Քվեարկում եմ առաջին տարբերակի օգտին: Շտկելու տեղեր շատ կան, բայց համեմատաբար ամենահաջողվածը սա էր: Շնորհակալություն հեղինակին:
Քվեարկում եմ առաջին տարբերակի օգտին: Շտկելու տեղեր շատ կան, բայց համեմատաբար ամենահաջողվածը սա էր: Շնորհակալություն հեղինակին:
Lem (30.11.2011), Moonwalker (30.11.2011)
CactuSoul (05.12.2011)
Հեքիաթների նկատմամաբ առնաձնակի թուլություն ունեմ, դրա համար բոլորին շնորհակալություն եմ հայտնել այս աշխարհը եւս 5 հեքիաթով հարսացնելու համար
Իրոք, որ տխուր հեքիաթ էր, բայց իրական՝ միայնակ ու մեկուսացված լինելու գաղափարը այցելում է բոլորին կյանքի որոշ էտապներում, մինչեւ չես հասկանում, որ դու ամեն դեպքում մենակության ու մեկսուացման տոկոսներ ունես քո մեջ, քանի որ ինքդ էլ քեզ չես ճանաչում...
Մեծական, խորիմաստ գործ
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Yellow Raven (30.11.2011)
Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 30.11.2011, 11:03:
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Տարբերակ 1. Տխուր արքայազնը
Միտքը դուրս շատ եկավ, ափսոս հեքիաթը շատ անմշակ ու անկապ էր գրած Ափսոս էր էս սիրուն գաղափարը էսպես կցկտուր ձևով գրել: Եթե հեղինակը մի քիչ ավելի շատ աշխատեր ինքն իր վրա, շատ ավելի հետաքրքիր ու լավ հեքիաթ կգրեր:
Տարբերակ 2. Կանաչ-դեղին սեր
«Խրախճանքեց» բառից մոտս միանգամից հակակրանք առաջացավ: Ու հետո էլ շատ բառերի ընտրությունը դուրս ընդհանրապես չեկավ: Իսկ ինչ վերաբերվում է սյուժեին... չեմ սիրում սիրային ռոմանտիկ վարդագույն պատմվածքներ...
Տարբերակ 3. Գույները
Հեքիաթի իմաստը չհասկացա
Տարբերակ 4. Սխալ հեքիաթ
Ակումբում մեկը կա՝ ինքը մեր Գյուլնազ Տատն ա: Ու էս վերջերս էլ հեքիաթներ չի գրում: Ու մենակ ստեղծագործական մրցույթների շանտաժի շնորհիվ ենք իրենից կարողանում հեքիաթներ կորզել Ու մենակ ինքը կարող ա մի հեքիաթի մեջ բարեհաջող կերպով խցկել ռոքեր թագավորի, յոգայով զբաղվող թագուհու, էմո արքայադստեր ու այլ շատ զվարճալի ու աբսուրդ կերպարների: Ու մենակ ինքը կարող ա հեքիաթները էնպիսի հումորով գրել, որ կարդալու ընթացքում անընդհատ լայն ժպիտով ժպտաս, մեկ մեկ էլ բարձր ծիծաղես: Մի խոսքով, 4-րդ տարբերակի հեղինակ ու
Տարբերակ 5. Տափակ հեքիաթ Միփի մասին
Տափակություն էր, բայց դուրս եկավ Մեկ ու մեջ հաջողված զվարճալի պահեր կային, տրամադրությունս էլ բարձրացրեց
Տարբերակ 6. Արտամրցութային
Ճիշտ ա, հանգերը ընդհանրապես չէին բռնում, բայց սույն էկոլոգիական, հակառասիստական չափածոն դուրս եկավ: Եթե քվեարկել հնարավոր լիներ, կարող ա նույնիսկ քվեարկեի էս տարբերակի օգտին:
Մի խոսքով, քվեարկում եմ 4-րդ ու 5-րդ տարբերակների օգտին ու անկեղծ ուզում եմ, որ հաղթի 4-րդը, որովհետև լավագույնն էր (ինչպես միշտ)
Իսկ մյուսների հեղինակներին մաղթում եմ բուռն ստեղծագործական կյանք:
I may be paranoid but no android!
Իսկ դուք նկատե՞լ եք, որ Արէան չար կախարդանքի ուժով բոլոր մարդկանց ստիպել ա բազմակի հարցումը ընկալել որպես միակի:
Chuk (30.11.2011), Claudia Mori (30.11.2011), Moonwalker (30.11.2011), Yellow Raven (30.11.2011), Ռուֆուս (30.11.2011)
Միայն Ռուֆուս արքայազնի վրա չի ազդել նրա կախարդանքը:
Claudia Mori (30.11.2011)
CactuSoul (05.12.2011)
Էս Միփի անունը պետք ա Բոլի լիներ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ