոսքերը...
Կեցցե՛ այն Հայաստանը, որ վաղն է գալու...
Գեվ եւ Իշխո ջաներ, եղբայրնե՛րս, շնորհավորում եմ ձեր հորեղբոր ծնունդը!
![]()
Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 03.12.2011, 14:09:
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
aragats (03.12.2011), Arpine (03.12.2011), boooooooom (27.01.2012), CactuSoul (03.12.2011), keyboard (09.02.2012), Lusinamara (03.12.2011), Mark Pauler (03.12.2011), Meme (03.12.2011), Nadine (05.12.2011), Ripsim (03.12.2011), Smokie (03.12.2011), Tig (03.12.2011), Գեա (15.04.2012), Ձայնալար (03.12.2011), Նաիրուհի (03.12.2011), ՆանՍ (14.03.2012), Նուշություն (03.12.2011)
"Բանտում են ինձ փակել, բանտապետիս էլ թվում է` ազատությունից զրկվել եմ.....Նա չգիտի` հոգիս բանտարկել ոչ մեկին չի հաջողվի. ես ազատ եմ"
Շնորհավոր Հայաստա'նս, այսօր մեծագույն զավակներիցդ մեկը կբոլորեր 50-ը:
Տվե'ք ինձ անհրաժեշտ միջոցներ, և ես հենց հիմա կուղևորվեմ Պոլինեզիա:
aragats (03.12.2011), Arpine (03.12.2011), CactuSoul (03.12.2011), Claudia Mori (03.12.2011), keyboard (09.02.2012), Lusinamara (03.12.2011), Mark Pauler (03.12.2011), murmushka (03.12.2011), Nadine (05.12.2011), Smokie (03.12.2011), Tig (03.12.2011), Արէա (03.12.2011), Գեա (15.04.2012), ՆանՍ (14.03.2012)
Այսօր Նժդեհի ծննդյան օրն է: Շնորհավորում եմ բոլորիս: Արժանի լինենք նրան:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Ambrosine (01.01.2012), aragats (04.02.2012), Arpine (01.01.2012), E-la Via (01.01.2012), einnA (02.01.2012), John (01.01.2012), keyboard (09.02.2012), Lílium (05.08.2013), Lusinamara (04.02.2012), Moonwalker (01.01.2012), Nadine (03.01.2012), Nare-M (01.01.2012), Ripsim (01.01.2012), Smokie (01.01.2012), Գեա (15.04.2012), Նաիրուհի (01.01.2012), ՆանՍ (14.03.2012)
Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է: Շնորհավորում եմ հայ մեծ երգահանին և ցանկանում երկար տարիների կյանք:
![]()
Ambrosine (13.02.2012), aragats (04.02.2012), boooooooom (27.01.2012), ivy (27.01.2012), keyboard (09.02.2012), Lílium (05.08.2013), Lusinamara (04.02.2012), Moonwalker (27.01.2012), Ripsim (27.01.2012), Smokie (27.01.2012), Tig (28.01.2012), Գեա (15.04.2012), Նաիրուհի (04.02.2012), ՆանՍ (14.03.2012), Ուլուանա (11.02.2012)
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Lusinamara (04.02.2012), Գեա (15.04.2012), Նաիրուհի (04.02.2012), ՆանՍ (14.03.2012)
Մի տեղ ասվում է, որ Վահան Տերյանը ծնվել է հունվարի 28-ին, մեկ ուրիշ տեղ ասվում է փետրվարի 9-ին, դա երևի հին և նոր տոմարների տարբերության պատճառով է: Բայց դա չէ կարևորը: Կարևորը հիշենք և շնորհավորենք: Շնորհավոր ծնունդդ մեծն Տերյան:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ