User Tag List

Նայել հարցման արդյունքները: Քվեարկեք Ձեզ առավել դուր եկած տարբերակների օգտին

Քվեարկողներ
36. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Տարբերակ 1. Տխուր արքայազնը- Այվի

    11 30.56%
  • Տարբերակ 2. Կանաչ-դեղին սեր- Նուշություն

    5 13.89%
  • Տարբերակ 3. Գույները- Firegirl777

    3 8.33%
  • Տարբերակ 4. Սխալ հեքիաթ- Այվի

    19 52.78%
  • Տարբերակ 5. Տափակ հեքիաթ Միփի մասին- StrangeLittleGirl

    8 22.22%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 288 հատից

Թեմա: Ստեղծագործական մրցույթ. հեքիաթ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անկեղծ ասած որոշել էի չգրել ,բայց չեմ դիմանում,ուզում եմ մի անգամ էլ ասել... ես քննարկել եմ տարբերակը , բնավ չիմանալով թե ով է կոնկրետ չորորրդի հեղինակը, ու եթե իսկապես կոմենտները կարդացել եք , պետք է նկատած լինեիք , որ ի սկզբանե չէի պատրաստվում քվեարկել և ոչ մի օրինակի օգտին: Իրականում դուր չեկավ , որ չորրորդի համար ՊՌ է արվում,հետն էլ բացահայտ ու այդ տարբերակին քննադատողներին էլ չար ու նախանձ են որակում , փորձելով հեքիաթի հանդեպ վատ վերաբերմունքը ձևափոխել և դարձնել անտիպատիա հեղինակի հանդեպ: Այ դրանից հետո ես իհարկե լրիվ մտա չարի ու նախանձի կերպարի մեջ, փորձելով շոուն թեժ պահել , մեկ անգամ էլ եմ կրկնում ես հեղինակներին չեմ ճանաչում, ու նույնիսկ գլխի չեմ ընկնում , թե ով ինչ է գրել, այնպես որ անհամբեր սպասում եմ բացահայտումներին:
    Ինչ վերաբերում է բառապաշարին. էլի կրկնվեմ:Գոնե հեքիաթների մեջ փորձենք լինել հնարավորինս գրական, մանավանդ , որ մեր լեզուն այդ հնարավորությունը տալիս է:
    ՀԳ Սխալ հեքիաթի հեղինակ ջան ես քեզ շատ, շատ, շատ սիրում եմ , բայց վերաբերմունքս հեքիաթիդ մասին կայուն վատն է , կներես ... հուսով եմ , որ իմ կարծիքը իբրև ընթերցողի քո համար հետաքրքիր է, եթե ոչ դու գիտես... ես խոստանում եմ դա ծանր չտանել...
    ՀՀԳ Ուֆ, ուֆ...այս երկու ժամը երբ է անցնելու?
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (03.12.2011), Meme (03.12.2011), Արէա (04.12.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր մի բան անցավ մտքովս, որ ասում եք ճանաչում են, դրա համար են քվեարկում:
    Ինչի՞ց են ճանաչում, էս դեպքում միայն ոճից կարելի ա ճանաչել գրողին: Դե եթե ճանաչում են ոճը, ուրեմն իրենց դա դուր է գալիս ու մինչև էդ էլ դուր ա եկել, որի հետևանքով իրենք էդ ակումբցուն ու իր գրելաոճը սկսել են սիրել: Չեմ տեսնում ինչ-որ վատ բան ըստ դրա քվեարկելու համար: Ճիշտն ասած շատ կուզեի, որ էս կողմով չլինեին քննարկումները, ես սկզբում մտածում էի, որ հնարավոր ա նույնիսկ քննարկումը էն ձևով զարգանա, որ մարդ լինի, ով որևէ հեքիաթի վերջաբանը կասեր: Դե եթե էդքան շատ էիք սիրում էդ "անավարտ" հեքիաթները, ինքներդ փորձեիք դրա ավարտը գրել, կարծում եմ էդ ձևով քննարկումը շատ ավելի հետաքրքիր ու հաճելի կլիներ, իսկ հեղինակն էլ չէր նեղանա

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Meme (03.12.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս թեման ինքն իրանով իսկական հեքիաթ դառավ: Հեքիաթի հերոսը չորրորդ տարբերակն ա, որը պետք ա հնարավորինս շատ միավորներ հավաքի, որ հասնի բաղձալի տարբերակին, բայց չար հերոսը՝ բեսմեռտնի Արեան՝ Տխուր արքայազնի կերպարանքով, նորանոր դավեր ա նյութում, որ խանգարի չորրոդ տարբերակի հաղթանակին, չնայած բարին առայժմ կարողանում ա հաղթահարել բոլոր արգելքները

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (03.12.2011), Արէա (04.12.2011), Նաիրուհի (03.12.2011)

  7. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերում է բառապաշարին. էլի կրկնվեմ:Գոնե հեքիաթների մեջ փորձենք լինել հնարավորինս գրական, մանավանդ , որ մեր լեզուն այդ հնարավորությունը տալիս է:
    Էդպիսի պահանջ չկա, որ հեքիաթները պիտի պարտադիր գրական հայերենով լինեն: Էս էլ ձեզ Թումանյանը: Առաջին պատահած հեքիաթն եմ գտել, դրել: Թավատառ նշում եմ ոչ գրական արտահայտությունները:

    ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆԸ

    Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց ոոգով, թրով-թվանքով որսի գնացինք։ Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի, գնացինք որսի...

    Սարեր, ձորեր դուզ գնացինք, որտեղ որս կար՝ սուս ու փուս գնացինք, որտեղ ահ էր՝ կուզ ու կուզ գնացինք...

    Գնացի՜նք, գնացի՜նք, շատ թե քիչ, մին էլ տեսնենք երեք լիճ. երկուսը ցամաք, մնի մեջ էլ ըսկի ջուր չկա։ Մին էլ, ըհը, մտիկ տանք, որ էս անջուր լճում լողում են, ճչում երեք հատ սպիտակ բադ, երկուսը սատկած են, մինն էլ կենդանի չի։

    — Հադի՛, տո՛ւր հա, տո՛ւր։

    Թե՝ թվանք չունեմ։

    — Հյուդի՛, տո՛ւր հա, տո՛ւր։

    — Ես էլ չունեմ։

    — Չատի... Մատի...

    — Մենք էլ չունենք։

    — Բա ի՞նչ անենք...

    Հորս ձեռին կարճ ու երկար, հաստ ու բարակ մի փետ կար. երեսն առավ, նշան դրեց, մին էլ տրա՜ք, որ կրակեց... Նա կրակեց, ես զարկեցի, որ զարկեցի՝ փռվեց էսպես՝ ամեն թևը հինգ գազ ու կես...

    — Հադի, դանա՜կ...

    Թե՝ դանակ չունեմ։

    — Հյուդի, դու...

    — Ես էլ չունեմ։

    — Չատի՞, Մատի՞...

    — Մենք էլ չունենք...

    Հերս էլ ունի, բերան չունի։

    Էս անբերան դանակը քաշեցինք։ Հադին մորթեց, չկարաց. Հյուդին մորթեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս քաշեցի մորթեցի։

    Մորթեցի, վեր գցեցի, բադ մի ասիլ՝ մի գոմեշ ասա։ Հադին շալակեց, չկարաց, Հյուղին շալակեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս շալակեցի։ Շալակեցի, գնացինք։

    Գնացինք, գնացինք, հասանք մի տեղ, մին էլ տեսնենք երեք գեղ, երկուսի տեղն իսկի չի երևում, մնումն էլ իսկի շենլիկ չկա։ Էս անշեն գեղում դես ման եկանք, դեն ման եկանք, մի տուն գտանք, մեջը երեք պառավ, երկուսը մեռած, մինի բերանումն էլ շունչ չկա։

    — Տղերք, ասինք, եկեք բադով փլավ անենք։

    Էս անշունչ պառավը գնաց դես ման եկավ, դեն ման եկավ, կես բրինձ գտավ, երեք պղինձ, երկուսը ծակ, մինն էլ իսկի տակ չունի։

    Ջուրը լցրինք էս անտակ պղինձը, մեջը ածինք բադն ու բրինձը, անկրակ եփեցինք։ Եփեց, եփեց, միսն ու բրինձը գնացին, մնաց ջուրը։

    Որսից եկած սոված մարդի՜կ, վրա եկանք, կերա՜նք, կերա՜նք, ոչ աչքներս բան տեսավ, ոչ բերաններս բան մտավ։

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.12.2011), Claudia Mori (04.12.2011), Մանուլ (04.12.2011), Նաիրուհի (03.12.2011), Ուլուանա (03.12.2011)

  9. #5
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերում է բառապաշարին. էլի կրկնվեմ:Գոնե հեքիաթների մեջ փորձենք լինել հնարավորինս գրական, մանավանդ , որ մեր լեզուն այդ հնարավորությունը տալիս է:
    Հեքիաթները բարբառով ավելի համով են կարդացվում, ինքնագովազդ, ես չեմ հնարել, բայց ես եմ պատմել

    Գեա ջան, որ տենաս մեջն ինչքան սխալ ու վրիպակ կա

  10. #6
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեքիաթները բարբառով ավելի համով են կարդացվում, ինքնագովազդ, ես չեմ հնարել, բայց ես եմ պատմել
    Մանավանդ լոռվա բարբառով
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (04.12.2011), Meme (03.12.2011), Շինարար (03.12.2011)

  12. #7
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mark Pauler-ի խոսքերից Նայել գրառումը
    Մանավանդ լոռվա բարբառով
    Էն բոլդ արածը կակռազ լինկ ա՝ ի վկայություն ասածիդ :իբր ամաչող սմայլ

  13. #8
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն բոլդ արածը կակռազ լինկ ա՝ ի վկայություն ասածիդ :իբր ամաչող սմայլ
    Բայց ամեն բարբառ չի որ հարմար կլինի հեքիաթին: Օրինակ, Ղափանի կողմերի բարբառով հեքիաթի համար, մի հատ էլ հաստափոր բացատրական բառարան պետք կլինի, իսկ Երևանյան փողոցային լեզվային աղավաղվածքով հեքիաթը դառնում ա հայ ժամանակակից ռեպերների ստեղծագործություններից...
    ինձ թվում ա մեկ էլ Քյավառի բարբառով հեքիաթը հավես կստացվեր
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  14. #9
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mark Pauler-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ամեն բարբառ չի որ հարմար կլինի հեքիաթին: Օրինակ, Ղափանի կողմերի բարբառով հեքիաթի համար, մի հատ էլ հաստափոր բացատրական բառարան պետք կլինի, իսկ Երևանյան փողոցային լեզվային աղավաղվածքով հեքիաթը դառնում ա հայ ժամանակակից ռեպերների ստեղծագործություններից...
    ինձ թվում ա մեկ էլ Քյավառի բարբառով հեքիաթը հավես կստացվեր
    Էրևանի բարբառի մասին նախորդ գրարռման մեջ արդեն արտահայտվեցի, եսիմ, բայց Ղափանի բարբառով հեքիաթ կուզեի լսեմ կամ կարդամ

  15. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուղղակի Էրևանի բարբառով պատմած հեքիաթները կարան խիստ վտանգավոր լինեն լոռվա բարբառով խոսացողների համար
    Բայց ինչու՞ պիտի վտանգավոր լիներ
    Ուղղակի Երևանի բարբառը գրականության մեջ տեսնելիս պոզեր-պոչեր են կպցնում, որովհետև իրանք էլ են տենց խոսում

  16. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեքիաթները բարբառով ավելի համով են կարդացվում, ինքնագովազդ, ես չեմ հնարել, բայց ես եմ պատմել

    Գեա ջան, որ տենաս մեջն ինչքան սխալ ու վրիպակ կա
    Հա բա... Չորրորդի հեղինակն էլ (որի անունը համառորեն չենք տալիս ) մեր բարբառով ա գրել:

  17. #12
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա բա... Չորրորդի հեղինակն էլ (որի անունը համառորեն չենք տալիս ) մեր բարբառով ա գրել:
    Ուղղակի Էրևանի բարբառով պատմած հեքիաթները կարան խիստ վտանգավոր լինեն լոռվա բարբառով խոսացողների համար

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (03.12.2011), Նաիրուհի (03.12.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. ռիթմ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 18.07.2016, 02:24
  2. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 14.02.2015, 20:45
  3. Արձակ. Նոր Ստեղծագործական Մրցույթ. Նմանակում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 86
    Վերջինը: 12.02.2014, 07:32
  4. Արձակ. Ստեղծագործական վավերագրություն. մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 247
    Վերջինը: 23.09.2013, 13:11
  5. Ստեղծագործական մրցույթ. Ակումբը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 214
    Վերջինը: 17.03.2012, 12:44

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •