Սա բավականին կարևոր հարց է՝ երկու առումներով.
ա. Հայաստանի տնտեսությունը ու քաղաքական համակարգը, նաև հասարակությունը որպես կենդանի օրգանիզմ ունեն լուրջ թերություններ, որոնք կարող են դառնալ Հայաստանի՝ որպես անկախ պետության վերացման պատճառ,
բ. այսօր Հայաստանում պետականության ու անկախության քարոզչությունը հիմնվում է "ազգային պետության" կոնցեպցիայի վրա, մինչդեռ ինտեգրացիոն պրոցեսները տանում են դեպի առավել մեծ, տնտեսական ու քաղաքական առումով միասնական դաշինք–պետությունների ստեղծման։
Այս երկու հանգամանքները որքանո՞վ կազդեն Հայաստանի գոյության վրա՝ որպես անկախ պետականություն, և կունենա՞ն արդյոք հայերը պետականությունը, օրինակ, 50 տարի անց։
Էջանիշներ