User Tag List

Նայել հարցման արդյունքները: Քվեարկեք Ձեզ առավել դուր եկած տարբերակների օգտին

Քվեարկողներ
36. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Տարբերակ 1. Տխուր արքայազնը- Այվի

    11 30.56%
  • Տարբերակ 2. Կանաչ-դեղին սեր- Նուշություն

    5 13.89%
  • Տարբերակ 3. Գույները- Firegirl777

    3 8.33%
  • Տարբերակ 4. Սխալ հեքիաթ- Այվի

    19 52.78%
  • Տարբերակ 5. Տափակ հեքիաթ Միփի մասին- StrangeLittleGirl

    8 22.22%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 1 20-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 288 հատից

Թեմա: Ստեղծագործական մրցույթ. հեքիաթ

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ստեղծագործական մրցույթ. հեքիաթ

    Մեկնարկում է գրական նոր մրցույթ, այս անգամ հեքիաթ:

    Բարի ու չար կախարդներ, վիշապներ ու թզուկներ, խոսող կենդանիներ ու միամիտ մարդիկ, կորցրած կոշիկներ ու կեսգիշերային կախարդանք, քնած գեղեցկուհիներ ու սպիտակ նժույգով ասպետներ... Այս մրցույթում տիպային որևէ սահմանափակում չենք մտցնում. կերպարները, մեծահասակների թե փոքրահասակների համար, տխուր թե ուրախ, զվարճալի թե դրամատիկ լինելն ընտրում է ստեղծագործողը: Կարևոր է, որ ստեղծագործությունը լինի հեքիաթ:

    Կանոններ
    • Ստեղծագործությունը պետք է լինի արձակ, հայերեն ու մեքենագրված լինի հայատառ:
    • Ստեղծագործությունը պետք է նամակագրական համակարգով (PM) ուղարկեք ինձ, վերնագրում գրելով «Մասնակցություն գրական մրցույթին»: Եթե ստեղծագործությունը երկար է ու դժվար է PM-ով ուղարկելը, ապա նույն PM-ով ինձնից կարող եք ճշտել իմ email հասցեն ու ուղարկել այդ հասցեով, այդ թվում՝ օրինակ *.doc ֆորմատով:
    • Ստեղծագործությունը կարող եք ուղարկել մինչև հաջորդ երեքշաբթի օրվա (29.11.2011) ավարտը՝ 24:00-ն:
    • Աշնան վերջին օրը՝ նոյեմբերի 30-ին ստացված ստեղծագործությունները՝ առանց հեղինակների անունները նշելու կտեղադրվեն թեմայում քննարկման ու քվեարկության համար:
    • Ստեղծագործությունն ինձ ուղարկելուց հետո չեք կարող ինձ խնդրել այն չտեղադրել կամ Ձեր անունը չհրապարակել, որովհետև այն ստանալու պահից համարելու եմ, որ ստեղծագործությունը ու ստեղծագործողը մասնակցելու են մրցույթին:
    • Յուրաքանչյուր ակումբցի կարող է ուղարկել մեկից ավելի տարբերակ:
    • Քննարկման ու քվեարկության ժամկետներն ու պայմանները կհայտարարվեն ստեղծագործությունները տեղադրելիս, դրանք կախված կլինեն ուղարկված ստեղծագործությունների քանակից, ինչպես նաև հաշվի կառնվի անցյալի փորձը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (22.11.2011), Ariadna (29.11.2011), Arpine (22.11.2011), ars83 (22.11.2011), Claudia Mori (23.11.2011), davidus (29.11.2011), E-la Via (22.11.2011), Firegirl777 (22.11.2011), Freeman (24.11.2011), Inna (22.11.2011), ivy (23.11.2011), Lusinamara (22.11.2011), Mark Pauler (26.11.2011), Moonwalker (22.11.2011), My World My Space (22.11.2011), Nare-M (22.11.2011), Ripsim (23.11.2011), Yellow Raven (25.11.2011), Արէա (26.11.2011), Գանգրահեր (22.11.2011), Ժունդիայի (23.11.2011), Նաիրուհի (22.11.2011), ՆանՍ (26.11.2011), Շինարար (23.11.2011), Ռուֆուս (23.11.2011), Տրիբուն (28.11.2011)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Քվեարկության պայմանները

    • Ստեղծագործությունները տեղադրվում են առանց հեղինակների նշման, «Տարբերակ N. Ստեղծագործության վերնագիր» վերնագրով, որոնք էլ լինելու են քվեարկության ընտրության կետերը,
    • Քվեարկությունը տևելու է 4 օր,
    • Ստեղծագործությունների հեղինակները կարող են քվեարկել նաև սեփական տարբերակի օգտին՝ գուշակության փուլում իրենց վրայից կասկածը հանելու տակտիկական նկատառումով, սակայն արդյունքների վերջնական ամփոփման ժամանակ այդ ձայները չեն հաշվելու,
    • Քվեարկության 4 օրերի ընթացքում կարելի է թե՛ քննարկել ստեղծագործությունները, թե՛ փորձել գուշակել հեղինակներին,
    • Ստեղծագործության հեղինակներն ինքնաբացահայտվելու իրավունք չունեն,
    • Քվեարկությունը բազմակի է, կարելի է քվեարկել մեկից ավելի հավանած տարբերակների օգտին, սակայն դա պետք է արվի միաժամանակ: Գրառման տեսքով քվեները չեն հաշվելու,
    • «Ոչ մեկը չհավանեցի» կետ հարցման մեջ չկա: Այդպիսի կետ ընտրել ցանկանալու դեպքում կարելի է պարզապես չքվեարկել ու թեմայում՝ գրառման տեսքով, ներկայացնել կարծիքը,
    • Քվեարկությունը բաց է, բոլորը տեսնելու են, թե ով որ տարբերակի օգտին է քվեարկել,
    • 4 օր անց, քվեարկության ավարտից հետո կհայատարարվեն հեղինակները:


    Երկար տատանվում էի քվեարկությունը 3, թե 4 օր թողնեմ, ի վերջո որոշեցի, հաշվի առնելով, որ աշխատանքային օրեր են, նախկինի պես 4 օր թողնել, մանավանդ հաշվի առնելով, որ օրերի այդ քանակը նախորդ դեպքերում արդարացված է եղել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Claudia Mori (30.11.2011)

  5. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տարբերակ 1.
    Տխուր արքայազնը

    Հեռավոր մի սարի գագաթին, ուր միայն չարագույժ անգղներն էին թևածում, իր մենավոր դղյակում ապրում էր տխուր արքայազնը: Նրա դեմքը մռայլ էր՝ իր հոգու նման:

    Արքայորդու կյանքն ուրիշ էր, որովհետև չուներ ճակատագիր: Ասում են՝ նրա հայրը ապրել էր վայելքներով լի, հարուստ կյանքով, ինչի համար գիր բաժանողը նրա որդուն զրկել էր ճակատագրից.

    - Քո բաժին բախտն էլ է հորդ հասել,- ասել էր նա ու հեռացել՝ ոչինչ չտալով նորածին արքայորդուն:

    Անցել էին տարիներ, ու արքայազնը դարձել էր կյանքից խռոված ու աշխարհից փակված մեկը, ով ոչ թե ապրում էր, այլ գլորում իր օրերը՝ ամեն ինչից ու ամենքից հեռու: Իր դղյակից նա դուրս էր գալիս միայն գիշերները, որ ոչ ոքի չհանդիպի ու չտեսնի նրանց խղճահարված հայացքները:

    Ժամանակի հետ մարդիկ արդեն մոռացել էին նրա գոյության մասին ու տեսնելու դեպքում չէին էլ ճանաչի իրենց կողմերում ապրող տխուր արքայազնին, ով չուներ ճակատագիր:

    Մի անգամ՝ երկար մտածմունքից հետո, արքայազնը որոշում է գիշերվա փոխարեն առավոտ կանուխ դուրս գալ իր դղյակից ու տեսնել, թե ինչպես են մարդիկ ապրում իրենց օրը: Այդպես էլ անում է: Ու հայտնվում լուսավոր աշխարհում: Անցնում է արքայազնը մարդկանց միջով ու հասկանում, որ ոչ ոք իրեն չի ճանաչում: Օտարական ձևանալով՝ զրույցի է բռնվում հետները ու հարցուփորձ անում կյանքից և աշխարհից: Խոսքուզրույցի մեջ արքայազնի ականջին է հասնում, որ մոտակա քաղաքներից մեկում արդեն տարիներ շարունակ առեղծվածային բաներ են կատարվում:

    - Չգնաս այդ կողմերը, բարի օտարական:

    - Անիծված տեղ է, հեռու մնա...

    Բայց արքայազնը, որ կորցնելու բան չուներ, իր ճամփան թեքում է հենց այդ ուղղությամբ ու գնում հասնում է անիծված քաղաքը:

    Քաղաքը բացում է արքայազնի առաջ իր մռայլ դռները: Նա հայտնվում է անհասկանալի շշուկներով ու ծանր մառախուղով լի մի վայրում: Անկյուններում մարդկանց ստվերներ են հայտնվում ու արագ կորչում: Թվում է՝ ամեն քայլափոխին նրան են հետևում թաքնված ու վախեցած աչքեր:

    Ինչքան առաջ է գնում, այնքան խորանում է արքայազնի տխրությունը:

    Շուտով նրա աչքովն է ընկնում մենավոր մի ծառ ու նրա տակ նստած երկար մազերով մի կին: Կնոջ վարսերի միջից փայլում էին սպիտակող փնջերը, իսկ դեմքի վաղեմի թարմությունը ճեղքում մոխրագույն կնճիռները:

    Ճամփորդը մոտենում է նրան: Կինը դատարկ աչքերն ուղղում է արքայազնի կողմը:

    - Ես սպասում եմ,- ասում է նա արքայորդուն:

    - Ո՞ւմ:

    - Իմ սիրածին:

    - Վաղո՞ւց է գնացել:

    - Քսանհինգ տարի առաջ... Բայց ասել է, որ կգա իմ հետևից: Ես սպասում եմ:

    Օտարականը նստում է նրա կողքին:

    - Ի՞նչ է կատարվում այստեղ: Այս քաղաքում:

    Կինը վախով լի հայացքով նայում է նրան:

    - Գնա այստեղից... Չար տեղ ես եկել:

    - Ի՞նչ է այստեղ կատարվում,- նորից հարցնում է արքայազնը:

    - Այստեղ մարդիկ կորցնում են իրենց ճակատագիրը:

    - Ուրեմն ճիշտ տեղում եմ...

    Կինը բռնում է նրա ուսերը ու գլուխը մոտեցնելով նրան՝ շշնջում.

    - Ինչ-որ մեկը գողանում է մեր ճակատագրերը:

    Արքայազնը թախծոտ հայացքով նայում է ցնորված կնոջը: Հետո գրկում նրան:

    - Հետ գնա քո աշխարհը,- ասում է կինը՝ կամաց հեկեկելավ,- գիշերը չմնաս այստեղ: Նա գալիս է ու տանում մարդկանց բախտը:

    Արքայազնը վերջին անգամ նայում է դժբախտ կնոջն ու հեռանում: Նա թափառում է քաղաքում ու ժամանակ առ ժամանակ մոլորված և իրենց կյանքը կորցրած մարդկանց հանդիպում: Նրանք բոլորն էլ նույնն են ասում.

    - Չմնաս այստեղ գիշերը:

    Թանձրանում է արքայազնի հոգին մաշող թախիծը: Իրիկնադեմին նա պառկում է բաց երկնքի տակ: Մառախուղը փաթաթվում է նրան ու վերցնում իր սառը գրկի մեջ: Վրա է հասնում գիշերը: Մշուշը փոխարինվում է խեղդող մթությամբ, իսկ շշուկները վերածվում ծանր հառաչների: Սակայն արքայազնը, որ սովոր էր մթնային թափառումների, գիշերվա մեջ ոչ մի սարսափելի բան չի տեսնում, ոչ էլ առեղծվածի հանդիպում:

    Առավոտյան քաղաքն արթնանում է ու առանց ճակատագրի թողնում ևս մի քանիսին:

    Իսկ տխուր արքայազնը դուրս է գալիս քաղաքից, նստում ճամփի եզրին, ու դիմացը փռում սովորական դարձած իր գիշերային ավարը: Գողացած ճակատագրերը նա հատիկ-հատիկ զննում է, փորձում հարմարեցնել իր կյանքին: Բայց այս անգամ ևս չի գտնում իրենը:

    Ու հեռանում է արքայազնը, վերադառնում իր մենավոր դղյակը:

    Նրա դեմքը մռայլ էր, իսկ սիրտը՝ տխուր, որովհետև չուներ իր ճակատագիրը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (30.11.2011), Claudia Mori (30.11.2011), E-la Via (02.12.2011), Freeman (02.12.2011), Malxas (30.11.2011), Mark Pauler (30.11.2011), Moonwalker (30.11.2011), murmushka (30.11.2011), unknown (05.12.2011), Արէա (30.11.2011), Նաիրուհի (01.12.2011), Շինարար (30.11.2011)

  7. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տարբերակ 2.
    Կանաչ-դեղին սեր

    Նրանք ամուսնացան սեպտեմբերի երեքին…Ողջ երկրագունդը խրախճանքեց նրանց միության օրը…..այնպես քեֆ արեց, գինովցավ ու նրանց սիրուց էլ վարակվեց, որ «սեպտեմբերի երեք»-ը հրավառ գրիչով, ոսկեթույր ու կանաչաբույր տառերով ներկվեց պատմության էջերին: Նրանց երջանիկ կյանքի, ծովեծով սիրո մասին լենգենդը անմահ է….թափառում է սերունդների շուրթերին, ամեն բացվող օրվա հետ, ամեն կաթիլվող ճառագայթի հետ նորանում է, թարմանում... Բերնեբերան է անցնում նաև նրանց հանդիպման ու սիրո ծնունդի պատմությունը…


    * * *

    Դեղնուկը ծնվեց Արևածաղիկների թագավորությունում…. Դաշտի ամենամեեեեեեծ արևածաղկի մեջ մի առավոտյան ցողի կաթիլները նրան գտան իրենց գրկում քնած:

    -Վա~յ, արևն էս ո~նց է պուճուրացել ու մեր ծաղկապսակում տեղավորվել:

    -Նայի~ր, Ցողի’կ, նա երկրային արևն է….

    -Ցողա~ն, նա մեեեեեծ-մեեեեեեեծ աչուկներ ունի ու ժպտում է իսկական արևի նման:

    Դեղնուկն իսկապես ամենասիրունն էր ժպտում ողջ Արևածաղիկների թագավորությունում….Նա արթնանում էր ժպիտը դեմքին ու ծաղիկների դեղին թերթիկների մեջ փաթաթվելով քնում` էլի ժպտալով…. Նրա հարևանները գլուխ էին գովում, թե իրենց կողքին ունեն արևին, երեխաներն աշխատում էին սիրաշահել նրան ու ընկերանալ: Դեղնուկի ժպիտն, ասում էին, ապաքինում է, հիվանդը ոտքի է կանգնում, տկարը պնդանում է, իսկ նրանց համար, ում հյուր է եկել տխրությունը, խինդը դառնում էր օրվա տրամադրությունը:

    Դեղնուկը սնվում էր արևածաղկի նեկտարով, վազվզում էր թփից թուփ, ծաղկից ծաղիկ, արևի ամեն մի շողի հպումից ավելի գեղեցկանում ու փարթամանում…

    Օրիորդ Դեղնուկը մի հոբբի ուներ. նա որսում էր արևի շողերն ու հավաքում արևածաղիկների թերթերին առավոտյան նստած ցողերը և գեղեցիկ կոլաժներ էր ստեղծում: Զատիկներն իրենց մեջքին դրած բերում էին ցողերը, թիթեռներն էլ օգնում էին հավաքել արեգակի շողերին: Իր ծաղկային բույնը աղջնակը զարդարել էր շողացողային ծաղիկներով, բնապատկերներով ու իր նման լուսավառ աղջնակներով:

    Պարմանուհու հոբբին էլ ավելի մեծացրեց նրա նկատմամբ հետաքրքրությունն ու հիացմունքը: Աշխարհի տարբեր ծեգերից Արևածաղիկների երկիր էին գալիս մարդիկ` Դեղնուկի ձեռքի աշխատանքները սեփական աչքերով տեսնելու համար: Բոլորն էլ կարող էին վայելել նրա գործերը….սակայն գնել` ոչ: Դեղնուկը դրանք միայն նվիրում էր…..Նրանց էր նվիրում, ում սրտում բարությունն էր բնակվում ու սերը: Այդ գեղեցիկ, եթերային զարդերն ունենալու համար մարդիկ ամիսներ շարունակ բարի գործեր էին անում, թողնում իրենց վատ սովորություններն ու սիրով լցվում աշխարհի հանդեպ:

    Արևածաղիկների երկրում բարությունը օրեցօր իշխող էր դառնում, խինդն ու երջանկությունն էլ քայլում էին բոլոր փողոցներով:


    * * *

    Հեռու հեռավոր մի տեղ, անչափելի կիլոմետրեր ու մղոններ այն կողմ մի թագավորություն կար` Գունդուկծիկ անունով: Այս երկրի մասին Արևածաղիկում քիչ բան գիտեին…շատերը նույնիսկ անունը չէին լսել:

    Գունդուկծիկի ղեկավարը Քուրջուփալաս թագուհին էր… Նրա միակ հոգսն իր զգեստապահարանը հարստացնելն էր…. Նրա ամրոցները վերջ ու սկիզբ չունեին…հարյուր օր ու գիշեր էր պետք դրանք ոտքով անցնելու համար…արտաքինից մռայլ ու անշուք ամրոցներում անհաշվելի պահարաններ ու կախիչներ էին ապրում…ու նույնքան էլ անհաշվելի թվով շրջազգեստներ, կիսաշրջազգեստներ, վարտիքներ, գլխարկներ, կոշկեղեն, պայուսակներ:

    Գունդուկծիկի բնակիչները լավ չէին ապրում….հազիվ կարողանում էին մեկ փոր հաց գտնել…ողջ երկիրը թել էր մանում, ներկում, կտոր գործում ու զգեստ կարում….ու ժպիտն այս երկրում չտեսնված ու չլսված բան էր …մարդկանց դեմքից տխրություն էր ծորում…անընդհատ աշխատելուց ցամաքել, մի բուռ դարձել, կռացել այնպես, որ արևի երես գրեթե չէին տեսնում…. Ու անգամ մտքում անհոգ ու երջանիկ օրվա մասին երազել էին մոռացել….ատում էին «զգեստ» բառն էլ , իրենց օրն էլ, երկիրն էլ:

    Քուրջուփալաս թագուհին ամուսնանալ էր որոշել, միայն թե Կանաչստան երկրի Ուրախ Մորեխ թագաժառանգը, ում սիրահարվել էր նա, ոչ մի կաթիլ ուշադրության չէր արժանացնում իր հարևան երկրի թագուհուն: Նա հենց այս երիտասարդի համար էր զգեստային նման խառնաշփոթի մեջ ընկել… Վստահ էր` իր գեղեցիկ ու չտեսնված կերպարներով կգերի հաղթանդամ, գեղեցկադեմ ու խելացի երիտասարդի սիրտը….Միայն թե Ուրախ Մորեխը նրան անգամ չէր էլ նկատում, նա տարված էր իր երկրի զմրուխտապատման ու գեղեցկացման աշխատաքներով ու իրեն ուղղված զգեստային դավերն անպատասխան էր թողնում…

    Կանաչստանում օրեցօր ավելանում էին գեղեցիկ ծառերն ու թփերը, բակերն ու այգիները զարդարվում էին նախշուն ծառերով ու ծաղիկներով, բարձրանում էին թփային աշտարակներ ու ծաղկային պալատներ… Երկրագնդի այս կտորն օրեցօր վերածվում էր երկրային դրախտի, սակայն Ուրախ Մորեխը ինչ-որ բանից գոհ չէր: Նրան թվում էր, թե մի բան պակասում է: Օր ու գիշեր գլուխ էր ջարդում` հասկանալու համար, թե ինչն է պակասում, բայց էդպես էլ մտքին ոչինչ չէր գալիս: Ու ինքն էլ, իր երկրի բնակիչների հետ միասին բահը ձեռքից բաց չէր թողնում. Տնկում էր, ջրում, փորում, աճեցնում: Ու փթթում էր երկիրը, բայց ինչ-որ բան պակասում էր….


    * * *


    Փարթըստան պետությունում կազմակերպվում էր աշխարհի ամենահետաքրքիր հավաքույթը, որին մասնակցելու հրավեր ստացել ստացել էին և՛ Քուրջուփալասը, և՛ Ուրախ Մորեխը: Զգեստասեր թագուհու ուրախության չափը չկար: Նա առիթ ուներ իր սրտի տիրոջը նոր ու գեղեցիկ մի տեսքով ներկայանալ ու այդ երեկո վերջապես գրավել նրա սիրտը…

    Քուրջուփալասի երկրում ևս խոսում էին Դեղնուկի հրաշք գեղեցկության, նրա վառվռում աչքերի, չնաշխարհիկ ժպիտի ու հետաքրքիր շնորհքի մասին: Արևի շողերից ու վաղորդյան ցողերից հյուսած նրա գործերի մասին տեղեկությունները Քուրջուփալասը ականջի ծայրով էր լսել, բայց երբ ստացավ երեկույթին մասնակցելու հրավերը, գլխում մի խելահեղ միտք ծագեց: Նա որոշեց, որ այդ աղջկա ձեռքով ստեղծված վերերկրային զգեստով կներկայանա իր երազների տղամարդուն, ու վերջինս էլ դժվար թե դիմանա իր հմայքներին: Նա իր զինվորներին ուղարկեց Արևածաղիկների երկիր` Դեղնուկին առևանգելու: Երկրային արեգակը ընկավ քուրջասեր թագուհու ծուղակն ու հայտնվեց մի ճաղապատ սենյակում:

    -Քո արևածաղիկների ու արևի երեսն այլևս չես տեսնի, այս մութ սենյակից էլ դուրս չես գա, եթե ինձ համար հաշված օրերի ընթացքում չգործես աշխարհի ամենագեղեցիկ զգեստը,- ասաց թագուհին աղջնակին:

    Տխրեց Դեղնուկը, մի պահ պատկերացրեց, թե էլ երբեք չի տեսնելու իր մտերիմ ընկներներին, ծաղիկներին, սոխակներին… Նրա սիրտը մղկտում էր` երբեք չար ու ինքնահավան, անսիրտ մարդկանց մեկ կտոր արվեստ էլ չի նվիրել, հիմա ինչպե՞ս պիտի այս անսիրտի համար մի ամբողջ զգեստ հյուսի: Ուզում էր ասել` լավ է ինձ այստեղ պահես ու տանջես, քան թե շողերն ու ցողերը զարդարեն քո անհոգի մարմինը, բայց մտածեց նրանց մասին, որ դեռ իր գործերով պիտի ուրախանան ու երջանկանան, ու որոշեց համաձայնել.

    -Այստեղ բերե'ք թիթեռներիս ու զատիկներիս, և ես կպատրաստեմ ձեզ համար մի գեղեցիկ զգեստ:

    Մութ ու անգույն իր վանդակում Դեղնուկը մրսում էր, դողում, տխրում, բայց և ժպտում էր… Նրա ժպիտը նույնիսկ բռնապետուհու այս զնդանում չէր մարում, ու այս տխուր երկրի տխուր մարդիկ այս սենյակից արևի շողեր էին տեսնում, զարմանում, փորձում հասկանալ` որտեղից են գալիս այս կենարար շողերը: Իսկ Դեղնուկը հյուսում ու գործում էր: Ցող հավաքող զատիկների ու արևի շողերը հավաքով թիթեռների հետ ժպտացող ծաղիկը, քուն ու դադարը կորցրած, գործ էր անում:


    * * *


    Եկավ հավաքույթի նշանավոր օրը: Փարթստան էին շտապում թագուհիներ ու թագավորներ, արքայազներ ու արքայադստրեր` աշխարհի բոլոր ծայրերից: Նման գույներ, զվարթություն, խինդ ու գեղեցիկ բազմություն աշխարհը դեռ չէր տեսել: Ողջ երկիրը փայլում էր, հրավառվում, ժպտում: Քուրջուփալասն էլ վայրկյաններն էր հաշվում` երբ է հայտնվելու երեկույթին: Նա հրամայեց Դեղնուկին բաց չթողնել, մինչև իր վերադարձը, նստեց իր կառքն ու սլացավ դեպի Փարթըստան:

    Նա իր եթերային զգեստով իսկապես շքեղ էր, հողեղեն մահկանացուները չէին կարողանում նրանից աչք կտրել, բոլորն անէացած նայում էին Քուրջուփալասին: Ուրախ մորեխը մարդկանց հսկայական ամբոխում ևս գտավ չտեսնված գեղեցկությունն ու անթարթ հայացքով սկսեց նայել: Քուրջուփալասը երանության մեջ էր…Ամբողջ երեկո երիտասարդը նրանից հեռու չէր գնում. պարում էին, զրուցում, ծիծաղում: Նա վստահ էր` կանաչների տիրակալն իրենն է արդեն: Արքայազնին էլ ամբողջ երեկո միայն մի միտք էր տանջում` տեսնես ո՞վ է հեղինակել այս չնաշխարհիկ զգեստը….Նա որոշեց ողջ աշխարհն էլ շուռ տալ ու գտնել մոգական դերձակուհուն:

    Խնջույքից հետո շողացողային զգեստով դյութված արքայազնն առաջարկեց ուղեցկել Քուրջուփալասին` հույս ունենալով նրա երկրում մի լուր առնել դերձակի մասին: Թագուհին էլ, վստահ լինելով, թե իր սիրային փնտրտուքների վերջը եկել է, թե նվաճել է իր ասպետին, տղային մի շաաաատ գեղեցիկ զարդարված սենյակ տրամադրեց գիշերելու համար:

    Ուրախ Մորեխը ողջ գիշեր աչք չկպցրեց…նրան աննդհատ հայտնվում էր չտեսնված գեղեցկությամբ զգեստն ու մտքում փորձում էր պատկերացնել այն մարդուն, ով երկնել էր զգեստը: Մտքերով տարված` քայլում էր գիշերային լռության մեջ, չափչփում մութ ու խավար ամրոցը: Հանկարծ նկուղից մի լույս նկատեց, ինչը գիշերվա գրկում չտեսնված բան էր: Արքայազնին քայլերը ներքև տարան: Նա գնաց լույսի հետևից ու տեսավ անշուք սենյակում նստած Դեղնուկին, որ ինչպես արևը, այդ արևազուրկ սենյակում լույս էր ճառագում:

    -Բարև’, գեղեցկուհի’, ի՞նչ ես անում այս ցուրտ անկյունում, ինչու քնա՞ծ չես:

    Աղջնակը նայեց արքայազնին ու ժպտաց.

    -Քունս գողացել են….իմ Ծաղկաստանից հեռու ես հանգիստ գտնել չեմ կարողանում:

    -Բա էլ ինչու՞ քո Ծաղկաստանում չես:

    Աղջիկը միայն տխուր ժպտաց: Արքայազնը հարցեր էր տեղում, նա էլ ժպիտով պատասխանում էր ու ամեն հաջորդ վայրկյանը երիտասարդի սիրտը սիրով էլ լցվում դեպի չքնաղ պարմանուհին: Ուրախ մորեխը հասկանում էր, որ իր կանաչապատ թագավորությանը հենց այս արևային գեղեցկությունն էր պակասում: Զրույցի ընթացքում հանկարծ տղային աչքն ընկավ հատակին թափված երկու կաթիլ ցողին ու ճառագայթներին: Տղան նայեց աղջկա բյուրեղյա մատներին ու հասկացավ, որ հրաշք զգեստը, որ իրեն այս ամրոց բերեց, ծնվել է այս արեգակնային էակի բյուրեղյա մատներով:

    Տղան հասկացավ, որ գեղեցկուհին ստիպված է եղել այդ զգեստը գործել ու հասկացավ նրա տխուր խոսքերն էլ, տխուր ժպիտն էլ: Ուրախ Մորեխը վերցրեց աղջնակին ու ամրոցի գիշերային անդորրում անէացավ: Առավոտյան, երբ Քուրջուփալասը հայտնաբերեց, որ իր սիրեցյալը չկա, աղջիկն էլ է անհետացել, արդեն ուշ էր: Հրաշազարդ աղջնակն ու կանաչաբույր տղան Կանաչստանում էին ու պատրաստվում էին իրենց հարսանիքին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (01.12.2011), Claudia Mori (30.11.2011), E-la Via (02.12.2011), Mark Pauler (30.11.2011), murmushka (30.11.2011), Smokie (30.11.2011), unknown (05.12.2011), Նաիրուհի (01.12.2011), Շինարար (30.11.2011)

  9. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տարբերակ 3.
    Գույները


    Կար մի ծաղիկ ու կար մի աղջիկ, չէ, ավելի շուտ մի կատվիկ: Իսկ հեքիաթն այսպիսին է…

    Ժամանակին մի տղա կար ու շատ էր սիրում նայել մայրամուտին իսկ հետո պառկում էր իր անկողնում ու երկար մտածում արևի մասին: Նրա մազերը հուր կրակ էին՝ շեկ, երկար ու ալիքավոր ու արևը նրա հայրն էր: Համենայն դեպս նա այդպես էր մտածում:

    Երբ առաջին անգամ տեսավ արևը, աչքերը չդիմացան ու նորից սուզվեց մթության մեջ, բայց արևը կանչում էր ու նա թլ չդիմացավ կանչին:

    Երկրորդ հանդիպումն ավելի երկար էր: Տղան շատ գույներ տեսավ ու մի նոր աշխարհ բացահայտեց իր համար, նա սովորեց գույները և առաջինը կարմիրն էր, այն կարմիրը, որով մայր է մտնում Արևը: Կարմիր էին նաև ծաղիկները, քարերը ու ձկները, բայց բացի ձկներից նա ջրի մեջ տեսավ իր փարթամ ու խճճված մազերը, որոնք նույնպես կարմիր էին, տեսավ նաև արյունը ու հասկացավ, որ կարմիրը նաև ցավի գույնն է:

    Հետո եկավ կանաչը, ու ողջ բնությունը ցույց տվեց նրան կանաչի բոլոր երանգները: Ծառերի տերևներն ու խոտը, նար մամուռը, որը պատել էր քարերն ու գորգի նման տարածվել: Կանաչ էին նաև տղայի աչքերը:

    Հաջորդը կապույտն էր, այնքան ջինջ ու պարզ, երկնքի ու ջրի նման: Նա տեսավ կապույտ ծաղիկներն ու հիացավ նրանցով: Տղան սովորեց նաև սևը, որը այդքան ծանոթ էր նրան:՛ Այդ օրը նա տխրեց հիշելով մթության մեջ անցկացրած իր օրերն, բայց և տեսավ, որ եթե չլիներ սևը, նա չէր տեսնի այդ բոլոր գույները, որոնք ժպտերես բարևում էին նրան ամեն առավոտ:
    Նա նկարում էր, նկարում էր իր երազանքներում, խառնում էր գույներն ու երանգները: Ստանում պատկերներ ու կտավի պես պահում երազների պահոցում:

    Բայց ամեն անգամ մի գույն պակասում էր, ամեն անգամ մի փոքրիկ մասնիկ կարծես մնում էր դատարկ:

    Իսկ տղան փնտրում էր: Փնտրում էր այն ամենուր, տեսնում էր, բայց չէր կարողանում բռնել: Մի օր առավոտյան նա տեսավ այն երկնքում, փոքրիկ, շատ փոքրիկ մի կտոր: Ու հարցրեց տղան Արևին, որ գույն է սա, - Սա սպիտակ գույն է, այն մաքրությունն ու անմեղությունն է, այն դատարկությունն է, որը կարող ես լցնել բազմազան գույներով: Ու հասկացավ տղան: Ու տեսակ սպիտակն ամենուր, ջրի ալիքներում, տերևների վրա, իր մարմնի վևա ու հասկացավ, որ սպիտակն էր, որ պետք է լրացներ իր երազանքի կտավը իր անմեղությամբ ու փայլով ու տեսավ սպիտակն արևի փայլում ու արևին էլ ավելի սիրեց:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (30.11.2011), E-la Via (02.12.2011), Mark Pauler (30.11.2011), murmushka (30.11.2011), unknown (05.12.2011), Yellow Raven (30.11.2011), Շինարար (30.11.2011)

  11. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տարբերակ 4.
    Սխալ հեքիաթ


    Կար-չկար, Օլի անունով մի հեքիաթագործ կար, որի ստեղծած բոլոր հեքիաթները կարողանում էին հրաշք ձևով կենդանանալ ու ապրել իրենց կյանքով: Օլին հորինում էր տարբեր գունավոր հեքիաթներ ու սփռում աշխարհով մեկ: Նա ապրում էր մարդկանցից հեռու՝ իր հորինած փոքրիկ տնակում, որի պատերը հյուսված էին բազմապիսի բույսերից, իսկ կահ կարասին մոգոնված էին փայտ ու կոճղից:

    Հեքիաթներ հորինելուց բացի, Օլին սիրում էր բարձր երգել ինքն իր համար ու մի լավ պարել, հետո՞ ինչ, որ ծիծաղելի էր ստացվում. դրա մասին միայն ինքը գիտեր: Իսկ հանգստանալու համար նա նստում էր հատակին ու մեդիտացիա անում՝ «Օ՜մմ» կանչելով...

    Երեկոյան հեքիաթագործը կանգնում էր պատուհանի մոտ ու նայում երկնքին:

    «Տեսնես՝ ինչե՞ր կան այդ վերևներում»,- մտածում էր Օլին ու ափսոսում, որ վախենում է բարձրությունից:

    Քնելուց առաջ Օլին միշտ ստուգում էր մահճակալի տակը, որ տեսնի՝ թաքնված չի արդյոք այնտեղ սարսափելի դևը, բայց նրա մահճակալի տակ մի գորտ անգամ չէր լինում: Ոչ էլ նույնիսկ մի չքնաղ ջրահարս...

    Օլիի առաստաղից միշտ ամպեր էին կախված՝ լի նրա հեքիաթային գաղափարներով: Նրանք մեկ դառնում էին թափանցիկ ու բարակ՝ համարյա կորչելով, մեկ էլ տռզում էին ու ծանր կախվում: Այդ ժամանակ Օլին թափահարում էր ձեռքերը, հավաքում իր գաղափարները բռի մեջ ու ոգևորված շարժումներով հեքիաթ ստեղծում՝ հենց իր տան ներսում:

    Նոր ստեղծված հեքիաթը՝ իր բոլոր կերպարներով, անհոգ քամու նման պար բռնած, պտտվում էր տնակում, խառնում Օլիի մազերն ու հագուստը, հետո թռչում բաց պատուհանից ու գնում իր համար որոշված աշխարհը՝ հավերժ ապրելու իր կախարդական կյանքով: Հեքիաթագործը նայում էր հեռացող պարահանդեսի հետևից ու տխուր ժպտում՝ համ ուրախանալով, համ հրաժեշտ տալով իր հեքիաթագործությանը:

    Մի անգամ այնպես է պատահում, որ ինչպես ամեն ուրիշ արարած, Օլին ևս սկսում է կասկածել իր բռնած գործի և ուղու վրա: Դե ինչքա՞ն կարելի էր մոգոնել, լավ չէ՞ր լինի դուրս գար մարդամեջ, մի կարգին գործով զբաղվեր: Հեքիա՜թ, հա հեքիա՜թ... Հիմարություն, անպետք աշխատանք: Կանգնում է հայելու առաջ, հետ քաշում դուրս ցցված փորիկը, փորձում ուղղել բռփեջ մազերը, ձգվում իր թիզուկես հասակով ու ոտից գլուխ չափչփում ինքն իրեն: Հետո հոգոց հանում, նորից հետ վերադառնում իր սովորական տեսքին:

    - Արվեստագետ, չէ՜ մի... Ինքդ քո աշխարհում ապրող ասոցիալ անհաջողակ: Ահա թե ով:

    Ու մի կարգին լաց է լինում՝ դարդերը կուլ տալով տան եղած քաղցրավենիքի ամբողջ պաշարով:

    Իսկ այդ ժամանակ նրա գաղափարային ամպերը սկսում են ծանրանալ՝ լցվելով ամեն տեսակ խառխշտիկ, խելառ մտքերով: Օլին էլ, որպեսզի ավելի համոզվի, որ ինքը ոչ մի բանի պիտանի չէ, քաշում, վերցնում է ամպերը, զայրացած դատարկում դրանք ու առանց երկար մտածելու՝ եղածից մի բան մոգոնում:

    - Անպետք Օլի, հիմար ցնդաբան:

    Ինքն իր վրա փնթփնթալով՝ շփթփ ավարտում է հեքիաթը ու ընկնում գետնին՝ թախծահարված ու հուսահատ: Իսկ նորաստեղծ հեքիաթը, առանց վայրկյան կորցնելու, գժի նման պտտվում է սենյակում ու դուրս թռչում տնից:

    - Գնա, գնա, չքվիր այստեղից,- նրա հետևից գոռում է Օլին ու անջատված քուն մտնում հենց գետնի վրա:

    Առավոտյան Օլին արթնանում է, ու խելքը գլուխն է գալիս: Տագնապով հիշում է նախորդ իրիկվա կատարվածը ու ոտուձեռ ընկնում:

    - Ո՜նց կարող էի նման բան թույլ տալ... Էդպիսի անհեթություն հորինել...

    Իսկ հեքիաթն արդեն փախել, հեռացել էր ու հիմա ապրում էր իր համար:

    Բա ի՞նչ անել: Ո՞նց ուղղել երեկվա գործած սխալը: Հո չէ՞ր կարող թույլ տալ, որ նման հեքիաթը մնար ու ապրեր՝ շուրջը լցնելով հիմարություններով:

    Եվ Օլին որոշում է կյանքում առաջին անգամ գնալ իր հեքիաթի հետքերով, գտնել և ուղղել այն: Հաստատ չէր էլ կարողանում մտաբերել, թե ինչ ախմախություններ էր հորինել, միայն հիշում էր, որ այդ ամենը սխալ էր, շատ սխալ...

    Օլին կապում է խուրջինը՝ մեջը լիքը քաղցրավենիքներ լցնելով, որպեսզի կարողանա դիմակայել հանկարծ ու նորից վրա հասնող հուսահատությանը, հետո ինքն իրեն մի քիչ կերպարանափողում է, որ հեքիաթը չճանաչի իր հեղինակին, և դուրս գալով տնից՝ ճամփա ընկնում իր գործած սխալն ուղղելու:

    Իսկ նորաթուխ հեքիաթը գտնել այնքան էլ դժվար չէր, որովհետև ճանապարհին նա թողել էր իր մասին հուշող հետքեր: Օդում ճախրող ջրահարսներ՝ մամռոտ տաշտակների մեջ, առյուծ կտրած գորտեր՝ գլխներին անտառային թագեր, ու լիքը-լիքը կոնֆետներ, որոնք թափվել էին հեքիաթից և հիմա տեսնելով Օլիին՝ իրենք իրենց թռչում ընկնում էին նրա գրպանները:

    Շատ է գնում, քիչ է գնում, մեկ էլ այն է տեսնում, որ առջևում մի պալատ է՝ իր տեղում թռչկոտող ու պարող:

    «Ահա և հասա»,- մտածում է Օլին ու ներս մտնում թագավորության սահմանները:

    Օդում ճախրող ջրահարսներից մեկին դա թերևս այնքան էլ դուր չի գալիս ու նա իր տաշտը շրջում է հեքիաթասացի գլխին: Վախեցած ու թրջված Օլին նայում է վերև, իսկ ջրահարսը պոչը թափ տալով ծիծաղում է և թռչում ճահճի կողմը, որ նոր ջուր հավաքի, տեղը չոր չլինի:

    - Էստեղ, ինչ է, վհուկներ չկա՞ն, որ էս պոչավորներն են թռչում,- նրա հետևից հուսահատ գոչում է Օլին ու մի կերպ ուղղում իր կպցրած բեղերը:

    - Էդ էլ հարցնելու բա՞ն էր: Բա ո՞նց կլինի առանց վհուկի:

    Հեքիաթագործը շրջում է գլուխն ու իր կողքին տեսնում մի իսկական վհուկի՝ ամեն ինչը տեղը տեղին, ցախավելն էլ ձեռքին բռնած:

    - Ուղղակի գիտե՞ս ինչ կա: Ես թռչել չեմ սիրում, վախենում եմ ամեն տեսակի օդային ճամփորդություններից, հասկանո՞ւմ ես,- բացատրում է վհուկը,- բարձրությունից էլ ֆոբիա ունեմ:

    - Ես էլ,- խոստովանում է Օլին:

    - Դե տեսնում ես,- ժպտում է վհուկը,- ես Ագնեսն եմ, իսկ դո՞ւ ով ես: Դեմքդ ծանոթ է ոնց որ...

    - Ես... մմմ... Սիմոնն եմ... Դժվար թե հանդիպած լինենք,- ասում է Օլին ու աչքերին իջեցնում թրջված, լայնեզր գլխարկը:

    - Սիմոն... Ի՞նչ ես անում էս կողմերում:

    - Ճամփորդում եմ...

    - Լրիվ թրջվել ես, արի քեզ տանեմ ինձ մոտ, չորանաս, մի տաք բան խմես:

    Օլին սիրով համաձայնում է, Ագնեսն ընկնում է նրա թևը ու տանում պալատ:

    - Դու պալատո՞ւմ ես ապրում:

    - Ես պալատական խոհարարն եմ, մի տեսնես՝ ինչ դդմի ապուր եմ եփում... Իֆ, իֆ, իֆ... Մատներդ հետը կուտես: Ես խոհարարական հատուկ հնարքներ գիտեմ. ամեն ինչի մեջ մի բուռ կոնֆետ եմ լցնում: Քա՜ղցր, անո՜ւշ...

    Օլին մտահոգված նայում է իր ստեղծած վհուկ խոհարարին:

    - Շատ քաղցրը վատ է առաողջությանը...

    - Ո՜վ ասաց, ես ծնվածս օրվանից կոնֆետ եմ ուտում, ու արդեն գիտե՞ս՝ քանի տարեկան եմ: Երեք հարյուր երեսուն:

    Եվ հանդիպելով Օլիի զննող հայացքին՝ ավելացանում.

    - Լավ, լավ, երեք հարյուր երեսունյոթ: Ու հա, հենց էդքան, առողջ և թարմ:

    Նոր էին նրանք մտել Ագնեսի խոհանոցը, երբ պալատը լցվում է խզված կիթառի բարձր հնչյուններով ու մի բաղաձայն երգով: Եվ նորից ամբողջ պալատը սկսում է պարել՝ իր փայտե պատերը ճռճռացնելով:

    - Թագավորն է: Մեր ռոքի արքան: Հոյակապ ձայնի տեր... Գիտե՞ս քանի զուռնասկավառակ ունի. համահեքիաթային աստղ է:

    Օլին անհանգստացած սկսում է քամել իր թրջված հագուստը, երբ խոհանոցի դուռը ճռռալով բացվում է, ու ներս է ընկնում մի թախծահարված աչոնիկ՝ ոտքից գլուխ սև ու վարդագույն հագնված-պրտված, մի աչքը մազափնջով ծածկած:

    - Ծանոթացիր, Սիմոն, սա մեր արքայադուստրն է՝ Էմման, նեղ շրջանակում՝ Էմո:

    - Այ բալա, ինչի՞ ես էդպես տխուր,- հարցնում է Օլին:

    Էմման ոչինչ չի պատասխանում:

    - Մարդախույս աղջիկ է, մի քիչ էմոցիանոլ, գլուխ մի դիր,- բացատրում է Ագնեսը ու դառնում նեղ ջինսերով արքայադստերը,- քեզ ինչքան ասեմ՝ էստեղ ածելի չկա: Ու ընդհանրապես, հերիք եղավ քեզ կտրտես: Էլ չուլ ու բինտ չթողեցիր: Էդ հորդ երգերն էլ քիչ լսիր, վրադ հալ չմնաց լացելով...

    Օլին խուրջինից հանում է մի բուռ քաղցրավենիք ու տալիս աղջկան.

    - Կեր, օգնում է: Իմ փորձից գիտեմ:

    - Դու ոչինչ չգիտես,- ճչում է աղջիկն ու դուրս փախչում:

    - Ագնես, բայց հետը կոպիտ մի եղիր, գիտե՞ս ինչ վատ բան է ընկճախտը,- վհուկին է դիմում Օլին:

    - Գիտեմ ես նրա ախտը: Իր արքայազնին չի գտնում: Էհ, ես էլ իմին չեմ գտել, պակա՞ս եմ ապրում: Հիմա ի՞նչ, ես էլ մազերս սևացնեմ, աչքիս խփե՞մ ու ցախավելով ինձ ամեն օր մտրակե՞մ: Հիմար լակոտ... Սպասիր, շուտով դևը կգա, կտանի, նոր կիմանա: Փոխանակ խելքը գլուխը հավաքի, գորտեր պա...

    - Ի՞նչ դև,- վախեցած հարցնում է Օլին:

    Ագնեսը քաղցր թեյը դնում է հեքիաթագործի առջև, ձեռքերը ծալում երկու հարյուր տարի առաջ վերացած դոշին ու պատմում.

    - Մեր կողմերում մի դև է ապրում, էս տեսակ աչոններին հավաքում, փակում է իր դղյակի մութ զնդանում ու ամեն ամիս մեկին կուլ տալիս: Ասում են՝ միտք ունի էս տարածքը լրիվ մաքրել մեր Էմոյի նման բոլոր ջահելներից: Ազդում են նյարդերին, թե ախորժակն են գրգռում, ո՞վ է հասկանում էդ դևերից...

    - Վա՜յ...

    - Բա վայ, բա ինչ: Ախր որ մերը մեր լիներ, աղջիկն էս օրը չէր լինի:

    - Իսկ մորն ի՞նչ է եղել,- ավելի է տագնապում Օլին:

    - Դե չգիտե՞ս տարիքն առած այդ հարուստ շիկահերներին: Մի փախած արևելյան երկիր են գնում, հետ գալիս, սկսում յոգայով զբաղվել: Այուրվեդա, մեդիտացիա, հարմոնիա, բնություն, տիեզերք, զահրուզիբիլ... Լրիվ աշխարհից կտրվում: Օ՜մմմ, հա օ՜մմմ: Օմմ, չէ՜ մի, սխտոր ու գոմ: Թեյդ խմիր, սառեց:

    Հեքիաթագործը սկսում է ձեռքն ընկած բոլոր կոնֆետներն ուտել ու մեծ կումերով կուլ տալ թեյը:

    «Ախ, ախ, ախ, էս ամբողջը հո ես եմ ստեղծել»,- մտքում հալածում է նա իրեն:

    - Իսկ էդ ի՞նչ էիր ասում գորտերի մասին:

    Ագնեսն այն է՝ ուզում էր պատասխանել, երբ հնչում է խոհանոցի զանգը, ու վհուկը խուճապի է մատնվում:

    - Ահ, ճաշս մնաց: Ներին ինձ, Սիմոն, ես պիտի գործ անեմ: Այնպես էլ շատ խոսեցի:

    Ու նա կրակին է դնում մեծ կաթսան, մեջը լցնում տարբեր տեսակի խոտեր ու կոնֆետներ և սկսում խառնել իր երկարապոչ ցախավելով:

    - Ես գնամ, մի քիչ շրջեմ պալատում,- ասում է Օլին ու դուրս գալիս խոհանոցից:

    - Սպասում ենք քեզ ընթրիքին, չմտածես, թագավորական ընտանիքը շատ է սիրում հյուրերի,- նրա հետևից ձայն է տալիս Ագնեսը:

    «Հենց ընթրիքի ժամանակ էլ կասեմ, թե ով եմ, բոլորին կհավաքեմ կտանեմ իմ տուն՝ վերամշակման, էսպես թողնել չի լինի»,- մտածում է Օլին՝ քայլելով փայտերից ու բույսերից հյուսված պալատում:

    Մեկ էլ ցատկելով նրան է մոտենում մի համարձակ գորտ ու թռչում կպչում Օլիի դուրս ցցված փորիկին և սևեռուն հայացքով նայում նրան: Օլին փորձում է ձեռքով գցել նրան իր հագուստից, բայց համառ գորտը պոկվելու ոչ մի ցանկություն չի արտահատում:

    - Պոկվիր ինձնից,- վրդովված ասում է հեքիաթագործը:

    - Չեմ պոկվի,- կռկռում է գորտը:

    - Դու դեռ խոսում էլ ես, հա՞:

    - Ախ դու էլ ես խոսում, հա՞,- հետ չի մնում գորտը:

    - Իհ, սրան մի տես, դու ո՞վ ես:

    - Ես արքայազն եմ:

    - Դու ի՞նչ արքայազն, դոդոշի մեկն ես:

    - Իսկ դու մի պաչ տուր շուրթերիս, նոր կտեսնես:

    Այս ասելով՝ գորտն ուռցնում է իր կանաչ շուրթերն ու առաջ ցցում:

    Օլին վախեցած հետ-հետ է գնում:

    - Էդ էր պակաս, ես ջրահարսների եմ սիրում, ոչ թե դոդոշների:

    - Նրանք էլ կարծես քեզ են շատ սիրում՝ հաշվի առնելով թաց շորերդ,- ծիծաղում է գորտն ու ամբողջ ձայնով կռկռում:

    Հետո չսպասելով Օլիի որոշմանը՝ թռչում մտնում է նրա խուրջինի մեջ:

    - Ու չփորձես ինձ հանել էստեղից,- լսում է Օլին պայուսակի միջից:

    - Լավ, մնա էտեղ, գոնե համբուրվել չես ուզի,- ասում է նա ու խուրջինն ուսին՝ շարունակում քայլել պալատով:

    Սրահներից մեկի կիսաբաց դռնից նա հանկարծ տեսնում է արքայադուստր Էմմային, իսկ նրա կողքին՝ ժնջիլավոր, երկարամազ մի բիձուկի, ձեռքին՝ քոսոտ մի կիթառ, ու եթերային շորերով, ոտաբոբիկ մի կնոջ, ճակատին՝ հնդկական զարդարանք: Օլին սկսում է ականջ դնել նրանց զրույցին:

    - Աղջիկս, դստրիկս, դու պիտի շարունակես համբուրել հանդիպածդ գորտերին. դա միակ միջոցն է քո արաքայազնին գտնելու: Նա քեզ կպաշտպանի ու հեռու կպահի չար դևից,- Էմմային հորդորում է ոտաբոբիկ կինը:

    - Իսկ եթե ես չե՞մ ուզում: Զզվել եմ արդեն: Որտե՞ղ է իմ արքայազնը: Դեռ քանի՞ դոդոշ պիտի համբուրեմ:

    - Գոհ եղիր, որ իմ բախտից չունես ու միայն գորտերով ես ազատվում: Գիտե՞ս քանի ավանակ եմ համբուրել՝ մինչև պարզելը, թե նրանցից որն է իմ արքայազնը:

    Այս ասելով՝ եթերային տիկինը սահուն շարժումով թռչում է ժնջիլավոր ծերուկի գիրկը:

    - Թռչնակս, իջիր խնդրեմ ծերուկիս գրկից, որպեսզի ես՝ նվաստս, մի երգ ասեմ՝ այս պահին սազական,- քնքշանքով ասում է բիձա ռոքերը:

    - Հայրիկ, խնդրում եմ, միայն թե ոչ «Հարմոնիան»,- ասում է Էմման՝ աչքերն արդեն իսկ լցնելով:

    - Ես ավելի լավ առաջարկ ունեմ,- ասում է թագուհին,- եկեք բոլորս բռնենք իրար ձեռքերն ու զգանք մեզ միմյանց կապող էներգիան և միավորվենք ամենայնի ու վերագույնի հետ:

    Էմման դժգոհությամբ մեկնում է ձեռքերը:

    - Վերգտնենք մեր ներքին ներդաշնակությունն ու փոխանցենք միմյանց մեր հոգու հանգստությունը: Եվ ոչ ասենք դևերին: Ո'չ, ձեզ, դևեր: Եվ բաց լինենք նորի հանդեպ: Այո', ձեզ, արքայազներ: Օ՜մմմ...




    -------------------------------------
    [ Տարբերակ 4. Սխալ հեքիաթ. Սկիզբը նախորդ գրառման մեջ: ]

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.04.2013), CactuSoul (05.12.2011), Claudia Mori (30.11.2011), E-la Via (02.12.2011), Mark Pauler (30.11.2011), unknown (05.12.2011), Yellow Raven (30.11.2011), Շինարար (30.11.2011), Ռուֆուս (30.11.2011)

  13. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    [ Տարբերակ 4. Սխալ հեքիաթ. Սկիզբը նախորդ գրառման մեջ: ]
    -------------------------------------





    Այդ պահին թագավորը չի կարողանում դիմակայել ոգեշնչմանն ու սկսում է երգ ասել՝ քերծելով իր հնամաշ կիթառը.

    Կապված էի հին ախոռում,

    Դրը՜մ, դրը՜մ

    Սերն էր մեջս հուրհրում,

    Դու ներս եկար, իմ թռչնակ,

    Իսկ ես քնձռոտ ավանակ.

    Նայեցիր աչքերիս մեջ,

    Կրակ էր այնտեղ մի անշեջ.

    Գտանք իրար համբույրով,

    Դու մի թռչնակ, իսկ ես ո՞վ...

    Օօօօ՜ օօօօ՜

    Ուուուուուու՜

    Դու դու դու դու՜

    Իա՜ իա՜ իա՜

    Հարմո՜նիա

    Հարմո՜նիա


    Եվ ամբողջ պալատը սկսում է պարել ռոք բալադի տակ, իսկ արքայադուստրը հեծկլտում է ու հեծկլտում... Միայն թագուհին է, որ անխռով նստած լոտուսի դիրքով՝ արդեն որերորդ անգամ կարողանում է միավորվել ամենայնի ու վերագույնի հետ:

    Օլին, իր տեսածից ապշած, քիչ է մնում զարկվի իրեն մոտեցող Ագնեսին՝ դեռևս եռացող կերակուրով կաթսան ձեռքին:

    - Դու էլ ես էստեղ, Սիոմոն, ինչ լավ է, ներս անցիր սրահ, ընթրիքի ժամն է,- ասում է վհուկն ու ոտքով հրում, ամբողջությամբ բացում սրահի դուռը:

    - Ախ, Ագնես, ինչպիսի անուշ բույր,- յոթերորդ երկնքից իջնում է թագուհին:

    - Հատուկ ձեզ համար, ձերդ ներդաշնափայլություն, այուրվեդիկ-հոմեոպատիկ կերակուր:

    - Ագնես, դու հրաշք ես...

    - Գիտեմ, գիտեմ... Իսկ դուք արդեն ծանո՞թ եք մեր հյուրի հետ: Սիմոն, ներս արի:

    Օլին անվճռական քայլերով ներս է մտնում ու հայտնվում հրաշք ընտանիքի առաջ: Էմման գլուխը թեքում է, իսկ թագուհին ու թագավորը սիրալիր ողջունում են նրան և հրավիրում իրենց հետ ընթրելու:

    Այդ պահին հյուրի խուրջինից դուրս է ցատկում դոդոշ արքայազնը ու թռչում Էմմայի ձեռքին:

    - Աղջիկս, հապա նայիր, ևս մեկը, արագ-արագ համբուրիր, գուցե հենց սա է քո կախարդված արքայազնը,- վրա է բերում թագուհին:

    - Ասեցի՝ զզվել եմ: Այլևս ոչ մի գորտ: Վերջ,- գոռում է Էմման և շուրթերն ուռցրած դոդոշին շպրտում Ագնեսի բլթբլթացող կաթսայի մեջ:

    - Օ՜հ, ո՜չ,- բացականչում է Օլին ու առաջ նետվում:

    Բայց դե արդեն ինչ... Այսօրվա մենյուում՝ այուրվեդիկ-հոմեոպատիկ գորտի տոտիկներ՝ հատուկ արքայական ցեղատեսակի:

    Դա էլ դեռ քիչ էր, մեկ էլ շուրջը լցվում է զարհուրելի մի ձայնով:

    - Ո՜ւր ես Էմո, ո՜ւր ես Էմոն, դո՜ւրս արի, վերջդ եկել է...

    Պատուհանը կոտրելով՝ ներս է ընկնում մի ահռելի դև՝ հենց այն մեկը, որը չէր ապրում Օլիի մահճակալի տակ, որտեղ անգամ գորտ չկար, էլ չեմ ասում՝ ջրահարս:

    Հեքիաթագործի աչքերը մթագնում են: Բոլորը վախից ճչում են ու քար կտրում: Միայն Էմման է, որ խորաթափանց հայացքով նայում է դևի աչքերի մեջ, ու դրանից հալվում է զարհուրելի արարածի սիրտը: Նրանք երկուսով կանգնած նայում են իրար և հասկանում, որ իրենց ամբողջ կյանքում սպասել էին այդ պահին: Շուրջը լույսերի շատրվաններ են բացվում, գույնզգույն անձրևներ թափվում, ալ կարմիր ծաղիկներ բուսնում, որտեղից որտեղ հնչում է ռոքեր բիձայի «Հարմոնիա» բալադը, ու սեր է ծնվում: Աղջիկը մոտենում է իր դևին, շոյում նրա գլուխը ու շուրթերը մոտեցնում նրա շուրթերին: Ա-լե-լու-ա՜, ա-լե-լու-ա՜...

    Ներկա գտնվողները, ուշքի գալով, խաչում են մատները ու կախարդական մանտրա արտասանում.

    - Հիմա ու հավետ, դարձիր դու ասպետ: Հիմա ու հավետ, դարձի՜ր դու ասպետ:

    Գույների հրավառությունը շատանում է, բոցկլտում ու թեժանում: Ու բոլորը տեսնում են, թե ինչպես է դևը... մնում դև:

    Բայց Էմման հենց դևին էլ ընտրել էր, ու դևն էլ ընտրել էր Էմմային: Նա զղջում է գլուխները կերած բոլոր ջահելների համար ու որոշում, որ իր տեսակի մեջ մնացած այս վերջին աչոնիկին կնության կառնի ու կդարձնի աշխարհի ամենաերջանիկ կինը:

    Թագավորն ու թագուհին շատ են ուրախանում իրենց աղջկա համար՝ անգամ ուշադրություն չդարձնելով ապշած Օլիի վրա, և որոշում այդ գիշերն ևեթ մի մեծ քեֆ-հարսանիք անել:

    - Այս ամենը սխա՜լ է,- գոռում է Օլին՝ փորձելով մեջ ընկնել, բայց Ագնեսը հետ է պահում նրան ու հանգստացնում մի բաժակ քաղցր օշարակով:

    Հենց նույն գիշերը մեծ տոնախմբություն է կազմակերպվում, Օլին էլ հրավիրվում է՝ որպես պատվավոր հյուր: Հարսանեկան սեղանի շուրջ Ագնեսը նստում է նրա կողքին ու կամաց ասում ականջին.

    - Իսկ ես քեզ հենց սկզբից էլ ճանաչել էի ու հասկացել, թե ինչու ես եկել: Հիմա ի՞նչ, տանում ես մեզ ուղղելո՞ւ:

    Օլին նայում է նրան ու հոգոցով ասում.

    - Այս հեքիաթը լրիվ սխալ է...

    - Էհ, հետո՞ ինչ: Մենք էլ էսպես ենք ապրում:

    - Բայց ես եմ ձեզ սխալ ստեղծել: Ու ամեն մեկդ ինչ-որ բանով ինձ եք նման... Իսկ ես հեչ ճիշտ չեմ:

    Ագնեսը ժպտում է.

    - Մենք գոհ ենք քո ստեղծածից: Մի շուրջդ նայիր: Ո՞ւմ մոտ է ամեն ինչ ճիշտ: Բայց բոլորն էլ ապրում են ու փորձում երջանիկ լինել:

    Այդ ասելով՝ Ագնեսն Օլիին հյուրասիրում է անուշահամ գինիներով ու նույնիսկ ինչ-որ բաներ պատմում թագուհու և ռոքի արքայի սիրո պատմության մասին: Բայց Օլին, ընկնելով հաճելի գլխապտույտի մեջ, արդեն շատ բան չի հասկանում այդ ամբողջ հեքիաթից: Միայն այն է հիշում, որ մի լավ երգում է թագավորի հետ, պարում թագուհու հետ, գրկախառնվում դևին ու Էմմային, իսկ հետո չքնաղ ջրահարսները գալիս ու օդ են հանում նրան՝ տանելով ամենաբարձր երկինքները, որտեղ նա զարմանալիորեն կորցնում է ամեն տեսակ վախերը:

    Առավոտյան Օլին արթնանում է իր հորինած տնակի մահճակալում և երջանիկ հորանջում՝ մտածելով, որ ի վեջո ամենևին էլ վատ չի հեքիաթներ հորինել, թեկուզ երբեմն էլ սխալ. նրանք բոլորն էլ ապրելու ու երջանիկ լինելու իրավունք ունեն: Ինչպես և ինքը՝ իր ճիշտ ու սխալ կյանքով:

    Այդ մտքերի մեջ ընկած՝ նա բարձրացնում է հայացքն առաստաղին և տեսնում, որ իր ամպերից երեք խնձոր է կախված: Կարմրաթուշ, հյութալի...

    Ու քա՜ղցր, քա՜ղցր:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.04.2013), armen9494 (30.11.2011), CactuSoul (05.12.2011), Chilly (01.12.2011), Claudia Mori (30.11.2011), E-la Via (02.12.2011), Freeman (02.12.2011), Mark Pauler (30.11.2011), Tirim-tim (30.11.2011), unknown (05.12.2011), Yellow Raven (30.11.2011), Ամպ (30.11.2011), Նաիրուհի (01.12.2011), Շինարար (30.11.2011), Ռուֆուս (30.11.2011)

  15. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տարբերակ 5.
    Տափակ հեքիաթ Միփի մասին


    Միփը սովորական կատու չէր: Ինքը սիրում էր պատուհանագոգին փռվել ու օրվա թերթերը կարդալ: Տերն էլ գիտեր իր կատվի արտասովոր զբաղմունքի մասին: Դրա համար տերատիկնոջը պատվիրել էր, որ նախաճաշի հետ թերթ էլ տա: Ու էդպես Միփն ուտելուց հետո մի բաժակ սուրճ էր վերցնում, ակնոցները դնում, փռվում ու սկսում կարդալ: Հարևանների կատվուհիները հայտնվում էին, փորձում իրենց թիթիզ մռռոցներով, պոչի գայթակղիչ շարժումներով ու աչքերի ճպճպոցով Միփին գրավել, բայց մենք արդեն գիտենք, որ նա սովորական կատու չէր: Տարիներ առաջ, երբ դեռ պատանի էր, պատերի տակ չիշիկ էր անում, գարնանն ու աշնանը տերատիկնոջ ականջներից կախվում, էգ ուզում, պատեպատ խփվում :
    Տերատիկիկինն էլ շատ վախեցավ, Միփի գնդիկները կտրել տվեց: Էդ օրվանից կատուն սկսեց կարդալ, բայց փոխարենը թքած ուներ տարածքի հեզիկ-նազիկ աղջիկների վրա, որոնց ուշքը գնում էր ակնոցավոր Միփի համար:

    Ու էդպես Միփը միշտ կարդում էր: Թերթերի պարունակության կեսը չէր հասկանում, որովհետև մարդկային տերմինները շատ էին, բայց, միևնույն է, կարդում ու կարդում էր: Էդպես գիտեր, որ աշխարհում Ամերիկա կոչվող տեղը կա, որտեղ շեֆը Օբամա անունով մեկն էր, որը նման չէր իր տիրոջն ու տերատիկնոջը ու ավելի շատ հիշեցնում էր հարևան Ն-ին, որի մասին ասում էին, որ ինչ-որ տարօրինակ անունով երկրից է եկել: Միփը կարծում էր, որ Օբաման հենց Ն-ն է, բայց անունը փոխել է, որ չճանաչեն:

    Բայց մի օր Միփը կարդալուց հոգնեց: Որոշեց իր աչքով Ամերիկա կոչվող երկիրը տեսնել: Որոշեց ճամփա ընկնել: Վերցրեց մի ուսապարկ, մեջը մի տորպրակ սառացրած մուկ դրեց, անձրևանոց (բա որ ճամփին անձրև գա), բջջային հեռախոս (որ տիրոջը սմս գրի), մեկ էլ ֆոտոապարատ (որ Օբամային նկարի, թերթեր ուղարկի), նստեց տերաորդու հեծանիվը ու շարժվեց դեպի Ամերիկա:

    Միփը գնում ու գնում էր, օր ու գիշեր գնում էր: Մեկ էլ մի օր առաջը կտրեց մի ջադու (էն որ հեքիաթներում լինում է, էն ամենավատերից):

    - Միփ, այ Միփ,- ասաց ջադուն,- ես գիտեմ, թե տերերդ ովքեր են, ում ձեռքից ես ուտում : Թե չես ուզում պոչիդ տեղը խառը կանաչի աճի, արի ինձ ծառա դարձիր: Միասին գողություն կանենք, գլուխներս կպահենք:

    - Այ ջադու, քո մասին թերթերը չեն գրում,- ֆշշացնում է Միփը,- ես գնում եմ Օբամային գտնելու:

    - Յաաաա: Որ գողություն անենք, լավ էլ կգրեն: Պատկերացնու՞մ ես հեքիաթի միջի ջադուն ու թերթ կարդացող կատուն գողություն են անում:

    - Ասածս էն ա, որ քեզ չեմ ճանաչում: Գնում եմ Օբամայի մոտ:

    Ջադուն կատաղում է, դես թռչում, դեն թռչում, ցախավելով խփում Միփին: Էս մեր կատուն ուժեղ մռնչում է: Մեկ էլ շուռ է գալիս, տեսնում պոչի տեղը խառը կանաչի է աճում: «Էսքան ժամանակ առանց գնդիկների ապրել եմ, առանց պոչի էլ կդիմանամ»,- մտածում է Միփը ու շարունակում ճամփան դեպի Ամերիկա:

    Գնում-գնում է Միփը, բայց չի հանդիպում չար կախարդների: Ոչ փերիների, ոչ հրեշների, ոչ Չիպոլինոյին, ոչ Անգետիկին: Մի խոսքով, ոչ մի հեքիաթի հերոսի: Ոչ էլ, ցավոք սրտի, Օբամային, որովհետև Միփը չգիտեր, որ Ամերիկան արևմուտքում է, իսկ ինքն անընդհատ շարժվել է դեպի արևելք: Անցել է ջրային տարածքով, որը բնավ Ատլանտյան օվկիանոսը չէր: Տեսել է զանազան կարմիր-սպիտակ գծեր ու աստղեր կապույտ ֆոնի վրա, որոնք բնավ ԱՄՆ-ի դրոշը չէին: Հանդիպել է բազմաթիվ սևերի, որոնք Օբամայի հետ ազգակցական կապ չունեին:

    Վերջը Միփն էկավ-ընկավ մի երկիր, որտեղ թարս էին նայում հեծանիվ քշող կատվի վրա, որտեղ մկները պալատներում էին ապրում, ու կատուներին արգելված էր նրանց որսալ, որտեղ լիքը բարձրահարկ շենքեր կային առանց բնակիչների, որտեղ կատուներին ալկոհոլ ու ծխախոտ վաճառելն արգելված էր, բայց Միփը հանգիստ ծխում-խմում էր, որտեղ իր ազգակիցները ճնշվախ ու կատաղած էին: Միփը դարդոտվեց, մտածեց` է՞ս էր իմ երազած Ամերիկան: Հավեսն էլ փախավ, ու որոշեց սուսուփուս հեքիաթից դուրս գալ: Շորորալով քայլեց դեպի հեքիաթի ելքը, որտեղ հայտարարություն էր փակցված. «Կորել է Միփ անունով կատուն»: Տակն էլ հեռախոսահամար: Միփը ճանաչեց տերատիկնոջ ձեռքի հեռախոսի համարը, որին իրավունք ուներ զանգելու միայն արտակարգ դեպքերում: Մտածեց` սա արտակարգ դեպք չէ, բացեց դուռը և հեքիաթից դուրս եկավ: Ու էնքան արագ գնաց, որ երկնքից չհասցրեց երեք խնձոր ընկնել, բայց սառացրած մկներով տոպրակը թողեց դռան մոտ: Էնպես որ, ընթերցող ջան, դա միակ բանն է, որ կարող եմ քեզ առաջարկել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (30.11.2011), E-la Via (02.12.2011), Freeman (02.12.2011), Mark Pauler (30.11.2011), Meme (03.12.2011), murmushka (30.11.2011), unknown (05.12.2011), Շինարար (30.11.2011), Ռուֆուս (30.11.2011)

  17. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հաշվի առնելով, որ այս տարբերակը հակասում է մրցույթի պայմաններից մեկին, ըստ որի ուղարկված տարբերակները պետք է լինեն արձակ, մյուս կողմից քանի որ չարժի, որ այն իզուր «կորի», այս մի տարբերակը ներկայացվում է հանրության դատին ու քննարկմանը, հեղինակը կբացահայտվի նույն ժամկետներում, բայց քվեարկության մեջ չի ներառվի, մրցույթին չի մասնակցի:
    ----------



    Տարբերակ 6. Արտամրցութային


    Կար ժամանակ հեռու-հեռու անցյալներում,
    Երբ ապրում էին մարդիկ քարե ժայռերում,
    Իրենց բոբիկ ոտքերով էին միայն քայլում
    Փափուկ ու կանաչ խոտածածկ այգիներում։
    Դա դեռ շատ վաղուց էր, հեռու մեզանից,
    Երբ խախողի վազերն աճում էին հողից
    Այլ ոչ մարդու կամ որևէ այլ էակի ձեռքից,
    Երբ ամեն լողացող ձուկ, քայլող կենդանի,
    Շնչում էր ազատ, առանց որևէ վախի։

    Հենց այդ անցյալում կար մի դուստր գեղանի,
    Գուցե ոսկեծամ էր ու քայլում էր նազանի,
    Կամ էլ սևահեր, կրակոտ պարմանուհի։
    Պատմությունն այդ մասին լռում է թախծալի,
    Կարևորը՝ նա շշմեցնում էր աչքերը բոլոր այրերի։

    Այդ հեռու ժամանակների ավելի հեռու անկյունում
    Ապրում էր հսկա պատանի ժայռի խորքերում։
    Աշխարհի այն կետում, որտեղ ավելի մարդկային,
    Կամ, եկեք անվանենք, տարօրինակ արարածներ կային,
    Օրինակ՝ ապրում էին ցեղակիցները Ֆրոդոյի
    (Հանձինս պապի ու տատի Բիլբո Բագինսի)
    Ում մասին, հավանաբար, լսել եք կամ էլ կարդացել
    Հոբիթոնի պատմությունում հեքիաթային։
    Այդտեղ էր նաև Գարգանտյուայի այրին,
    Դոն-Կիխոտի՝ նույնիսկ իրեն անհայտ որդին։
    Ինչևէ, շարունակենք պատմությունը սույն,
    Սնվում էր հսկան իր որսով, մրցվել էր սիրում,
    Ամեն պատեհ-անպատեհ առիթով
    Իր ուժն ու մկաններն էր գործի դնում,
    Նաև, ի զարմանս շատերի՝ խոսում էր փայլուն՝
    Դարձնելով քիչ ծանոթ մարդկանց իր գերին։

    Դե, ինչպես հայտնի էր էլ ավելի հին օրերից,
    Կամ ավելի ճիշտ իգական սեռի ներկայացուցիչներից,
    Հալվում է սիրտը օրիորդի նույնիսկ օձի քաղցր լեզվից։
    Մեր պատությունը բացառություն չէր,
    Վերը նշված կամ շիկահեր, կամ սևահեր գեղեցկուհին
    Լսեց գովքը պատանու՝ ուղղված իր հասցեին։
    Դե, բնականաբար հալվեց տեղնուտեղը,
    Հում-հում իրեն իսկ ապացուցեց իր ուղեղը,
    Որ հսկա պատանին է իր ապավենը։

    Լքեց շատ շտապ իր անկյունը հայրենի,
    Ուղևորվեց հսկա պատանու հեռավոր անկյունը,
    Դե, երիտասարդն էլ հաճույքով ընդունեց հյուրին։

    Անցավ մի տարի, երկուսը, երեքը,
    Ախր շատ տարբեր էր էս հեռավոր անկյունը։
    Հոբիթները, էլֆերը, կորսերը, կախարդները, ․․․
    Շատ անսովոր էր ու զարմացած էին աչքերը
    Շիկահերի, կամ էլ միգուցե և սևահերի։

    Շատ չմտածեց, չչափեց, չձևեց մեր օրիորդը,
    Կամաց-կամաց համոզեց իր հսկային,
    Որ հեչ չեն սազում այսքան գեցեցիկ վայրին
    Այնպիսիք, որ նման են հոբիթներին, էլֆերին։
    Պատանին էլ, երևի մոռացանք և չնշեցինք,
    Չէր փայլում որակով գլխում գտնվածի։
    Ի տրիտուր լինելով խոսքերին իր կողակցի,
    Մեղմ ասած, ուղարկեց այլ վայր հարևաններին։
    Բայց էն գեղեցիկ ջրվեժի ջուրը՝
    Որ ողողում էր մուտքը հսկայի ժայռի,
    Շատ չդիմացավ առանց իր հարազատ հոբիթների։
    Այնքան նա թափեց արցունքներ քաղցր ու աղի,
    Որ գել ու գազան թողեցին հողերը տեղի։

    Պատմությունը, ավաղ, դադարեց գրվել այդ կողմերում,
    Բայց հայտնի դարձավ այլ աղբյուրներում,
    Որ և՛ վերոնշյալ դուստրը, և՛ նրա սիրլին
    Երկար չապրեցին ժայռի անկյուններում։
    Անցան տարիներ և աշխարհի ամենամեծ անապատում
    Իսկ ավելի կոնկրետ՝ հենց անապատի կենտրոնում
    Գտան երկու դի՝ մեկը հսկայական, մյուսը նազենի
    Ու չորացրել էր բնությունը երբեմնի հրաշալի
    Ուղեղների պարունակությունից երիտասարդների։

    Ներեցեք ինձ՝ պատմողիս ցինիզմի համար,
    Բայց պատմությունն է այդքան ողբալի։
    Հուսով եմ չեք կրկնի սխալը անխելքների
    Եվ չեք չորացնի աշխարհը իմ սիրելի։
    Ո՛չ, ո՛չ իմ, այլ մեր բոլորի։
    Թողենք այն ծլի, զորանա, ծաղկի,
    Ու չբեկենք ուղին սարերի, ժայռերի, ջրի,
    Եկեք ուղղակի վայելենք հմայքն այն վայրի,
    Որտեղ մենք մենք ենք, անկախ մեր մաշկի,
    Կամ եթե կուզեք՝ աչքերի գույնի։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (30.11.2011), Claudia Mori (30.11.2011), E-la Via (02.12.2011), Mark Pauler (30.11.2011), murmushka (30.11.2011), Ripsim (01.12.2011), unknown (05.12.2011), Yellow Raven (30.11.2011), Ամպ (30.11.2011), Շինարար (30.11.2011), Ռուֆուս (30.11.2011)

  19. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Բոլորիդ բարի ժամանց, հետաքրքիր ու բուռն քննարկումներ եմ ցանկանում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբերակ 1.
    Տխուր արքայազնը
    Կարծես ինչ-որ երկար պատմության կարճ վերապատմությունը լիներ: Երևի մրցույթի ֆորմատն էր ստիպել կարճ գրել, բայց իմ մոտ ոչ թե հեքիաթ կարդալու, այլ հեքիաթի մասին կարդալու տպավորություն ստեղծվեց:
    Իմաստը վատը չէր, չնայած մռայլ էր մի քիչ, բայց որպես մեծահասակների համար նախատեսված հեքիաթ վատը չէր: Շարադրությունն էլ վատը չէր, չնայած մի քանի արհեստական բառերի: Առայժմ չեմ քվեարկում, եթե ավելի լավ տարբերակ չեղավ, սրա օգտին կքվեարկեմ:

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lem (30.11.2011), Moonwalker (30.11.2011)

  22. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբերակ 2.
    Կանաչ-դեղին սեր
    Լավը չէր:

    Լիքը վսեմափայլ ու շողաճաճանչ բառեր, ուրիշ բան չեմ հիշում: Առանձնապես աչք էր ծակում "պարմանուհուն" հաջորդող "հոբբին" ու "շողացողայինի" հետ "կոլաժը": Իմաստն էլ առանձնապես չէր փայլում օրիգինալությամբ: Չքվեարկեցի:

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lem (30.11.2011), Moonwalker (30.11.2011)

  24. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբերակ 3.
    Գույները
    Ճիշտն ասած չհասկացա առաջին նախադասության և հեքիաթի կապը: Կիսա՞տ էր երևի...

    Ինչևէ, որպես մանկական հեքիաթ վատը չէր: Միայն արյունի ու ցավի հիշատակումը կարմիր գույնի մեջ կարծում եմ ավելորդ էր: Առանձնապես դուր եկավ հետևյալ տողը.
    Նրա մազերը հուր կրակ էին՝ շեկ, երկար ու ալիքավոր ու արևը նրա հայրն էր: Համենայն դեպս նա այդպես էր մտածում:
    Լավն էր:

    Ցավոք մրցույթը կոնկրետ ուղղվածություն չուներ` մանկական կամ մեծահասակների, էդ պատճառով պիտի կողմնորոշվեմ ինձ ավելի հոգեհարազատով. առայժմ դա առաջին տարբերակն է:

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lem (30.11.2011), Moonwalker (30.11.2011)

  26. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբերակ 4.
    Սխալ հեքիաթ
    Մինչև վերջ չկարողացա կարդալ

    Կներեք, բայց հեչ լավը չէր: Սկիզբը լավն էր, արդեն որոշել էի որ սրա օգտին եմ քվեարկելու, բայց հետո...

    Ոչ մանկական հեքիաթ ա (համենայնդեպս ես իմ երեխաներին սա չէի պատմի), ոչ էլ առանձնապես խորություն ունի մեծահասակների համար նախատեսված լինելու համար: Իսկ էմոյի հիշատակումը ընդհանրապես ցրեց սկզբի դրական տրամադրությունը:

    ՄԻ խոսքով չքվեարկեցի:

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lem (30.11.2011), Moonwalker (30.11.2011)

  28. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբերակ 5.
    Տափակ հեքիաթ Միփի մասին
    Էհ... ոնց որ "Չորրորդ ինքնիշխանության" հոդվածներից լիներ

  29. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lem (30.11.2011), Moonwalker (30.11.2011)

Էջ 1 20-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. ռիթմ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 18.07.2016, 02:24
  2. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 14.02.2015, 20:45
  3. Արձակ. Նոր Ստեղծագործական Մրցույթ. Նմանակում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 86
    Վերջինը: 12.02.2014, 07:32
  4. Արձակ. Ստեղծագործական վավերագրություն. մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 247
    Վերջինը: 23.09.2013, 13:11
  5. Ստեղծագործական մրցույթ. Ակումբը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 214
    Վերջինը: 17.03.2012, 12:44

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •