Logo prob.jpg
«Ինտեր Ըքաունթ» ՍՊԸ-ն հանդիսանում է հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպություն, որն իր մեջ ընդգրկում է` հաշվապահական խորհրդատվություն, կազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարում, հարկային խորհրդատվություն, ֆինանսական խորհրդատվություն, կադրային գործի վարում, մաքսային փաստաթղթերի ձևակերպում: Կազմակերպությունը նաև իրականացնում է հաշվապահական հաշվառման դասընթացներ, որոնք դասավանդում են գործող և աշխատանքային փորձ ունեցող հաշվապահներ, ովքեր իրենց աշխատանքային պրակտիկայում հանդիպել են բազմաթիվ ոչ ստանդարտ իրավիճակների, անցակցրել են բազմաթիվ հարկային ստուգումներ և քաջատեղյակ են հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության բոլոր խնդրահարույց կետերին: Ներկայումս ընկերությունը աշխատում է տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ:
Ցանկանում ենք առավել մանրամասն ներկայացնել մեր կազմակերպության կողմից իրականացվող հաշվապահական հաշվառման դասընթացները:
2. Դասընթացների ծրագիրը
Դասընթացները բաղկացած են վեց փուլերից, որոնք են.
• Հաշվապահական հաշվառման հիմունքներ – այս փուլում ուսանողները ծանոթանում են հաշվապահական հաշվառման էությանը և նպատակներին: Սովորում են հաշվապահական հաշվառման հաշվային պլանը, կարողանում են հաշվապահորեն ձևակերպել ցանկացած տնտեսական գործարք:
• Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ – դասընթացների հիմքում դրված են Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտները և ուսանողները ծանոթանում են պարկտիկայում դրանց կիրառմանը:
• ՀՀ հարկային օրենսդրություն և այլ հարկային օրենքներ – դասընթացների այս փուլում ուսանողները սովորում են հարկային օրենսդրությունը և այլ հարակից օրենքները, մանրամասն ուսումնասիրելով դրանցում առկա բոլոր վիճելի և երկընթեռնելի դրույթները պրակտիկ օրինակներով:
• Բոլոր տեսակների հարկային ու ֆինանսական հաշվետվությունների և հաշվապահական փաստաթղթերի կազմում – դասընթացների այս փուլում ուսանողները սովորում են կազմել հարկային հաշվետվություններ, ինչպիսիք են` ԱԱՀ-ի, եկամտահարկի և այլ հաշվետվություններ, ինչպես նաև սովորում են կազմել հաշվապահական փաստաթղթեր` դրամարկղի մուտքի և ելքի օրդերներ, հարկային հաշիվ, վճարման հանձնարարագիր, դրամրկղի, հասույթի, առաքման գրքերի վարում, աշխատանքային և այլ պայմանագրերի կազմում և այլն:
• ՀԾ Հաշվապահ ծրագրի ուոսուցում – ուսանողները սովորում են ՀԾ Հաշվապահ ծրագիրը հաշվապահություն, աշխատավարձ, հիմնական միջոցներ բաժիններով:
• Պրակտիկ աշխատանքներ գործող կազմակերպությունների փաստաթղթերի հիման վրա – մեր կազմակերպությունը մատուցելով հաշվապահական ծառայություններ քաջ գիտակցում է, թե որքան կարևոր է սկսնակ հաշվապահների համար պրակտիկ աշխատանքային գիտելիքները, այդ իսկ պատճառով դասընթացների այս փուլում մեր ուսանողները հաշվապահական հաշվառում են վարում գործող կազմակերպությունների փաստաթղթերով: Դասընթացների այս փուլում նրանք ձեռք են բերում պրակտիկ աշխատանքային գիտելիքներ:
«Ինտեր Ըքաունթ» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված դասընթացները ավարտելուց հետո ուսանողները կկարողանան վարել ցանկացած ոլորտի /առևտուր, արտադրություն, ծառայություն/ կազմակերպության հաշվապահական հաշվառումը:
3. Դասավանդման սկզբունքները
• Յուրաքանչյուր խմբում ներգրավում ենք առավելագույնը 10 հոգի, ինչը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ուսանողին ցուցաբերել անհատական մոտեցում:
• Դասընթացները անցկացվում են շաբաթական 3 օր 2 ժամ տևողությամբ:
• Դասընթացների բոլոր նյութերը տրամադրվում են տպագիր:
• Շաբաթական մեկ օր կազմակերպվում է բաց դռների օր, որի ժամանակ յուրաքանչյուր ուսանողի հետ քննարկվում է իր համար անհասկանալի մնացած դասը:
Մեր դասընթացները ավարտելուց հետո մենք միշտ կապի մեջ ենք լինում մեր ուսանողների հետ և օգնում ենք նրանց աշխատանքային պրոցեսում առաջացած ցանկացած հարցով: «Ինտեր Ըքաունթ» ՍՊԸ-ն իր մոտ գրանցում է բոլոր ուսանողների տվյալները` ստեղծելով աշխատանքային ռեսուրսների բազա, և այլ կազմակերպությունների հետ համագործակցելու ժամանակ աշխատակցի անհրաժեշտություն առաջանալու դեպքում չի բացառվում նաև աշխատանքի առաջարկ ավարտած ուսանողներին:
Էջանիշներ