"Ընկեր"(մարդ,որը և ուրաության,և տխրության պահին կողքիտ է և միշտ պատրաստ է օգնել) կարող է լինել ոչ միայն դասարանցին կամ կուրսեցին,այլ նաև հարազատ քույրը,կամ ինչպես ինձ մոտ` եղբայրը:
"Ընկեր"(մարդ,որը և ուրաության,և տխրության պահին կողքիտ է և միշտ պատրաստ է օգնել) կարող է լինել ոչ միայն դասարանցին կամ կուրսեցին,այլ նաև հարազատ քույրը,կամ ինչպես ինձ մոտ` եղբայրը:
իմ ընկերուհին ասում է, չեմ հասկանում, ինչպես եմ քեզ հետ ընկերություն անումUluana-ի խոսքերից
??? սլում է ես ռոք, մաթեմատիկոս...+ նայում ես ֆուտբոլ...
ու իսկապես ճիշտ է, ես 3-ից էլ տարբերվում եմ , ու շատ բաներում բոլորովին նման չենք միմյանց...բայց դա բոլորովին նշանակություն չունի...
Եթե այդպես է, ուրեմն ես ընդհարապես ընկերներ չունեմ:Ընկերը մի տեսակ է լինում....
պարզապես» ԸՆԿԵՐ
Ես համամիտ եմ ՈՒլուանայի հետ: Երբ ընդհանուր հետաքրքրությունները վերջանում են, վերջանում է նաև ընկերությունը: Իմ կյանքում շատ են նման դեպքեր եղել, բայց ոչ դպրոցում, քանի որ այնտեղ ես ընկերներ ընդհանրապես չունեի: Նույնը կասեի մտերիմ կուրսեցուս մասին: Մենք համարյա ամեն օր իրար տեսնում ենք, հաճախ մինչև ուշ երեկո միասին ենք, բայց ես հաստատ գիտեմ, որ ավարտելուց հետո իրար հիշելու ենք միայն քաղաքավարի լինելու համար:
Ես էլ եմ սիրում խորը հոգեբանական զրույցներ, բայց մյուս կողմից էլ շատ փակ եմ: Կարելի է ասել, որ իմ մտերիմ ընկերները իմ մասին համարյա ոչինչ չգիտեն: Իսկ հոգեբանությունից խոսում եմ իմ մի ընկերուհու հետ, որին շատ հազվադեպ եմ տեսնում, որովհետև նա սարասափելի անպարտաճանաչ է: Ինչևէ, ես նրան ընդունում եմ հենց էդպիսին: Մենք սիրում ենք մեր շրջապատի հոգեկանը փորփրել: Մի ժամանակ նույնիսկ հետազոտություններ էինք կատարում, ուսումնասիրում էինք հայ դեռահասներին:
Իսկ ըստ իս, ընկերներին միավորում են ոչ թե ընդհանուր հետաքրքրությունները, այլ կենսփիլիսոփայական արժեքային համակրգերի համատեղելիությունը:Բյուրակն-ի խոսքերից
Իսկ հետաքրքրությունը պարզապես մի ածանցյալ օղակ է վերը նշվածից:
Երբ ես հասկացա, որ երջանկությունը փողի մեջ չէ, ես դադարեցի երազել երջանկության մասին:
Արտակարգ մտքեր ես գրել , միայն թե ժամանակը / փոփոխական և անսպասելի/ միշտ էլ հանելուկային է դարձնում ընկերոջ կյանքը , նրա վերաբերմունքը ...Uluana-ի խոսքերից
Բայց ժամանակը միայն կարող է ցույց տալ , թե այդքան ժամանակ ինչպիսինն էր նա , իսկ թե հետո ինչպիսինը կդառնա ,կախված է էլի ժամանակից , իրավիճակից ...![]()
Ափսոս , որ լավ ընկերները քիչ են լինում :![]()
Ընկերությունը նման է սիրուն:
....պետք է նույն ուղությամբ նայեք.... ձեր բազմաթիվ նախասիրությունները կարող են իրարից տարբերվել, բայց սիրո կամ ընկերության / արժի՞ արդյոք ասել իսկական սեր, իսկական Ընկերություն.../ համար, դուք պետք է կյանքի ամենակար_որ հարցերին նույն պատասխանները տաք
Նորից եմ ասում, Ընկերությունը մի տեսակ է լինում, այլ տեսակի ««« ընկերություն»»» չկաUluana-ի խոսքերից
![]()
spec-ի խոսքերից
իսկ եթե քեզ ասեմ ընկեր կամ եղբայր, ապա մի թե դու չես մտածի ,որ խոսքը ԴԻՄԵԼԱՁԵՎԻ մասին է:
Դե իհարկե, բայց դա չի նշանակում որ եթ քեզ հարցնեն թե spec-ը քեզ համար ով է, դու կպատասխպանես - ընկեր:ԳԵՎՈՐԳ-ի խոսքերից
Ես դա ի նկատի ունեմ, երբ ասում եմ ընկեր բառի հետ պիտի զգույշ լինել:
Երբ ես հասկացա, որ երջանկությունը փողի մեջ չէ, ես դադարեցի երազել երջանկության մասին:
Իմ սրտից spec-ն ամէն ինչ ասէց: ՈՒզում եմ միայն շշուկով ավելացնել(որ չվիրավորեմ Աստված մի արասցե որևէ մեկին), եթե մտերիմ ընկեր չունես կնշանակի արժանիքներով թերանում ես: Ես ունեմ մի քանի մտերիմ ընկերներ, մնացած բոլորը ծանոթներ են:spec-ի խոսքերից
Սարսափելի է նա, ով արդեն ոչինչ չունի կորցնելու:
Համաձայն չեմ։ Եթե ընկերներ չունես, դա դեռ չի նշանակում, որ արժանիքներով թերանում ես։ Շատ հնարավոր է, որ հակառակն է՝ շրջապատումդ արժանի մարդիկ չկան։ Բացի դրանից, հիմա կյանքն այնպիսին է դարձել, որ մարդկային անկեղծ շփումը խիստ քչացել է։ Հաճախ մարդիկ, որոնք կարող էին հիանալի ընկերներ լինել, տարիներով իրար կողք կողքի ապրում են, առօրյա հարցերով շփվում են, բայց այդպես էլ իրար չեն ճանաչում, չեն բացահայտում մեկմեկու։ Այդպիսին են հիմա կյանքի պայմանները։ Ու նման պայմաններում հոգեհարազատ ընկեր գտնելը շա՜տ դժվար է։Anuk-ի խոսքերից
Ակամա հիշեցի Chuk-ի բանաստեղծությունը. http://artak.dar.am/?go=text&text=n01
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Հնարավո՞ր է հաշվել շրջապատի մարդկանց... ու կարծում ես չկա մեկը արժանի՞..., բացի այդ ընկերն ընկեր է հենց նրանով, որ ընդունում է քեզ թերություններով հանդրձ: Մի՞թե դու չես կարող ընդունել նրան...: Ընկեր լինե՛լ, դա մարդկային փոխհարաբերություններում ամենից դժվար և պատասխանատու կերպարներից է: Ասենք ամեն ոք մի կերպ է ընդունում/կամ ոչ տառերի այս խումբը...
Սարսափելի է նա, ով արդեն ոչինչ չունի կորցնելու:
Իմ կարծիքով ժամանակային սահմանափակումներ այստեղ հնարավոր չէ դնել։ Ընկերներ դառնալու համար մի օրը կամ մի հայացքն էլ կարող է բավական լինել։ Դա կարող է կախված լինել հանգամանքներից կամ նրանից, թե ինչքանով ենք ուշադիր մարդկանց նկատմամբ, ինչքանով ենք կարողանում մարդկանց շուտ ճանաչել։ Իհարկե, առաջին հերթին կախված է փոխադարձ անկեղծությունից։
Ըստ իս, ամենամտերիմ ընկերներ կարող են լինել նրանք, ում ձգտումները, նպատակներն ու կյանքի սկզբունքները համընկնում են։ Հակառակ դեպքում ընկերությունը կլինի ժամանակավոր կամ ոչ լիարժեք։ Ասվածը վերաբերում է լավագույն ընկերոջը։ Այդպիսի ընկերներ քչերին է հաջողվում գտնել։ Բայց կան նաև մանկության ընկերներ, դասընկերներ, գործընկերներ, ընդհանուր հետաքրքրություններ ունեցող կամ առանց որևէ հիմքի պարզապես ընկերներ, որոնց մենք նույնպես ընկեր ենք ասում։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 17.04.2006, 19:18:
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
ընկեր կարող է գտնել նա, ով ընկեր կարող է լինել
սխալվում ես...իմ մտերիմ ընկերուհին (որին անգամ ընկերուհի չեմ անվանում, քանի որ ընկերուհի ասվածը նրա համար շատ քիչ է ) բոլորովին այլ ձգտումներ ու նպատակներ ունի կյանքում...ու շատ հարցերում բոլորովին տարբեր ենք...բայց դա բոլորովին չի խանգարում մեր հարաբերություններին...Արշակ-ի խոսքերից
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ