Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Նման լավատեսական տրամաբանությամբ եթե առաջնորդվենք, միջազգային զարգացումների տեմպերն ու մարդասիրական բարձր մակարդակը այօր էլ պիտի իրենց զգացնել տային ու այսօրվա դրությամբ Ղարաբաղի պաշտպանության գոտում պիտի բացառվեին բախումները իսկ մարտի 1–ին պետք առնվազն զոհեր չլինեին, էլ չեմ խոսում վիրավորների մասին։ Ո՞վ կպատկերացներ այս քաղաքակիրթ աշխարհում նման բռիության տեղի ունենալը։ Այսինքն կարելի է կարծել, որ ըստ ձեզ մարդկությունը աստիճանաբար խելքի է գալիս, գիտակցում է որ ամենակարևորը այս կյանքում հոգու հավասարակշռությունն ու խաղաղությունն է ու ձգտում է դրան։ Այսինքն 50 տարի անց բոլորը բոլորի հանդեպ հանդուրժողաբար են տրամադրված, աշխարհում բոլորին ամեն ինչ բավականացնում է, Հայաստանին չորս կողմերից աջակցում են, մարդկությունը բարոյապես վերելք է ունենում և այլն… Վատ չէր լինի, բայց իրականությունը ցավոք «թան էլ չէ, բրթած մածուն»–ին ավելի է համապատասխանում։
Ես չասացի, որ հիմա ժողովրդավարությունը կատարյալ վիճակում է աշխարհում, որպեսզի հնարավոր լինի արդեն հիմա կանխել բոլոր ռազմական բախումները, կամ հանցագործությունները սեփական ժողովուրդի հանդեպ: Այս տեմպերով եթե աշխարհը շարունակի զարգանալ, ապա Հայաստանի համար իրոք լավ կլինի, որովհետև Եվրոմիության ընդլայնվող սահմանները Հայաստանից հեռու չեն գտնվում:

Իհարկե մենք չգիտենք ինչ կարող է լինել 50 տարի անց: Գուցե շատ բան փոխվի: Բացառված չէ, որ ավելի արագ տեմպերով աշխարհը զարգանա, կամ ավելի դանդաղ, պայմանավորված համաշխարհային տնտեսության զարգացման, կամ անկման պատճառով:

Այս թեմայում առաջին գրառմանս փակագծերը բացեմ, ավելի հստակեցնելով միտքս: Ըստ իմ անձնական կարծիքի, եթե իհարկե ներկա համաշխարահային տեմպերը պահպանվեն, աշխարհում առհասարակ սահմաններ կարող են չլինել: Այսինքն կարող են ստեղծվել մի քանի դաշնային խոշոր պետություններ Եվրոմիության նախադեպով, որոնք էլ ավելի ուշ միավորվելով կկազմեն Մոլորակի Կոնֆեդերացիան (ՄԿ): Կարծում եմ հենց սա ի նկատի ուներ այս թեմայի հեղինակը, ասելով, որ կարող է Հայաստանը աշխարհի քարտեզին էլ չլինել: Կարճ ասած համաշխարհային գլոբալիզացիա: