Բյուր, Շինարարն էնքան անկանխատեսելի ու անհասկանալի ճաշակ ունի, որ երբեք չես կարա իմանաս ինչն իրան դու կգա ու խի, ես որ չեմ կարում մինչև օրս հասկանամ

Բայց եկեք խոստովանանք, որ իրոք երկրորդում կար մի ուրիշ տեսակի հեքիաթային բան, չգիտեմ, կարդալուց ես ինձ պուճուր էրեխա զգացի

Չորրորդն էլ ուղղակի վրա-վրա եմ կարդացել, շատ երկար էր, կարող ա ուշադիր կարդացած լինեի, նաև քվեարկեի, ուղղակի մտա էս թեման սենց ինձանից գոհ, ավելի ու ավելի լայն ժպտալով սկսեցի մեկը մյուսի ետևից կարդալ, ու բնականաբար վերջին տարբերակն էլ ժպիտս հասցրեց ականջներիս

Ասեմ, որ ես ինչքան լայն եմ ժպտում, էնքան անդուր եմ դառնում, մեր մեջ էլի, լավ ա կողքս էդ պահին նենց ուրիշ մարդ չկար

Բայց էկեք իրոք էս թեման տենց ժպտացնող պահենք, ժողովուրդ բան չմնաց, էսա ընտրություններն սկսվում են, կհասցնենք ակումբում մի լավ մեկս մյուսի հետ կռվել, իրար ինչ ասես ասել, էս հեքիաթի առիթնու նախատոնական ամիսը եկեք պահենք գոնե թեժ 2012-ից առաջ ևս մի մի կարճ ժամանակ միասին, համատեղ ժպտալու ու բարի լինելու համար:
Էջանիշներ