User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 91 հատից

Թեմա: Ընկերությունն իմ պատկերացմամբ...

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Լիարժեք անդամ Bonita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    131
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ընկերոջ դերը իմ կյանքում

    Ձեր կարծիքով,ինչպիսին պետք է լինի մարդը,ինչ հատկություններով պետք է օժտված լինի նա,
    որպեսզի դառնա Ձեր ընկերը?
    Բերեմ մի օրինակ ` այսօր մի մարդ ասաց,որ ինձ համարում է իր լավագույն ընկերներից մեկը ,
    չնայած մենք ծանոթ ենք մոտ 1 ամիս:Իմ կարծիքով,որքան ել մենք մտերմացած լինենք,այնուամենայնիվ
    դա շատ քիչ ժամանակահատված է մարդուն ճանաչելու և առավել ևս նրան ընկեր համարելու
    համար:
    Որքան ժամանակ է անհրաժեշտ Ձեզ մարդուն ընկեր համարելու համար? ԵՎ վերջարես
    ամենակարևորը` ինչ նշանակուտյուն ունի Ձեր կյանքում ընկերը? Իմ կյանքում ծնողներից հետո
    նրանք ամենակարևոր մարդիք են

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընկերոջ դերը իմ կյանքում

    Ժամանակ պետք չէ, քանի որ ես մտերիմ ընկերներ որպես այդպիսիք չունեմ: ՈՒնեմ առանձին ընկերներ կուրսում, որոնց հետ կարելի է միայն դասերից խոսել, ունեմ ընկերներ ինձանից տարիքով շա՜տ մեծ, որոնց հետ կարելի է միայն երաջշտությունից խոսել, ունեմ ընկերներ, որոնց չեմ վստահում, ունեմ ընկերներ, որոնց հետ հոգևոր թեմաներով եմ խոսում... ու էլի շատ-շատերը կան...
    Իսկ իմ մտերիմ ընկերուհին, որի հետ կարելի էր ամեն ինչի մասին խոսել, 3 տարի առաջ մահացել է: Մենք իրար ճանաչել ենք 1997թվից...

  3. #3
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընկերոջ դերը իմ կյանքում

    Իրականում ընկերության համար ժամանակ ասվածը անիմաստ է...ունեմ 3 մոտ ընկերներ, (նկատի ունեմ մոտ մարդկանց, քանի որ ընկեր ասվածը շատ ավելի ընդհանուր գաղափար է, եթե բոլորին թվարկեմ , ապա շատ մեծ ցուցակ կլինի, սկսած համալսարանական , վերջացրած գործընկերներով...), այ այդ 3-ը իմ կյանքում մեծ դեր ունեն, ու նշեմ, որ նրանցից մեկին գիտեմ արդեն 16 տարի (իրար հետ առաջին դասարան ենք գնացել), մյուս ընկերուհուս հանդիպել եմ 2-րդ դպրոցում, ու հարազատ մարդ է նա ինձ համար արդեն շուրջ 9 տարի, իսկ մյուսի հետ անցած տարի եմ ծանոթացել, արդեն 7 ամիս կլինի երևի, ու ոչ պակաս լավ ընկեր է ինծ համար...այնպես որ, բոլորովին կապ չունի, թե ինչքան ժամանակ ես մարդուն ճանաչում, կարևորը...պիտի ռուսերեն ասեմ-родство душ...դու չեն էլ նկատում ինչպես է մարդ քեզ հարազատ դառնում...երբեմն, երբ Հասմիկին` ինձ համար ամենամոտ մարդուն , ներկայացնում եմ որպես ընկերուհի, ինչ-որ տեղ ինձ վատ եմ զգում, քանի որ նա ինձ համար ընկերոջից շատ ավելի կարևոր ու մոտ մարդ է, ընկերություն ասվածը շատ քիչ է մեր մտերմության համար...
    մի խոսքով, կարևորը չսխալվելն է, երբեմն մենք սխալ պատկերացում ենք կազմում մարդու մասին, բայց այդ առումով բախտս բերել է, իմ ընկերները ամենալավն են..
    Բա ֆոռումի ընկերներս ինչքա~ն լավն են

    մեկ էլ ասեմ, որ ընկերները մարդու կյանքում ծնողներից և առողջությունից հետո ամենակարևոր գաղափարներն են իմ կարծիքով...

  4. #4
    Լիարժեք անդամ spec-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    89
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընկերոջ դերը իմ կյանքում

    Մի շատ իմաստուն միտք եմ մի անգամ լսել, որն իրոք բնութագրում է իմ պատկերացրած ընկեր գաղափարի խորությունը.
    Մեկին հարցնում են.
    - Ախպերդ լավ տղա ա՞:
    Նա պատասխանում է.
    - Չգիտեմ, հետը ընկերություն չեմ արել:

    Ընկերը լուրջ արժեք է:

    Մեկ էլ ուզում եմ նշել, որ մեր իրականության մեջ շատ հաճախ հանդիպում են մարդիկ, ովքեր դիմացինին ընկեր են անվանում կես ժամ շփվելուց հետո: Չասեմ որ չեմ հարգում այդպիսի մարդկանց, բայց միանշանակ լուրջ չեմ վերաբերվում:
    Ինձ համար ընկեր բառը այն քիչ բառերից է, որոնք պիտի շատ զգույշ օգտագործել, ինչպես օրինակ սիրել, կամ երդվել բառերը:
    Երբ ես հասկացա, որ երջանկությունը փողի մեջ չէ, ես դադարեցի երազել երջանկության մասին:

  5. #5
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընկերոջ դերը իմ կյանքում

    Մեջբերում spec-ի խոսքերից
    ...Ինձ համար ընկեր բառը այն քիչ բառերից է, որոնք պիտի շատ զգույշ օգտագործել, ինչպես օրինակ սիրել, կամ երդվել բառերը:
    Լիովին համաձայն եմ..

  6. #6
    Անձրևի խենթ սիրահար Narinfinity-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2006
    Հասցե
    Կիլիկիա
    Տարիք
    42
    Գրառումներ
    394
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Ընկերոջ դերը իմ կյանքում

    Իսկ ինձ համար ընկերոջ դերը , կարևորվում է այնքանով , որքանով որ գիտեմ թե մարդիկ
    ապրել մենակ չեն կարող, չեն ուզում ,
    և ընկերը կյանքում դառնում է հարազատ և մոտ , երբ ոչ միայն ընկեր է կոչում քեզ , այլ ազնիվ գործերով է պարզ դառնում նրա ընկերական էությունը , կարևորությունը , իմաստը :
    Իսկ "ընկեր" բառի օգտագործումը էլի նորից չափի մեջ է գեղեցիկ , եթե չասենք , որ վտանգավոր է ու պիտի օգտագործվի զգուշությամբ , ինչպես որ արդեն նշալ եք :

  7. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ընկերոջ դերը իմ կյանքում

    Կարող է մարդու հետ այնպիսի հանգամանքներում ծանոթանաս, որ նույն օրը դառնա քո լավագույն ընկերներից մեկը: Ճիշտ է, այսպես շատ քիչ է լինում: Իսկ կարող է մարդու հետ շփվես 50 տարի ու նոր միայն հասկանաս, որ նա նոր-նոր դարձել է քո լավագույն ընկերներից մեկը: Ուզում եմ ասել, որ ժամանակից խոսել այս հարցում, իմ խորին համոզմամբ, անիմաստ է:

    Գիտեմ մի բան, որ ես լավագույն ընկերներիցս ոչ մեկին չեմ ասի, որ ինքն իմ համար այդպիսին է, ու ոչ էլ կսպասեմ որ ինքն ասի: Դա առանց խոսքերի էլ երկուսս կհասկանանք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #8
    Արգելափակված Գեվորգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    200
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընկերոջ դերը իմ կյանքում

    Մեջբերում spec-ի խոսքերից
    Ինձ համար ընկեր բառը այն քիչ բառերից է, որոնք պիտի շատ զգույշ օգտագործել, ինչպես օրինակ սիրել, կամ երդվել բառերը:
    ...ընկեր Խաչատրյա՞ն...

  9. #9
    Լիարժեք անդամ spec-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    89
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընկերոջ դերը իմ կյանքում

    Մեջբերում ԳԵՎՈՐԳ-ի խոսքերից
    ...ընկեր Խաչատրյա՞ն...
    Պարոն/Տիկին/Օրիորդ Խաչատրյան:
    Բայց խոսքը դրա մասին չէ:
    Չեմ կարծում որ դու ընկեր Խաչատրյանին քո ընկերների շարքին ես դասում:
    Երբ ես հասկացա, որ երջանկությունը փողի մեջ չէ, ես դադարեցի երազել երջանկության մասին:

  10. #10
    Սկսնակ անդամ Anuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    45
    Գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընկերոջ դերը իմ կյանքում

    Մեջբերում spec-ի խոսքերից
    Մի շատ իմաստուն միտք եմ մի անգամ լսել, որն իրոք բնութագրում է իմ պատկերացրած ընկեր գաղափարի խորությունը.
    Մեկին հարցնում են.
    - Ախպերդ լավ տղա ա՞:
    Նա պատասխանում է.
    - Չգիտեմ, հետը ընկերություն չեմ արել:

    Ընկերը լուրջ արժեք է:

    Մեկ էլ ուզում եմ նշել, որ մեր իրականության մեջ շատ հաճախ հանդիպում են մարդիկ, ովքեր դիմացինին ընկեր են անվանում կես ժամ շփվելուց հետո: Չասեմ որ չեմ հարգում այդպիսի մարդկանց, բայց միանշանակ լուրջ չեմ վերաբերվում:
    Ինձ համար ընկեր բառը այն քիչ բառերից է, որոնք պիտի շատ զգույշ օգտագործել, ինչպես օրինակ սիրել, կամ երդվել բառերը:
    Իմ սրտից spec-ն ամէն ինչ ասէց: ՈՒզում եմ միայն շշուկով ավելացնել(որ չվիրավորեմ Աստված մի արասցե որևէ մեկին), եթե մտերիմ ընկեր չունես կնշանակի արժանիքներով թերանում ես: Ես ունեմ մի քանի մտերիմ ընկերներ, մնացած բոլորը ծանոթներ են:
    Սարսափելի է նա, ով արդեն ոչինչ չունի կորցնելու:

  11. #11
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընկերոջ դերը իմ կյանքում

    Մեջբերում Anuk-ի խոսքերից
    …ՈՒզում եմ միայն շշուկով ավելացնել(որ չվիրավորեմ Աստված մի արասցե որևէ մեկին), եթե մտերիմ ընկեր չունես կնշանակի արժանիքներով թերանում ես: Ես ունեմ մի քանի մտերիմ ընկերներ, մնացած բոլորը ծանոթներ են:
    Համաձայն չեմ։ Եթե ընկերներ չունես, դա դեռ չի նշանակում, որ արժանիքներով թերանում ես։ Շատ հնարավոր է, որ հակառակն է՝ շրջապատումդ արժանի մարդիկ չկան։ Բացի դրանից, հիմա կյանքն այնպիսին է դարձել, որ մարդկային անկեղծ շփումը խիստ քչացել է։ Հաճախ մարդիկ, որոնք կարող էին հիանալի ընկերներ լինել, տարիներով իրար կողք կողքի ապրում են, առօրյա հարցերով շփվում են, բայց այդպես էլ իրար չեն ճանաչում, չեն բացահայտում մեկմեկու։ Այդպիսին են հիմա կյանքի պայմանները։ Ու նման պայմաններում հոգեհարազատ ընկեր գտնելը շա՜տ դժվար է։
    Ակամա հիշեցի Chuk-ի բանաստեղծությունը. http://artak.dar.am/?go=text&text=n01
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  12. #12
    Արգելափակված Գեվորգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    200
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընկերոջ դերը իմ կյանքում

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Ժամանակ պետք չէ, քանի որ ես մտերիմ ընկերներ որպես այդպիսիք չունեմ: ՈՒնեմ առանձին ընկերներ կուրսում, որոնց հետ կարելի է միայն դասերից խոսել, ունեմ ընկերներ ինձանից տարիքով շա՜տ մեծ, որոնց հետ կարելի է միայն երաջշտությունից խոսել, ունեմ ընկերներ, որոնց չեմ վստահում, ունեմ ընկերներ, որոնց հետ հոգևոր թեմաներով եմ խոսում... ու էլի շատ-շատերը կան...


    Ընկերը մի տեսակ է լինում....
    պարզապես» ԸՆԿԵՐ
    Վերջին խմբագրող՝ Chuk: 15.04.2006, 04:07:

  13. #13
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2006
    Գրառումներ
    33
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընկերոջ դերը իմ կյանքում

    Ընկերը մի տեսակ է լինում....
    պարզապես» ԸՆԿԵՐ[/QUOTE]


    Համամիտ եմ Գևորգի հետ: Եթե ընկեր է ապա դա մեկն է: Շատ մտերիմներ կլինեն, միայն ոչ ընկեր: Հնարավոր է, որ լինի հակառակ սեռի ներկայացուցիչ, դա էական չէ:
    Եթե բախտից հաջողվեց փախչել ուրեմն դա քո բախտը չէ

  14. #14
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընկերոջ դերը իմ կյանքում

    Իմ կարծիքով ժամանակային սահմանափակումներ այստեղ հնարավոր չէ դնել։ Ընկերներ դառնալու համար մի օրը կամ մի հայացքն էլ կարող է բավական լինել։ Դա կարող է կախված լինել հանգամանքներից կամ նրանից, թե ինչքանով ենք ուշադիր մարդկանց նկատմամբ, ինչքանով ենք կարողանում մարդկանց շուտ ճանաչել։ Իհարկե, առաջին հերթին կախված է փոխադարձ անկեղծությունից։
    Ըստ իս, ամենամտերիմ ընկերներ կարող են լինել նրանք, ում ձգտումները, նպատակներն ու կյանքի սկզբունքները համընկնում են։ Հակառակ դեպքում ընկերությունը կլինի ժամանակավոր կամ ոչ լիարժեք։ Ասվածը վերաբերում է լավագույն ընկերոջը։ Այդպիսի ընկերներ քչերին է հաջողվում գտնել։ Բայց կան նաև մանկության ընկերներ, դասընկերներ, գործընկերներ, ընդհանուր հետաքրքրություններ ունեցող կամ առանց որևէ հիմքի պարզապես ընկերներ, որոնց մենք նույնպես ընկեր ենք ասում։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 17.04.2006, 19:18:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  15. #15
    Արգելափակված Գեվորգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    200
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընկերոջ դերը իմ կյանքում

    ընկեր կարող է գտնել նա, ով ընկեր կարող է լինել

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամանորյա հեքիաթ ակումբցիների պատկերացմամբ
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 42
    Վերջինը: 13.12.2010, 10:24
  2. Ի՞նչ է ռոմանտիկան ձեր պատկերացմամբ
    Հեղինակ՝ Guest, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 98
    Վերջինը: 03.09.2010, 18:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •