Ընկերոջս գրած նամակը:
Բարև իմ շա՜տ սիրելի ձմեռ պապ... Իմ անունը Արմեն է: Ի դեպ, ի գիտություն Ձեզ, ես 16 տարեկան եմ: Չնայած իմ տարիքին, ես այնուամենայնիվ հավատում եմ որ դու կաս և գոյություն ունես իրականում, ասեմ ավելին, ես համոզված եմ, որ դու այժմ կարդում ես այս նամակը: Իմ մայրիկը շատ ջղային անձնավորություն է, նա չի թողնում որպեսզի ես քեզ նամակ գրեմ, այդ իսկ պատճառով այժմ ես նստած եմ բանտում, ուր ինձ ոչ մեկ չի գտնի, և Ձեզ եմ գրում այս նամակը: Մայրիկս ինձ թույլ է տալիս, որ դրսում զբոսնեմ մինչև գիշերվա 04:30-ը: Երբեմն պատահում է այնպես, որ ես իմ մայրիկին չեմ լսում և ջղայինացնում եմ, իսկ նա այդ պատճառով իմ վրա է նետում պատառաքաղը, ինչը թարսի նման նետելիս միշտ դիպչում է իմ շրթունքներ-ին =( Մի անգամ ես էլ չդիմացա և նրան ասացի՝ «Կրեմով տորթ»:
Իմ հայրիկը մասնագիտությամբ նախագահ է և երբ վատ տրամադրությամբ է վերադառնում տուն, նա բարձրաձայն գոռում է, « Արա Աձիգես ինչես »: Եւ դա դեռ հերիք չէ, ինձ միշտ ստիպում է որպեսզի սարքեմ նրա փչացած Ախրանիկ-ը: Իսկ քանի որ ես ոչինչ չեմ կարողանում սարքել, ինձ մոտ միշտ աշխատանքի արդյունքում ERROR է դուրս գալիս: Այդ ժամանակ նա էլ ավելի է բարկանում և արգելում է ինձ խաղալ իմ ամենասիրելի՝ տրուսիկ իջացնոցի խաղն իմ ընկերների հետ: Չեք հավատա, բայց սա դեռ ամենը չէ: Հայրիկս ինձ համար Ածական է հորինել, և իմ անվան՝ Արմեն-ի փոխարեն ինձ ծաղրելով անվանում է՝ Քնձխ: Չեք պատկերացնի թե ինչպես եմ ամեն անգամ ես վիրավորվում, երբ նա ինձ Քնձխ է անվանումՄի խոսքով հարգելի Ձմեռ Պապիկ, եթե դու ըստոր թափաթփուկ չես, ուրեմն համոզված եմ, որ լիովին կհասկանաս ինձ ինչպես՝ խմիչքը հարբեցողին. Հարգելի ձմեռ պապիկ, իմ դեդ մորոզ , խնդրում եմ քեզ, տար ինձ քեզ մոտ, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա աղաչում եմ ուղարկիր ինձ համար նվեր՝ պատառաքաղ.
Ի դեպ, քիչ էր մնում որ մոռանայի, խնդրում եմ քեզ այնպես արա, որ բոլոր իմ հարազատներն ինձ այնքան շատ սիրեն, որ հաճախակի գումար տան, որպեսզի ես դրանով գնեմ ինձ համար՝ Պարի Պետական անսամբլը: Սիրելի Ձմեռ Պապ, դու իմ ամենավերջին հույսն ես: Խնդրում եմ հուսախաբ չանես, և գաղտնի այցելելով մեր տուն, ամանորյա տոնածառի տակ ինձ համար կդնես՝ Ձյունանուշ: Հարգելի Ձմեռ Պապ, հասկացիր ինձ ինչպես՝ խմիչքը հարբեցողին : Եթե դու չկարդաս այս նամակը, կամ այն քեզ չհասնի, ապա իմացիր որ ես՝ կջնջվեմ odno-ից: Եւ մի՛շտ հիշի՛ր, որ ես հավատում եմ քեզ իմ կռակադիլ ...![]()
Էջանիշներ