1. Թույլ տուր նշեմ, որ դա ԿՈՆԿՐԵՏ օրինակ ա: Վերաբերում ա ՄԻ ՄԱՐԴՈՒ՝ էն էլ մանկապիղծին: Մենք էստեղ ուրիշ բանից էինք խոսում, իսկ դա ուրիշ թեմա ա:
Կոնկրետ դեպքերը , իհարկե, ավելի հեշտ ա լուծել: Եթե մի քանի հարյուր մարդ մի դեպքի դեմ դուրս գա: էտ ժամանակ, ակնհայտ ա , թե ով կհաղթի: Իսկ մենք ընդանուր երևույթի մասին ենք խոսում՝ կնոջ իրավունքներ: Այլ դեպքե՞ր:
2. Սիրելիներս, Երևի մենք տարբեր բաներ հասկացանք հայրիշխանություն ասելով:Էստեղ մասնավորապես 1 օգտատեր ինձ սխալ հասկացավ՝ հիմք համարելով անձնական նամակդ, սիրելիս: ՀԱՐԿԱՎ, նման դեպքերում, երբ ամուսինը դաժան ծեծում է կնոջը, այստեղ ամուսինը պետք է ՊԱՏԺՎԻ: Այլ կարծիք չկա: Ինչե՞ս կարող էիր կարծել, որ ես պաշտպանում եմ ամուսնուն: ԱԲսուրդ՜: Հայրիշխանությունը չի նշանակում, որ տղամարդը էնպիսի գերակայուևթոյւն ունի, որ կարող է ԴԱԺԱՆԱԳԻՆ ԾԵԾԻ ենթարկել կնոջը: Ասեմ ավելին՝ Ընտանիքում որոշումներ կայացնում են և՛ կինը, և՛ ամուսինը, վերջնական վերջակետը , սակայն, տղամարդու գործն է:
Հայկական ընտանիքում ի սկզբանե հիմնական գերիշխողը [B]ո՛չ հայրն ա եղել,ո՛չ մայրը, այլ՝ Գիտակցության իշխանությունը: Ընտանիքը հիմնված ա եղել սիրո, համերաշխության, գիտակցության ընկալման, փոխադարձ հարգանքի հիման վրա:
3. Ես նույնիսկ չեմ ընդունում <<հակառակ>> սեռ ասվածը, Սեռերը տարբեր են, բայց դա ՀԱԿԱՌԱԿության ամենևին էլ չի բերում: Ու կինը էստեղ չպետք ա հակառակվի տղամարդուն, բա թե իմ իրավունքներն եմ պաշտպանում: Կնոջն ու Տղամարդուն կարելի է դիտել որպես 2 հակադիր թվեր, օր.՝ -5 և 5: Ի՞նչպես կարող են դրանք լինել իրար հավասար: Դրանք պետք է լրացնեն միմյանց և չեզոքացնեն՝ որպես մի ամուր ամբողջություն:
4. Բացատրեք ինձ , թե Ի՞նչ է ձեր քարոզածը, քարոզելով նպատակ ունեք որևէ արդյունքի հասնել, որը կլինի էս պարագայու՞մ: Հնարավոր է՝ ես հենց դա լավ չընկալեցի, այդ պատճառով մեր կարծիքների հակասություն առաջացավ: Եթե ես վաղը երթի դուրս գամ ինչ-որ գյուղի ինչ-որ կնոջ իրավունքների պաշտպանության համար, դրանից Ի՞ՆՉ ԿՓՈԽՎԻ: Պետքա լուծել կոնկրետ օրինակներ՝ դրանով իսկ օրինակ ծառայեցնելով մնացածին: Ո՞վ է ասել, որ սա համատարած բնույթ ա կրում հիմա մեր Երկրում, որ հայ կինը Հայաստանում ճնշված ա, հասարակական կյանքին ինտեգրված չէ: Մի քանի ողբերգական օրինակները, որոնցից խուսափելը հնարավոր չի, չի նշանակում որ հայ կինը հիմա ստրուկ ա: ԱՎելին՝ ՀԱՅ ԿԻՆՆ Ա ԿԱՌՈՒՑՈՒՄ ԻՐ ՑԵՂԻ ԱՊԱԳԱՆ: Իսկ էն տղամարդը, որ ծեծում ա կնոջը, նույն հաջողութոյամբ կծեծի նաև ԻՐ ԵՐԵԽԱՅԻն: Կնոջ իրավունքները պաշտպանելը էստեղ ԼՈՒԾՈՒՄ ՉԻ:
Նաիրուհի ջան, քո Մականունն ինձ թույլ տվեց կարծել, թե դու , ինչպես և ես, ինչպես և բոլոր հայ կանայք, ստանձնել ենք հայ ընտանիքի պահպանման ու հարատևման ծանր, պատվաբեր առաքելությունը: Չեմ կարծում, թե սխալվել եմ: Եթե կարդացիր վերը գրվածս, միգուցե արդեն ավելի պարզ կլնիի քեզ համար իմ ասած մոդելի և քո հասկացածի տարբերությունը: Կցանկանայի վերջաբանի փոխարեն մի փոքրիկ մեջբերում անել, միգուցե դրանից հետո ավելի պարզ կլնիի.
Հայ իգական սեռը նա՛խ մայր է, կին, ապա նոր միայն՝ գիտնական, բժիշկ, պատգամավոր, բանվոր, մանկավարժ, գյուղատնտեսության աշխատող, գործարար, հասարակական կամ քաղաքական գործիչ և այլն: Հայ իգական սեռը նախ բարոյական արժեք է, ապա նոր միայն՝ ֆիզիկական մարմին՝ իր բնախոսական պահանջներով: Այս ճշմարտությունների չգիտակցումը կտանի հայ կնոջ, հետևաբար և հայ հասարակության այլասերմանը, և, ի վերջո՝ կործանմանը: Դրանք պետք է կանխել հենց սկզբից՝ պայքարելով հայ կնոջն «ազատագրելու» օտարամուտ ամենատարբեր դրսևորումների, հայկական միջավայրում սեռական աղանդավորության դեմ:
Էջանիշներ