User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ունի՞ արդյոք Հայաստանը ապագա որպես անկախ պետություն

Քվեարկողներ
60. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    33 55.00%
  • Ոչ

    15 25.00%
  • Դժվարանում եմ պատասխանել

    12 20.00%
Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Ունի՞ արդյոք Հայաստանը ապագա՝ որպես պետական կազմավորում

  1. #1
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ունի՞ արդյոք Հայաստանը ապագա՝ որպես պետական կազմավորում

    Սա բավականին կարևոր հարց է՝ երկու առումներով.
    ա. Հայաստանի տնտեսությունը ու քաղաքական համակարգը, նաև հասարակությունը որպես կենդանի օրգանիզմ ունեն լուրջ թերություններ, որոնք կարող են դառնալ Հայաստանի՝ որպես անկախ պետության վերացման պատճառ,
    բ. այսօր Հայաստանում պետականության ու անկախության քարոզչությունը հիմնվում է "ազգային պետության" կոնցեպցիայի վրա, մինչդեռ ինտեգրացիոն պրոցեսները տանում են դեպի առավել մեծ, տնտեսական ու քաղաքական առումով միասնական դաշինք–պետությունների ստեղծման։
    Այս երկու հանգամանքները որքանո՞վ կազդեն Հայաստանի գոյության վրա՝ որպես անկախ պետականություն, և կունենա՞ն արդյոք հայերը պետականությունը, օրինակ, 50 տարի անց։
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 22.02.2007, 15:08:

  2. #2
    Սկսնակ անդամ ladyARM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Տարիք
    32
    Գրառումներ
    53
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ունի՞ արդյոք Հայաստանը ապագա՝ որպես պետական կազմավորում

    Ես այս հարցը կմեկնաբանեի այսպես...
    Արդյոք մենք, երիտասարդներս, որպես այս հանրապետության մեզ նախորդող սերունդի ապագան կերտողներս, պատրաստ ենք հայաստանին կայացնել որպես անկախ պետություն:
    Մեր հանրապետության ներկայիս կերտողները բոլորովին շահագռգռված չեն մեր հանրապետության ոչ տնտեսական, ոչ քաղաքական, ոչ էլ իրավական պետություն կայացնելու և մեզ հաջորդողներիս էսատաֆետան հանձնելու գործում: Չնայած իրենց բազմաերանգ ճառերի, որ լսում էս, թվում է, թե պատրաստ են սարեր շուռ տան հանուն հայաստանի իրավական դաշտի ստեղծման ու ամրապնդման հարցում:
    Լռեք, որ լսեք...Լսեք, որ լսվեք...

  3. #3
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ունի՞ արդյոք Հայաստանը ապագա՝ որպես պետական կազմավորում

    Մեջբերում ladyARM-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես այս հարցը կմեկնաբանեի այսպես...
    Արդյոք մենք, երիտասարդներս, որպես այս հանրապետության մեզ նախորդող սերունդի ապագան կերտողներս, պատրաստ ենք հայաստանին կայացնել որպես անկախ պետություն:
    Մեր հանրապետության ներկայիս կերտողները բոլորովին շահագռգռված չեն մեր հանրապետության ոչ տնտեսական, ոչ քաղաքական, ոչ էլ իրավական պետություն կայացնելու և մեզ հաջորդողներիս էսատաֆետան հանձնելու գործում: Չնայած իրենց բազմաերանգ ճառերի, որ լսում էս, թվում է, թե պատրաստ են սարեր շուռ տան հանուն հայաստանի իրավական դաշտի ստեղծման ու ամրապնդման հարցում:
    Մեկնաբանություններ շատ կարող են լինել, բայց հարցերը մնում են հարց, անկախ նրանից, թե մենք դրանք ինչպես ենք մեկնաբանում, իսկ Հայաստանի՝ որպես պետական կազմավորում, գոյության խնդիրը իսկապես հարց է, որը պատասխանի է սպասում։

  4. #4
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,353
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայաստանի ապագան։ Քաղաքական կանխատեսումներ։

    Բարի օրվա ժամ պարոնայք և սիրասուն տիկնայք Զարմանալի է որ այս թեման այսպես լքվել ու արհամարվել է, դրա համար էլ էս օրին ենք… Առաջարկում եմ ակտիվացնել այն ու հրավիրում եմ երևակայություններիս զոռ տալու ու կատարելու կանխատեսումներ մեր այս… երկրի համար։ Անկեղծորեն ասած թերթեցի ակումբի հին էջերը ու գտա թեմաներ, որոնք բավականին արդիական են ու կարծես թե հիմա բոլոր հարցերի պատասխանները գիտենք, սակայն կրկին արտահայտում ենք մեր անզորությունը։ Ահավասիկ օրինակ Հայե՛ր, զարթնե՛ք, հայրենիքը վտանգված է ։
    Ստորև մեջբերում եմ մի վերլուծություն այլ ֆորումից՝ (Մուզկամանդ) Հետաքրքիր կլիներ կարդալ այլ կարծիքներ ու կանխատեսումներ։
    Նոր բարոյական հաղթանակներով դեպի կործանում, կամ շտապ իշխանափոխություն !!!
    Մուզկամանդ, ինչպես խոսք էի տվել, ուրեմն փորձեմ վերլուծել մի շարք խնդիրներ (իշխանություն, իշխանափոխություն, պատերազմ, տարածաշրջանային կոմունիկացիաներ), որոնք առաջին հայացքից թվացյալ ուղղակիորեն կապ չունեն իրար հետ, հենց դրա վրա էլ կանգ կառնեմ, որ կապակցեմ իրար հետ:

    Սկսեմ պատերազմի վտանգից: Հուսով եմ, բոլորս էլ լավ հասկանում ենք, որ Արցախյան հիմնահարցը դիվանագիտական ճանապարհով ՎԵՐՋՆԱԿԱՆ լուծում երբեք չի ստանա, երբեք չի լինի ոչ մի հայ ղեկավար, որն իր կամոք կստորագրի Արցախը հանձնելը, ու երբեք չի լինի ոչ մի ադրբեջանցի ղեկավար, որն իր կամոք կստորագրի Ղարաբաղից հրաժարվելը: Կա երկու տարբերակ, կամ նոր պատերազմ Ադրբեջանի կողմից, կամ երկրորդ հայկական պետություն, ստատուսի անվերջ սառեցումով, քանի առաջին հայկական պետությունը պետքական է "սառեցնողներին", մինչև օրերից մի օր մեր վրա էլ Կոսովոյի արևը բացվի: Արյունով կորցրած հողերը միայն արյունով կարելի է հետ վերցնել, թող ոչ մեկ միամիտ չլինի: Մենք ունեինք պատմական հնարավորություն ստորագրվել փուլային տարբերակի տակ, ու հիմա չէինք ունենա ականապատված Ֆիզուլի ու Ղուբաթլի, բայց կունենայինք Հայաստանով անցնող Բաքու-Ջեյհան նավթամուղ և Բաքու-էրզրում գազամուղ, և կունենայինք բուֆերային գոտի անունով հյուսիսից հարավ ամբողջական սահման Արցախի հետ, որն աստիճանաբար կդառնար "երկրորդ հայկական պետության" տերիտորիա, ու որը հանգիստ կլիներ պատերազմի վտանգից այնքան ժամանակ, քանի նավթն ու գազը գնում էին Եվրոպա "առաջին հայկական պետության" տարածքով, այսինքն քանի աշխարհն ունի Բաքվի նավթի անհրաժեշտություն, որն անցնում է դեպի մնացյալ աշխարհ Հայաստանի տարածքով, պատերազմի վտանգ գոյություն չունի: Կլինեին միայն ժամանակ առ ժամանակ ամպագորգոռ հայտարարություններ, բողոքի նոտաներ, ու ուրիշ ոչինչ, խաղաղություն ամենեցուն: Ինչևէ, մեր կամոք հրաժարվեցինք այդ ճանապարհից, "խառնեցինք" երկու պետությունների գաղափարն իրար, հիմա չունենք ոչինչ, բացի ականապատված ազատագրված տարածքներից, որոնք ոչ միայն այլևս չեն բնակեցվում, ով էլ բնակեցվել էր, երկու երրորդ մասը հեռացել է այնտեղից: Հիմա մենք վերածվել ենք տարածաշրջանային կույրաղիքի, իսկ "ալլահի բարիքներ"-ը մեր փոխարեն վայելում են մեր հարևան վրացիները: Եվ այս իրավիճակում կփորձեմ առաջին հայացքից տարբեր մի քանի փաստեր համադրել իրար հետ: Ուրեմն ...

    1. Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը վերջերս հայտնեց հետևյալ կարծիքը - "Ամենավտանգավոր շրջան կարող է դառնալ 2012 թվականը, երբ Ադրբեջանի նավթային եկամուտները կարող են նվազել, և ռազմական արկածախնդությունը կարող է դառնալ տնտեսական ճգնաժամից քաղաքացիների ուշադրությունը շեղելու գայթակղիչ միջոց": Ես հասկանում եմ, որ Սաբինա Ֆրեյզերը դեռևս տիկին Վանգա չէ, բայց ռացիոնալ հատիկ կա նրա խոսքերի մեջ, որովհետև, կրկնում եմ, առ այսօր մենք ոչինչ չունենք ի լուրջ հակադրություն այդ կարծիքին, եթե հաշվի չառնենք "տարածաշրջանի լավագույն բանակը հայկականն է" արդեն հնացած ինքնախաբեւթյունը:

    2. Ադրբեջանի ռազմական բյուջեն 2006 թվականին կազմում էր 630 մլն. դոլլար, 2007 թվին 1 մլրդ. դոլլար, 2008 թվին 1,3 մլրդ. դոլլար, իսկ իր երկրորդ ընտրության վրա վստահ Իլհամ Ալիևը անցած տարվանից չի հոգնում կրկնելուց, որ մաքսիմում 4-5 տարուց Ադրբեջանի միայն ռազմական բյուջեն կգերազանցի Հայաստանի ամբողջ բյուջեն, ու ինչպես տեսնում ենք նախկին տարիների տվյալներից, լրիվ ռեալ է այդ ահազանգը: Այսպիսով, նորից չարաբաստիկ 2012 թվական - Ադրբեջանի ռազմական բյուջեն կարող է կերակրել ամբողջ Հայաստանին, առանց ոչ ռազմական ռեսուրսների դույզն իսկ մոբիլիզացիայի:

    3. Ադրբեջանի տարածքում գտնվող Գաբալայի ռադիո-լոկացիոն կայանը առայժմ վարձակալվում է Ռուսաստանի կողմից: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ է նշանակում պատրաստի ՌԼԿ, ասեմ, որ վերջերս ԱՄՆ-ն նոր առաջարկություն արեց Թուրքիային նրա տարածքում նոր ՌԼԿ կառուցելու համար, փոխարենը առաջարկելով շռայլ ինվեստիցիաներ և 1 մլրդ. դոլլարից ավելի անհատույց ռազմական օգնություն: Անցած տարի Պուտինն առանց Ալիևի հետ խորհրդակցելու ԱՄՆ-ին Գաբալան համատեղ օգտագործելու առաջարկ արեց, դրան հետևեցին Ալիևի բավականին կոշտ պատասխանը, ամերիկյան մերժումը և ռուսական հայտարարությունը, որ Ռուսաստանը վարձակալման ժամկետը չի երկարացնելու, ընդհուպ մինչև հնարավոր է, որ ժամկետից շուտ հանձնեն: Ռուսները կառուցում են նոր ՌԼԿ իրենց տարածքում, "Վորոնեժ-ԴՄ"-ն (Արմավիր, Կրասնոդարի երկրամաս), որն ի վիճակի է դիտարկելու Ռուսաստանից հարավ ընկած տարածքը , ընդհուպ մինչև Հնդկական օվկիանոս: Պարզից էլ պարզ է, որ Գաբալան կապույտ եզրաշերտով սկուտեղի վրա մատուցվելու է ԱՄՆ-ին, իհարկե Ադրբեջանի համար ամենանպաստավոր պայմաններով, մնում է հասկանալ, թե ինչ առաջնահերթ բոնուս կպահանջի Ադրբեջանը: Եվ ամենագլխավորը, Գաբալայի ՌԼԿ-ի ռուսական վարձակալումը վերջանում է նույն չարաբաստիկ 2012 թվականին: ԱՄՆ օդուժի հրթիռային պաշտպանության գործակալության (US Air Forces-Missile Defense Agency) հրթիռային պաշտպանության ծրագրի համաձայն մինչև 2013թ. նախատեսվում է ստեղծել միջազգային հակահրթիռային պաշտպանության համակարգ, որի հարավկովկասյան վեկտորն ապահովելու են Գաբալան և էլի մեկ ՌԼԿ Վրաստանում, 2007 թ. սեպտեմբերից հետազոտություններ են անցկացվում Աջարիայում նմանատիպ կայան հիմնելու ուղղությամբ:

    4. Վրաստանը ջայլամի քայլերով գնում է դեպի ՆԱՏՕ, ու նրան այլևս անհնար է կանգնեցնել: Վրաստանի MAP-ի, այսինքն ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ գործողությունների ծրագրին անցնելու հարցը կորոշվի ապրիլի 2-4-ը Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի վեհաժողովում: Իսկ վերջնական տարեթիվ այդ արարողությունն իրականություն դարձնելու համար նշված է չարաբաստիկ 2012 թվականը:

    5. Ադրբեջանում, նույնպես ինչպես Հայաստանում (Լեվոն Տեր Պետրոսյանին չհաշված), նույն քաղաքական իրավիճակն է, չկա քիչ-շատ ակնառու օպոզիցիոն քաղաքական գործիչ, ոչ օպոզիցիոն իրավահաջորդ առ այսօր ընդհանրապես չի նախատեսվում, որովհետև այս տարվա նախագահական ընտրությունները նախատեսված են միմիայն Իլհամ Ալիևի վերընտրվելու փաստը փաստելու համար: 2 անգամից ավել նա չի կարող ընտրվել, և անկախ նրանից, թե ով կլինի նրանից հետո, իր կինը թե որևէ ուրիշն իր թելադրանքով, Իլհամ Ալիևը հաղթողի դափնեպսակը ոչ մեկին ոչ մի դեպքում չի զիջի, և նախագահության երկրոդ շրջանը կփորձի ավարտել բլից-կրիգով, լուծելով հոր վրեժը և դառնալով կենդանի աստված: Եվ նա կգնա այդ քայլին հատկապես նրա համար, որովհետև նրան թույլ կտան: Եվ նորից խոսում ենք չարաբաստիկ 2012 թվականի մասին:

    6. Մինչ մեր ներկա կառավարությունը զբաղվում է թոշակային ֆոնդի էժանագին մանիպուլյացիաներով (դոլլարի կուրսի իջեցումով ավելացնում է թոշակներ, գների բարձրացումով "ավելացումներ"-ը նորից հետ է բերում), մեզ սպասվում է մոտակա կոլապսային իրավիճակ: 1945 թվի Հաղթանակից հետո բազմամիլիոնանոց սովետական բանակը սկսվեց դեմոբիլիզացվել, և 1946-1947 թվականներին նախկին ՍՍՀՄ տարածքում համատարած baby-բում էր, անհամեմատելի դրանից հետո եկող տարիների հետ: Այսինքն, 2011-2012 թվականներին մենք կունենանք անհամեմատ ավելի շատ 65 տարեկան դարձած մարդիկ, քան դրան նախորդող տարիներին, որոնց քանակը նախօրոք չպատրաստվելու դեպքում կոլապսի կմատնի ՀՀ թոշակային ֆոնդը, և արդեն ոչ մի գնային մանիպուլյացիա չի օգնի: Իհարկե, նույն վիճակում է նաև Ադրբեջանը, բայց նրանք ունեն նավթ և հիմա արդեն պատրաստ են դրան, ստեղծել են ռուսական Ստաբֆոնդին համարժեք ֆոնդ, իսկ մենք 60% ավելացնում ենք, նախապես գնաճով "քթից բերելու" սկզբունքով, որովհետև այլ կերպ չենք կարող, ուր մնաց 2012-ի մասին մտածենք: Բայց թոշակառուներին 2012-ին թոշակով չապահովելու խնդիրը դեռ ամենասարսափելին չէ, կա ավելի վտանգավոր խնդիր: 1993-1994 թվականներին հասկանալի պատճառներով բնակչության աճը կատաստրոֆիկ իջել էր, համեմատած նախորդ և հաջորդ տարիներին, իսկ դա նշանակում է, որ 2011-2012 թվականների զորակոչերին մեր բանակը համալրվում է անհամեմատ ավելի քիչ 18 տարեկաններով, իսկ պրոֆեսիոնալ բանակ անունը այժմյան ղեկավարների մոտ միայն քմծիծաղ է առաջացնում: Ինչ խոսք, 1993-1994 թվականներին Ադրբեջանում էլ ամեն օր հարսանիք չէր լինում, բայց նրանց մոտ անհամեմատ ավելի մեծ աճ է եղել, նրանք ի տարբերություն մեզ չեն ունեցել հավելյալ "ցուրտ ու մութ", էլ չեմ ասում ամենագլխավորը - Արտագաղթ: Իսկ ներկա իշխանությունների կողմից բանտեր ուղարկված, նվաստացված ու ծեծված Երկրապահի օրինակը դժվար թե ոգևորի մարդկանց նոր կամավորական շարժման համար, հատկապես որ պատերազմի դեպքում պատերազմն էլ երկար չի տևի, նախ չեն թողի երկար տևի, երկրորդն էլ զինամիջոցների որակն ու քանակն են լրիվ ուրիշ:

  5. #5
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,353
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ունի՞ արդյոք Հայաստանը ապագա՝ որպես պետական կազմավորում

    (շարունակություն)
    Այսպիսով, եթե այս մռայլ կանխատեսումներն իրականություն դառնան, մենք 2012 թվականին հայտնվում ենք ամերիկյան լիակատար ազդեցության ոլորտի մեջտեղում գտնվող ռուսական ազդեցության կղզյակ-կույրաղիք, և ամենացավալին այն է, որ դեպքերի զարգացմանը ընդամենը կողքից հետևելու օսկանյանական քաղաքականությամբ մենք Ռուսաստանին էլ պետք չենք գա, ավելի ճիշտ էլի պետք կգանք, էլի մեզ կօգտագործեն, բայց 1920 թվականի սցենարով, վերջին րոպեին կհասնեն ու մեր մնացորդները կփրկեն հոշոտումից:

    Կրկնում եմ, որ իմ գրած կանխատեսումը աքսիոմատիկ ճշմարտություն չի, բայց այն փաստերը, որոնց հիման վրա արված է այս կանխատեսումը, հրապարակավ փաստեր են, որոնք գաղտնի չեն և բաց ճշմարտություն են:

    Ի՞նչ անել դիմակայելու համար այս մարտահրավերներին: Ի՞նչ անել , որ չլինի պատերազմ, կամ գոնե պատերազմի հավանականության դեպքում ունենալ ուժեղ դաշնակիցներ: Լուծումը մեկն է, այն է, որ մենք այնքան պետք լինենք աշխարհի հզորներին, որ մեր հակառակորդին թույլ չտան պատերազմել : Ու այստեղ հանգում ենք մեր իշխանության խնդրին, մեր իշխանության իշխանափոխության խնդրին: Ունենք հետևյալ տարբերակները.

    1. Ամենահավանական և ամենակործանիչ տարբերակ - Սերժ Սարգսյանը շարունակում է Քոչարյանի քաղաքականությունը - արտաքին քաղաքականությունում միայն բարոյական հաղթանակներ, ներքին քաղաքականությունում տնտեսական մենաշնորհներ և կենտրոնացված մոնոպոլիա առանցքային բնագավառներում:

    2. Քիչ հավանական, իսկ լինելու դեպքում էլ ձախողման ենթակա տարբերակ - Սերժ Սարգսյանը փորձում է անցկացնել ռադիկալ ռեֆորմներ արտաքին և ներքին քաղաքականությունում: Արտաքին քաղաքականությունը պահանջում է տարրական խարիզմա և փոխզիջումների գոնե թվացյալ պատրաստակամությունից բացի ճկուն բազմավեկտորություն, երկուսն էլ նրա մոտ, որպես պետական-քաղաքական գործիչ, բացակայում են: Ներքին քաղաքականությունում ռեֆորմների ցանկությունը մաքսիմում կվերածվի մի քանի օլիգարխների կոսմետիկ հաշվեհարդարների, ավելի խորը ռեֆորմներ նրան պարզապես թույլ չեն տա անցկացնել, իր իսկ հենարան բարձր նոմենկլատուրան ու բանակի գեներալիտետը թույլ չեն տա, որովհետև դա պիտի լինի նրանց կենսական շահերի հաշվին, հատկապես հիմա, երբ Հոկտեմբերի 27-ին ավելացավ նաև Մարտի 1: Ոչ մեկ իր իսկ ստեղծածը ի վիճակի չէ քանդելու: Սին երազանքներ են սպասել Սերժ Սարգսյանից ասենք տնտեսական մենաշնորհների վերացում, երբ դա իր իսկ կլանի գոյության պրեռոգատիվն է: Այսինքն ամեն ինչ կմնա նույնը, և ի վերջո վերադառնում ենք առաջին "կույրաղիքային" տարբերակին:

    3. Իշխանափոխություն - միակ փրկիչ տարբերակը այսօրվա Հայաստանի համար, փրկիչ այն իմաստով, որ պահանջվում է ներքին և արտաքին քաղաքականության ռադիկալ փոփոխություն, այլապես գնում ենք դեպի կործանում: Կոնկրետ երկու բան է պահանջվում Հայաստանին, առանց մանրամասնելու, այն է, արտաքին քաղաքականություն - ամեն գնով դառնալ տարանցիկ երկիր, սկսած ամենափոքր ծրագրերից մինչև ամենահեռանկարայինները (և նաև ամեն գնով միանալ արդեն ստեղծված կամ ստեղծվելիք տարանցիկ ծրագրերին), և ներքին քաղաքականություն - տնտեսական մենաշնորհների վերացում (ժամանակին, երբ Կախա Բենդուկիձեն հրավիրվեց Վրաստան ռեֆորմներ անցկացնելու, նրա դևիզը հետևյալն էր - մենք վաճառում ենք ամեն ինչ, բացի մեր խղճից): Առաջին հերթին խոսքը վերաբերվում է արտաքին քաղաքականությանը: Վերջին 10 տարվա մեր "անկոտրում" կամ-կամը պետք է իսպառ ոչնչացվի, պետք է մշակվի յուրօրինակ "փուլային տարբերակ" բացարձակապես բոլոր հարցերում, վստահ լինելով գլխավոր սկզբունքում, որ Ֆիզուլիի ամեն քառակուսի կիլոմետրը եթե մեզ սարքում է փուլ առ փուլ տարանցիկ երկիր, ավտոմատիկորեն Ֆիզուլին դադարում է դառնալ ապագա վտանգավոր կրակակետ (ինչքան էլ ադրբեջանցիները դրանից հետո տասնամյակներ շարունակ "Ղարաբաղ բիզիմդիր" գոռգոչան), ինչպիսին նա ցավոք հավերժորեն դրոշմվել է Քոչարյանի ենթագիտակցության մեջ:

    Բառիս բուն իմաստով "բառադի" արտաքին անկոտրում ու մոնովեկտոր քաղաքականությամբ մենք ինքներս մեզ, մեր հոժար կամքով նետել ենք Ադրբեջանի երկաթյա ճիրանների մեջ ու ամենասարսափելին այն է, որ նույնիսկ փորձ էլ չենք անում դուրս գալու, միայն ամբախ-զամբախ հոխորտում ենք ու մեկումեջ բարոյական հաղթանակներ նշում: Կոնկրետ օրինակ Բաքու-Կարս երկաթուղին է, որն իհարկե շրջանցում է Հայաստանը: Սկզբում մեզ կերակրում էին Գյումրի-Կարսի անփոխարինելիության հեքիաթով : Հետո մենք տարանք բարոյական հաղթանակ, որ Բաքու-Կարսը ֆինանսավորում չստացավ գեոպոլիտիկ կառույցներից, բայց ռեգիոնալ ֆինանսավորում միևնույն է ստացավ: Հետո մեզ սկսեցին կերակրել նրանով, որ նախատեսված սկզբնահաշվարկը քիչ են հաշվել, հետո էլի փող պետք կլինի, փող չեն ճարի ու կթողեն կիսատ: Հետո տարանք երկրորդ բարոյական հաղթանակը, պարզվում է մենք անհամբեր սպասում ենք կառուցման ավարտին, որ մենք էլ Ախալքալաքով միանանք, մոռանալով մի փոքրիկ փաստ, որ վրացական հատվածը ադրբեջանական փողերով է կառուցվում, այսինքն մեզ մոտիկ չթողնելու նախապայմանով, էլ չեմ ասում, որ դեռ ֆինանսավորում է պետք գտնել այդ երազանքի համար: Ու այսպես շարունակ:

    Ինչպես փոխել ներկա քաղաքականությունը, այսինքն ինչպես ձերբազատվել ներկա իշխանություններից, որովհետև նրանք ցավոք ոչինչ չեն փոխելու: Միշտ ասել եմ, նորից եմ կրկնում, որ ցավոք հայ քաղաքական դաշտում առողջ օպոզիցիա, օպոզիցիոն առաջնորդ ի հայտ չեկավ, և ցավոք Լեվոն Տեր Պետրոսյանին այլընտրանք չկա: Բայց ինչ-որ տեղ դա նաև ունի իր պոզիտիվը, որովհետև այսօր Հայաստանի համար բացառիկ կարևորություն ունի արտաքին քաղաքականությունը, իսկ այդ բնագավառում մենք պարզապես չունենք նրա մակարդակի, նրա "քաշային կատեգորիա"-ի գործիչ, ոչ ոք նրանից լավ չի կարող "ծառայել" Հայաստանին, չկա այդպիսի մարդ, և հիրավի աններելի է այս ճակատագրական ժամանակ նրան գիրք գրելու ուղարկել: Նախագահական ընտրություններում նա "պարտություն" կրեց, ավելի ճիշտ պարտվեց բիրտ ուժին, որի բիրտությունը նույնիսկ նրա համար անսպասելի էր, ավելի ճիշտ անսպասելի էր, որ բանակն այդքան բացահայտ կխառնվի քաղաքականությանը: Հիմա դեռ լռություն է, բայց սա "վերքեր լիզելու" լռություն է, շատ շուտով նորից կսկսվի: Եթե Լեվոն Տեր Պետրոսյանին հաջողվեց այդքան մեծ զանգված կոնսոլիդացնել, հավատացած եմ, որ Մարտի 1-ից հետո նրա հետևից կգնան ավելի շատ մարդիկ: Ամբողջ հարցը նրանում է, թե ինչ պահանջներով պիտի գնան նրա հետևից:

    Վերլուծելով ներկա աղքատիկ ինֆորմացիան, և վստահ լինելով, որ նա չի գնա Սահմանադրական Դատարանի որոշմանն ի դեմ, ես կարծում եմ, որ շուտով կսկսվի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների պահանջի զարգացում, բայց դա արդեն քաղաքացիական նախաձեռնությամբ մասնավոր անձի ինքնաառաջադրում չի, այսինքն սկզբում հարկավոր է կուսակցություն, հետո կուսակցությամբ գնալ արտահերթ ընտրությունների, եթե իհարկե արտահերթ ընտրություններ լինեն: ՀՀՇ-ն այս դեպքում բացառվում է, նա տեղից "անցած էտապ" է, էլ չեմ ասում ամբողջ նեգատիվը կապված այդ անվան հետ: Ենթադրում եմ, որ հիմա ակտիվ անդրկուլիսային բանակցություններ են գնում "Ժառանգություն" կուսակցության հետ , որն իմ վարկածի ճշմարտության դեպքում կդառնա ապագա Կուսակցության կորիզը, կամ հենց Կուսակցությունը: Հավատացած եմ, որ այս լռությունը կտևի մաքսիմում մինչև ապրիլի 17-ը, երբ Եվրոպառլամենտում պիտի լսվի Հայաստանի հարցը, ամենաուշը դրանից հետո կսկսվի նոր շարժում, ավելի հզոր, ու հիմա առավել ևս իշխանություններին դժվար կլինի անձնավորել ու սևացնել հակառակորդին, որովհետև կուսակցական պայքարն արդեն նույն մեթոդներով չեն կարող անցկացնել:

    Բայց միևնույն է, ինչքան էլ հզոր լինի նոր կուսակցությունը կամ շարժումը, մենք արդեն ունենք դառը փորձ, որ դա ոչինչ չի որոշելու, փողն ու կրիմինալն էլ ոչինչ չեն որոշելու, գլխավորը Բանակի դիրքորոշումն է: Իսկ բանակը շատ հեշտ է վերածել կույր գործիքի քաղաքականության մեջ, հենց թեկուզ այն պրոզայիկ պատճառով, որ Գերագույն Գլխավոր Հրամանատարի հրամանը չկատարելը հարված է պետականության հիմքերին և բոլոր պարագաներում որակվում է որպես պետական դավաճանություն, կարճ և կոնկրետ: Դրա համար, որպեսզի այլևս մութ սենյակում սև կատու չորսանք, առաջնահերթ խնդիրը Մարտի 1-ին իրավական գնահատական տալն է, մինչև դա չլինի, անիմաստ ուտոպիա է ինչ-որ նոր բան սկսելը: Այն օրը, երբ դա կիրականանա, այդ օրը կդառնա ներկա իշխանությունների վերջի սկիզբը, հնարավոր է նույնիսկ ժամերի ընթացքում կործանում, առանց երկար-բարակ պրոցեսների: Իսկ քանի որ մենք լավ ենք ճանաչում մեր օրենքի տխրահռչակ բոսսերին, ուզենք-չուզենք այսօրվա դրությամբ ամբողջ հայության համար առաջնահերթ պահանջը մնում է Մարտի 1-ի միջազգային հետաքննություն: Եթե դա չլինի, ապագայում նորից ու նորից Բանակը դուրս կգա Երևանի փողոցներ, նորից մարտական զենքով կկրակի հայ ազգի վրա, ութն էլ կդառնա ութանասուն կամ ութ հարյուր, ու հրակայուն շպրիցների հեքիաթը արդեն կդառնա քաղցր հիշողություն, որովհետև հայ զինվորը նորից հավատարիմ կմնա ու պիտի հավատարիմ մնա ռազմական երդմանը, իսկ դիմացինի դիակը ցանկության դեպքում կարելի է նույնիսկ թլպատել և որպես մոջահեդ կամ մոսադիստ ներկայացնել, թևերին համապատասխան կիսալուսինը կամ Դավիթի աստղը խարանելով:

    Դե ինչ, մնում է սպասել իրադարձությունների զարգացմանը ...
    Մաքսիմուս
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 25.03.2008, 00:35:

  6. #6
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    34
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ունի՞ արդյոք Հայաստանը ապագա՝ որպես պետական կազմավորում

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա բավականին կարևոր հարց է՝ երկու առումներով.
    ա. Հայաստանի տնտեսությունը ու քաղաքական համակարգը, նաև հասարակությունը որպես կենդանի օրգանիզմ ունեն լուրջ թերություններ, որոնք կարող են դառնալ Հայաստանի՝ որպես անկախ պետության վերացման պատճառ,
    բ. այսօր Հայաստանում պետականության ու անկախության քարոզչությունը հիմնվում է "ազգային պետության" կոնցեպցիայի վրա, մինչդեռ ինտեգրացիոն պրոցեսները տանում են դեպի առավել մեծ, տնտեսական ու քաղաքական առումով միասնական դաշինք–պետությունների ստեղծման։
    Այս երկու հանգամանքները որքանո՞վ կազդեն Հայաստանի գոյության վրա՝ որպես անկախ պետականություն, և կունենա՞ն արդյոք հայերը պետականությունը, օրինակ, 50 տարի անց։
    Ելնելով միջազգային զարգացումներից, ինչպես նաև մարդասիրական հումանիտար ինստիտուտների շարունակաբար կատարելագործվելուց, դժվար է հավատալ, որ ինչ որ մի պետություն առաջիկա տասնամյակներում կարող է անհետանալ աշխարհի քարտեզից: Հիմա պետությունները ավելի շուտ սնկի նման աճում են, քան անհետանում:

    Չնայած պետության անհետացում ասելով, կարող ենք պայմանականորեն հասկանալ պետության իքնիշխանության կորուստը, որը պայմանավորված է տարբեր կառույցների առջև ստանծնած պարտավորությունների և համապատասխանաբար այդ պարտավարություններից կախվածության մեջ հայտնվելը, որը իրականում սահմանափակում է պետության ինքնիշխանությունը և հեշտ ղեկավարելի դարձնում պետությունը ավելի հզոր պետությունների կողմից:

    Սեփական ուժերի թերագնահատում եմ համարում, անգամ մտովի հավանական համարել, որ վաղը կարող է Հայաստան պետություն գոյություն չունենալ, բայց եթե միջազգային զարգացումները շարունակվեն այս տեմպերով, ապա վաղը Հայաստանը ոչ թե կանհետանա, այլ կդառնա մեծ Եվրոպայի մի մասնիկը, ինչպես ԽՍՀՄ-ի ժամանակ 15 հանրապետություններից մեկն էր: Գուցե այս անգամ ավելի ազատ: Իհարկե Եվրոպայում ազատ լինելը դա պայմանական հասկացություն է և հիմնված պրոպագանդայի վրա: Այսինքն արևմուտքում քեզ ներշնչում են, որ դու ազատ ես:

    Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանում հասարակության լուրջ թերության, ապա հասարակական թերությունների կարելի է հանդիպել ամենուր: Հայաստանում հասարակության թերությունը գալիս է ղեկավարության կողմից տարվող սխալ, կամ թույլ պրոպագանդայի արդյունքում: Հարուստ երկրները ունեն բավական միջոցներ հասարակության հետ աշխատելու և ամեն անգամ ի հայտ եկող թերությունները ճիշտ ուղու վրա դնելու համար, որոշ դեպքերում էլ հանրությանը դարձնելով հեշտ կառավարելի, իսկ քիչ միջոցներ ունեցող երկրում միշտ էլ պարզվում է, որ հասարակությունը «թերի» է: Խոսկի օրինակ ինչպես անապահով երկրներում անցանկանալի աղանդների արագ ի հայտ գալը և տարածվելը:

    Հայ հանրության ամենամեծ թերությունը (իմ անձնական կարծիքով) համարում եմ, կաշառք տալու և կաշառք վերցնելու հնուց եկող հատկությունը: Մեկը պետք է, որ հանրության հետ աշխատի և բացատրի, որ այդպես միայն վնասում են, իրենք իրենց, բայց ղեկավարությունը ոչ միայն համապատասխան աշխատանքներ չի տանում, այդ այդ թերությունը հաղթահարելու համար, այլև հաճախ նպաստում է:

    Իմ անձնական կարծիքով Հայաստանը 50 տարի անց ոչ թե կարող է անհետանալ, այլ հակառակը, հենց 50 տարի անց երկիրը ավելի լավ կուրվագծվի աշխարհի քարտեզին: Ուզած, թե չուզած ժամանակի ընթացքում երկրի եկամուտները ավելի շատանալու են, իսկ շատ եկամուտները թույլ են տալիս, ավելի շատ հասարակական օրգաններ ֆինանսավորելու, որն էլ հանգեցնելու է հասարակական թերությունների շտկման:
    Ուրախ գրառում:

  7. #7
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,353
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ունի՞ արդյոք Հայաստանը ապագա՝ որպես պետական կազմավորում

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Ելնելով միջազգային զարգացումներից, ինչպես նաև մարդասիրական հումանիտար ինստիտուտների շարունակաբար կատարելագործվելուց, դժվար է հավատալ, որ ինչ որ մի պետություն առաջիկա տասնամյակներում կարող է անհետանալ աշխարհի քարտեզից: Հիմա պետությունները ավելի շուտ սնկի նման աճում են, քան անհետանում:

    …………………………
    Իմ անձնական կարծիքով Հայաստանը 50 տարի անց ոչ թե կարող է անհետանալ, այլ հակառակը, հենց 50 տարի անց երկիրը ավելի լավ կուրվագծվի աշխարհի քարտեզին: Ուզած, թե չուզած ժամանակի ընթացքում երկրի եկամուտները ավելի շատանալու են, իսկ շատ եկամուտները թույլ են տալիս, ավելի շատ հասարակական օրգաններ ֆինանսավորելու, որն էլ հանգեցնելու է հասարակական թերությունների շտկման:
    Նման լավատեսական տրամաբանությամբ եթե առաջնորդվենք, միջազգային զարգացումների տեմպերն ու մարդասիրական բարձր մակարդակը այօր էլ պիտի իրենց զգացնել տային ու այսօրվա դրությամբ Ղարաբաղի պաշտպանության գոտում պիտի բացառվեին բախումները իսկ մարտի 1–ին պետք առնվազն զոհեր չլինեին, էլ չեմ խոսում վիրավորների մասին։ Ո՞վ կպատկերացներ այս քաղաքակիրթ աշխարհում նման բռիության տեղի ունենալը։ Այսինքն կարելի է կարծել, որ ըստ ձեզ մարդկությունը աստիճանաբար խելքի է գալիս, գիտակցում է որ ամենակարևորը այս կյանքում հոգու հավասարակշռությունն ու խաղաղությունն է ու ձգտում է դրան։ Այսինքն 50 տարի անց բոլորը բոլորի հանդեպ հանդուրժողաբար են տրամադրված, աշխարհում բոլորին ամեն ինչ բավականացնում է, Հայաստանին չորս կողմերից աջակցում են, մարդկությունը բարոյապես վերելք է ունենում և այլն… Վատ չէր լինի, բայց իրականությունը ցավոք «թան էլ չէ, բրթած մածուն»–ին ավելի է համապատասխանում։

  8. #8
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ունի՞ արդյոք Հայաստանը ապագա՝ որպես պետական կազմավորում

    Այս հարցին կարող եմ պատասխանել մի փոքր ուշ`կապված այն հանգամանքի հետ, թե իշխանափոխություն վերջը կլինի, թե չէ?
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  9. #9
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    34
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ունի՞ արդյոք Հայաստանը ապագա՝ որպես պետական կազմավորում

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը

    Ես չասացի, որ հիմա ժողովրդավարությունը կատարյալ վիճակում է աշխարհում, որպեսզի հնարավոր լինի արդեն հիմա կանխել բոլոր ռազմական բախումները, կամ հանցագործությունները սեփական ժողովուրդի հանդեպ: Այս տեմպերով եթե աշխարհը շարունակի զարգանալ, ապա Հայաստանի համար իրոք լավ կլինի, որովհետև Եվրոմիության ընդլայնվող սահմանները Հայաստանից հեռու չեն գտնվում:

    Իհարկե մենք չգիտենք ինչ կարող է լինել 50 տարի անց: Գուցե շատ բան փոխվի: Բացառված չէ, որ ավելի արագ տեմպերով աշխարհը զարգանա, կամ ավելի դանդաղ, պայմանավորված համաշխարհային տնտեսության զարգացման, կամ անկման պատճառով:

    Այս թեմայում առաջին գրառմանս փակագծերը բացեմ, ավելի հստակեցնելով միտքս: Ըստ իմ անձնական կարծիքի, եթե իհարկե ներկա համաշխարահային տեմպերը պահպանվեն, աշխարհում առհասարակ սահմաններ կարող են չլինել: Այսինքն կարող են ստեղծվել մի քանի դաշնային խոշոր պետություններ Եվրոմիության նախադեպով, որոնք էլ ավելի ուշ միավորվելով կկազմեն Մոլորակի Կոնֆեդերացիան (ՄԿ): Կարծում եմ հենց սա ի նկատի ուներ այս թեմայի հեղինակը, ասելով, որ կարող է Հայաստանը աշխարհի քարտեզին էլ չլինել: Կարճ ասած համաշխարհային գլոբալիզացիա:
    Ուրախ գրառում:

  10. #10
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,353
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ունի՞ արդյոք Հայաստանը ապագա՝ որպես պետական կազմավորում

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը

    Այս տեմպերով եթե աշխարհը շարունակի զարգանալ, ապա Հայաստանի համար իրոք լավ կլինի, որովհետև Եվրոմիության ընդլայնվող սահմանները Հայաստանից հեռու չեն գտնվում:
    Սահմանին մոտ գտնվելը միթե՞ հիմք է հույս ունենալու համար, որ շուտով կգտնվես սահմանից այն կողմում Գուցե չհասցնենք ու գտնվենք հենց այդ սահմանի տա՞կ, ասենք ողջ Հայաստանը տեղով դառնում է սահման՝ ծածկված փշալարերով

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս թեմայում առաջին գրառմանս փակագծերը բացեմ, ավելի հստակեցնելով միտքս: Ըստ իմ անձնական կարծիքի, եթե իհարկե ներկա համաշխարահային տեմպերը պահպանվեն, աշխարհում առհասարակ սահմաններ կարող են չլինել: Այսինքն կարող են ստեղծվել մի քանի դաշնային խոշոր պետություններ Եվրոմիության նախադեպով, որոնք էլ ավելի ուշ միավորվելով կկազմեն Մոլորակի Կոնֆեդերացիան (ՄԿ): Կարծում եմ հենց սա ի նկատի ուներ այս թեմայի հեղինակը, ասելով, որ կարող է Հայաստանը աշխարհի քարտեզին էլ չլինել: Կարճ ասած համաշխարհային գլոբալիզացիա:
    Նման գլոբալիստական մտքերով ավելի հեռուն կարելի է գնալ, ասենք՝ միջգալակտիկական կոնֆեդերացիաներ ստեղծել ու այլմոլորակային գերզարգացած քաղաքակրթությունների հետ համատեղ խաղաղասիրական ծրագրեր իրականացնել «թող լինի միշտ Սիրիուսը» ու նման այլ լոզունգներով։
    Իսկ հիմա իջնենք գետնին բարեկամս ու նախ հարցնենք այս թեմայի հեղինակին, թե ինքը իսկապես ի՞նչ նկատի ուներ այս թեման բացելիս։ Պարոն Philosopher դուք այստեղ ե՞ք։
    Իսկ ինչ վերաբերում է համաշխարհային մղումներին, ապա մոլորակի խաղաղ, գլոբալ կառավարման համար առնվազն պետք է բնաջնջել մոլորակի ողջ ազգայնականներին ու մորթապաշտներին, կամ էլ բնական կատակլիզմների ու համամարդկային մուտացիայի, չգիտեմ շնորհիվ թե պատճառով, մարդկությունը կբաժանվի նոր տեսակների՝ դիմացկուն ու բարձրակարգ տեսակ օժտված նոր գերբնական հատկություններով (ասենք ժամանակի ու տարածության մեջ վիրաժներ են անում), միջանկյալ տեսակ, որը դեռ համոզված է որ տեխնիկական ու նյութական հնարքների շնորհիվ դեռ կարող է գոյատևել երկրի երեսին, և ցածրակարգ տեսակ, որը ապրում է գետնի տակ բունկերներում, ու գոյատևում է հողի տակ եղած մուտացիայի ենթարկված խավարասեր բույսերով, ու ձգտում է ստորգետնյա կարծեցյալ լավ կյանքի՝ ընդարձակ բունկեր, թանկարժեք բուլդոզեր, ինքնալուսավորվող մուշտակ և այլն…
    Առաջարկում եմ մի քիչ հետ ֆռռացնել ժամանակի մեքենայի բռնակը ու քննարկել, թե ինչպիսին ենք տեսնում Հայաստան պետություն կոչեցյալը ավելի մոտ ապագայում, ասենք մի քանի տարի անց։

  11. #11
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,353
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ունի՞ արդյոք Հայաստանը ապագա՝ որպես պետական կազմավորում

    Ուզում էի սկզբից ԵԽԽՎ–ի մասին թեմայում գրել, բայց երևում է այս թեման կրկին ակտուալ է դառնում։
    Ողբալի է դրությունը, մեր կարճատես տուկատները էդպես էլ չկողմնորոշվեցին խաղի մեջ ու այսպես շփոթված էլ հույսները դրել են բախտի ու ճակատագրի վրա։ Իսկ խաղը կոչվում է «տնտեսական ճգնաժամ մինչև Ռուսաստանի փլվելը»։ Սրանք կառչել են Ռուսաստանից ու ակամայից հայտնվել են առաջին գծերից մեկում։ Եվրոպան ըստ երևույթին կշանտաժի սրանց ձայնի զրկումով՝ Ղարաբաղի հարցում եվրոպական ուժեր տեղակայելու դիմաց։ Ռուսի ասած «мелочь, а приятно», Իրանին հյուսիսից իսկ Ռուսաստանին հարավից խրելու պահանջ կա։ Ծայրահեղ դեպքում Արևմուտքը կփակի Հայաստանի արտաքին ծակուծուկերը թեկուզ հենց Վրաստանի միջոցով, իսկ Ռուսաստանը էլ նախկին ամբիցիոզ ու հզոր Ռուսաստանը չի լինի որ միարժամանակ կարողանա բոլոր սահմաններում դիմադրել ու ուժ ցույց տալ, քանի որ պիտի հոգ տանի առաջին հերթին իրեն սկելուց փրկելու մասին։ Ադրբեջանը օգտվելով առիթից կարող է ուտել Հայաստանին։
    Համաշխարհային «կաշ»–ին մոտ ապագայում կխառնվի նաև Չինաստանը, որը բացահայտորեն ցույց է տալիս, որ ԱՄՆ–ի կողմն է գլոբալ հարցերով, և սկզբունքորեն արդարացի է. Չինաստանն ու Հնդկաստանը միասին 2.5 միլիարդից ավել մարդ ապրում են Ռուսաստանից փոքր տարածքում, արդեն Ճապոնիան է մարդաքանակով հասնում Ռուսաստանին՝ 130 միլիոն մարդ։ Ու ի՞նչ, այդ աշխատասեր, կազմակերպված քաղաքակրթությունը հարդուրժելու՞ է այսպիսի դեմոգրաֆիկ անարդարությունը, որ Ռուսաստանի պես անծայրածիր պետության մեջ ապրում են ընդհամենը 150 միլիոն թամբալ ու պորտաբույծ, ու որոնք ի դեմս աշխարհի ցույց են տալիս միայն իրենց ամբիցիաները և ոչ մի համագործակցության միտում։ Իհարկե ոչ, և հենց դրա համար էլ հորինվել է այս «տնտեսական ճգնաժամ» խաղը, որտեղ գլխավոր «աչոկը» Ռուսաստանի «հյութեղ արոտավայրերին» տիրանալն է։ Իսկ Հայաստանը Ռուսաստանի պոչից կախված խեղդալող, կամ արդեն կացնալող է տալիս ու «7–ի գործ» է պարացնում, կարծես բոլոր պարերը պարել ենք, մնացել է «Սարի սմբուլը»։
    Հենց ԵԽ–ն ձայնազրկեց Հայաստանին, ակամայից դառնում ենք չորրորդ սորտի ժողովուրդ, ավտոմատ դրսում գրոշներ են շպրտում հայերին աշխատավարձի դիմաց, այստեղից կրճատվում է խոպանչիների ընդհանուր եկամուտը, Ռուսաստանը իր հերթին կրճատում է խոպանչիների մուտքը, քանի որ սեփական ժողովրդին կերակրելու խնդիր է ունենում, շատ դռներ փակվում են, Հայաստանում սկսվում է դոլարաքաղցը, դրամը պայթում է, սովից զկրտում ենք, ու շակալներն էլ վրա են տալիս… ահա այսպիսի հիմար պատկեր է իմ խեղճ ուղեղում, արդեն Աստված եմ կանչում
    Սրանց ռադ անել է շուտափույթ պետք, հրաժարականի պահանջով հանրահավաք, կտրուկ քայլեր են պետք ընդհուպ մինչև կառավարման համակարգի ամբողջական փոխումը, ես այլ ելք չեմ տեսնում։
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 19.12.2008, 20:06:
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  12. #12
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ունի՞ արդյոք Հայաստանը ապագա՝ որպես պետական կազմավորում

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս հարցին կարող եմ պատասխանել մի փոքր ուշ`կապված այն հանգամանքի հետ, թե իշխանափոխություն վերջը կլինի, թե չէ?
    արդեն կարելի է պատասխանել...
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում էի սկզբից ԵԽԽՎ–ի մասին թեմայում գրել, բայց երևում է այս թեման կրկին ակտուալ է դառնում։
    Ողբալի է դրությունը, մեր կարճատես տուկատները էդպես էլ չկողմնորոշվեցին խաղի մեջ ու այսպես շփոթված էլ հույսները դրել են բախտի ու ճակատագրի վրա։ Իսկ խաղը կոչվում է «տնտեսական ճգնաժամ մինչև Ռուսաստանի փլվելը»։ Սրանք կառչել են Ռուսաստանից ու ակամայից հայտնվել են առաջին գծերից մեկում։ Եվրոպան ըստ երևույթին կշանտաժի սրանց ձայնի զրկումով՝ Ղարաբաղի հարցում եվրոպական ուժեր տեղակայելու դիմաց։ Ռուսի ասած «мелочь, а приятно», Իրանին հյուսիսից իսկ Ռուսաստանին հարավից խրելու պահանջ կա։ Ծայրահեղ դեպքում Արևմուտքը կփակի Հայաստանի արտաքին ծակուծուկերը թեկուզ հենց Վրաստանի միջոցով, իսկ Ռուսաստանը էլ նախկին ամբիցիոզ ու հզոր Ռուսաստանը չի լինի որ միարժամանակ կարողանա բոլոր սահմաններում դիմադրել ու ուժ ցույց տալ, քանի որ պիտի հոգ տանի առաջին հերթին իրեն սկելուց փրկելու մասին։ Ադրբեջանը օգտվելով առիթից կարող է ուտել Հայաստանին։
    Համաշխարհային «կաշ»–ին մոտ ապագայում կխառնվի նաև Չինաստանը, որը բացահայտորեն ցույց է տալիս, որ ԱՄՆ–ի կողմն է գլոբալ հարցերով, և սկզբունքորեն արդարացի է. Չինաստանն ու Հնդկաստանը միասին 2.5 միլիարդից ավել մարդ ապրում են Ռուսաստանից փոքր տարածքում, արդեն Ճապոնիան է մարդաքանակով հասնում Ռուսաստանին՝ 130 միլիոն մարդ։ Ու ի՞նչ, այդ աշխատասեր, կազմակերպված քաղաքակրթությունը հարդուրժելու՞ է այսպիսի դեմոգրաֆիկ անարդարությունը, որ Ռուսաստանի պես անծայրածիր պետության մեջ ապրում են ընդհամենը 150 միլիոն թամբալ ու պորտաբույծ, ու որոնք ի դեմս աշխարհի ցույց են տալիս միայն իրենց ամբիցիաները և ոչ մի համագործակցության միտում։ Իհարկե ոչ, և հենց դրա համար էլ հորինվել է այս «տնտեսական ճգնաժամ» խաղը, որտեղ գլխավոր «աչոկը» Ռուսաստանի «հյութեղ արոտավայրերին» տիրանալն է։ Իսկ Հայաստանը Ռուսաստանի պոչից կախված խեղդալող, կամ արդեն կացնալող է տալիս ու «7–ի գործ» է պարացնում, կարծես բոլոր պարերը պարել ենք, մնացել է «Սարի սմբուլը»։
    Հենց ԵԽ–ն ձայնազրկեց Հայաստանին, ակամայից դառնում ենք չորրորդ սորտի ժողովուրդ, ավտոմատ դրսում գրոշներ են շպրտում հայերին աշխատավարձի դիմաց, այստեղից կրճատվում է խոպանչիների ընդհանուր եկամուտը, Ռուսաստանը իր հերթին կրճատում է խոպանչիների մուտքը, քանի որ սեփական ժողովրդին կերակրելու խնդիր է ունենում, շատ դռներ փակվում են, Հայաստանում սկսվում է դոլարաքաղցը, դրամը պայթում է, սովից զկրտում ենք, ու շակալներն էլ վրա են տալիս… ահա այսպիսի հիմար պատկեր է իմ խեղճ ուղեղում, արդեն Աստված եմ կանչում
    Սրանց ռադ անել է շուտափույթ պետք, հրաժարականի պահանջով հանրահավաք, կտրուկ քայլեր են պետք ընդհուպ մինչև կառավարման համակարգի ամբողջական փոխումը, ես այլ ելք չեմ տեսնում։
    բավականին իրատեսական կանխատեսումներ ես անում՝ մեր համար ցավոտ: էս հեռակա բանասիրական ավարտածի վարած ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունը հիրավի գլուխգործոց է. նա այնպիսի քաղաքական գործիչ է, որ նրան կարելի է դասել Լուի 14-ի, Թալեյրանի, Բիսմարկի և այլ մեծերի շարքը, բայց մի տարբերությամբ. եթե այս անձինք դրական իմաստով են մեծ, ապա էս գլուխգործոցը՝ բացասական

    մեր ազգը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հանդուրժող, հարմարվող ազգ է. եթե էս փաշան մի օր ասի, թե տոմս գնեք ու թռեք Կրասնոդար, քանի որ մոտակայքում գտնվող մի գյուղ Ռուսաստանը հատկացնում է հայերին, իսկ այս տարածքը դարձնում է իր տանկերի համար բազա, բոլորը երկու օր կբողոքեն, 3-րդ օրը խելոք ճամպրուկները կհավաքեն: Սա է մեր ազգը, ուրեմն և արժանի ենք, որ սրա նման կիսագրագետ տարրը թելադրի մեզ իր կամքը:

    Բայց մի բան պարզ է, չի կարելի ժխտել.. Ադրբեջանը երբեք չի կարող մեզ պարտության մատնել, դա երբեք...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  13. #13
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,587
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ունի՞ արդյոք Հայաստանը ապագա՝ որպես պետական կազմավորում

    Այո - ու լիքը մարդիկ կյանք կդնեն, որ այս «Այո»-ն միշտ լինի
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. #14
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,910
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ունի՞ արդյոք Հայաստանը ապագա՝ որպես պետական կազմավորում

    Եթե այսպես շարունակվի՝ ոչ

  15. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ունի՞ արդյոք Հայաստանը ապագա՝ որպես պետական կազմավորում

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սրանց ռադ անել է շուտափույթ պետք, հրաժարականի պահանջով հանրահավաք, կտրուկ քայլեր են պետք ընդհուպ մինչև կառավարման համակարգի ամբողջական փոխումը, ես այլ ելք չեմ տեսնում։
    Ես էլ: Ընդհուպ մինչև համընդհանուր տուրուրդմփոց ու օգտվել առիթից, որ դրանք համարյա լրիվ հավաքված են մի ՝ հյուսիսային կոչվող օբեկտում ու սաղին միասին քաշել շան սատակ անել իրենց իսկ հյուսիսային որջում:

    Վերևի անալիզն էլ բավականին իրատեսսական է:

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռուսերենը որպես երկրորդ պետական լեզու
    Հեղինակ՝ anslov, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 87
    Վերջինը: 18.09.2017, 11:13
  2. Հայաստանը միջուկային զենք ունի՞
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 20.05.2016, 20:52
  3. Հայաստանը տնտեսապես պատրա՞ստ է արդյոք հայ-թուրքական սահմանի բացմանը
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 13.02.2010, 18:20
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46
  5. Հայաստանը որպես փրկության կղզյակ
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 04.09.2008, 15:05

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •