User Tag List

Նայել հարցման արդյունքները: Քվեարկեք Ձեզ առավել դուր եկած տարբերակների օգտին

Քվեարկողներ
36. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Տարբերակ 1. Տխուր արքայազնը- Այվի

    11 30.56%
  • Տարբերակ 2. Կանաչ-դեղին սեր- Նուշություն

    5 13.89%
  • Տարբերակ 3. Գույները- Firegirl777

    3 8.33%
  • Տարբերակ 4. Սխալ հեքիաթ- Այվի

    19 52.78%
  • Տարբերակ 5. Տափակ հեքիաթ Միփի մասին- StrangeLittleGirl

    8 22.22%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 288 հատից

Թեմա: Ստեղծագործական մրցույթ. հեքիաթ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տարբերակ 2.
    Կանաչ-դեղին սեր

    Նրանք ամուսնացան սեպտեմբերի երեքին…Ողջ երկրագունդը խրախճանքեց նրանց միության օրը…..այնպես քեֆ արեց, գինովցավ ու նրանց սիրուց էլ վարակվեց, որ «սեպտեմբերի երեք»-ը հրավառ գրիչով, ոսկեթույր ու կանաչաբույր տառերով ներկվեց պատմության էջերին: Նրանց երջանիկ կյանքի, ծովեծով սիրո մասին լենգենդը անմահ է….թափառում է սերունդների շուրթերին, ամեն բացվող օրվա հետ, ամեն կաթիլվող ճառագայթի հետ նորանում է, թարմանում... Բերնեբերան է անցնում նաև նրանց հանդիպման ու սիրո ծնունդի պատմությունը…


    * * *

    Դեղնուկը ծնվեց Արևածաղիկների թագավորությունում…. Դաշտի ամենամեեեեեեծ արևածաղկի մեջ մի առավոտյան ցողի կաթիլները նրան գտան իրենց գրկում քնած:

    -Վա~յ, արևն էս ո~նց է պուճուրացել ու մեր ծաղկապսակում տեղավորվել:

    -Նայի~ր, Ցողի’կ, նա երկրային արևն է….

    -Ցողա~ն, նա մեեեեեծ-մեեեեեեեծ աչուկներ ունի ու ժպտում է իսկական արևի նման:

    Դեղնուկն իսկապես ամենասիրունն էր ժպտում ողջ Արևածաղիկների թագավորությունում….Նա արթնանում էր ժպիտը դեմքին ու ծաղիկների դեղին թերթիկների մեջ փաթաթվելով քնում` էլի ժպտալով…. Նրա հարևանները գլուխ էին գովում, թե իրենց կողքին ունեն արևին, երեխաներն աշխատում էին սիրաշահել նրան ու ընկերանալ: Դեղնուկի ժպիտն, ասում էին, ապաքինում է, հիվանդը ոտքի է կանգնում, տկարը պնդանում է, իսկ նրանց համար, ում հյուր է եկել տխրությունը, խինդը դառնում էր օրվա տրամադրությունը:

    Դեղնուկը սնվում էր արևածաղկի նեկտարով, վազվզում էր թփից թուփ, ծաղկից ծաղիկ, արևի ամեն մի շողի հպումից ավելի գեղեցկանում ու փարթամանում…

    Օրիորդ Դեղնուկը մի հոբբի ուներ. նա որսում էր արևի շողերն ու հավաքում արևածաղիկների թերթերին առավոտյան նստած ցողերը և գեղեցիկ կոլաժներ էր ստեղծում: Զատիկներն իրենց մեջքին դրած բերում էին ցողերը, թիթեռներն էլ օգնում էին հավաքել արեգակի շողերին: Իր ծաղկային բույնը աղջնակը զարդարել էր շողացողային ծաղիկներով, բնապատկերներով ու իր նման լուսավառ աղջնակներով:

    Պարմանուհու հոբբին էլ ավելի մեծացրեց նրա նկատմամբ հետաքրքրությունն ու հիացմունքը: Աշխարհի տարբեր ծեգերից Արևածաղիկների երկիր էին գալիս մարդիկ` Դեղնուկի ձեռքի աշխատանքները սեփական աչքերով տեսնելու համար: Բոլորն էլ կարող էին վայելել նրա գործերը….սակայն գնել` ոչ: Դեղնուկը դրանք միայն նվիրում էր…..Նրանց էր նվիրում, ում սրտում բարությունն էր բնակվում ու սերը: Այդ գեղեցիկ, եթերային զարդերն ունենալու համար մարդիկ ամիսներ շարունակ բարի գործեր էին անում, թողնում իրենց վատ սովորություններն ու սիրով լցվում աշխարհի հանդեպ:

    Արևածաղիկների երկրում բարությունը օրեցօր իշխող էր դառնում, խինդն ու երջանկությունն էլ քայլում էին բոլոր փողոցներով:


    * * *

    Հեռու հեռավոր մի տեղ, անչափելի կիլոմետրեր ու մղոններ այն կողմ մի թագավորություն կար` Գունդուկծիկ անունով: Այս երկրի մասին Արևածաղիկում քիչ բան գիտեին…շատերը նույնիսկ անունը չէին լսել:

    Գունդուկծիկի ղեկավարը Քուրջուփալաս թագուհին էր… Նրա միակ հոգսն իր զգեստապահարանը հարստացնելն էր…. Նրա ամրոցները վերջ ու սկիզբ չունեին…հարյուր օր ու գիշեր էր պետք դրանք ոտքով անցնելու համար…արտաքինից մռայլ ու անշուք ամրոցներում անհաշվելի պահարաններ ու կախիչներ էին ապրում…ու նույնքան էլ անհաշվելի թվով շրջազգեստներ, կիսաշրջազգեստներ, վարտիքներ, գլխարկներ, կոշկեղեն, պայուսակներ:

    Գունդուկծիկի բնակիչները լավ չէին ապրում….հազիվ կարողանում էին մեկ փոր հաց գտնել…ողջ երկիրը թել էր մանում, ներկում, կտոր գործում ու զգեստ կարում….ու ժպիտն այս երկրում չտեսնված ու չլսված բան էր …մարդկանց դեմքից տխրություն էր ծորում…անընդհատ աշխատելուց ցամաքել, մի բուռ դարձել, կռացել այնպես, որ արևի երես գրեթե չէին տեսնում…. Ու անգամ մտքում անհոգ ու երջանիկ օրվա մասին երազել էին մոռացել….ատում էին «զգեստ» բառն էլ , իրենց օրն էլ, երկիրն էլ:

    Քուրջուփալաս թագուհին ամուսնանալ էր որոշել, միայն թե Կանաչստան երկրի Ուրախ Մորեխ թագաժառանգը, ում սիրահարվել էր նա, ոչ մի կաթիլ ուշադրության չէր արժանացնում իր հարևան երկրի թագուհուն: Նա հենց այս երիտասարդի համար էր զգեստային նման խառնաշփոթի մեջ ընկել… Վստահ էր` իր գեղեցիկ ու չտեսնված կերպարներով կգերի հաղթանդամ, գեղեցկադեմ ու խելացի երիտասարդի սիրտը….Միայն թե Ուրախ Մորեխը նրան անգամ չէր էլ նկատում, նա տարված էր իր երկրի զմրուխտապատման ու գեղեցկացման աշխատաքներով ու իրեն ուղղված զգեստային դավերն անպատասխան էր թողնում…

    Կանաչստանում օրեցօր ավելանում էին գեղեցիկ ծառերն ու թփերը, բակերն ու այգիները զարդարվում էին նախշուն ծառերով ու ծաղիկներով, բարձրանում էին թփային աշտարակներ ու ծաղկային պալատներ… Երկրագնդի այս կտորն օրեցօր վերածվում էր երկրային դրախտի, սակայն Ուրախ Մորեխը ինչ-որ բանից գոհ չէր: Նրան թվում էր, թե մի բան պակասում է: Օր ու գիշեր գլուխ էր ջարդում` հասկանալու համար, թե ինչն է պակասում, բայց էդպես էլ մտքին ոչինչ չէր գալիս: Ու ինքն էլ, իր երկրի բնակիչների հետ միասին բահը ձեռքից բաց չէր թողնում. Տնկում էր, ջրում, փորում, աճեցնում: Ու փթթում էր երկիրը, բայց ինչ-որ բան պակասում էր….


    * * *


    Փարթըստան պետությունում կազմակերպվում էր աշխարհի ամենահետաքրքիր հավաքույթը, որին մասնակցելու հրավեր ստացել ստացել էին և՛ Քուրջուփալասը, և՛ Ուրախ Մորեխը: Զգեստասեր թագուհու ուրախության չափը չկար: Նա առիթ ուներ իր սրտի տիրոջը նոր ու գեղեցիկ մի տեսքով ներկայանալ ու այդ երեկո վերջապես գրավել նրա սիրտը…

    Քուրջուփալասի երկրում ևս խոսում էին Դեղնուկի հրաշք գեղեցկության, նրա վառվռում աչքերի, չնաշխարհիկ ժպիտի ու հետաքրքիր շնորհքի մասին: Արևի շողերից ու վաղորդյան ցողերից հյուսած նրա գործերի մասին տեղեկությունները Քուրջուփալասը ականջի ծայրով էր լսել, բայց երբ ստացավ երեկույթին մասնակցելու հրավերը, գլխում մի խելահեղ միտք ծագեց: Նա որոշեց, որ այդ աղջկա ձեռքով ստեղծված վերերկրային զգեստով կներկայանա իր երազների տղամարդուն, ու վերջինս էլ դժվար թե դիմանա իր հմայքներին: Նա իր զինվորներին ուղարկեց Արևածաղիկների երկիր` Դեղնուկին առևանգելու: Երկրային արեգակը ընկավ քուրջասեր թագուհու ծուղակն ու հայտնվեց մի ճաղապատ սենյակում:

    -Քո արևածաղիկների ու արևի երեսն այլևս չես տեսնի, այս մութ սենյակից էլ դուրս չես գա, եթե ինձ համար հաշված օրերի ընթացքում չգործես աշխարհի ամենագեղեցիկ զգեստը,- ասաց թագուհին աղջնակին:

    Տխրեց Դեղնուկը, մի պահ պատկերացրեց, թե էլ երբեք չի տեսնելու իր մտերիմ ընկներներին, ծաղիկներին, սոխակներին… Նրա սիրտը մղկտում էր` երբեք չար ու ինքնահավան, անսիրտ մարդկանց մեկ կտոր արվեստ էլ չի նվիրել, հիմա ինչպե՞ս պիտի այս անսիրտի համար մի ամբողջ զգեստ հյուսի: Ուզում էր ասել` լավ է ինձ այստեղ պահես ու տանջես, քան թե շողերն ու ցողերը զարդարեն քո անհոգի մարմինը, բայց մտածեց նրանց մասին, որ դեռ իր գործերով պիտի ուրախանան ու երջանկանան, ու որոշեց համաձայնել.

    -Այստեղ բերե'ք թիթեռներիս ու զատիկներիս, և ես կպատրաստեմ ձեզ համար մի գեղեցիկ զգեստ:

    Մութ ու անգույն իր վանդակում Դեղնուկը մրսում էր, դողում, տխրում, բայց և ժպտում էր… Նրա ժպիտը նույնիսկ բռնապետուհու այս զնդանում չէր մարում, ու այս տխուր երկրի տխուր մարդիկ այս սենյակից արևի շողեր էին տեսնում, զարմանում, փորձում հասկանալ` որտեղից են գալիս այս կենարար շողերը: Իսկ Դեղնուկը հյուսում ու գործում էր: Ցող հավաքող զատիկների ու արևի շողերը հավաքով թիթեռների հետ ժպտացող ծաղիկը, քուն ու դադարը կորցրած, գործ էր անում:


    * * *


    Եկավ հավաքույթի նշանավոր օրը: Փարթստան էին շտապում թագուհիներ ու թագավորներ, արքայազներ ու արքայադստրեր` աշխարհի բոլոր ծայրերից: Նման գույներ, զվարթություն, խինդ ու գեղեցիկ բազմություն աշխարհը դեռ չէր տեսել: Ողջ երկիրը փայլում էր, հրավառվում, ժպտում: Քուրջուփալասն էլ վայրկյաններն էր հաշվում` երբ է հայտնվելու երեկույթին: Նա հրամայեց Դեղնուկին բաց չթողնել, մինչև իր վերադարձը, նստեց իր կառքն ու սլացավ դեպի Փարթըստան:

    Նա իր եթերային զգեստով իսկապես շքեղ էր, հողեղեն մահկանացուները չէին կարողանում նրանից աչք կտրել, բոլորն անէացած նայում էին Քուրջուփալասին: Ուրախ մորեխը մարդկանց հսկայական ամբոխում ևս գտավ չտեսնված գեղեցկությունն ու անթարթ հայացքով սկսեց նայել: Քուրջուփալասը երանության մեջ էր…Ամբողջ երեկո երիտասարդը նրանից հեռու չէր գնում. պարում էին, զրուցում, ծիծաղում: Նա վստահ էր` կանաչների տիրակալն իրենն է արդեն: Արքայազնին էլ ամբողջ երեկո միայն մի միտք էր տանջում` տեսնես ո՞վ է հեղինակել այս չնաշխարհիկ զգեստը….Նա որոշեց ողջ աշխարհն էլ շուռ տալ ու գտնել մոգական դերձակուհուն:

    Խնջույքից հետո շողացողային զգեստով դյութված արքայազնն առաջարկեց ուղեցկել Քուրջուփալասին` հույս ունենալով նրա երկրում մի լուր առնել դերձակի մասին: Թագուհին էլ, վստահ լինելով, թե իր սիրային փնտրտուքների վերջը եկել է, թե նվաճել է իր ասպետին, տղային մի շաաաատ գեղեցիկ զարդարված սենյակ տրամադրեց գիշերելու համար:

    Ուրախ Մորեխը ողջ գիշեր աչք չկպցրեց…նրան աննդհատ հայտնվում էր չտեսնված գեղեցկությամբ զգեստն ու մտքում փորձում էր պատկերացնել այն մարդուն, ով երկնել էր զգեստը: Մտքերով տարված` քայլում էր գիշերային լռության մեջ, չափչփում մութ ու խավար ամրոցը: Հանկարծ նկուղից մի լույս նկատեց, ինչը գիշերվա գրկում չտեսնված բան էր: Արքայազնին քայլերը ներքև տարան: Նա գնաց լույսի հետևից ու տեսավ անշուք սենյակում նստած Դեղնուկին, որ ինչպես արևը, այդ արևազուրկ սենյակում լույս էր ճառագում:

    -Բարև’, գեղեցկուհի’, ի՞նչ ես անում այս ցուրտ անկյունում, ինչու քնա՞ծ չես:

    Աղջնակը նայեց արքայազնին ու ժպտաց.

    -Քունս գողացել են….իմ Ծաղկաստանից հեռու ես հանգիստ գտնել չեմ կարողանում:

    -Բա էլ ինչու՞ քո Ծաղկաստանում չես:

    Աղջիկը միայն տխուր ժպտաց: Արքայազնը հարցեր էր տեղում, նա էլ ժպիտով պատասխանում էր ու ամեն հաջորդ վայրկյանը երիտասարդի սիրտը սիրով էլ լցվում դեպի չքնաղ պարմանուհին: Ուրախ մորեխը հասկանում էր, որ իր կանաչապատ թագավորությանը հենց այս արևային գեղեցկությունն էր պակասում: Զրույցի ընթացքում հանկարծ տղային աչքն ընկավ հատակին թափված երկու կաթիլ ցողին ու ճառագայթներին: Տղան նայեց աղջկա բյուրեղյա մատներին ու հասկացավ, որ հրաշք զգեստը, որ իրեն այս ամրոց բերեց, ծնվել է այս արեգակնային էակի բյուրեղյա մատներով:

    Տղան հասկացավ, որ գեղեցկուհին ստիպված է եղել այդ զգեստը գործել ու հասկացավ նրա տխուր խոսքերն էլ, տխուր ժպիտն էլ: Ուրախ Մորեխը վերցրեց աղջնակին ու ամրոցի գիշերային անդորրում անէացավ: Առավոտյան, երբ Քուրջուփալասը հայտնաբերեց, որ իր սիրեցյալը չկա, աղջիկն էլ է անհետացել, արդեն ուշ էր: Հրաշազարդ աղջնակն ու կանաչաբույր տղան Կանաչստանում էին ու պատրաստվում էին իրենց հարսանիքին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (01.12.2011), Claudia Mori (30.11.2011), E-la Via (02.12.2011), Mark Pauler (30.11.2011), murmushka (30.11.2011), Smokie (30.11.2011), unknown (05.12.2011), Նաիրուհի (01.12.2011), Շինարար (30.11.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,738
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբերակ 2.
    Կանաչ-դեղին սեր
    Լավը չէր:

    Լիքը վսեմափայլ ու շողաճաճանչ բառեր, ուրիշ բան չեմ հիշում: Առանձնապես աչք էր ծակում "պարմանուհուն" հաջորդող "հոբբին" ու "շողացողայինի" հետ "կոլաժը": Իմաստն էլ առանձնապես չէր փայլում օրիգինալությամբ: Չքվեարկեցի:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lem (30.11.2011), Moonwalker (30.11.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբերակ 2.
    Կանաչ-դեղին սեր

    Որ պուճուրիկ լինեի, մամայիս կասեի, որ այս հեքիաթը կարդա քնելուց առաջ

    Այս գործի ձեռագիրը ծանոթ է
    Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 30.11.2011, 10:51:
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  6. #4
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբերակ 2. Կանաչ-դեղին սեր

    «Խրախճանքեց» բառից մոտս միանգամից հակակրանք առաջացավ:
    +1: Իսկ անիմաստ բազմակետերը ստիպեցին, որ կիսատ թողնեմ էս հեքիաթը: Կարդացել եմ մինչև 3-րդ մասը, բայց կետադրությունը թույլ չէր տալիս, որ հեքիաթն ինքը դուրս գա:

    Առաջինի գաղափարը վատ չէր, բայց ընթացքը մի քիչ արհեստական էր:

    Գույները դուրս չեկավ:

    Չորրորդը շատ լավն էր, ահագին ծիծաղել եմ : Սրա օգտին կքվեարկեմ:

    Վերնագրերը կարդալիս մտածում էի, որ հինգերորդի օգտին էլ կքվեարկեմ, բայց մինչև վերջ կարդալուց հետո զգացի, որ չէ, էնքան էլ լավը չէր: Նենց տպավորություն էր, որ շտապ էր գրված:
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lem (30.11.2011), Ամպ (03.12.2011)

  8. #5
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որպես մանկական հեքիաթ ոչ մեկ չեմ հավանել, իսկ ընդհանուր առմամբ չորորդը վերջն էր
    Ու մեջներից ամենապարզն ու բարին` երրորդը...
    Երկուսի օգտին էլ քվեարկում եմ, բայց ամեն դեպքում չորրոդը կհաղթի

  9. #6
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե այստեղ հեքիաթ կար , ուրեմն ես հեքիաթից ընդհանրապես բան չեմ հասկանում , վկան հեքիաթների այն քանակը , որ կարդացել եմ... կներեք բայց քվեարկելու բան չկար...
    ժանրը լրիվ ռմբակոծված էր...
    Կարծում եմ գործին լուրջ մոտեցող մասնակից չի եղել:
    Մասնակիցներից ներողություն եմ խնդրում կտրուկ խոսքերի համար:
    Որպես վերջաբան ասեմ , որ մի փոքր... կարծես թե... մեծ վերապահումով ... չորրորդը նման էր հեքիաթի , ուղղակի այնքան սխալ բառեր կային , որ հեքիաթը իսկապես դարձրեցին սխալ հեքիաթ...
    ժնջիլավոր
    համ
    խառխշտիկ
    բռփեչ մազեր
    շփթփ

    էլ չշարունակեմ ..
    մի խոսքով ես այս հեքիաթներից և ոչ մեկը չէի կարդա իմ երեխային, որովհետև կասկածներ ունեմ ,որ այս հեքիաթներից յուրաքանչյուրը նրա փոքրիկ գլխում խառխշտիկ մտքեր կծնեն , ու մազերն էլ վախից բփռեչ կդառնան...

    ՀԳ շփթփ գործից վատ բան չկա
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (02.12.2011), Lem (30.11.2011), Արէա (01.12.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. ռիթմ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 18.07.2016, 02:24
  2. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 14.02.2015, 20:45
  3. Արձակ. Նոր Ստեղծագործական Մրցույթ. Նմանակում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 86
    Վերջինը: 12.02.2014, 07:32
  4. Արձակ. Ստեղծագործական վավերագրություն. մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 247
    Վերջինը: 23.09.2013, 13:11
  5. Ստեղծագործական մրցույթ. Ակումբը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 214
    Վերջինը: 17.03.2012, 12:44

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •