User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Հայերեն կրկնօրինակված մուլտֆիլմեր ու ֆիլմեր

  1. #1
    Սկսնակ անդամ hosart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2011
    Հասցե
    Los Angeles, California, United States
    Գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայերեն կրկնօրինակված մուլտֆիլմեր ու ֆիլմեր

    Ջրային ախպերություն», «Միշիկն ու Դերոն», «Ժորիկը», «Մադագասկար ջան». սրանք հայերեն կրկնօրինակված մուլտֆիլմերի անուններն են: Սակայն կրկօրինակել այս դեպքում սխալ է ասել, քանի որ պահպանվել են միայն կադրերը, իսկ տեքստն ամբողջությամբ փոխված է: Եվ որ ամենակարեւորն է՝ բոլոր մուլտֆիլմերը մեջբերված հատվածի հայերենով են: Արդյունքում «Շրեկ»-ը «Ժորիկ» է դարձել, «Ստորջրյա թագավորություն»-ը՝ «Ջրային ախպերություն» եւ այդպես շարունակ:

    DVD ֆորմատով այս մուլտֆիլմերը վաճաքում հայտնվեցին ամիսներ առաջ ու աննախադեպ պահանջարկ ունեցան. Ամանորին նման նվերը երեխաների համար դարձել էր ուղղակի երազանք, որը շատ ծնողներ զարմանալիորեն իրականացնում էին՝ չխնայելով հայոց լեզուն ու 2000 դրամը:

    Մուլտֆիլմերը մեծամասամբ ռաբիս երգիչ Սպիտակցի Հայկոյի երգերով են ձեւավորված: DVD -ների վրա ոչ մի նշում չկա՝ ո՞ր ստուդիան է այն արտադրում, ո՞վքեր են կրկօրինակում եւ քանի՞ օրինակով է թողարկվել: Փոխարենը շարունակ լուրեր էին պտտվում, թե այս ամենի հեղինակը «Հայ տղեք» խումբն է, որի ամբողջ երգացանկը եւս այս լեզվով է: Խմբի տղաները, սակայն, հեռուստաեթերից հայտարարեցին, թե որեւէ կապ չունեն այդ DVD -ների հետ:

    Մի քանի շաբաթ առաջ «Հայարտ» մշակութային ընկերությունը հայտարարեց, որ դիմել է ոստիկանություն՝ մուլտֆիմերի վաճառքը դադարեցնելու պահանջով: Իրենց բողոքը հայտնեցին նաեւ ժողովրդական դերասան Սոս Սարգսյանն ու այլ հայտնի մտավորականներ: Ոստիկանությունն ինչ-որ քայլեր, կարծես, ձեռնարկել է. համենայնդեպս մի քանի խանութներում մեզ ասում էին, որ դադարեցվել է վաճառքը:

    Իրականում, սակայն, մեր այցելության ժամանակ DVD-ների շատ վաճառքի կետերում դեռ հանգիստ կարելի էր ձեռք բերել մուլտֆիլմերը, նույնը նաեւ վարձույթի կետերում էր:

  2. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ տարիներ առաջ խորհուրդ տվեցին «Մադագասկարի» հայերենը դիտել, նայեցի, 5 րոպե հետո մոտս վիճակն էր: Մինչև վերջ չկարողացա նայել ու դրանից հետո նույնիսկ օրիգինալ վերսիան մոտս սրտխառնոց էր առաջացնում: Ես հայ ազգի ճաշակի մասին շատ ավելի բարձր կարծիք ունեի:
    I may be paranoid but no android!

  3. #3
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    32
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բայց ինչքան հիշում եմ էտ մուլտֆիլմերը մի քանի տարի առաջ են դուրս եկել, ոչ թե մի քանի ամիս ....բայց լավ, կարևորը էտ չի: Մի երկու հոգի իրանց քուչի ժառգոնով թարգմանել են մուլտերը, համեմել նույն քուչի հումորով, էտքանը հերիք չի մի հատ էլ մասսայական վաճառքի հանել բայց վանտն էնա, որ իրանք լավ էլ եկամուտ ստացած կլինեն: Շատ լավ հիշում եմ ինչ մեծ հրճվանք էին ապրում առաջին անգամ էտ մուլտֆիլմերը տեսած քյառթուները

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մուլտֆիլմեր
    Հեղինակ՝ Cleopatra, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 271
    Վերջինը: 06.02.2023, 00:41
  2. Կարճամետրաժ մուլտֆիլմեր
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 92
    Վերջինը: 30.03.2021, 13:48
  3. Ֆիլմեր հայերեն թարգմանությամբ
    Հեղինակ՝ EarlyMorning, բաժին` Կինո
    Գրառումներ: 34
    Վերջինը: 17.04.2017, 20:16
  4. Կարճամետրաժ ու անկախ մուլտֆիլմեր
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 1
    Վերջինը: 23.10.2012, 01:38
  5. Հայերեն Windows Vista և հայերեն Linux
    Հեղինակ՝ Սահակ, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 03.11.2008, 00:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •