Նաև հիշեցնեմ, որ քվեարկությանը մնացել է 9.5 ժամ, շտապե՛ք:
Նաև հիշեցնեմ, որ քվեարկությանը մնացել է 9.5 ժամ, շտապե՛ք:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չորրորդ հեքիաթի ու նրա բառապաշարի մասին... Չեմ հասկանում` որտեղ ա խնդիրը: Հեղինակն էլ հո հայհոյանքներ չի օգտագործել: Ընդամենը խոսակցական արտահայտություններ, որոնք ոչ թե գցում են ստեղծագործության արժեքը, այլ լրացուցիչ համուհոտ տալիս: Ամբողջ աշխարհում էլ, բոլոր լեզուներում էլ գրականության մեջ օգտագործում են զանազան բարբառներ, ժարգոններ, խոսակցական լեզու, որպեսզի ստեղծագործությունն ավելի ամբողջական դառնա:
Իսկ հեղինակին գրագողության մեջ մեղադրելն ուղղակի սպանիչ էր: Ուրեմն պիտի Կանաչ-դեղինին էլ մեղադրենք, որովհետև էնտեղ կրկնվում էին լիքը հայտնի հեքիաթների սկզբունքներ, Միփի հեղինակին էլ կոշկավոր կատվից թխելու մեջ: Չեմ հասկանում` ինչու՞ եք էդքան չարացած հեղինակի հանդեպ: Ինչու՞ եք բացառում, որ իսկապես դուրներս եկել է էդ գործը: Եթե ինձ դուր չգար, հավատացնում եմ, ինչքան էլ հեղինակի գրիչը սիրեի, ինչքան էլ հենց հեղինակին սիրեի, ոչ մի դեպքում չէի քվեարկի նրա օգտին, դեռ մի բան էլ ամենաշատ ցեխ շպրտողը ես կլինեի, թե` չե՞ս ամաչում, էս ի՞նչ ես գրել:
Ամպ (03.12.2011)
Անձամբ ես բնավ չարացած չեմ որևէ մեկի հանդեպ: Հաստատ չգիտեմ հեղինակն ով է, բայց եթե ivy-ն է, ապա իմ ակումբային պատմության ընթացքում բացի հարգանքից որևէ այլ զգացմունք չեմ տածել նրա նկատմամբ: Հա, վերջի տեղադրած նկարից հետո` նաև համակրանք: Ցավոք իր մյուս հեքիաթներին ծանոթ չեմ: Ցանկացած կարծիքս` արտահայտված չորրորդ տարբերակի վերաբերյալ, ուղղված է եղել միայն տարբերակին, առանց հեղինակի մասին մազաչափ անգամ մտածելու:
Ես հավատում եմ, որ քվեարկած բոլոր 18-ին էլ դուր է եկել, իսկ թե դրանից ինչ հետևություններ կանեմ ես, կարծում եմ ոչ ոքին հետաքրքիր չի լինի(մանավանդ որ մի առանձնապես խելքը գլխին հետևություն էլ չեմ արել
)
Հաստատ: Համաձայն եմ քեզ հետ, ու ես էլ եմ այդպես կարծում, եթե նույնիսկ կարդալիս հասկանայի, որ ինչ-որ մեկի հեղինակը ինձ ծանոթ է, բայց այդ գործը վատն է, կասեի հեղինակին ճանաչելով կարող եմ ասել, որ սա իրեն չի սազում...
Չեմ հասկանում, ի՞նչ եք կպել էդ հեղինակներից, քվեարկեք էն գործի համար, որը լավն եք համարում![]()
StrangeLittleGirl (03.12.2011)
Ժողովուրդ, ես էլ եմ ամենայն պատասխանատվությամբ կոչ անում հետևել, թե ովքեր են քվեարկել առաջին տարբերակի օգտին: Հապա նայե՛ք, թե ի՜նչ անուններ են: Նայեցի՞ք: Դե հիմա նայեք, թե ովքեր են քվեարկել երկրորդ տարբերակի օգտին, նայեցիք: Տեսե՛ք, թե ի՜նչ անուններ են: Հետո երրրորդը նայեք, հետո չորրորդն ու հինգերորդը: Հրաշալի անունների շքահանդես: Այդ քվեարկածների մեջ կգտնեք ակումբի տաղանադավոր ու տաղանդաշատ ստեղծագործողներին, կգտնեք արժեքավոր արվեստը գնահատողներին, լավ մարդկանց: Կգտնեք նաև զբաղված մարդկանց, ովքեր ժամանակ են գտել կարդալու ու հավանել են ինչ-որ տարբերակ կամ տարբերակներ ու քվեարկել են:
Գիտե՞ք, թե սա ինչ է նշանակում: Սա նշանակում է, որ մրցույթում կան լավ գործեր:
Իսկ դու՛ դեռ չես կարդացել:
Ուրեմն շտապիր, կարդա՛ ու քվեարկի՛ր:
Նայի՛ր այդ անուններին, ետ մի՛ մնա նրանցից, շտապի՛ր
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
armen9494 (03.12.2011), Claudia Mori (03.12.2011), Freeman (04.12.2011), Meme (03.12.2011), StrangeLittleGirl (03.12.2011), Նաիրուհի (03.12.2011), Շինարար (03.12.2011)
Ժողովուրդ չեմ հասկանում ձեզ հաճու՞յք ա պատճառում անընդհատ նույն թեմայից խոսելը: Մի հատ նայեք վերև ու տեսեք գրառումները. այ մարդ, 60%-ից ավելիի մեջ քննարկվում ա ոչ թե հեքիաթի լավ կամ վատ լինելը, այլ թե ով ա քվեարկել դրա օգտին, ինչի, էդ ինչ ա տալիս ու նման հարցեր: Իսկ ես պատկերացնում էի, թե էս մրցույթի քննարկումը լինելու ա շատ հաճելի
սենց ոնց որ գրողների միությունը լինի![]()
"Սարսափ" մրցույթի մթնոլորտը մի հարյուր անգամ ստեղինից հեքիաթային էր, ժողովուրդ: Հետ տվող սմայլիկը վերջակետն էր...
Հազարից մեկ մրցույթ ա հայտարարվել, կարդալու բան կա՝ պատերազմի դաշտ եք սարքել:
Շատ կա՞ դեռ վերջանալուն:
CactuSoul (05.12.2011), StrangeLittleGirl (03.12.2011), Ամպ (03.12.2011), Նաիրուհի (03.12.2011), Շինարար (03.12.2011)
Այ ժողովուրդ մի քիչ կամաց կամաց գրեք հասցնեմ կարդամ , վայ…
Ես տենց էլ չեմ հասկանում, էս ինչ շուխուր ա: Անձամբ ես քվեարկել եմ հեքիաթի օգտին: Չգիտեմ ով ա հեղինակը, որ ճիշտ ասեմ հեչ էլ չի հետաքրքրում թե ով ա: Բայց եթե պիտի էտ 2 տարբերակի համար էսքան «կռվեք» ու մենակ էտ 2-ը քննարկեք, իրա գուշակած չգուշակած հեղինակներով հանդերձ, էլ ո՞ւր եք բա մնացածը դրել… սարքել եք ազգային ժողովը...սաղ շարիկ են գլորում / սա կատակ ա, լուրջ չընդունեք հետս կռվեք: Մարդ վախենում էլ ա մի բան ասի/
Ըհը, նայի ոնց ես կոչ անում, որ առաջինի օգտին քվեարկեն.
Այսինքն, մնացածը հեչ էլի, իրանց կարծիքը հաշիվ չի, կարևորը ինչ-որ դեմքեր առաջինի օգտին քվեարկել են: Էս հլը հեչ...
Կարծեմ էս գրառումը ես չեմ արել:
Արէա (03.12.2011)
Այ մարդ կյանքս կերաք
Մեռնեմ չորրորդ տարբերակի օգտինսենց լավ ա՞:
Ես երեք օր ա հանգիստ շունչ քաշել չի լինում, հազիվ եմ հասցնում պատասխանել աջ ու ձախից հնչող մեղադրանքներին: Մինչև հեղինակների բացահայտվելը թե էլ մի բառ ասեմ, ամոթ ինձինչ ասում եք ասեք (քֆուր տալ չկա)
![]()
Meme (03.12.2011)
Բյուր, Շինարարն էնքան անկանխատեսելի ու անհասկանալի ճաշակ ունի, որ երբեք չես կարա իմանաս ինչն իրան դու կգա ու խի, ես որ չեմ կարում մինչև օրս հասկանամԲայց եկեք խոստովանանք, որ իրոք երկրորդում կար մի ուրիշ տեսակի հեքիաթային բան, չգիտեմ, կարդալուց ես ինձ պուճուր էրեխա զգացի
Չորրորդն էլ ուղղակի վրա-վրա եմ կարդացել, շատ երկար էր, կարող ա ուշադիր կարդացած լինեի, նաև քվեարկեի, ուղղակի մտա էս թեման սենց ինձանից գոհ, ավելի ու ավելի լայն ժպտալով սկսեցի մեկը մյուսի ետևից կարդալ, ու բնականաբար վերջին տարբերակն էլ ժպիտս հասցրեց ականջներիս
Ասեմ, որ ես ինչքան լայն եմ ժպտում, էնքան անդուր եմ դառնում, մեր մեջ էլի, լավ ա կողքս էդ պահին նենց ուրիշ մարդ չկար
Բայց էկեք իրոք էս թեման տենց ժպտացնող պահենք, ժողովուրդ բան չմնաց, էսա ընտրություններն սկսվում են, կհասցնենք ակումբում մի լավ մեկս մյուսի հետ կռվել, իրար ինչ ասես ասել, էս հեքիաթի առիթնու նախատոնական ամիսը եկեք պահենք գոնե թեժ 2012-ից առաջ ևս մի մի կարճ ժամանակ միասին, համատեղ ժպտալու ու բարի լինելու համար:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ