-__-
Հարգելի StrangeLittleGirl ջան, Ակնհայտ ա, որ դուք զուտ մարդասիրական դրդրումներով եք էս հարցը քննարկում, և իմ առաջին մեկնաբանությունը գլոբալ էի գրել, ոչ թե ձեր մասին, եթե բանը դրանումն է:

Ես ծավալվեցի առհասարակ կնոջ ազատականացման թեմաներով, ոչ թե էս հարցում: Բա էտ կազմակերպությունները թող լուծեն հարցը, էլ ինչի՞ են ցույց կազմակերպում:
Կոնկրետ, առանձին դեպքն ուրիշ ա, ես խոսում եմ , թե ընտանիքի ինչպիսի մոդելը կխթանի մեր հայկական ընտանիքի, օջախի պահպանմանը: Հայրիշխանություն առհասարակ Հայաստանում եղել ա մինչև խորհրդայնացում: Դրանից հետո էդպիսի դեպքերը ԽԻՍՏ ՀԱԶՎԱԴԵՊ ԵՆ, գրեթե ՉԿԱՆ: Այսինքն՝ հիմա դրան վերադառնալը ԱՆՀՆԱՐԻՆ է գործնականում: Իմ մոդելը վերևի մեկնաբանությանս մեջ նշել եմ: Խոսքս սրա մասին էր, ոչ թե կոնկրետ օրինակների, որոնք չեմ էլ կարդացել...
ԻՍկ թե ինչ ա ինձ իզուր թվում, ինչ չէ, թող իմ հայեցողությանը:
Աչքիս մեր առողջ բանավեճը միևնույնն է ընդհանուր հայտարարի մեզ չի բերելու, առաջարկում եմ էսքանով սահմանափակվենք: Ինչ արած, Ես մնամ իմ կարծիքին, դուք ձեր
Ցույցի գործում ի սրտե հաջողություններ եմ ցանկանում:
Շատ ուրախ կլինեի, եթե ծանոթանայիք այս նյութի հետ՝
http://armenology.bnaban.am/%D5%B0%D...0%D6%81%D5%A8/
Ամենայն բարիք:

Էջանիշներ