User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Սկիզբը՝ սկզբով. սկսած մանկությունից

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Դելանո Ռուսա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    29
    Գրառումներ
    58
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Սկիզբը՝ սկզբով. սկսած մանկությունից

    Ի՞նչ է հիմա ինձ համար մանկությունը... Պատրա՞նք, երազա՞նք, հիշողությո՞ւն, թե՞ ցանկություն: Միգուցե բոլո՞րը: Պատրանք է, որովհետև այն այլևս չի վերադառնա, երազանք է, քանզի կրկին ուզում եմ մանուկ լինել՝ ուրախ, անհոգ, ինձ շա՜տ հարազատ մարդկանցով շրջապատված և կյանքի անարդարությունը, դաժանությունն ու ցավը դեռևս չզգացած:
    Հիշողությո՛ւն: Հիշողություն, որը լի է և՛ ծանր, և՛ ուրախ ու անհոգ պահերով: Եթե կարողանայի՜ ջնջել հիշողությանս անցանկալի, տխուր պահերը, եթե՜ կարողանայի: Ամեն ինչ կտայի դրա համար, բայց ավա՜ղ...
    Չէ՛ չեմ ուզում տխրեցնել, թե՛ ինձ, թե՛ ձեզ: Կխոսեմ մանկությանս լավ դրվագների մասին: Հիշելով մանկությանս անմոռանալի ու վառ պահերը` ակամայից հոգով մանկանում եմ, ծիծաղում, դառնում ավելի երազկոտ, կտրվում իրականությունից և մտովի տեղափոխվում անցյալ: Ա՜խ, ինչ լավ էր: Մանկական խաղեր, որոնցից ես երբեք չէի հոգնում, մանկական կռիվներ, որոնք ոչինչ չէին նշանակում և երկու րոպե հետո մոռացության էին մատնվում: Եվ վերջապես առաջին սեր, որը հիշելիս երկարատև ծիծաղ է համակում հոգուս:

    Իսկ հիմա պատմեմ իմ սրամտություններից մեկը, որի ժամանակ ես ընդամենը տասը տարեկան էի:
    Մի անգամ տատիկս եկել էր մեզ հյուր մի քանի օրով, շատ էի ուրախացել, քանի որ անչափ կարոտում էի նրան: Երկու-երեք օր հետո իմացա, որ տատիկս գնալու է, մեծ ցանկություն ունեցա նրա հետ գնալու: Մայրիկիս խնդրեցի՝ մերժեց: Էլի խնդրանքներ, բայց մայրս անդրդվելի էր. մերժում էր ու վերջ: Այդժամ որոշեցի դիմել խորամանկության: Վերցրեցի մի սովորական թուղթ, մոտավոր այսպիսի մի միտք գրեցի. «Ստորագրում են, որովհետև համաձայն են, որ տատիկի հետ գնամ», ծալեցի այդ հատվածը և թղթի մյուս երեսին իրար տակ գրեցի ընտանիքիս անդամների անունները: Հետո մոտեցա նրանց՝ խնդրեցի, որ ստորագրեն: Դե իհարկե նրանք հարցրեցին, թե իմ ինչի՞ն է պետք:
    – Ուզում եմ ունենալ բոլորիդ ստորագրությունները,- խորամանկորեն և մի քիչ էլ մանկական հրճվանքով պատասխանեցի ես:
    Հատկանշականն այն է, որ հորս անվան դիմաց գրել էի՝ «կարող է չստորագրել», դե քանի որ համոզված էի, որ նա, միևնույնն է, համաձայնվելու է: Երբ բոլորը ստորագրեցին, ես նրանց համար բացահայտեցի իսկությունը: Նրանք ակամայից «ուրախացան» և համբուրեցին ինձ՝ իմ սրամտության և խելոքության համար:
    Հայրս այդ ժամանակ տանը չէր, երբ վերադարձավ, իմացավ կատարվածի մասին, կանչեց իր մոտ, նստեցրեց գրկին ու ասեց.
    – Բալես, որ դու սենց բան արեցիր, ես քեզ չեմ կարա չտանեմ: Համբուրեց:
    Երբեք չեմ մոռանա այդ համբույրը (ա՜խ պա՜պ, երանի ինձ նորից նման կերպ համբուրեիր): Եկավ oրը ու ես գնացի տատիկիս հետ:
    Շատ դեպքեր ու մանրամասներ կան, որոնց մասին կուզեի պատմել, բայց, թերևս, սահմանափակվեմ այսքանով` հույս ունենալով կրկին անդրադառնալ այս թեմային:

    Հ.Գ. Մանկությո՜ւն, խնդրում եմ, մի՛ հեռանա մեզնից…


    Հնարավորինս քիչ սմայլներով, հնարավորինս շատ հիշողություններով ու մտքերով հագեցած օրագիր եմ խոստանում
    Վերջին խմբագրող՝ Ռուսա: 21.11.2011, 23:20:
    խաղաղասեր - հանգիստ - հաշտարար

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (21.11.2011), erexa (21.11.2011), laro (22.11.2011), Lusinamara (22.11.2011), Mark Pauler (22.11.2011), Meme (21.11.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հավաքածու մրցույթ -2. Աշխարհի սկիզբը
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 1069
    Վերջինը: 20.01.2013, 22:26
  2. Սկսած 15 տարեկանից…
    Հեղինակ՝ Fansheta, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 09.06.2011, 20:05
  3. Վեբ կայքերի պատրաստում սկսած 60 000 դրամից
    Հեղինակ՝ New_Comment, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 01.05.2011, 15:41
  4. Վաճառք. Համակարգիչներ և աքսեսուարներ՝ սկսած 45000 դրամից
    Հեղինակ՝ armanxxx, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 21
    Վերջինը: 22.11.2009, 19:02
  5. Ընտրախախտումների սկիզբը դրել է ՀՀՇ-ն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.04.2007, 20:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •