User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 59 հատից

Թեմա: Երթ Երևանում՝կանանց հանդեպ բռնության դեմ պայքարի շրջանակներում

  1. #1
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երթ Երևանում՝կանանց հանդեպ բռնության դեմ պայքարի շրջանակներում

    Կանանց հանդեպ բռնության դեմ պայքարի 16-օրյա ծրագիր

    Վաղը, նոյեմբերի 25-ին, Տերյան 62, բն. 35-ի մոտից կսկսվի երթ, որը կշարունակվի մինչև Հյուսիսային պողոտա:
    Երթի սկիզբը՝ 13:00, ավարտը՝ 16:00


    Երթը նվիրված է կանանց հանդեպ բռնությունների դեմ պայքարին:

    Առավել մանրամասն տեղեկությունների համար՝ 094 56 56 26

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (24.11.2011), Ameli (24.11.2011), Chuk (26.11.2011), Lusinamara (26.11.2011), Meme (24.11.2011), murmushka (24.11.2011), Չամիչ (25.11.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր է, իսկ էդ ո՞վ է բռնություններ արել կանանց դեմ, որ սենց ազգովի պայքարում ենք

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (26.11.2011)

  5. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում armen9494-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է, իսկ էդ ո՞վ է բռնություններ արել կանանց դեմ, որ սենց ազգովի պայքարում ենք
    Հետաքրքրիր զուգադիպությամբ հիմնականում տղամարդիկ են բռնություն կիրառում կանանց նկատմամբ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (05.07.2013), Ariadna (26.11.2011), Moonwalker (26.11.2011), Ripsim (27.11.2011), Skeptic (27.11.2011), Ժունդիայի (02.12.2011), Նաիրուհի (26.11.2011), ՆանՍ (27.11.2011), Շինարար (26.11.2011)

  7. #4
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում armen9494-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է, իսկ էդ ո՞վ է բռնություններ արել կանանց դեմ, որ սենց ազգովի պայքարում ենք
    Արմեն ջան, ուղղակի առաջին պատահած մի քանի թեման, որ էս պահին մամուլից հիշեցի, թերթ կարդա, տեղեկացված լինելուն ահագին օգնում ա՝ անկախ դրանց սուբյեկտիվության աստիճանից

    Ամուսինը դանակահարել է կնոջը

    Ամուսինը ծեծելով սպանել է կնոջը. Դեպք Տաշիրում

    Ստեփանավանում ամուսինը ծեծելով սպանել է կնոջը

    ԱՄՈՒՍԻՆԸ ԾԵԾՈՒՄ Է ԿՆՈՋԸ, ՈՐԴԻՆ ՄԻԱՆՈՒՄ Է ՀՈՐԸ

    Սկեսուրն ու ամուսինը ծեծել են կնոջը, հետո գլորել աստիճաններից ցած ու խոշտանգված մարմինը քարշ տվել տուն

    Լիսկան ծեծել է Սիլվային

    և այլն, և այլն, բնականաբար իրականում եղած դեպքերի մի տոկոսն էլ չի հասարակական հնչեղություն ստանում: Էլ չեմ ասում, որ բռնությունը միայն մուշտի տալը չի, վախացնելը, հայհոյելը, վիրավորելը էլի բռնություն են, բռնաբարությունների վերաբերյալ հոդվածներ էլ չփնտրեցի:

  8. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (26.11.2011), Arpine (27.11.2011), Chuk (26.11.2011), Claudia Mori (27.11.2011), Kita (27.11.2011), Mark Pauler (27.11.2011), Moonwalker (26.11.2011), Ribelle (27.11.2011), Ripsim (27.11.2011), Skeptic (27.11.2011), Արևհատիկ (26.11.2011), Դեկադա (27.11.2011), Ժունդիայի (02.12.2011), Նաիրուհի (26.11.2011), ՆանՍ (27.11.2011)

  9. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հազար ներողություն.

    150 հզր դրամի համար սպանել է բանակային ընկերոջը

    Հայրը սպանել է որդուն

    Որդին կացնով սպանել է հորն ու այրել

    ԵՂԲԱՅՐՆ ՍՊԱՆԵԼ Է ԵՂԲՈՐԸ

    Գորիսում որդին սպանել է հորը

    Առաջարկում եմ կազմակերպել երթ տղամարդկանց հանդեպ բռնության դեմ պայքարի շրջանակներում:

    Հ.Գ. Խնդրում եմ ճիշտ հասկանալ, ոչ թե դեմ եմ այդ ակցիային, այլ ուզում եմ ասել որ կանայք անհամեմատ ավելի քիչ են ենթարկվում բռնությունների, քան տղամարդիկ (համենայնդեպս իմ տեսանելի շրջապատում դա այդպես է, իսկ իմ տեսանելի շրջապատն էդքան էլ փոքր չէ) ու խնդիրը բռնությունն է ընդհանրապես: Չգիտեմ, ուզում եմ շարունակել, ահագին բան եմ ուզում գրեմ, բայց սիրտ չկա: Տխուր եմ
    Վերջին խմբագրող՝ Արէա: 27.11.2011, 10:20:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (03.12.2011), Malxas (01.12.2011), One_Way_Ticket (27.11.2011), VisTolog (17.12.2011), Լեո (27.11.2011)

  11. #6
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հազար ներողություն.

    Առաջարկում եմ կազմակերպել երթ տղամարդկանց հանդեպ բռնության դեմ պայքարի շրջանակներում:

    Հ.Գ. Խնդրում եմ ճիշտ հասկանալ, ոչ թե դեմ եմ այդ ակցիային, այլ ուզում եմ ասել որ կանայք անհամեմատ ավելի քիչ են ենթարկվում բռնությունների, քան տղամարդիկ (համենայնդեպս իմ տեսանելի շրջապատում դա այդպես է, իսկ իմ տեսանելի շրջապատն էդքան էլ փոքր չէ) ու խնդիրը բռնությունն է ընդհանրապես: Չգիտեմ, ուզում եմ շարունակել, ահագին բան եմ ուզում գրեմ, բայց սիրտ չկա: Տխուր եմ
    Էս երթը կարելի էր Պակիստանում անել, ընդեղ վիճակը ավելի վատ ա՝

    Պակիստանցի կինը սպանել եւ եփել է ամուսնուն


    Լավ, փորձեմ մի քիչ լուրջ: Շնորհակալություն էդ փաստերի համար, բայց կարծում եմ, որ Հայաստանը այդ երկիրը չի, որտեղ կանանց հանդեպ բռնությունները շատ են: Համաձայն եմ՝ մենք դրանց մասին քիչ ենք իմանում, որովհետև եթե այդպիսի դեպքը լինում է "ընտանիքում", ապա կինը շատ անգամ լռում է ու դրա մասին չի էլ իմացվում: Ընտանիքը գրել եմ չակերտների մեջ, որովհետև այդպիսի ընտանիքը ըտնանիք չի՛: Բայց կարծում եմ, որ կողքի երկրներում կնոջ հանդեպ բռնությունները շաաատ ավելի մեծ ծավալ ունեն, եթե չեմ սխալվում՝ իսլամական երկրներում նույնիսկ դեպքեր կան, որ հանրության առջև են ծեծում կամ սպանում կնոջը:
    Իմ կարծիքով յուրաքանչյուր երկրում էլ կա այս երևույթը, բայց Հայաստանում դա այդպիսի մեծ քանակ չունի, որի համար դուրս գանք երթի:
    Հա, մեկ էլ մի հարց, երթի ժամանակ ի՞նչ եք ուզելու, ո՞նց եք պայքարելու էդ բռնությունների դեմ:

  12. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հազար ներողություն.

    150 հզր դրամի համար սպանել է բանակային ընկերոջը

    Հայրը սպանել է որդուն

    Որդին կացնով սպանել է հորն ու այրել

    ԵՂԲԱՅՐՆ ՍՊԱՆԵԼ Է ԵՂԲՈՐԸ

    Գորիսում որդին սպանել է հորը

    Առաջարկում եմ կազմակերպել երթ տղամարդկանց հանդեպ բռնության դեմ պայքարի շրջանակներում:

    Հ.Գ. Խնդրում եմ ճիշտ հասկանալ, ոչ թե դեմ եմ այդ ակցիային, այլ ուզում եմ ասել որ կանայք անհամեմատ ավելի քիչ են ենթարկվում բռնությունների, քան տղամարդիկ (համենայնդեպս իմ տեսանելի շրջապատում դա այդպես է, իսկ իմ տեսանելի շրջապատն էդքան էլ փոքր չէ) ու խնդիրը բռնությունն է ընդհանրապես: Չգիտեմ, ուզում եմ շարունակել, ահագին բան եմ ուզում գրեմ, բայց սիրտ չկա: Տխուր եմ
    Իհարկե ճիշտ ես, որ Հայաստանում ընդհանրապես բռնության խնդիր կա (ինչպես և աշխարհի ցանկացած այլ երկրում): Միայն թե քո նշած օրինակներում բռնությունը ենթադրված չէ բռնություն ենթարկվածի սեռով, այլ, որպես կանոն այլ խնդիրներով, այդ թվում սոցիալական, բարոյական և այլն:

    Ես վստահ պնդել չեմ կարող, որ Շինարարի բերած օրինակներում բռնությունը հենց սեռով է պայմանավորված, բայց այ կարող եմ վստահ պնդել, որ առայսօր Հայաստանում կա դրանով պայմանավորված բռնության խնդիր ու ուղղակի հրաշալի է, որ դրա դեմ պայքարողներ էլ կան: Ես կարծում եմ, որ մեզնից ամեն մեկն էլ կարող է հիշել իր ճանաչած ընտանիքներից այնպիսիք, որտեղ ամուսինը համարում է, որ իրավունք ունի կնոջ վրա ձեռ բարձրացնելու, կամ ընտանիքներ, որոնցում կանանց երկրորդական-երրորդական դեր է տրված և այլն: Սրանք ընդամենը պարզ օրինակներ են, ոչ թե խնդրի համապարփակ ներկայացում: Անշուշտ այսօր Հայաստանում կնոջ իրավունքներն ավելի լավ են պաշտպանված, քան ասենք 200-300 տարի առաջ, ինչը բոլորովին չի նշանակում, որ խնդիրն այլևս ամբողջովին լուծված է:

    Հա, կարելի է պայքարել նաև ընդհանուր բռնության ենթարկվածների համար, բայց պետք չէ նաև քամահրանքով վերաբերվել այս խնդրին՝ գոյություն ունեցող խնդրին:

    Ինչ վերաբերվում է armen9494-ի ասածին, ապա ստացվում է, որ եթե հարևան երկրում, կամ որևէ այլ երկրում կաշառակերությունն ավելի տարածված է, քան Հայաստանում, ապա կարող ենք համարել, որ մենք երջանիկ ենք, որ մեր երկրի՝ ավելի փոքր քանակով կաշառակերության մասին պետք չէ մտահոգվել: Անձամբ ես նման մտածելակերպը դասում եմ աբսուրդայինների շարքում ու համարում, որ ցանկացած խնդրի պետք է փորձել լուծում տալ: Անկախ խնդրի չափերից:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 27.11.2011, 13:04: Պատճառ: բառաշտկում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (05.07.2013), Lionne_en_Chasse (27.11.2011), Mark Pauler (27.11.2011), Moonwalker (27.11.2011), Rammstein (27.11.2011), Ripsim (27.11.2011), Skeptic (27.11.2011), Արէա (27.11.2011), Արևհատիկ (27.11.2011), Դեկադա (27.11.2011), Ժունդիայի (02.12.2011), Նաիրուհի (02.12.2011), Շինարար (27.11.2011)

  14. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում armen9494-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, մեկ էլ մի հարց, երթի ժամանակ ի՞նչ եք ուզելու, ո՞նց եք պայքարելու էդ բռնությունների դեմ:
    Որպես կանոն նման հարցերին լուրջ չեմ վերաբերվում, բայց այս անգամ կփորձեմ լուրջ պատասխանել:
    Ցանկացած բողոքի ակցիայի, այդ թվում երթերի հիմնական նպատակներից մեկը հանրության ուշադրությունը տվյալ խնդրի վրա սևեռելն է: Նման ուշադրությունը հետագայում կարող է բերել քննարկումների, երևույթի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորման, երևույթի կրողների խայտառակման և այլն: Կոնկրետ այս դեպքում անգամ երթը չտեսածներս, ընդամենը դրա հայտարարությունը տեսածներս արդեն իսկ որոշակի քննարկում ենք ծավալում, այսինք որոշակիորեն արդեն ինչ-որ խմբի ուշադրություն բևեռվեց խնդրի վրա: Մինչդեռ վստահ եմ, որ երթը, դրա մասնակիցների ձեռքի կոչերով ու օրինակներով պաստառները տեսնողները մեզնից ավելի շատ են քննարկելու:

    Բնականաբար Պողոսը, եթե մինչ այդ ծեծել է կնոջը, այս մի երթից հետո չի դադարելու ծեծել իր կին Պողոսուհին, բայց համապատասխան բարոյական մթնոլորտի ձևավորման դեպքում հետագայում խուսափելու է: Իսկ Պողոսուհին այս երթի, այս քննարկումների մասին տեղեկանալու դեպքում գուցե նաև կտեղեկանա իր հիմնարար իրավունքներին ու գուցե նաև կգտնի իր հնարավոր պաշտպանված լինելու տեղը: Սրանք շատ պուճուրիկ հնարավոր արդյունքներ են, որ կարող է տալ որևէ երթ: Մինչդեռ նման բողոքի ակցիաների դրական հնարավոր բոլոր արդյունքները շարադրելու համար էջեր են պետք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (05.07.2013), Arpine (27.11.2011), Freeman (03.12.2011), Mark Pauler (27.11.2011), Moonwalker (27.11.2011), murmushka (28.11.2011), Ժունդիայի (02.12.2011), Ձայնալար (27.11.2011), Նաիրուհի (02.12.2011), Շինարար (27.11.2011)

  16. #9
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենակ իմ կողմից ասեմ, որ, այո, Պակիստանում էլ կարելի էր անել: Ավելին՝ կարելի էր անել նաև Հայաստանում, բայց Պակիստանում կատարվող կանանց նկատմամբ բռնությունների դեմ, եթե Հայաստանում, իհարկե, իսպառ բացակայեր այդ խնդիրը: Գուցե սա մեծ հաշվով էական օգուտ չտա, բայց սա ինչ-որ բան է, որ տասով բազմապատկելիս կստանանք տասն անգամ ինչ-որ բան՝ ի տարբերություն ոչնչի, որ նույնիսկ միլիոնով բազմապատկելիս մնում է ոչինչ:

  17. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (05.07.2013), Arpine (27.11.2011), Chuk (27.11.2011), Mark Pauler (27.11.2011), Moonwalker (27.11.2011), murmushka (28.11.2011), Արէա (27.11.2011), Դեկադա (27.11.2011), Ձայնալար (27.11.2011), Նաիրուհի (02.12.2011)

  18. #10
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդամենը մի հատ թարմ օրինակ բերեմ:

    Երեկ մեր շքամուտքի կանգնած հաշվում էի, թե էլեկտրաէներգիայի հաշվիչը ինչքան ա պտտվում հոսանքը անջատած ժամանակ: Էդ հաշվիչների վահանակն էլ 1-ին ու 2-րդ հարկերի արանքի սանդղահարթակին ա գտնվում (մենք էլ 3-րդ հարկում ենք): Էդ ընթացքում մեր տակի հարեւանի կինն ու տղան բարձրացան մտան իրանց տուն: Ես էլ դեռ կանգնած հաշվում եմ: Մեկ էլ դրանց դռան հետեւից սկսում ա լսվել ամուսնու գոռգռոցը` ամենավերջին քֆուրներով ու ինչ-որ հարվածներ հիշացնող ձայներով: Դժվար տղուն խփեր, 99%-ով կնոջն էր խփում ու հայհոյում, մինչդեռ էդ կինը նորմալ կին ա, ինքն ա, որ աննորմալ եզզի մեկն ա:

  19. #11
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ համար զարմանալի է, որ կան մարդիկ, որոնք (իբր թե) զարմացած են ու (իբր թե) առաջին անգամ են լսում, որ Հայաստանում ու հայ ազգի մեջ կանանց հանդեպ բռնություն կիրառելը շատ հաճախակի հանդիպող երևույթ է: Ձևացնելով կամ էլ համեմատվելով մուսուլմանական ազգերի հետ էդ երևույթը չի անհետանա մեզանում: Չգիտեմ, ոնց եք պայքարելու և արդյոք Հայաստանում կան էնպիսի օրենքներ ու պետական կազմակերպություններ, որոնք կարող են օգնել ձեզ, բայց կարծում եմ, որ Հայաստանում պետք է սկսել հենց կանանցից, սովորեցնելով նրանց ՉՀԱՆԴՈՒՐԺԵԼ ու ՉԼՌԵԼ:
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (02.12.2011)

  21. #12
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միգուցե իրոք այս երևույթը հաճախ հանդիպող է
    Ես ինքս համեմատաբար քիչ այդպիսի ընտանիքներ գիտեմ: Կարծում եմ յուրաքանչյուր երկրում յուրաքանչյուր վատ բանից էլ կա, գոնե մի չնչին մասը, բայց կա ու չեմ կարծում, որ աշխարհում գտնեք այնպիսի երկիր, որտեղ չլինի մի ընտանիք, որում կա այս երևույթը (հակառակը նույնպես): Իմ իմանալով Հայաստանում այս երևույթն այն մեծ ծավալը չուներ, որի համար կարելի էր այսպիսի հարց բարձրաձնել, բայց եթե այստեղ կան մարդիկ ու ասում են, որ իրենք անձամբ շատ են տեսնում նման դեպքեր, ուրեմն երևի իրոք արժեր այս քայլին գնալ
    Ձեզ հաջողություն, կուզեմ որ էս երթով միայն դրականին հասնեք:

  22. #13
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն ո՞վ էր բողոքում տղամարդկանց հանդեպ անարդարությունից կամ մեծ-մեծ բրդում, թե կինն է մեղավոր, եթե թույլ չտա՝ չեն անի։
    Ամուսնանալուց մոտ 10 ամիս անց 20-ամյա Մարիամը վերադարձել է Հայաստան: Հայրը՝ Համազասպ Գեւորգյանը, պատմում է, որ օդանավակայանում աղջկան նույնիսկ չի ճանաչել: Նրանք դիմել են ոստիկանություն: Հոր խոսքերով՝ անխտիր բոլոր իրավապահները, որոնք տեսել են Մարիամին ու լսել նրա «ամուսնական» կյանքի սարսափելի մանրամասները, հուզվել են:
    «Դատախազ Արսեն Արսենյանի աչքերը լցվել էին. քիչ էր մնում լաց լիներ: Բայց հետո... »,- պատմում է Համազասպը եւ փորձում թաքցնել սեփական արցունքները:Երկու տարի առաջ Ռուսաստանում ապրող Հայկանուշ Միքայելյանը, այցելելով Արարատի մարզի Տափերական գյուղ, Գեւորգյաններից խնդրել է իրենց դստերը՝ 20-ամյա Մարիամին, կնության տալ իր ավագ որդուն՝ 26-ամյա Դավիթ Զիրոյանին: Հայկանուշը խոսքի մեջ պատմել է, որ որդին ամուսնալուծված է. հարսը տեսողության հետ խնդիրներ է ունեցել, ինչ-որ բորբոքման պատճառով աջ աչքը կուրացել է, եւ նա, Դավիթին չդժբախտացնելու պատճառաբանությամբ, որդուն լքել է: Գեւորգյանները վստահության խնդիր առհասարակ չեն ունեցել. Հայկանուշը նրանց միջնեկ դստեր սկեսուրի հարազատ քույրն է:
    «Բացի դրանից՝ նրանք Արտաշատում տուն ունեն եւ այստեղ՝ դաշտում, փոքրիկ սուրբ են կառուցում: Մտածում էինք, որ հավատացյալ, լավ մարդիկ են»,- ասում է Համազասպ Գեւորգյանը: Ամեն ինչ շատ արագ է դասավորվել: 2009 թ. նոյեմբերի 19-ին երիտասարդները նշանվել են: Մի քանի օր անց Դավիթը, իսկ դեկտեմբերի 22-ին արդեն Մարիամն ու սկեսուրը մեկնել են Սանկտ-Պետերբուրգ:
    «Դեռ այստեղ սկեսուրս մի տեսակ հետս լարված էր: Մտածում էի՝ ոչինչ, մանավանդ Դավիթին միանալուց հետո ամեն ինչ կկարգավորվի: Բայց հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրը, սկսեցին ծեծել»,- պատմում է Մարիամը եւ մանրամասնում, որ ամենատարբեր պատճառներով՝ տունը դանդաղ ավլելու, «կանաչին սիրուն չդասավորելու», դուռն ուժեղ ծածկելու կամ «լեզվին տալու» համար ամուսինը սկսել է իրեն դաժանորեն հարվածել՝ ամբողջ մարմինն ու դեմքը «կապույտ լողակ» դարձնելով:
    Մարիամի կրթությունը միջնակարգ է: Դպրոցն ավարտելուց հետո նա սովորել է վարսավիրություն: Պատմում է, որ Սանկտ-Պետերբուրգում, որտեղ սկեսուր-սկեսրայրի, ամուսնու ու նրա երկու եղբայրների հետ ապրել է Իսակովի 38 հասցեի 554 բնակարանում, տնից միայն առաջին օրերին է մի քանի անգամ դուրս եկել: Մի դեպքում միասին եկեղեցի են գնացել, մեկ անգամ էլ գնացել է հարեւաններից Տանյայի տուն՝ վերջինիս մազերը կտրելու:
    Նրա խոսքերով, բացի ամուսնու եղբայրներից, մյուսները ծեծին մասնակցել են: «Չնայած սկեսրայրս միայն մեկ անգամ է ինձ խփել, ու սկեսուրիս հետ թեւս կոտրեցին: Իսկ Դավիթի եղբայրը, երբ նրա սենյակում էին ինձ արյունլվա անում, ասում էր՝ սրան ուրիշ տեղ տարեք, իմ սենյակից հանեք»,- պատմում է Մարիամը եւ ցույց տալիս ամուսու եւ սկեսրոջ կողմից պատառաքաղի հարվածների պատճառով ուսին մնացած սպիերը, ձեռքին ու մեջքին առկա տաք արդուկի հետքը:
    «Ամեն անգամ մի պատճառ գտնում էին, ասում էին՝ դու մեզ թուղթ ու գիր ես արել: Հետո սկեսուրս սկսեց... Մի քանի անգամ կրակայրիչով, հետո արդեն թերթն էր կոլոնում ու կրծքերս վառում: Ստիպում էր, որ լեզուս հանեմ ու կրակայրիչով վառում էր: Ցավից հետ էի քաշում, գրտնակով խփում էր գլխիս, մազերս այնպես էր քաշում, որ տեղ-տեղ կաշվի հետ պլոկվում էր: Ստիպված լեզուս հանում էի, վառելուց հետո օճառը դնում էր բերանս ու ասում՝ որ լավ զգաս, թե մրմուռն ինչ ա: Բերանս պինդ փակում էր, թե հետո սապոնը կուլ կտայի... »,- պատմում է Մարիամը:
    Նա նշում է, որ ամուսնության միայն առաջին կես ամիսն է ամուսնու հետ անկողնում քնել: Հետո թույլ չեն տվել անկողին մտնել: Սկզբում անկյուն են կանգնեցրել, հետո, երբ ոտքերն ուռել են, «տաբուրետկա» են դրել սենյակի անկյունում ու ամիսներ շարունակ նստած է քնել: Լոգանք միայն սառը ջրով է ընդունել, լվացքը ձեռքով արել՝ չծեծելու համար 2 րոպեում ավարտելու պայմանով: Հետո, երբ իր հագուստի արյան հետքերը երկրոպեանոց լվացքը չի մաքրել, ծեծ է կերել նաեւ դրա համար:
    «Մի քանի անգամ թղթի վրա գրեցի՝ «օգնեցեք, ինձ այստեղ տանջում են», ու 4-րդ հարկից՝ պատուհանից ցած գցեցի: Դրա մասին էլ իմացան ու էլի ծեծեցին: Մի անգամ էլ սկեսուրս ասաց, որ իրա պլաշը (անձրեւանոցը) ծակել եմ: Ասում եմ՝ ես չեմ, էս հսկողության տակ ես ո՞նց կարայի սենյակից պլաշը վերցնել: Ծեծում էր ու ասում՝ խաբում ես: Ստիպված ասացի՝ հա, ես եմ արել, հիմա էլ ծեծում էր դիտմամբ ծակելու համար»,- հիշում է Մարիամը:
    «Ես զանգում էի, որ աղջկաս հետ խոսեմ, մի 10 րոպե սկեսուրը սպասեցնում էր, նոր հեռախոսը տալիս: Հարցնում եմ՝ բալա ջան, ո՞նց եք, ամուսինդ ո՞նց ա, էսի, էնի ո՞նց են: Մի հատ ինքը չէր հարցնում՝ պապա, դուք ո՞նց եք: Մենակ ասում էր՝ լավ եմ, չանհանգստանաք,- պատմում է Համազասպը:- Սկսեցի կասկածել: Հարցուփորձով, տանջվելով՝ մի կերպ Դավիթի նախկին կնոջը գտա: Գնացի իրենց տուն, մայրն ասաց՝ ձեր աղջկան հետ բերեք, մի բան արեք, փրկեք՝ քանի ուշ չէ»:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  23. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (05.07.2013), Mark Pauler (02.12.2011), Moonwalker (02.12.2011), VisTolog (17.12.2011), Գեա (02.12.2011), Դեկադա (02.12.2011), Ժունդիայի (02.12.2011)

  24. #14
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շարունակություն
    Դրանից հետո, հոր պատմելով, Հայկանուշին խնդրել է աղջկան հետ ուղարկել Հայաստան՝ պատճառաբանելով, որ մի քանի ամսվա կարոտին այլեւս չի դիմանում: Սակայն վերջինս ասել է, թե դա ամուսնու որոշելիք հարցն է: Իսկ ավտոմեխանիկ Դավիթը մերժել է՝ հընթացս բողոքելով, թե վատ ձեւով եք Մարիամին դաստիարակել. «Ու ոնց որ հիմա ես եմ տանջվում ձեր աղջկա ձեռքը, մի քիչ էլ դուք տանջվեք՝ կարոտելով»:Մարիամն էլ ասում է, որ իրեն հիմնականում չեն տեղեկացրել հարազատների զանգերի մասին, փոխարենը ծաղրել են, թե դու տնեցիքիդ էլ պետք չես, քեզնով հետաքրքրվող չկա, «մնում է քեզ գցենք Նեւա գետը, ու մենք էլ պրծնենք»: Իսկ հազվադեպ հոր հետ խոսելիս սկեսուրը միշտ կողքին է եղել՝ ավելորդ բառի համար միշտ պատրաստ հարվածելու:«Ասում էի՝ բայց ես ի՞նչ եմ արել, խնդրում եմ՝ անձնագիրս տվեք, գնամ հետ: Սկեսուրս ասում էր՝ չէ, դու մեր ռաբն ես,- պատմում է Մարիամը,- ներվայնանում էր, որ ինքը չաղ է: Հաց ուտելուց 9 հատ բուխանկա էր դնում դեմս ու ասում՝ լրիվ կեր: Որ հետ էի տալիս, ստիպում էր հետ տվածս ուտել»: Մարիամի ներկայացմամբ՝ ամուսնությունից մոտ 10 ամիս անց՝ 2010 թ. սեպտեմբերի վերջերին, մի օր Դավիթը սենյակում քնած է եղել, իսկ սկեսրայրը՝ Լյուդվիգ Զիրոյանը, գնացել է կաթ գնելու՝ դուռը թողնելով բաց: Վերջինիս խանութ գնալուց անտեղյակ սկեսուրը մտել է սենյակ եւ զանգել Հայաստան: Առիթից օգտվելով՝ ինքը տնից փախել է:«Դեմքս այլանդակված էր, ոտքերս՝ ուռած, ո՞ւր պիտի գնայի: Մութն ընկավ, վերադարձա շենք ու գնացի մեր հարեւան Տանյայի տուն: Խորհուրդ տվեց դիմել ոստիկանությանը: Ասացի՝ վախենում եմ, որ փողով ամեն ինչ շուռ կտան իմ դեմ, ուզում եմ Հայաստան գնալ: Հետո բարձրացա վերեւ ու նստեցի 5-րդ հարկի աստիճաններին: Սպասում էի, որ լույսը բացվի, գնամ եկեղեցի ու օգնություն խնդրեմ,- պատմում է Մարիամը,- Տանյան չէր ասել, որ իրեն ամեն ինչ պատմել եմ: Այնպես ցույց տվեց, թե իբր միամիտ ինձ գտել էր աստիճաններին նստած»:
    Ըստ Մարիամի՝ ամուսինը նույն օրն իրեն դանակով հարվածել է՝ փախչելու համար: Այնուհետեւ Զիրոյանները մտածել են, որ, այնուամենայնիվ, Տանյան ինչ-որ բան գիտի, մոտ երկու շաբաթ սպասել են, որպեսզի Մարիամի թարմ վնասվածքները հնարավորինս ապաքինվեն, եւ վերջինիս հոկտեմբերի 15-ին ուղարկել են Հայաստան:
    «Մարիամը սկզբում այնքան վախեցած էր, որ ոչ մի բան չէր պատմում: Հետո, որ եղբայրս էդ վիճակից, էդ լռությունից սկսեց երեխայի պես լաց լինել, նոր աղջիկս ամեն ինչ պատմեց»,- հիշում է Համազասպը: Վերջինիս խոսքերով՝ շուտով իրենց տուն են եկել Հայկանուշի քույրերը, գումար են խոստացել, հանձն են առել հոգալ Մարիամի կոտրված քթի վիրահատության ծախսերը, միայն թե իրավապահներին չդիմեն:
    «Հետո մեր տուն եկավ Դավիթի նախկին կինը՝ Մոնիկան, ու ասաց, որ ինչ-որ պատմեցի, նույն կերպ իր հետ են վարվել: Նրան, ի տարբերություն ինձ, չեն վառել, բայց հղիության ընթացքում ստիպել են երեխայից ազատվել: Հետո ասաց, որ աչքը կուրացել է նրանց խփելու պատճառով»,- շարունակում է Մարիամը:Մոնիկան 2005 թ. ամուսնացել է Դավիթի հետ եւ վերջինիս ընտանիքի հետ Սանկտ-Պետերբուրգում ապրել շուրջ 3 տարի: «Հետքի» հետ հեռախոսազրույցում նա հրաժարվեց պատմել իր հետ կատարվածը՝ նշելով, թե միանշանակ չի կարող ասել աչքի կուրացման պատճառը, քանի որ այդ ընթացքում եւ տարբեր դեղեր է ստացել եւ սկեսրոջ ու ամուսնու կողմից զանազան առարկաներով հարվածներ՝ ուղղված հենց աչքին:«Ես չեմ ուզում էդ մասին նորից հիշել, նորից պատմել, առանց այն էլ ամիսներով տարան-բերեցին ոստիկանություն, բայց ոչ մեկին էլ ոչ մի բան ոչ անում են, ոչ էլ կանեն,- ասաց Մոնիկան:- Որովհետեւ փողը մութ տեղն էլ ա լույս տալիս: Բայց ոչինչ, մեկ ա Աստծու մոտ ոչ մի բան չի անցնում. իրենք իրենց պատիժն Աստծուց կստանան»:Հոկտեմբերի 25-ին Մարիամ Գեւորգյանն ու Մոնիկան ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում են տվել: Շուտով Դավիթին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր. օր.-ի «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» եւ «Ծեծ» հոդվածներով, իսկ նրա մայրը հետապնդվել է նույն հանցանքը, սակայն «առանձին դաժանությամբ» կատարելու համար:«Մի օր քննիչ Արթուր Ավետյանն ինձ ասաց, որ ընկերության շնորհիվ, այսինքն՝ իրենց ռուս գործընկերների միջոցով Դավիթին բերել են: Բայց թղթերում գրած ա, թե իբր մեղայականով ներկայացել է,- պատմում է Համազասպը,- եղբորս հետ գնացի դատախազ Արսեն Արսենյանի մոտ: Մեկ ժամի չափ սպասեցինք, մեկ էլ մոտից մի հատ չաղ-չաղ տղա դուրս եկավ: Հետո իմացա, որ Դավիթի փաստաբանն է: Դատախազն էլ արդել լրիվ փոխվել էր, արդեն ոնց որ իրանց պաշտպաներ»:Առերես հարցաքննության ժամանակ, Մարիամի խոսքերով, իր նախկին ամուսինը հրաժարվել է մեղադրանքներից եւ ասել, թե ինքն ընդամենը մի քանի անգամ է կնոջը հարվածել: Նա պնդել է, որ վնասվածքների մի մասը Մարիամը մինչ ամուսնանալն է ունեցել, մյուսներն էլ ինքնավնասման հետեւանքով են առաջացել:Քանի որ Դավիթ Զիրոյանին առաջադրված մեղադրանքը սահմանում է ոչ ավել, քան 3 տարվա ազատազրկում, քննիչի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է համաներում, եւ քրեական հետապնդումը դադարեցվել է, ինչին Դավիթը չի առարկել: Նա նույնիսկ մեկ օր անազատության մեջ չի անցկացրել:Իսկ նրա մայրը՝ Հայկանուշ Միքայելյանը, ինչպես հայտնում է գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, «արդեն մի քանի ամիս է՝ հայտնաբերված է, հանձնման միջնորդությունը ՌԴ իրավապահների կողմից բավարարվել է, եւ գործը ներկայումս էտապավորման փուլում է»:Ոստիկանության լրատվության վարչությունից էլ «Հետքին» փոխանցեցին, որ Հայկանուշ Միքայելյանի մասով ընթանում է նախաքննություն, եւ միայն դրա ավարտից հետո կարելի է հստակ ասել, թե վերջինիս արարքները ՀՀ Քրեական օրենսգրքի որ հոդվածներին են համապատասխանում: Ինչ վերաբերում է Դավիթ Զիրոյանին թրաֆիկինգի հոդվածով չմեղադրելուն, ըստ ոստիկանության, առաջադրվել է այն մեղադրանքը, որը նախաքննության ընթացքում հիմնավորվել է:Համազասպ Գեւորգյանն ասում է, որ այլեւս ոչ մի բանի չի հավատում: Նա հետաքրքրվում է, թե արդարությունը վերականգնելու խնդրանքով ինչպես կարող է դիմել ՌԴ ղեկավարներին:
    Հ. Գ. Մոնիկայի անունը փոխված է: Իսկ Մարիամ Գեւորգյանը պնդում է, որ իր բոլոր տվյալները հրապարակվեն, «քանի որ վախենալու կամ քաշվելու պատճառ չունի» եւ պայքարելու է մինչեւ վերջ:
    Աղբյուր
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  25. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (02.12.2011), Mark Pauler (02.12.2011), Moonwalker (02.12.2011), murmushka (02.12.2011), Ripsim (02.12.2011), Գեա (02.12.2011), Դեկադա (02.12.2011), Ժունդիայի (17.12.2011), Ֆոտոն (30.12.2011)

  26. #15
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Շարունակություն


    Աղբյուր
    այս ինչ էր , դեռ ուշքի չեմ գալիս , այս մարդկանց ոչ թե դատել , այլ հոգեբուժարանում փակել է պետք , ցմահ հետն էլ մենախցում , չէ ավելի լավ կլինի , բոլորին մի տեղ հավաքեն , որ իրար ուտեն:Աստված ջան ինչ ասես չես լսի ու կարդա
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ripsim (02.12.2011), Նաիրուհի (02.12.2011)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ երեխաները` բռնության զոհ
    Հեղինակ՝ Գեա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 119
    Վերջինը: 01.09.2020, 04:47
  2. Սերիալներում ցուցադրվող բռնության կադրեր
    Հեղինակ՝ Tig, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 13.02.2012, 11:33
  3. Պայքարի նոր մեթոդ՝ ՍԵՐԵՆԱԴ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.05.2008, 17:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •