User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Սկիզբը՝ սկզբով. սկսած մանկությունից

  1. #1
    Դելանո Ռուսա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    27
    Գրառումներ
    58
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Սկիզբը՝ սկզբով. սկսած մանկությունից

    Ի՞նչ է հիմա ինձ համար մանկությունը... Պատրա՞նք, երազա՞նք, հիշողությո՞ւն, թե՞ ցանկություն: Միգուցե բոլո՞րը: Պատրանք է, որովհետև այն այլևս չի վերադառնա, երազանք է, քանզի կրկին ուզում եմ մանուկ լինել՝ ուրախ, անհոգ, ինձ շա՜տ հարազատ մարդկանցով շրջապատված և կյանքի անարդարությունը, դաժանությունն ու ցավը դեռևս չզգացած:
    Հիշողությո՛ւն: Հիշողություն, որը լի է և՛ ծանր, և՛ ուրախ ու անհոգ պահերով: Եթե կարողանայի՜ ջնջել հիշողությանս անցանկալի, տխուր պահերը, եթե՜ կարողանայի: Ամեն ինչ կտայի դրա համար, բայց ավա՜ղ...
    Չէ՛ չեմ ուզում տխրեցնել, թե՛ ինձ, թե՛ ձեզ: Կխոսեմ մանկությանս լավ դրվագների մասին: Հիշելով մանկությանս անմոռանալի ու վառ պահերը` ակամայից հոգով մանկանում եմ, ծիծաղում, դառնում ավելի երազկոտ, կտրվում իրականությունից և մտովի տեղափոխվում անցյալ: Ա՜խ, ինչ լավ էր: Մանկական խաղեր, որոնցից ես երբեք չէի հոգնում, մանկական կռիվներ, որոնք ոչինչ չէին նշանակում և երկու րոպե հետո մոռացության էին մատնվում: Եվ վերջապես առաջին սեր, որը հիշելիս երկարատև ծիծաղ է համակում հոգուս:

    Իսկ հիմա պատմեմ իմ սրամտություններից մեկը, որի ժամանակ ես ընդամենը տասը տարեկան էի:
    Մի անգամ տատիկս եկել էր մեզ հյուր մի քանի օրով, շատ էի ուրախացել, քանի որ անչափ կարոտում էի նրան: Երկու-երեք օր հետո իմացա, որ տատիկս գնալու է, մեծ ցանկություն ունեցա նրա հետ գնալու: Մայրիկիս խնդրեցի՝ մերժեց: Էլի խնդրանքներ, բայց մայրս անդրդվելի էր. մերժում էր ու վերջ: Այդժամ որոշեցի դիմել խորամանկության: Վերցրեցի մի սովորական թուղթ, մոտավոր այսպիսի մի միտք գրեցի. «Ստորագրում են, որովհետև համաձայն են, որ տատիկի հետ գնամ», ծալեցի այդ հատվածը և թղթի մյուս երեսին իրար տակ գրեցի ընտանիքիս անդամների անունները: Հետո մոտեցա նրանց՝ խնդրեցի, որ ստորագրեն: Դե իհարկե նրանք հարցրեցին, թե իմ ինչի՞ն է պետք:
    – Ուզում եմ ունենալ բոլորիդ ստորագրությունները,- խորամանկորեն և մի քիչ էլ մանկական հրճվանքով պատասխանեցի ես:
    Հատկանշականն այն է, որ հորս անվան դիմաց գրել էի՝ «կարող է չստորագրել», դե քանի որ համոզված էի, որ նա, միևնույնն է, համաձայնվելու է: Երբ բոլորը ստորագրեցին, ես նրանց համար բացահայտեցի իսկությունը: Նրանք ակամայից «ուրախացան» և համբուրեցին ինձ՝ իմ սրամտության և խելոքության համար:
    Հայրս այդ ժամանակ տանը չէր, երբ վերադարձավ, իմացավ կատարվածի մասին, կանչեց իր մոտ, նստեցրեց գրկին ու ասեց.
    – Բալես, որ դու սենց բան արեցիր, ես քեզ չեմ կարա չտանեմ: Համբուրեց:
    Երբեք չեմ մոռանա այդ համբույրը (ա՜խ պա՜պ, երանի ինձ նորից նման կերպ համբուրեիր): Եկավ oրը ու ես գնացի տատիկիս հետ:
    Շատ դեպքեր ու մանրամասներ կան, որոնց մասին կուզեի պատմել, բայց, թերևս, սահմանափակվեմ այսքանով` հույս ունենալով կրկին անդրադառնալ այս թեմային:

    Հ.Գ. Մանկությո՜ւն, խնդրում եմ, մի՛ հեռանա մեզնից…


    Հնարավորինս քիչ սմայլներով, հնարավորինս շատ հիշողություններով ու մտքերով հագեցած օրագիր եմ խոստանում
    Վերջին խմբագրող՝ Ռուսա: 21.11.2011, 23:20:
    խաղաղասեր - հանգիստ - հաշտարար

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (21.11.2011), erexa (21.11.2011), laro (22.11.2011), Lusinamara (22.11.2011), Mark Pauler (22.11.2011), Meme (21.11.2011)

  3. #2
    Դելանո Ռուսա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    27
    Գրառումներ
    58
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Յուրաքանչյուր երեխա ի ծնե արտիստ է, խնդիրը նրանում է, թե նա հասակ առնելուն համընթաց ինչպես կպահպանի իր արտիստիզմը: Պաբլո Պիկասո


    Արվեստը մեզ թույլ է տալիս աշխարհին նայել այլ աչքերով, այն մարդու աչքերով, ով տվյալ ստեղծագործության հեղինակն է: Նույնիսկ չհասկանալով նրա լեզուն` մենք կարող ենք հասկանալ նրա զգացումները, մտքերն ու հույզերը` լսելով երաժշտությունը կամ դիտելով ֆիլմը:
    Արվեստը թույլ է տալիս հաղորդակից դառնալ տարբեր մշակութների հետ առանց լեզվի իմացության և այլ խոչընդոտների:
    Արվեստը նաև հաճույքի աղբյուր է: Նամանավանդ արդի ժամանակներում մեր կյանքը չենք կարող պատկերացնել առանց երաժշտության, գրքերի, ֆիլմերի, խաղերի և այլն:
    Արվեստի միջոցով մենք ավելի լավ կարող ենք հասկանալ և ընկալել մեզ շրջապատող աշխարհը, նրա պատմությունը: Չէ որ հնուց ի վեր մարդը ստեղծագործել է: Արվեստը այնքան հին է, որքան քարանձավների ժայռապատկերները, հին առասպելներն ու լեգենդները, երգերն ու պարը: Դա մեզ թույլ է տալիս հասկանալ` ինչպես է ձևավորվել արվեստը և ինչպես են ապրել մարդիկ մեզնից առաջ:
    Ըստ իս, արվեստի ավելի ինքնատիպ, յուրօրինակ և հաճելի ստեղծագործություններ ստեղծում են երիտասարդները: Քանի որ նրանք չունեն կյանքի մեծ փորձ, նրանց միտքը կարող է սավառնել ամենուր:
    Ինչպես նաև երիտասարդներն ավելի քիչ են քննադատում, քան մեծահասակները, այդ իսկ պատճառով էլ նրանք ավելի հեշտ են ստեղծագործում, հեշտ են արտահայտում իրենց մտքերն ու հույզերը:
    Կան արվեստի ճյուղեր, որոնք կարող են օժանդակել մեկը մյուսին: Օրինակ` կտավը կարող է պատմվածքի ոգեշնչման աղբյուր դառնալ:
    Արվեստի բոլոր տեսակներն էլ ստեղծագործական մտքի արտահայտություններ են:
    Թեպետ, օրինակ քանդակագործությունը կարող է տպավորություն ստեղծել արվեստի` ձեռքի աշխատանք լինելու մասին, այնուամենայնիվ` գլխավորը միտքն է`ստեղծագործ միտքը:

    խաղաղասեր - հանգիստ - հաշտարար

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    armen9494 (18.12.2011)

  5. #3
    Դելանո Ռուսա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    27
    Գրառումներ
    58
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկական հեռուստատեսություն

    Ի՞նչ է հեռուստատեսությունը հրամցնում մարդկանց: Պատասխանե՛մ:
    Ամեն օր նույն սերիալները, նույն դեմքերը, նույն անիմաստ հաղորդումներն, անճաշակ երգերն ու ամեն տեսակ էլի զիբիլներն արդեն կոկորդիս են հասել, էլ չեմ կարող լռել, վե՛րջ: Ժամանակն է, որ խոսեմ:

    Սկսեմ երգերից:
    Երգերը պետք է նպաստեն մարդու ճաշակի բարձրացմանը, հաճելի և ուրախ տրամադրությանը, հոգու հանգստությանն ու ներդաշնակություն ստեղծեն: Բայց մեր օրերում հեռուստատեսությունով հնչող երգերը մարդուն հասցնում են կախաղանի: Էլ ինչ երգ, որ լսելիս գլխիդ ցավը սկսվում է ու եղած լավ տրամադրությունդ էլ փչանում է, գլխիդ որդերը իրար են գալիս: Մի՞թե չեք կարող մակարդակով մարդուն հարիր երգեր երգեք: Մարդու զզվելը գալիս է ուղղակի:

    Անցում կատարեմ հաղորդումներին: Ամեն օր մենակ անկապ բարբաջում են, որ հեռուստաալիքն էլ նայես նույն դեմքերն են, նույն թեմաները, նույն հարցերն ու նույն պատասխանները, ինչքա՞ն կարելի է: Ուրիշ բան չկա՞ անելու, դրած սրա-նրա կյանքի մեջ եք խցկվում ու դա քննարկում հեռուստատեսությամբ` բացահայտորեն: Նենց հաղորդումներ ստեղծեք, որ մարդիկ նայեն ու հաճույք ստանան, իրենց ինտելեկտն ու գիտելիքներն ավելացնեն, ի վերջո՝ տեղեկանան աշխարհում տեղի ունեցող կարևոր նորություններին, ոչ թե հաջորդիվ որ սերիալն էսկսվելու, կամ որ տափակ հաղորդումն է սկսվելու գովազդները տարածեք լուրերով: Չէ՜, տենց ոնց կլինի: Անպայման պիտի հիմարություններ լինի ու էդ հիմարությունների շարքը շարունակվի անվերջ: Ինչի՞ եք ամեն ամանորի նույն անորակությունը ցույց տալիս: Զզվեցինք արդեն էդ «Մեր բակը» կոչված տափակությունից: Ուրիշ նորմալ, խելքը գլխին բան չկա՞ էս աշխարհում ցույց տալու:
    Հերիք է էլի, հերի՛ք է: Մարդկանց լռիվ ռոբոտացրել եք:

    Բա դրանց սերիալները՜: Արա՛, ինչի՞ պիտի միշտ էդ սերալներում մարդիկ փտած ու թթված դեմքերով լինեն: Առանց էն էլ էս մարդկանց վիճակը լավ չի, դուք խի՞ եք մի կողմից ազդում: Հա՜, դե չնայած ես վիճակում ավելի հեշտ է մարդկանց հիմարեցնելը, որն էլ երևի հենց ձեր ուզածն է: Որ ալիքը փոխում ես լացած, արցունքներն աչքերին, հոտած դեմքերով մարդիկ են, չեմ հասկանում ուրիշ սյուժե չկա՞ էդ սերիալների համար, թե՞ մեր հայ ազգը միշտ ողբացել է ու դեռ պիտի ողբա: Կամ ես դարում բացի մաֆիայից, ծեծ ու ջարդերից ուրիշ թեմա չկա՞, արա: Սաղ լավ տղերք են, բա դրանց խոսալը՜: Նենց են խոսում հեռուստատեսությամբ, ոնց-որ փողոցում բազար անելիս լինեն: Չնայած էլ ի՞նչ սպասես, երբ նույնիսկ սերիալի ռեյտինգի համար լուրերով են խոսում սերիալի մասին ու տասը րոպեից ավելի ժամանակ ծախսվում է դրա վրա: Ամոթ է էլի, ամո՜թ: Լուրերը դրա՛ համար չի: Հիմա էլ մի ուրիշ ձև են գտել գովազդելու. գովազդում են Էքզյուպերիի աղոթքով: Ի՞նչ կապ ունի դա էդ հիմարության հետ: Ի՞նչ եք ուզում ասած կամ ապացուցած լինեք դրանով: Լա՜վ է:
    Մի նորմալ ֆիլմ էլ ցույց չեն տալիս, մարդիկ գոնե դա նայեն: Ցույց տալիս էլ էլի հիմարություններ են, որ սկզբի հինգ րոպեն նայում ես ու ներվայնացած անջատում հեռուստացույցը: Նորմալ ֆիլմի դեպքում էլ (եթե իհարկե լինում է նման դեպքեր) էնքան են գովազդով ընդմիջում, որ հարամ են անում, փոշմանում ես, որ սկսեցիր նայել: Ֆիլմից շատ գովազդներն են տևում, չես էլ հասկանում թե ինչ նայեցիր, մեկ-մեկ էլ էնքան երկար են անում գովազդները, որ մոռանում ես, թե քիչ առաջ ինչ էիր նայում:
    Բայց այս ամենի մեջ ամենավատն էն է, որ հասակակիցներս, նույնիսկ ինձնից մեծ և հասուն տղաներն ու աղջիկները սիրով նայում են էս նողկանքը ու հրճվում դրանով: Ուր գնում ես սերիալի քննարկումներ է լինում, նայելը քիչ է՜, մի հատ էլ պատմո՛ւմ են իրար (հանկարծ մի պահ բաց չթողնեն):

    Հոգնել եմ ամեն օր նույնը տեսնելուց, փոփոխություն եմ ուզում....
    խաղաղասեր - հանգիստ - հաշտարար

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (25.04.2012), Հարդ (25.04.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հավաքածու մրցույթ -2. Աշխարհի սկիզբը
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 1069
    Վերջինը: 20.01.2013, 22:26
  2. Սկսած 15 տարեկանից…
    Հեղինակ՝ Fansheta, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 09.06.2011, 20:05
  3. Վեբ կայքերի պատրաստում սկսած 60 000 դրամից
    Հեղինակ՝ New_Comment, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 01.05.2011, 15:41
  4. Վաճառք. Համակարգիչներ և աքսեսուարներ՝ սկսած 45000 դրամից
    Հեղինակ՝ armanxxx, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 21
    Վերջինը: 22.11.2009, 19:02
  5. Ընտրախախտումների սկիզբը դրել է ՀՀՇ-ն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.04.2007, 20:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •