1.երբեք մի վստահեք գովազդին
2.գովազդը դա ինչ որ իրի ցուցադրումն է եվ չի արգելվում չափազանցնելը քանի որ դա միայն գովազդ է
3.գովազդատուն պարտավոր է տեղադրել այնպիսի ռեկլամ որ այն մեծ արձագանք ստանա
4.գովազդները պետք ե տարորինակ լինեն պարզ եվ մատչելի(օրինակ բիլայինի գովազդի ներքեվի տողերը կարդալուվ հասկանում ես որ ամենինչ այնպես չե ինչպես ցուցադրվում է)
5.գովազդների համար պատասխանատվություն ե կրում ոչ թե տվյալ կազմակերպւթյունը այլ գովազդատուն
ՀՀ օրենքը «Գովազդի մասին»
ԳԼՈՒԽ II
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԳՈՎԱԶԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Հոդված 5. Ընդհանուր պահանջները գովազդի նկատմամբ
Գովազդը պետք է լինի օրինական, հավաստի եւ պատշաճ:
Հայաստանի Հանրապետությունում գովազդի լեզուն հայերենն է:
Անհրաժեշտության դեպքում, որպես լրացում, գովազդատուի հայեցողությամբ գովազդի շարադրանքը կարող է զուգորդվել նաեւ այլ լեզուներով` ամեմատաբար փոքր տառերով:
Սույն դրույթը չի տարածվում օտար լեզուներով տպագրվող թերթերի, հատուկ հրատարակությունների, ապրանքանիշերի եւ մակնիշների վրա:
Գովազդի հայերեն շարադրանքը տեղեկատվության ծավալով չպետք է զիջի այլ լեզվով հրապարակվող տարբերակին:
Հոդված 6. Գովազդի օրինականությունը
Արգելվում եւ հակաօրինական է համարվում այն գովազդը, որն իրականացվում է օգտագործելով`
ա) քաղաքացիների վստահությունը, փորձի կամ գիտելիքների պակասը.
բ) այն սպառողների վարկաբեկման ճանապարհը, ովքեր չեն օգտվում գովազդվող ապրանքներից.
գ) նախապաշարումները եւ սնահավատությունը.
դ) անհատ կամ մի խումբ մրցակիցներին, ինչպես նաեւ արտադրվող եւ իրացվող ապրանքների հատկությունները վարկաբեկող արտահայտությունները կամ այլ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց եւ ապրանքների հետ անհարկի համեմատությունները.
ե) ապրանքի նկատմամբ պահանջարկի իրական չափերին չհամապատասխանող տեղեկատվությունը.
զ) քաղաքացիներին բռնության, հարձակողականության, խուճապի, ինչպես նաեւ բարոյականության համընդհանուր նորմերի խախտման դրդող կոչերը.
է) շրջակա միջավայրի դեմ ուղղված կոչերը եւ փաստարկումները.
ը) սպառողի կյանքին, առողջությանը կամ անվտանգությանը սպառնացող գործողությունների դրդող կոչերը եւ փաստարկումերը.
թ) նախագծի, տեքստի, գովազդային բանաձեւերի, պատկերների, երաժշտական եւ ձայնային էֆեկտների եւ այլ միջոցներով սպառողների մոլորեցումը:
Հոդված 7. Գովազդի հավաստությունը
Արգելվում է այն գովազդը, որում խախտվում է գովազդի հավաստությունը եւ որը վերաբերում է`
ա) ապրանքի հատկանիշներին` բնույթին, կազմին, պատրաստման ժամանակին, նշանակությունը, սպառողական հատկություններին, կիրառման պայմաններին, համապատասխանությանը ստանդարտին, քանակին, ծագման երկրին.
բ) գովազդի հրապարակման պահին ապրանքի արժեքին եւ գնին.
գ) վճարման լրացուցիչ պայմաններին.
դ) ապրանքի առաքմանը, փոխանակմանը, վերադարձմանը, նորոգմանը, սպասարկմանը եւ շահագործմանը.
ե) երաշխիքային պարտավորություններին.
զ) արտադրողի հեղինակային եւ սեփականության իրավունքներին, մասնավորապես` արտոնագրերին, նմուշօրինակներին եւ այլն.
է) ապրանքանիշից (սպասարկման նշանից) օգտվելու իրավունքին.
ը) պաշտոնական ճանաչմանը, դիպլոմների, մեդալների, մրցանակների եւ այլ պարգեւների ստացմանը.
թ) լրիվ սերիայի ձեռքբերման միջոցների մասին տեղեկատվության ներկայացմանը, եթե ապրանքը սերիայի մի մասն է.
ժ) հետազոտությունների եւ փորձարկումների արդյունքների, տեխնիկական եւ գիտական հրապարակումներից մեջբերումներին.
ժա) վիճակագրական այն տվյալներին, որոնք չեն համապատասխանում իրականությանը.
ժբ) գիտական տերմինների ճիշտ օգտագործմանը.
ժգ) իրավաբանական եւ ֆիզիկական անձանց երաշխավորությունների կամ հավանությունների վկայակոչմանը, ինչպես նաեւ ժամկետանց կամ կարճաժամկետ երաշխավորությունների կամ հավանությունների օգտագործմանը.
ժդ) այլ ապրանքների, այլ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց իրավունքների եւ դիրքի հետ համեմատություններին:
Հոդված 8. Գովազդի պատշաճությունը
Արգելվում է այն գովազդը, որում խախտվում է գովազդի պատշաճությունը, այն է`
ա) վարկաբեկում է բարոյականության համընդհանուր եւ ազգային նորմերը.
բ) պարունակում է ռասային, ազգությանը, մասնագիտությանը կամ սոցիալական ծագմանը, տարիքային խմբին կամ սեռին, լեզվին, կրոնական եւ այլ համոզմունքներին վերաբերող վիրավորական արտահայտություններ, համեմատություններ եւ պատկերներ.
գ) ուղղակի կամ անուղղակի ձեւով արատավորում կամ անհարգալից վերաբերմունք է արտահայտում պետական խորհրդանիշների /զինանշանի, դրոշի, օրհներգի, դրամանիշի եւ այլն/ նկատմամբ.
դ) վարկաբեկում է իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, ինչպես նաեւ արտադրական, առեւտրային կամ այլ գործունեությունը, մասնագիտությունը, ապրանքատեսակը եւ այլն:
Հոդված 9. Գովազդը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներում
1. Արգելվում է մինչեւ 10 րոպե տեւողությամբ ռադիոհաղորդումներում եւ մինչեւ 20 րոպե տեւողությամբ հեռուստահաղորդումներում մեկ անգամից ավելի գովազդային ընդհատումը (ընդմիջումը):
2. Արգելվում է ռադիոհեռուստատեսային հաղորդման ընթացքում հեռարձակել գովազդ` ավելի քան 20 րոպեն մեկ հաճախականությամբ եւ յուրաքանչյուր մեկ եթերային ժամի հաշվով 10 րոպեից ավելի տեւողությամբ:
3. Արգելվում է գովազդային ընդհատումը պաշտոնական լրատվական հաղրդագրությունների ժամանակ:
4. Զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով հեռարձակվող գովազդային հատուկ հաղորդումների հաճախականությունը չի սահմանափակվում, սակայն յուրաքանչյուր առանձին հաղրդման տեւողությունը եթերային 1 ժամվա ընթացքում չպետք է լինի 5 րոպեից ավելի:
5. Սույն հոդվածի դրույթները չեն գործում, եթե ռադիոհեռուստատեսային հաղորդումը կրում է բացառապես գովազդային բնույթ, կամ գովազդը հաղորդվում է գովազդային ալիքով:
Հոդված 10. Գովազդը զանգվածային տեղեկատվության տպագիր միջոցներում
1. Զանգվածային տեղեկատվության տպագիր միջոցներում գովազդի ծավալը եւ թեմատիկան որոշվում են նրանց կանոնադրությամբ նախատեսված կարգով:
Զանգվածային տեղեկատվության այն տպագիր միջոցները, որոնք տարածվում են բաժանորդագրությամբ, պարտավոր են իրենց բաժանորդներին տեղեկացնել տպագիր միջոցի մեկ թողարկման մեջ տեղադրվող գովազդի սահմանային ծավալների եւ դրանց հնարավոր փոփոխությունների մասին (առանց գովազդին հատկացվող լրացուցիչ մակերեսի):
2. Զանգվածային տեղեկատվության տպագիր միջոցները հրապարակում են գովազդի համար նախատեսված միավոր մակերեսի վարձաչափերը (հաշվի առնելմվ տեղաբաշխումը, հրատապությունը եւ այլ տվյալներ) եւ դրանց բոլոր փոփոխությունները` կիրարկումից առնվազն 20 օր առաջ:
3. Գովազդին տրամադրվող մակերեսի հաշվարկը կատարվում է չափերի մետրական համակարգի միավորներով կամ տպագրական նիշերով:
4. Սույն հոդվածի դրույթները չեն գործում, եթե զանգվածային տեղեկատվության տպագիր միջոցը կրում է բացառապես գովազդային բնույթ:
Հոդված 11. Արտաքին գովազդ
Արտաքին գովազդը տեղաբաշխվում է բնակավայրերում պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների եւ այլ տեխնիկական միջոցներով ձեւով:
Արտաքին գովազդի ծավալը, քանակությունը, տեղաբաշխման կարգն ու պայմանները որոշում են տեղական ինքնակառավարման մարմինները, Երեւանում` Երեւանի քաղաքապետի կողմից հաստատված արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համաքաղաքային կանոններին եւ չափորոշիչներին համապատասխան:
Արգելվում է գովազդ տեղադրել թանգարաններում, պատմական եւ ճարտարապետական հուշարձանների ներսում, ինչպես նաեւ պետական իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինների շենքերում եւ նրանց տարածքում:
(11-րդ հոդվածը փոփ., լրաց. 16.12.2005 ՀՕ-35)
Հոդված 12. Գովազդը տրանսպորտում
Տրանսպորտային միջոցներում գովանդը տեղաբաշխվում է դրանց սեփականատիրոջ համաձայնությամբ:
Անվտանգ երթեւեկության ապահովման նպատակներով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ահմանափակումներ է մտցնում տրանսպորտային միջոցներում առանձին գովազդների տեղաբաշխման ուղղությամբ:
Հոդված 13. Սոցիալական գովազդ
1. Գովազդակիրը պարտավոր է բնակչության առողջության եւ առողջապահության, բնության պահպանության, սոցիալական պաշտպանության հարցերով ազգային շահեր ներկայացնող եւ առեւտրային բնույթ չկրող սոցիալական գովազդների համար առաջնահերթ տրամադրել գովազդին հատկացվող տարեկան եթերային ժամանակի (տպագրական մակերեսի) ոչ պակաս, քան 5 տոկոսը:
2. Սոցիալական գովազդի տեղաբաշխման պատվերները, ներկայածվում են` Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ ոչ պետական կազմակերպությունների կողմից:
3. Սոցիալական գովազդի արտադրության եւ տեղաբաշխման ծախսերը կատարվում են գովազդատուի միջոցների հաշվին:
Հոդված 14. Անչափահասների պաշտպանությունը գովազդի արտադրության, տեղաբաշխման եւ տարածման ժամանակ
1. Արգելվում է այն գովազդը, որտեղ`
ա) օգտագործվում են անչափահասների դյուրահավատությունն ու անփորձությունը.
բ) պարունակվում են տեսաձայնային այնպիսի դրվագներ, որոնք կարող են բարոյական կամ ֆիզիկական վնաս պատճառել անչափահասներին.
գ) խաթարվում են ծնողների եւ դաստիարակների հեղինակությունը, անչափահասների վստահությունը նրանց նկատմամբ:
Էջանիշներ