User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 60 հատից

Թեմա: Անբարեխիղճ գովազդ կամ սուտ ինֆորմացիայի տարածում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #19
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2011
    Գրառումներ
    329
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2. Արգելվում է ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի գովազդի տեղակայումը մանկապատանեկան ռադիոհեռուստահաղորդումներում, անչափահասներին վերաբերող տպագիր հրատարակություններում, ինչպես նաեւ մանկական, ուսումնական, բուժական, մշակութային, մարզական կազմակերպություններում, հաստատություններում եւ դրանց տարածքում, պատմական եւ մշակութային վայրերում, մինչեւ 18 տարեկան անձանց համար նախատեսված հանգստի եւ ժամանցի կենտրոններում, հանրային սննդի օբյեկտների տարածքում:
    3. Արգելվում է անչափահասների կերպարների տեսաձայնային կամ այլ ձեւով օգտագործումը գովազդում, եթե այն չի վերաբերում անչափահասների համար նախատեսված ապրանքներին:
    (14-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.06.2002 ՀՕ-394)
    Հոդված 15. Ապրանքների առանձին տեսակների գովազդի առանձնահատկությունները
    1. Ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի գովազդներում արգելվում է`
    ա) ներշնչել, որ ալկոհոլը եւ ծխախոտն ունեն բուժական, խթանող, հանդստացնող եւ լարվածությունը թուլացնող հատկություններ.
    բ) դրդել սպառողներին ալկոհոլի եւ ծխախոտի լայն օգտագործմանը, բացասական գնահատական տալ չափավոր օգտագործմանը կամ չօգտագործմանը.
    գ) ներկայացնել խմիչքներում` ալկոհոլի, իսկ ծխախոտի մեջ` նիկոտինի պարունակության բարձր աստիճանը` որպես դրական հատկություն.
    դ) ներշնչել, որ ալկոհոլային խմիչքներ օգտագործելը կամ ծխելն էական է բարետես կազմվածք ձեռք բերելու, հասարակական հաջողության հասնելու կամ գրավչություն ստանալու համար.
    ե) նկարահանել եւ պատկերել 25 տարեկանից ցածր տարիք ունեցող անձանց:
    2. Արգելվում է ծխախոտի այն գովազդը, որում չկա ծխելու վնասակարության մասին նախազգուշացնող տեղեկություն:
    3. Արգելվում է ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի գովազդման ժամանակ դիմել անմիջապես անչափահասներին:
    4. Արգելվում է ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի գովազդի ժամանակ ցույց տալ կամ պատկերել դրանց օգտագործման ընթացքը:
    5. Արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային տոկոս) խմիչքների (բացառությամբ կոնյակի) եւ ծխախոտի գովազդը:
    51. Արգելվում է ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների գովազդ տեղադրել լրագրերի առաջին եւ վերջին էջերի կամ ամսագրերի առաջին, վերջին էջերի ու կազմի վրա:
    52. Զանգվածային տեղեկատվության տպագիր միջոցներում ծխախոտի գովազդի առնվազն տասը տոկոսը պետք է պարունակի ծխախոտի օգտագործման վնասակարության վերաբերյալ նախազգուշացնող տեղեկատվություն:
    53. Արգելվում է ծխախոտի արտաքին գովազդը պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների եւ այլ միջոցների ձեւով:
    6. Արգելվում է`
    ա) մինչեւ 6 ամսական երեխաների համար նախատեսված եւ մայրական կաթի փոխարեն օգտագործվող ցանկացած սնունդ եւ հեղուկ, ինչպես նաեւ կերակրման շշեր ու ծծակներ գովազդելը.
    բ) կրծքի կաթի փոխարինիչների տուփերի վրա տվյալ արտադրանքը գովազդող գրառումներ եւ նկարներ տեղադրելը.
    գ) կրծքի կաթի փոխարինիչներ իրացնելը` առանց վերջիններիս տուփի վրա կրծքով սնուցման առավելությունների մասին գրառումների.
    դ) գովազդի նպատակով կրծքի կաթի փոխարինիչներ անվճար տարածելը:
    7. Արգելվում է դեղամիջոցների, բուժտեխնիկայի եւ բուժական մեթոդների գովազդը` առանց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թոեււյլտվության:
    Արգելվում է թմրադեղերի, թունավոր եւ ուժեղ ազդող դեղերի գոազդը:
    Արգելվում է այն դեղամիջոցների, բուժտեխնիկայի եւ բուժական մեթոդների գովազդը, որոնց կիրառումը պահանջում է բժշկի հատուկ նշանակում:
    Դրանց ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
    71. Դեղերը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային եւ տպագիր միջոցներով գովազդելու դեպքում գովազդի վրա պետք է նշվեն դեղերի` Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցման հավաստագրի համարը, ամսաթիվը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության համարն ու ամսաթիվը: Արգելվում է հսկվող դեղերի, դեղատոմսով բաց թողնվող դեղերի եւ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղերի գովազդը: Հայաստանի Հանրապետությունում արգելվում է դեղերի գովազդը արտաքին գովազդային վահանակների միջոցով:
    72. Բուժտեխնիկան եւ բուժական մեթոդները զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային եւ տպագիր միջոցներով կամ արտաքին գովազդային վահանակների միջոցով գովազդելու դեպքում գովազդի վրա պետք է նշվեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության համարն ու ամսաթիվը:
    73. Բժշկական օգնություն եւ սպասարկում, դեղատնային գործունեություն, դեղերի արտադրություն, բժշկական միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գովազդման ժամանակ գովազդում պարտադիր պետք է նշվեն կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության լիցենզիայի համարը եւ տրամադրման ամսաթիվը:
    74. Դեղերի, բուժտեխնիկայի եւ բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգն ու այդ գովազդին ներկայացվող պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
    8. Արգելվում է զենքի եւ զինամթերքի գովազդը` բացառությամբ որսորդական եւ սպորտային զենքի եւ զինամթերքի:
    9. Գովազդային վիճակախաղի դրամական շահումների գովազդելը զանգվածային տեղեկատվության միջոցներով արգելվում է:
    10. Յուրաքանչյուր հեռուստահաղորդակցության ալիքով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի, շահումով խաղի, խաղատան կազմակերպչի գովազդի ընդհանուր տեւողությունը, այդ թվում՝ գովազդային հաղորդումները եւ գովազդային տեղեկատվությունները նրանց մասին, 24 ժամվա ընթացքում չի կարող գերազանցել 9 րոպեն, իսկ մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել երկու անգամից ոչ ավելի եւ չի կարող գերազանցել 60 վայրկյանը:
    11. Վիճակախաղի, շահումով խաղի կամ խաղատան գովազդի ժամանակ արգելվում է դրամական միջոցների ցուցադրումը:
    12. Արգելվում է վիճակախաղի, շահումով խաղի կամ խաղատան գովազդումը Հանրային հեռուստատեսությամբ, բացառությամբ հովանավորության դեպքերի:
    13. Արգելվում է վիճակախաղի, շահումով խաղի կամ խաղատան գովազդումը լրատվական թողարկումների ընթացքում, դրանցից 20 րոպե առաջ եւ 20 րոպե հետո:
    (16-րդ հոդվածը փոփ., լրաց. 28.04.1999 ՀՕ-299)
    (16-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.06.2002 ՀՕ-394)
    (16-րդ հոդվածը փոփ., լրաց. 17.12.2003 ՀՕ-4)
    (16-րդ հոդվածը փոփ., լրաց. 16.12.2005 ՀՕ-35)
    (16-րդ հոդվածը փոփ., լրաց. 02.05.2006 ՀՕ-52)
    Հոդված 16. Ֆինանսական, ապահովագրական, ինվեստիցիոն ծառայությունների արժեթղթերի գովազդումը
    Արգելվում է բանկային, ապահովագրական եւ այլ ֆինանսավարկային ու ֆինանսական` ներառյալ արժեթղթերով գործառնություններ իրականացնող հաստատությունների եւ դրանց կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ գովազդը, եթե գովազդի պատվիրման պահին եւ դրա հրապարակման ժամանակահատվածում գովազդի օբյեկտը ձեռք չի բերել օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված արտոնագիր:
    Վերոհիշյալ ծառայությունների գովազդներում արգելվում է`
    ա) զետեղել երաշխիք, կանխատեսում կամ խոստում` ապագա գործունեության արդյունավետության (երաշխավորության) այդ թվում` հայտարարություններ արժեթղթերի շուկայական գների բարձրացման մասին.
    բ) զետեղել քանակական տեղեկություններ, որոնք անմիջականորեն առնչություն չունեն գովազդվող հաստատությունների, դրանց ծառայությունների եւ արժեթղթերի հետ.
    գ) սովորական բաժնետոմսերի գովազդում զետեղել դրանց շուկայական գների մասին որեւէ տեղեկություն կամ երաշխավորություն դրանց շահաբաժինների (դիվիդենտների) մասին:
    Հոդված 161. «Հովանոցային» գովազդը
    «Հովանոցային» գովազդն արգելվում է:
    HealthRights.am աղբյուր

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.12.2011), Mark Pauler (29.11.2011), Universe (30.11.2011), Varzor (29.11.2011), Ձայնալար (29.11.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ով էնպիսի սուտ ասի...
    Հեղինակ՝ ivy, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 92
    Վերջինը: 24.05.2018, 16:29
  2. Սենց է՞լ սուտ...
    Հեղինակ՝ Universe, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 18
    Վերջինը: 06.06.2014, 16:32
  3. Սուտ մատնության սուտ մեղադրանք
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 53
    Վերջինը: 09.03.2010, 00:23
  4. Այնպիսի սուտ…
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 35
    Վերջինը: 20.02.2008, 10:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •