Ես ոնց որ թե ճանաչում եմ աշխարհ դուրս եկած, ընթերցասեր ու հեծանիվ քշող Միփին
Ես ոնց որ թե ճանաչում եմ աշխարհ դուրս եկած, ընթերցասեր ու հեծանիվ քշող Միփին
Միփը հավեսն էր, բայց ֆավորիտս «Սխալ հեքիաթն» ա: Կարծում եմ՝ սպոյլեր արած չեմ լինի, եթե ասեմ, որ Այվին ա հեղինակը:
Երկար ժամանակ տատանվում էի՝ քվեարկել առաջին, թե չորրորդ տարբերակի օգտին: Առաջինի գաղափարը լավն է, բայց մի տեսակ անկապ է ստացվել (երևի հեղինակը ժամանակի խնդիր է ունեցել): Չորրորդ տարբերակը ոնց որ արտասահմանյան հեքիաթների խառնուրդ լինի:
Վերջիվերջո որոշեցի քվեարկել չորրորդի՝ «Սխալ հեքիաթի» օգտին, որն իմ կարծիքով եղածներից լավագույնն է:
Chilly (01.12.2011)
Էլի հաղթում ա ինձ ամենաշատը դուր չեկած տարբերակը
Այ մարդ "Գույները" կարգին հեքիաթ էր, ինչի՞ ոչ ոք չի քվեարկում
Շինարար (30.11.2011)
Արէա (30.11.2011)
Տպավորություններս ասեմ.
Առաջինը լավն ա, բայց հեչ հեքիաթ չէր... Ավելի շուտ միստիկա էր
Իմ կարծիքով հեքիաթին բնորոշ բաներից մեկը էն ա, որ լավ ու բարի ավարտ ունենա...
երկրորդը դասական հեքիաթ ա, ոնց որ հին սովետական մուլտ ըլներ:
երրորդը ինչ-որ խոհափիլիսոփայական մտքեր էին:
Չորրորդը լավ էլ ճիշտ հեքիաթ էր էս հեքիաթի օգտին էլ հենց կքվեարկեմ !!!
Հինգերորդը չգիտեմ ինչ էր, բայց հավեսն էր Մի տեսակ ԻՄՓՐԵՇՆԱՅԻՆ էր
Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________
Նախ մերսի Չուկին սենց հավես մրցույթի համար, երկրորդում անունները, մակդիրները և այլն խելքս տարան Հրաշք բան էր, երրորդն էլ ինչ-որ յուրօրինակ հետաքրքիր էր, տափակ հեքիաթն էլ սիրեցի Էդ երեքի օգտին եմ քվեարկել, բայց եթե մեկի օգտին քվեարկելու լինեի, երկրորդը կընտրեի Ու առաջինն էլ էր հավես, չորրորդն էլ, չափածոն էլ, բայց եթե բոլորի օգտին քվեարկեի, իմաստ չէր ունենա քվեարկելս, մի տեսակ կարո՞ղ ա թեման էր պատճառը, թե ի՞նչ, սենց շատ գոհ եմ էս պահին, ինձ շատ լավ եմ զգում, ժպտում եմ ինձ ու ինձ Ապրեք բոլորդ: Նոր տարուց առաջ ճիշտ թեմա էր, թե չէ դեդեկտիվ, սարսափ, չեմիմանումինչ....
+1: Իսկ անիմաստ բազմակետերը ստիպեցին, որ կիսատ թողնեմ էս հեքիաթը: Կարդացել եմ մինչև 3-րդ մասը, բայց կետադրությունը թույլ չէր տալիս, որ հեքիաթն ինքը դուրս գա:
Առաջինի գաղափարը վատ չէր, բայց ընթացքը մի քիչ արհեստական էր:
Գույները դուրս չեկավ:
Չորրորդը շատ լավն էր, ահագին ծիծաղել եմ : Սրա օգտին կքվեարկեմ:
Վերնագրերը կարդալիս մտածում էի, որ հինգերորդի օգտին էլ կքվեարկեմ, բայց մինչև վերջ կարդալուց հետո զգացի, որ չէ, էնքան էլ լավը չէր: Նենց տպավորություն էր, որ շտապ էր գրված:
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
Որպես մանկական հեքիաթ ոչ մեկ չեմ հավանել, իսկ ընդհանուր առմամբ չորորդը վերջն էր
Ու մեջներից ամենապարզն ու բարին` երրորդը...
Երկուսի օգտին էլ քվեարկում եմ, բայց ամեն դեպքում չորրոդը կհաղթի
Եթե այստեղ հեքիաթ կար , ուրեմն ես հեքիաթից ընդհանրապես բան չեմ հասկանում , վկան հեքիաթների այն քանակը , որ կարդացել եմ... կներեք բայց քվեարկելու բան չկար...
ժանրը լրիվ ռմբակոծված էր...
Կարծում եմ գործին լուրջ մոտեցող մասնակից չի եղել:
Մասնակիցներից ներողություն եմ խնդրում կտրուկ խոսքերի համար:
Որպես վերջաբան ասեմ , որ մի փոքր... կարծես թե... մեծ վերապահումով ... չորրորդը նման էր հեքիաթի , ուղղակի այնքան սխալ բառեր կային , որ հեքիաթը իսկապես դարձրեցին սխալ հեքիաթ...
ժնջիլավոր
համ
խառխշտիկ
բռփեչ մազեր
շփթփ
էլ չշարունակեմ ..
մի խոսքով ես այս հեքիաթներից և ոչ մեկը չէի կարդա իմ երեխային, որովհետև կասկածներ ունեմ ,որ այս հեքիաթներից յուրաքանչյուրը նրա փոքրիկ գլխում խառխշտիկ մտքեր կծնեն , ու մազերն էլ վախից բփռեչ կդառնան...
ՀԳ շփթփ գործից վատ բան չկա
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Ամեն մի հեքիաթի մասին կգրեմ, դժվար թե շատերին հետաքրքրի կարդալ սա, բայց կարծում եմ ամեն մեկի հեղինակը կկարդա: Կներեք, եթե որոշ տեղեր մի փոքր կոպիտ եմ գրել
Բոլորիցդ էլ շատ շնորհակալ եմ, որ այս օրս էլ հեքիաթներով զարդարեցիք
1. Ճիշտն ասած՝ իմաստը էդքան էլ չհասկացա, ոնց որ մի տեսակ վերացական բաներից խոսացվեր, ոնց որ հեքիաթի ֆորմատը պահած լիներ, բայց ընդհանուր ոչինչ չասեր:
Երկրորդ հեքիաթից սկսած որոշեցի մաս-մաս կարդալ ու գրել տպավորությանս մասին:
2. Սկիզբը կարդալիս շատ դժվար հասկացա, մի տեսակ շատ բարդ էր գրած, ավելի շատ խոհափիլիսոփայական գրվածքի տպավորություն թողեց, քան թե պարզ ու հաճելի հեքիաթի (որը ակնկալում էի վերնագիրը կարդալիս): Դեղնուկի մասը կարդալիս շատ ձանձրացա, ճիշտն ասած՝ ուզում էի չշարունակել կարդալը, բայց ասեցի մինչև վերջ կարդամ, կարող է ինչ-որ հետաքրքիր բան լինի:
Գունդուկծիկը հեշտ կարդացվեց, բայց անկապ էր, մի քիչ ավելի հեքիաթային անուններ կարելի էր դնել: Կանաչստանը ավելի հաճելի էր: Փարթըստանից ավելի հետաքրքրացավ ու հաճելի դարձավ: Վերջը լավն էր, կարելի էր նաև գրել, որ Քուրջուփալասի հետ մի անդուր բան եղավ
Ընդհանուր հեքիաթը ոնց որ մոխրոտիկի նոր տարբերակը լիներ կամ Возвращение Мохротика
3. Ճիշտն ասած՝ ավելի շուտ ոնց որ բնագիտության դաս լիներ, այլ ոչ թե հեքիաթ:
4. Դեռ միայն առաջին նախադասությունն եմ կարդացել, սկիզբը շաաատ դուրս եկավ: Մինչև էս կարդացածներից տարբերվեց նրանով, որ նրանք էն առաջվա հին հեքիաթներն էին հիշեցնում ու ամբողջ մանկությունը էդ էի լսել, իսկ այս մեկի հենց առաջին նախադասությունը մի տեսակ ուրիշ էր: Շարունակեմ կարդալ, հուսով եմ հուսախաբ չեմ լինի:
Ինքն իր համար պարելն էլ էր լավը, շատ հավեսին միտք էր, միանգամից պատկերացրեցի մի հատ հավեսով շախով շուխով երաժշտություն ու մի հատ կայֆոտ պարող թեթև մարդու
Բայց մեդիտացիայի պահը դուրս չեկավ, չեմ սիրում ըտենց անկապ բաներ հեքիաթի մեջ
Հեքիաթ ստեղծելու պահը շատ հաճելի էր նկարագրած
"ասոցիալ անհաջողակ"-ը դուրս չեկավ, կարելի էր ավելի պարզ ու հեքիաթային:
Ագնեսի՝ դևի մասին պատմությունները պատմելու պահից սկսած ավելի շատ հեքիաթը դարձավ ոչ թե հեքիաթ, այլ էն կնանիքի բամբասանքներից:
Շատ լավն էր էս պահը՝ "Օմմ, չէ՜ մի, սխտոր ու գոմ ": Ճիշտ ա՝ հեքիաթային չէր, բայց լավն էր
Էմոյի տան նկարագրության պահը էդքան էլ դուրս չեկավ, նամանավանդ էն յոգա-մոգայի պահերը:
...
Ուուուխխխխխխ՜ ի՜նչ լավն էր Ավարտը շաաաաաատ գեղեցիկ էր գրած, կարճ ասած՝ շատ պուպուշ հեքիաթ էր
5. Հենց սկզբից հիասթափություն... պատերի տակ չիշիկ անել, էգ ուզել...վըխք
Ոնց որ ընդհանրապես հեքիաթ չլինի: Լավ, շարունակեմ կարդալ: Վաաաաայ, էս գնդիկները կտրել վափշե չեմ հասկանում հեքիաթ ա, թե՞ զոոֆիլիայով համեմված այլասեռված պատմություն: Հարևանի անունը "Ն" դնելու տեղը կարելի էր նորմալ բան գրել, սենց կարդալը տհաճ էր:
Կատուն ու ֆշշացնելը ոնց որ թե մի քիչ տարբեր բաներ էն, էն էլ բիձա կատուն
Անկապ, անիմաստ հեքիաթ
6-րդ տարբերակի գրողից ներողություն եմ խնդրում, ուղղակի չեմ կարողանում արձակ պատմություններ կամ հեքիաթներ կարդալ, բացառությամբ Թումանյանի: Սկիզբը կարդացի, սլացիկ էր, պարզ էր, լավն էր, ուղղակի չկարողացա շարունակել
Բոլորիցդ էլ շատ շնորհակալ եմ, միևնույնն է՝ ինձ դուր եկավ թե չէ, էդ կապ չունի, կարևորը էն ա, որ հաստատ ամեն մի հեքիաթ գոնե մի հոգու դուրը կգա, հետևաբար էդ մարդու տրամադրությունը կբարձրանա, հետևաբար դուք մի շատ մեծ ու լավ գործ եք արել, ապրեք
Մեկ էլ ապրի Արտակը, որ սենց մրցույթներ ա հայտարարում, սպասում եմ հաջորդ մրցույթին, ընենց կուզեմ ինքս մասնակցեմ: Ճիշտն ասած՝ էս մրցույթին վախեցա մասնակցել, ասեցի ստեղ լուրջ բաներ կլինեն գրված, ես իմ անկապ մտքերով մտնեմ ի՞նչ անեմ
Բայց մյուս անգամ կփորձեմ, գոնե կփորձեմ...
Smokie (03.12.2011)
Mark Pauler (01.12.2011)
Վախեցա... վախեցա էն բանի համար, որ հեքիաթ չի ստացվի, որ իմ նման շատերը կլինեն, որ չեն զլանա ու կսկսեն լավ քննադատել ու քարկոծել գրածս: Ախր հեքիաթը ընենց մե՜ղմ ու հաչելի բան է, որը չի կարելի աղավաղել
Ներողություն եմ խնդրում բոլոր այն հեղինակներից, ում գրվածքների մասին ես լավ բաներ չասեցի: Ճիշտն ասած՝ ամբողջը գրելուց հետո շատ երկար էի մտածում, սեղմե՞մ "Պատասխանել" կոճակը, թե՞ ոչ: Կխնդրեմ բոլորին շատ ուշադրություն չդարձնել իմ ասածների վրա, սա ուղղակի իմ կարծիքն էր: Փորձում էի յուրաքանճյուր հեքիաթում փնտրել ու գտնել գոնե մի քանի դրական բան: Նոր էլ մտածում էի իմ ամենաչսիրած հեքիաթի՝ 5-րդի մասին ու հասկացա, թե ինչի դա իմ դուրը չեկավ:
Ասեմ, որ եթե այս գրվածքը լիներ մի ուրիշ բաժնում, կարող է նույնիսկ վարկանիշ տալ, տիպիկ այն հայերին նմանեցրի, ովքեր ոչ մի կրթություն ու նույնիսկ գնդիկներ չունեն, առավոտից իրիկուն ուզում են Ամերիկա գնալ ու դրա մասին են երազում: Ամերիկան էլ շատ լավ էր նկարագրած:
Չէ՛, հաստա՛տ, եթե այս գրվածքը լիներ այլ բաժնում (օրինակ ինչ-որ քաղաքական) ապա վարկանիշ կտայի:
Իսկ այս տեղը կարծում եմ դրա տեղը չէ, ստեղ ես ուզում էի կարդայի հաճելի ու պարզ հեքիաթ, ինչպիսին էր 4-րդ հեքիաթի առաջին և վերջին հատվածները:
Իրականում Գեաի հետ համամիտ եմ, սկզբում այս մրցույթը այլ կերպ էի պատկերացնում, թվում էր թե հեսա լիքը հեքիաթներ են լինելու՝ մեկը մեկից լավը:
Smokie (03.12.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ