User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 33 հատից

Թեմա: Հարցազրույց Ameli-ի հետ.Ինչ էլ որ լինի՝ մարդ պետք է ուժ գտնի, պայքարի, արարի

  1. #1
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարցազրույց Ameli-ի հետ.Ինչ էլ որ լինի՝ մարդ պետք է ուժ գտնի, պայքարի, արարի

    John Բարի լույս պատրա՞ստ ես հենց այս պահին սկսել հարցազրուցել:

    Ameli Բարի լույս: Պատրաստ եմ մենակ մի բան` հարցազրույցից դուրս ասածներս այ սենց փակագծում կգրեմ - / /:

    John Լա՜վ: Պահպանիր հանգստություն, մի՛ լարվիր Մի փոքր պատմիր քո մասին, ի՞նչ տարբերություններ ունի Ամալյան Ամելիից, ի՞նչով է զբաղվում, ի՞նչ մասնագիտություն ունի:

    Ameli Արդեն 20 տարուց ավել է ինչ ես՝ ես եմ : Ամելին իմ վիրտուալ կեղծանունն է, մի քիչ իրական անվանս մոտ, այն է` Ամալյա, այսպես ինձ ուսուցիչներս, դասախոսներս և ուղղակի ծանոթ մարդիկ են դիմում, իսկ ավելի հոգեհարազատ մարդիկ Ամալիկ են կանչում , ինձ Ամալիկ-ը ավելի շատ է դուր գալիս քան Ամալյան, առվել ևս Ամալ-ը /գոնե մյախկի զնակով ասեին հա / ՀՊՄՀ-ի ուսանող եմ, պայքարում եմ Մագիստրոսի կորչման համար, դե իսկ մասնագիտությամբ էլ մանկավարժ-տեխնոլոգ եմ

    John Իսկ ի՞նչն է նպաստել մասնագիտություն ընտրելուդ, ինչպե՞ս ես որոշել, գո՞հ ես ընտրածդ մասնագիտությունից:

    Ameli Մասնագիտությանս ընտրությունը պատահակնության արդյունք էր: Ինչ խոսք, մանկավարժականից բացի ուրիշ բուհում ինձ չէի պատկերացնում, բայց ոչ հենց այս մասնագիտությամբ: Ընդունելության քննությունների ժամանակ միայն հայոց լեզվի ու մաթեմատիկայի քննություններին էի պատրաստ և ճակատագրի բերմամբ իմ այժմյան ֆակուլտետն ընդունվեցի: Դե քանի որ պրոֆկողմնորոշում էլ չէի ստացել՝ ոչինչ չգիտեի մասնագիտությանս մասին և առանձնապես մեծ սպասումներ չունեի, սովորելու ընթացքում շատերի պես վատատեսորեն չտրամադրվեցի և այժմ եթե ինչ-ինչ դեպքերում գոհ չեմ, ապա չեմ էլ դժգոհում:

    JohnՆաև նկարում ես… իսկ ինչո՞ւ։ Ե՞րբ նկատեցիր, որ քեզ մոտ այնքան էլ վատ չի ստացվում...

    Ameli Ինչու՞ եմ նկարում, իսկ ինչու՞ ես երգում երբ լավ տրամադրություն ես ունենում կամ ինչու՞ ես լաց լինում, երբ նեղսրտած ես, նույն հարցերն են ինձ համար; Նկարում եմ, երբ ուրախ եմ, ինչու չէ երբ խռով եմ բոլորից, նկարելիս վերանում եմ իրականությունից, միայն նկարով ապրում այդ մի քանի րոպեները, ու վերջում հրճվում իմ իսկական "գլուխգործոցով": Հիշում եմ, երբ 2-3 տարեկան երեխա էի նկարեցի իմ առաջի "գործը" , դա մի օվալաձև պատկեր էր, պատկերի մեջ' վերևի մասում, փոքրիկ շրջանակ, իսկ օվալի մեջտեղի մասով մի երկու գիծ քաշած, համոզված եմ ինչպես մայրիկս այն ժամանակ, այնպես էլ դու միանգամից գլխի չընկար թե ինչ էր, դա մանկան բարուր էր : Այ այդ ժամանակվանից ես հասկացա, որ ես իսկական նկարիչ եմ :hpart , դրանից հետո սկսեցի նկարչությունը իմ ձիրքը համարել, որն այդպես էլ չհղկվեց, չդարձավ տաղանդ:

    John Ի՞նչի պետք է հասնես կյանքում, որ կյանքդ հաջողված համարես

    Ameli Եթե ամբողջ սրտով զգամ, որ գտել եմ իմ իրական սիրուն և ամբողջ կյանքս էլ նրա հետ անցկացնեմ, ապա կյանքս հաջողված կլինի, միանշանակ:

    John Իսկ կա՞ այդպիսի գրական կերպար, կամ գուցե ֆիլմի հերոս, ում սիրահարվել ես փոքր տարիքում

    Ameli Ոչ, ես միայն մեր բակի և մեր մանկապարտեզի տղաներին եմ հերթով սիրահարվել , դեռահաս տարիքում էլ չեմ սիրահարվել նման կերպարների, համենայն դեպս չեմ հիշում տենց բան, բայց խի՞ , կարող ա անոմալյա ա / վայ մի քիչ նման էր անվանս էդ անոմալյան, գրեթե Ամալյա /

    John չէ, նորմալ է, արխային /Ամալյան ավելի շուտ Անոմալյա բառի հականիշ ոնց որ լինի /: Ո՞վ է քեզ համար իսկական հեղինակություն, որ ցանկացած հարցում իր կարծիքը քեզ համար շատ արժեքավոր է

    Ameli Երևի մոռացար ասել. «Բացի ծնողներից» , եթե չէ, ուրեմն պետք է շաբլոն պատասխան տամ, ու էս դեպքում ուրախ եմ դրա համար, որովհետև կարծում եմ նորմալ մարդիկ հարգում են իրենց ծնողներին, առաջինը նրանցից կարծիք, խորհուրդ հարցնում ու կարևոր նշանակություն տալիս, իսկ եթե այո, ուրեմն կարող եմ ասել, որ իմ հոր ընկերը՝ մեր ընտանիքի բարեկամը, ինձ համար իսկական հեղինակություն է: Կենսուրախ, կատակասեր մարդ, մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր : Շատ հազվադեպ, երբ մեր կարծիքները չեն համընկնում, ես փորձում եմ ամեն կերպ հասկանալ նրան, այ այդ աստիճան արժեքավոր են նրա կարծիքները, խորհուրդները ինձ համար:

    John Սիրո՞ւմ ես ռիսկի դիմել, թե՞ գերադասում ես բավարարվել քչով, քան թե ռիսկի դիմել ու արդյունքում կորցնել ունեցածը:

    Ameli Ռիսկի դիմել չեմ սիրում, գնահատում եմ ունեցածս և չեմ ուզում կորցնել, բայց սա չի նշանակում թե մինիմալիստ եմ, ոչ թե քչով, այլ եղածով բավարարվելը, թող ագահություն չթվա, բայց չի դաստիարակում կամային որակներ, երբ չես բավարարվում եղածով, ձգտում ես ավելիին ձեռք ես բերում նպատակասլացություն, համառություն, դառնում ես աշխատասեր և հասնում բարձունքների, այնուամենայնիվ հարգում եմ այն մարդկանց, ովքեր արդար ճանապարհով են հասել իրենց նպատակներին: Ռիսկի դիմել չեմ սիրում, բայց "կենաց մահու" պայմաններում հնարավոր է նման քայլի դիմեմ:

  2. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (19.11.2011), armen9494 (19.11.2011), Arpine (19.11.2011), Claudia Mori (20.11.2011), E-la Via (20.11.2011), Freeman (19.11.2011), Inna (20.11.2011), Lusinamara (19.11.2011), Magic-Mushroom (19.11.2011), Mark Pauler (19.11.2011), Meme (20.11.2011), Sambitbaba (11.12.2011), Valentina (20.11.2011), Արևհատիկ (19.11.2011), Դատարկություն (20.11.2011), Ժունդիայի (20.11.2011), Ռուսա (19.11.2011)

  3. #2
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    John Երեկ առաջին ձյունն եկավ այս տարվա, ի՞նչ զգացիր, երբ տեսար որ ձյուն է գալիս: Ընդհանրապես ձյունը ի՞նչ է քեզ համար:

    Ameli Այս հարցին ռոմանտիկ պատասխան չակնկալես, երևի շատ կոպիտ թվա, բայց ասեմ, որ էնքան էլ սիրուն ձյուն չէր, ալյուր էր մաղում, իսկ ես խոշոր փաթիլներով ձյունն եմ սիրում: Եղանակը մի տեսակ անհամություն արեց. հեքիաթային կլիներ եթե Ամանորի գիշերը ձյուն գար, իսկ երեկ անկոչ հյուրի պես եկավ: Տեսնելուն մրսեցի, իսկ ձյունը ինձ համար պարզապես ձյուն է, գոնե հիմա:

    John Իսկ քո ոչ ռոմանտիկ պատասխանը կապված էր ալյուրի նման մաղվող ձյան հե՞տ, թե՞ ընդհանրապես քեզ ռոմանտիկ չես համարում և այսուհետ էլ ռոմանտիկ պատասխանի ակնկալիք չունենամ

    Ameli Այո, մանր ձյան հետ է կապված իմ ոչ ռոմանտիկ պատասխանը, ընդհանուր առմամբ ռոմանտիկ մարդ եմ ինձ համարում, այնպես որ դեռ հույս կա որ ռոմանտիկ պատասխններ էլ կհնչեն , բայց որոշ դեպքերում կյանքը ստիպում է սթափվել, դուրս գալ հեքիաթային երազների խորը քնից և կյանքին նայել ռեալիստի սառը հայացքով, այդ դեպքերում էլ եմ փորձում մնալ ռոմանտիկ, իսկ թե ինչքանով է ստացվում չեմ կարող ասել:

    John Իսկ ինչպիսի՞ միջավայրում ես քեզ առավելագույնս հարմար զգում:

    Ameli Առավելագույնս հարմար ես միայն ինքս ինձ հետ եմ զգում: Իհարկե ամենահարմարը ինձ համար ընկերական խաղաղ միջավայրն է, ընկերական ասելով ընկերուհուս նկատի ունեմ’ Աշային : Ավելի շատ նախընտրում եմ մի քանի մտերմիկ մարդկանց հետ ջերմ , ուրախ զրույցները, քանի թունդ բանավեճերը, ավելի շատ սիրում եմ թատրոնը, մնջախաղը, քան աղմկոտ, բացօթյա համերգները:

    John /սկիզբը որ կարդացի՝ սպասում էի, որ հետո կգրես առիթից օգտվելով ուզում եմ ողջունել Աշային / նկատել եմ, որ հետաքրքրվում ես Հայ գրականությամբ, մասնավորապես պոեզիոյով /եթե սխալ եմ նկատել՝ անցանք էս հարցը/, ո՞վ է քո ամենասիրելի բանաստեղծը, հատկապես ո՞ւր ստեղծագործությունից ես շատ տպավորվել։ Իսկ կա՞ այնպիսի ստեղծագործություն, որ փոխել է քո կյանքում ինչ–որ բան

    Ameli / , հա լավ հիշեցրիր,ողջունում եմ/ Սխալ ես նկատել , առանձնապես չեմ հետաքրքրվում հայ գրականությամբ, բայց եթե երկար մտածեմ կարող եմ ասել որ իմ հոբբիներից մեկն էլ ասմունքելն է, նախօրոք ասեմ’ մենակ, առանց որևէ մեկի ներկայությամբ : Ինձ համար ամենասիրելի բանաստեղծը Պարույր Սևակն է, նրան բոլոր բանաստեղծություններն էլ ինձ համար գլուխգործոցներ են: Նրանից “Որդուս” բանաստեղծությունն է, որ տպավորվել է մեջս. մեր դասախոսը իր վերջին դասախոսության ժամանակ ասմունքեց այն մեզ համար, շատ հուզիչ էր: Իհարկե կան ստեղծագործոթյուններ, որոնք փոխել են իմ աշխարհընկալումը, իմ մեջ արժեքներ դաստիարակել, հիշում եմ, երբ տարիներ առաջ կարդացի Շիրվանզադեի “Քաոսը” շատ տպավորվեցի, հիմա չեմ հիշում ինչը նրանում շատ սիրեցի, իմ մեջ ինչեր փոխեց այդ ստեղծագործությունը, միայն հիշում եմ որ շատ էի տարվել այդ գրքով, նրա հերոսներով, իսկ վերջին տարիներին հեղաշրջող ազդեցություն ունեցավ Միգել Ռուիսի “Չորս համաձայնագրեր” և “Սիրո վարպետություն” ստեղծագործությունները, դրանք ինձ օգնեցին մի որոշ ժամանակ թեթև նայել կյանքին: Վերջին հեղինակը հայ չէ և ոչ էլ չափածո է ստեղծագործում, բայց ուզեցի նշել, քանի որ իրոք մեծ ազդեցություն է գործել:

    John Այ նշեցիր, որ Միգել Ռուիսի ստեղծագործությունները օգնեցին քեզ որոշ ժամանակ թեթև նայել կյանքին։ Բայց մի՞թե կյանքին պետք է լուրջ վերաբերվել, ախր կյանքն այնքան խաբուսիկ է, կեղծ, ստոր, դաժան ու ... անցողիկ։

    Ameli Ուզում ես ինձ հոռետեսությա՞մբ վարակել , կյանքը գուցե անցողիկ է, բայց ոչ ստոր, դաժան, կեղծ: Ինչքան էլ որ կարճ լինի պետք է ապրել, պայքարել, ոչ մի ուրիշ տեղ էլ նման կյանք չի լինի: Սրանից մի որոշ ժամանակ առաջ ինքնասպանության մասին մտքեր էին գլխումս պտտվում, չէ, չէի ուզում ինքնասպան լինել , ուղղակի մտորում էի, մտքերս էի իմի բերում ու ի վերջո եկան այն համոզմանը, որ ինչ էլ պատահի, մարդ պետք է իր մեջ ուժ գտնի, պայքարի, արարի, Նահապետն էլ մեզ օրինակ:

    John /ճիշտն ասած ինձնից լավատես մարդիկ քիչ են պատահում, այնպես որ վարակելու պահ չկա, ուղղակի քեզ էի փորձում / ի՞նչը կարող է քեզ հանել հունից այնքան, որ սկսես գոռգոռալ (անկեղծ, չեմ պատկերացնում)

    Ameli Որ ճիշտն ասեմ. շատ հաճախ է լինում, որ ես ինձ պողպատե նյարդերով լեդիի տեղ եմ դնում , բայց դե ես էլ եմ մեկ-մեկ հունիցս ելնում, ու դա լավ է, թե չէ երևի ինքս ինձ կսկսեի անջո համարել : Ահավոր ներվայինանում եմ, երբ երեխային նորմալ ձևով բացատրում ես, որ սա սենց պիտի լինի, որ ցուրտ է, պետք է տաք հագնվես, ոչ թե ֆինդուֆլուշկի հետևից ընկնես, իսկ նա կապրիզնություն է անում ու էդ կապրիզները ուղեկցվում են ներվերդ սղոցելու աստիճան լացով:

    John /չեմ նախանձում ապագա աշակերտներիդ / Եթե հնարավորություն ունենայիր, ի՞նչը կփոխեիր Ակումբում օրինակ եթե մեկ ժամով ադմին դառնայիր

    Ameli Չէ է, չէի ուզի ադմին դառնայի /ասա քեզ էս սհաթին ադմին չդարձրին / : Առայժմ կազմակերպչական առումով ամեն ինչ անթերի է թվում, իսկ եթե ինչ-որ բան փոխելու միտք ունենամ կդիմեմ պրն. Չուկին:

    John Կա՞ Ակումբում այդպիսի մարդ, որ երբ տեսնում ես նույնիսկ քեզ չհետաքրքող թեմայի վերջին գրառման հեղինակը ինքն է՝ անպայման մտնում ու կարդում ես, թե ինչ է գրել ու եթե կա՝ ո՞վ/քեր է/են

    Ameli Կա, Ժունդիայիի գրառումները միշտ էլ ինձ հետաքրքրել են, յուրօրինակ ոճ ունի, Ուլուանայի գրառումներն էլ եմ հավանում, իսկ մյուսներինը՝ միայն ինձ հետաքրքրող թեմաներում :

    John Իսկ ի՞նչ է քեզ համար Akumb.am-ը

    Ameli Հաճելի ժամանց և ինչու չէ նոր գիտելիքների ստացման աղբյուր, միջիս մանկավարժն էլ հա ականջիս հուշում է. <<Դաստիարակության միջոց, դաստիարակության միջոց>> :

  4. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (19.11.2011), armen9494 (19.11.2011), Arpine (20.11.2011), Claudia Mori (20.11.2011), E-la Via (20.11.2011), Freeman (19.11.2011), Inna (20.11.2011), laro (19.11.2011), Lusinamara (19.11.2011), Magic-Mushroom (19.11.2011), Mark Pauler (19.11.2011), Meme (21.11.2011), Sambitbaba (11.12.2011), Valentina (20.11.2011), Արևհատիկ (19.11.2011), Դատարկություն (20.11.2011), Ժունդիայի (20.11.2011), Ռուսա (19.11.2011)

  5. #3
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    John Եթե Հայաստանում լիներ աղջիկների համար նախատեսված առանձին բանակային ստորաբաժանում, որտեղ ծառայելը կլիներ ինքնակամ ու 6 ամսով՝ կգնայի՞ր արդյոք

    Ameli Ի վերջո բանակին էլ հասանք , ու~խ, բանակի քեֆ էի ունենալու : Հարցը կարդալիս միանգամից ուզում էի ասել. <<Այո, ես անպայման կգնայի, հապա ինչպե՞ս, ես՝ հայրենասերս նստեմ տա՞նը, չգնա՞մ հայրենիքս պաշտպանեմ>> (ուխս էլ վկա ) , ու մեկ էլ միանգամից հակասող միտքը ծագեց, որին ավելի շատ հակվեցի, նախ հայրենասիրությունը միայն բանակ գնալով չի արտահայտվում, համենայն դեպս աղջիկների համար, տղաների համար դա պարտադիր է, որովհետև բանակը միայն զենք բռնել չի սովորեցնում, նա բազում ֆունկցիաներ է ունի, որոնք տարբեր տեղեր տարբեր չափով են իրագործվում, ինչևէ, հետո, աղջիկների համար ՆԶՊ-ի դասերն էլ գերազանց իմանալն բավարար է և եթե դրանք կան ինչ կարիք կա 6 ամիս ծառայել: Հա, իսկ պատկերացնո՞ւմ ես տանը գործ անել չիմացող աղջիկ գնա բանակ ( ասենք թե ինքնակամ), հենց մենակ նրա ծառայությանը ականատես լինելու համար կգնայի

    John Հեծանիվ հայտնագործած չեմ լինի, եթե ասեմ, որ սիրուն ժպիտ ունես, իսկ այտերիդ փոսիկները հաստատ քիչ տղաների խելքահան չեն արել ի՞նչ հետաքրքիր դեպք է պատահել փոսիկներ հետ կապված

    Ameli դրա համար ես պարտական եմ իմ զայգոմատիկուս մաժորին , հիմա առանձնապես հետաքրքիր դեպքեր չեմ հիշում, բայց երբ խոսքը գնում է փոսիկներիս մասին մերոնք միշտ հիշում են, թե ոնց էր մորաքրոջս տեգրոջ աղջիկը, որը իմ տարիքին էր, փոքր ժամանակ, երբ ծիծաղում էի ձեռքը տանում էր այտերիս որ բռներ փոսիկներս

    John Քեզ ապագայում Հայաստանո՞ւմ ես տեսնում, թե՞ կգերադասես հնարավորության դեպքում հեռանալ Հայաստանից, ավելի լավ ապագայի հետևից...

    Ameli Գիտես ակումբում էս հարցի պատասխանին մոտ գրառում ունեմ "Այո՛, ուզում եմ: Հայաստանից դուրս կգամ միայն ճամփորդության կամ գործուղման նպատակով, որոնք իհարկե որոշ ժամանակ կտևեն (չգիտեմ ինչի, բայց իմ հաշվարկներով ամենշատը մի քանի ամիս ): Ինձ թվում է, օտար երկրում կարոտից կմեռնեմ, դե ես ինձ լավ գիտեմ, ամբողջ օրը գիժ-գիժ կլացեմ, մանավանդ եթե անելու բան չունենամ, երկար տարիներ օտարության մեջ մնալով՝ որոշ չափով կսովորեմ էդ ամենին, բայց մեկ է՝ սիրտս Հայաստան կտենչա, ու Հայաստան գալով էլ կզգամ, որ Հայաստանն էլ է մի տեսակ խորթացել ու այդպես ոչ մի տեղ էլ ինձ լավ չեմ զգա:
    Հիմա շատ են Հայաստանը փնովողները, բայց ո՞վ է տեսել մայրը իր անարժան զավակին փնովի, ատի, ինչպիսին էլ որ լինի զավակը մեկ է, մայրը մնում է մայր և սիրում նրան, հայրենասիրական զգացմունքները պետք է մայրականի նման լինեն: Սա է իմը, լավը թե վատ, մեկ է իմն է:"

    John Ի՞նչ ունես ասելու աշխարհին, կամ գուցե կոչ՝ ուղղված մարդկությանը, կարծում եմ՝ հարմար առիթ է արտահայտելու

    Ameli Չէի սպասում էս հարցին, կոչ եմ անում բոլորին սիրել, սիրել կյանքը, նրա դժվարությունները, նրա քաղցրությունները, սիրել շրջապատը ամբողջ սրտով, անդավաճան, քանի որ որտեղ կա սեր, այնտեղ կա հարգանք, խաղաղություն, ջերմություն:

    John շնորհակալ եմ հարցազրուցելու առաջարկն ընդունելու համար, շատ հաճելի էր

    Ameli Ես էլ շնորհակալ եմ, որ առաջարկեցիր, հետաքրքիր հարցեր տվեցիր :

    Առաջին նմանատիպ փորձս էր, խոստովանում եմ՝ հեշտ չէր, հույս ունեմ՝ ստացվեց
    Ameli-ն էլ սիրով խոստացավ պատասխանել նաև մյուսների հարցերին, բաց մի թողեք հարմար առիթը

  6. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (19.11.2011), armen9494 (19.11.2011), Arpine (20.11.2011), Claudia Mori (20.11.2011), E-la Via (20.11.2011), Freeman (19.11.2011), laro (19.11.2011), Lusinamara (19.11.2011), Magic-Mushroom (19.11.2011), Mark Pauler (19.11.2011), Meme (21.11.2011), Ripsim (19.11.2011), Sambitbaba (11.12.2011), Valentina (20.11.2011), Արևհատիկ (19.11.2011), Դատարկություն (20.11.2011), Ժունդիայի (20.11.2011), Ուլուանա (19.11.2011), Ռուսա (19.11.2011)

  7. #4
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամալь, Ջոն, նորհակալ եմ հարցարույցի համար
    The cake is a lie.

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (19.11.2011), Inna (20.11.2011), Meme (21.11.2011)

  9. #5
    ուրիշ :) Lusinamara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    694
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալ եմ բարեկամներս… Ընտիր էր ստացվել Երկար-բարակ չգովեմ, բայց համարեք, թե գովեցի

    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը

    Ameli Ուզում ես ինձ հոռետեսությա՞մբ վարակել , կյանքը գուցե անցողիկ է, բայց ոչ ստոր, դաժան, կեղծ: Ինչքան էլ որ կարճ լինի պետք է ապրել, պայքարել, ոչ մի ուրիշ տեղ էլ նման կյանք չի լինի: Սրանից մի որոշ ժամանակ առաջ ինքնասպանության մասին մտքեր էին գլխումս պտտվում, չէ, չէի ուզում ինքնասպան լինել , ուղղակի մտորում էի, մտքերս էի իմի բերում ու ի վերջո եկան այն համոզմանը, որ ինչ էլ պատահի, մարդ պետք է իր մեջ ուժ գտնի, պայքարի, արարի, Նահապետն էլ մեզ օրինակ:
    Ամ ջան, ես համոզված եմ. ինքնասպանության վճիռ կայացրած ցանկացած անձնավորություն հետ կկանգներ իր սոսկալի որոշումից, եթե հանդիպեր քեզ

    Ես դեռ հարցերով կգամ
    Վերջին խմբագրող՝ Lusinamara: 19.11.2011, 18:15: Պատճառ: էլի սխալ մեջբերում էի արել :D
    ...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
    լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:

    Ռազմիկ Դավոյան

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (19.11.2011), Freeman (19.11.2011), Magic-Mushroom (19.11.2011), Ռուսա (19.11.2011)

  11. #6
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամել ու Ջոն ջաներ, երկուսդ էլ ապրեք, հիանալի հարցազրույց է, շատ թեթև ու հաճելի
    Ճիշտն ասած՝ չէի պատկերացնի, որ Ջոնը կարող ա հարցազրույց վերցնի, Ջոն ջան քո տաղանդներից մեկի մասին էլ իմացանք, էս հարցազրույցը իրոք տաղանդավոր ձևով վարեցիր


    Մենակ մի հարց ունեմ / հլը որ /
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Ameli Ուզում ես ինձ հոռետեսությա՞մբ վարակել , կյանքը գուցե անցողիկ է, բայց ոչ ստոր, դաժան, կեղծ: Ինչքան էլ որ կարճ լինի պետք է ապրել, պայքարել, ոչ մի ուրիշ տեղ էլ նման կյանք չի լինի: Սրանից մի որոշ ժամանակ առաջ ինքնասպանության մասին մտքեր էին գլխումս պտտվում, չէ, չէի ուզում ինքնասպան լինել , ուղղակի մտորում էի, մտքերս էի իմի բերում ու ի վերջո եկան այն համոզմանը, որ ինչ էլ պատահի, մարդ պետք է իր մեջ ուժ գտնի, պայքարի, արարի, Նահապետն էլ մեզ օրինակ:
    Ամել, իսկ ի՞նչ գիտես, թե ինչ է սպասվում մեզ մահվանից կամ ինքնասպանությունից հետո. միգուցե մի այնպիսի հրաշք տեղ լինի, որ այստեղի ամենահաճելի պահերը այնտեղ ամենավատ տանջանքները համարվեն

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (19.11.2011), Արէա (19.11.2011), Ռուսա (19.11.2011)

  13. #7
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում armen9494-ի խոսքերից Նայել գրառումը

    Ամել, իսկ ի՞նչ գիտես, թե ինչ է սպասվում մեզ մահվանից կամ ինքնասպանությունից հետո. միգուցե մի այնպիսի հրաշք տեղ լինի, որ այստեղի ամենահաճելի պահերը այնտեղ ամենավատ տանջանքները համարվեն
    Չեմ համբերում ինքը գա պատասխանի Կարծում եմ Ամելին գիտի, թե մահվանից կամ ինքնասպանությունից հետո մեզ ինչ ա սպասվում
    The cake is a lie.

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (19.11.2011), armen9494 (19.11.2011)

  15. #8
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոնց եմ ուզում կարդաաաաաաաաաաաաաաաամ..իիի, ինչ վատա....բայց ոչինչ Ամ ջան, խոսք եմ տալիս՝ ավելի լավ է ուշ, քան երբեք, հենց լավացաաաաաաաաա.....
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (19.11.2011), Lusinamara (19.11.2011)

  17. #9
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    36
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անելի եւ Ջոն ապրեք,շատ հետաքրքիր էր
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (19.11.2011), Meme (21.11.2011)

  19. #10
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ հետաքրքիր հարցազրույց էր,շնորհակալություն :

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (19.11.2011), Meme (21.11.2011)

  21. #11
    Էյֆելի մեծ սերը Ameli-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2011
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում armen9494-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամել, իսկ ի՞նչ գիտես, թե ինչ է սպասվում մեզ մահվանից կամ ինքնասպանությունից հետո. միգուցե մի այնպիսի հրաշք տեղ լինի, որ այստեղի ամենահաճելի պահերը այնտեղ ամենավատ տանջանքները համարվեն
    Հարցիդ առաջին մասն հռետորոկան համարելով անցնում եմ առաջ ու արդեն մուգ նշածս միտքդ չեմ հասկանում
    Ռուբենի հետ քննարկում ենք հարցդ , ամեն կերպ ուզում է բացատրել , բայց ոչ մի կերպ չեմ հասկանում Եթե նկատի ունես թե միգուցե այնտեղ շատ ավելի լավ է քան այստեղ, ապա ի՞նչ ասեմ, պետք է կրկնվեմ՝ ինչ էլ լինի պետք է այս կյանքը լավ ապրել, որ այնտեղ չզղջաս այստեղի արածների կամ չարածների համար, քանի որ այս կյանքը մեկ անգամ է տրվում և իր ընթացքով եզակի է յուրաքանչյուրի համար:
    Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.

    Норма Джин Мортенсон

  22. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (19.11.2011), E-la Via (20.11.2011), Freeman (19.11.2011), laro (19.11.2011), Magic-Mushroom (19.11.2011), Sambitbaba (11.12.2011)

  23. #12
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ameli-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցիդ առաջին մասն հռետորոկան համարելով անցնում եմ առաջ ու արդեն մուգ նշածս միտքդ չեմ հասկանում
    Ռուբենի հետ քննարկում ենք հարցդ , ամեն կերպ ուզում է բացատրել , բայց ոչ մի կերպ չեմ հասկանում Եթե նկատի ունես թե միգուցե այնտեղ շատ ավելի լավ է քան այստեղ, ապա ի՞նչ ասեմ, պետք է կրկնվեմ՝ ինչ էլ լինի պետք է այս կյանքը լավ ապրել, որ այնտեղ չզղջաս այստեղի արածների կամ չարածների համար, քանի որ այս կյանքը մեկ անգամ է տրվում և իր ընթացքով եզակի է յուրաքանչյուրի համար:
    Փորձեմ մանրամասնել ասածս
    Հաճախ լսելով սենց դեպքեր՝ թե մի մարդ մյուսին սպանեց, ուրեմն նա վատն ա, հանցագործ ա և այլն... կամ որ մեկը ինքնասպանություն ա գործել, ուրեմն հիմարա. զարմանում եմ
    Ինչի՞ եք այդպես ասում: Ենթադրենք, էս կյանքից հետո յուրաքանչյուր մարդու սպասվում է մի արքայավայել կյանք, հետևաբար, մարդ սպանելով դու դառնում ես մի շատ բարի մարդ, իսկ ինքնասպան լինելու դեպքում ինքդ քեզ մի մեծ լավություն ես անում
    Գիտեմ՝ ասածս կարող ա ապուշություն թվա... ու երևի թե հենց ապուշություն ա

    Հ.Գ. իսկ Ռուբենին կխնդրեի, որ ինձ էլ բացատրել, որովհետև ինքս էլ չեմ հասկանում, թե էս ապուշությունը որտեղից ա մտել գլխիս մեջ

  24. #13
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում armen9494-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. իսկ Ռուբենին կխնդրեի, որ ինձ էլ բացատրել, որովհետև ինքս էլ չեմ հասկանում, թե էս ապուշությունը որտեղից ա մտել գլխիս մեջ
    Սպասի գրածներիցս մի քանի բան քոփիփեստեմ այստեղ, տենամ ես ճիշտ էի՞ հասկացել
    տես, լավն ու վատը օբյեկտիվ չեն, չէ՞, այսինքն վատի հետ համեմատ ա լավը լավ, իսկ այնտեղի լավը էնքան լավա, որ այստեղի նույնիսկ ոչ նյութական լավն այնտեղի լավի հետ համեմատ վատ ա
    օրինակ՝ մոմը լույս ա տալիս, բայց արևի լույսի հետ համեմատ մոմի լույսը խավար ա
    կամ եթե ես միլիոն դոլլար ունենամ, կուրախանամ, բայց եթե Բիլլ Գեյթսն ունենա միլիոն դոլլար, կտխրի)
    The cake is a lie.

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (20.11.2011), Ռուսա (19.11.2011)

  26. #14
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Սպասի գրածներիցս մի քանի բան քոփիփեստեմ այստեղ, տենամ ես ճիշտ էի՞ հասկացել
    Իմ ասածը էտ չէր՝ ճիշտն ասած ես էլ հազիվ հասկացա քո ասածը
    իմ ասածը շատ պարզ տեսք ուներ. մենք չգիտենք, թե մեզ ինչ ա սպասվում այս կյանքից հետո

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (20.11.2011)

  28. #15
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետո բողոքում ենք, որ նորեկները «մանկապարտեզացրել» են ակումբը: Ա´յ, որ սենց գրագետ ու համով-հոտով հարցազրույցներ եմ կարդում, ուրախանում եմ: Շատ գեղեցիկ ու սահուն էր ընթերցվում:

    Ապրի´ Հովսեփը, ապրի´ Ամալիկը: Հա՜, ու մեկ էլ ապրեմ ես, որ նույնիսկ քեզ չհետաքրքրող թեմաներում մտնում ու կարդում ես ինձ: Մենակ մի բան կավելացնեմ. իմ գրառումներում միայն իմ մտքերն ու հայացքները չեն, այլ կան բազում այլ ակումբցիներ, որոնց գրառումները կարդալիս, շատ բաներ եմ սովորել, ընդօրինակել եմ, ընդունել եմ նրանց մտածածն ու կարծիքները, ու այդկերպ, ինչ-որ մականվան տակ ինչ-որ բան ներկայացրել: Կարդա´ բոլորին էլ, ամենքից էլ ինչ-որ բան կսովորես, ամենքից էլ ինչ-որ չափ բավականություն կստանաս: Ու կտեսնես, որ բումերանգի նման մի օր փոխհատուցում կլինի:

    Հ.գ. հարցեր չունեմ:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  29. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (20.11.2011), Arpine (20.11.2011), Freeman (20.11.2011), John (20.11.2011), Meme (21.11.2011), Sambitbaba (11.12.2011)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպիսի՞ն պետք է լինի հումորը
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 19.03.2012, 20:17
  2. Գրառումներ: 2
    Վերջինը: 19.05.2011, 10:02
  3. Գրառումներ: 16
    Վերջինը: 06.08.2010, 10:53
  4. Ինչպիսի՞ն պետք է լինի Արցախի կարգավիճակը ՀՀ կազմում
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 66
    Վերջինը: 16.11.2009, 11:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •