Մեջբերում Ameli-ի խոսքերից Նայել գրառումը
Հարցիդ առաջին մասն հռետորոկան համարելով անցնում եմ առաջ ու արդեն մուգ նշածս միտքդ չեմ հասկանում
Ռուբենի հետ քննարկում ենք հարցդ , ամեն կերպ ուզում է բացատրել , բայց ոչ մի կերպ չեմ հասկանում Եթե նկատի ունես թե միգուցե այնտեղ շատ ավելի լավ է քան այստեղ, ապա ի՞նչ ասեմ, պետք է կրկնվեմ՝ ինչ էլ լինի պետք է այս կյանքը լավ ապրել, որ այնտեղ չզղջաս այստեղի արածների կամ չարածների համար, քանի որ այս կյանքը մեկ անգամ է տրվում և իր ընթացքով եզակի է յուրաքանչյուրի համար:
Փորձեմ մանրամասնել ասածս
Հաճախ լսելով սենց դեպքեր՝ թե մի մարդ մյուսին սպանեց, ուրեմն նա վատն ա, հանցագործ ա և այլն... կամ որ մեկը ինքնասպանություն ա գործել, ուրեմն հիմարա. զարմանում եմ
Ինչի՞ եք այդպես ասում: Ենթադրենք, էս կյանքից հետո յուրաքանչյուր մարդու սպասվում է մի արքայավայել կյանք, հետևաբար, մարդ սպանելով դու դառնում ես մի շատ բարի մարդ, իսկ ինքնասպան լինելու դեպքում ինքդ քեզ մի մեծ լավություն ես անում
Գիտեմ՝ ասածս կարող ա ապուշություն թվա... ու երևի թե հենց ապուշություն ա

Հ.Գ. իսկ Ռուբենին կխնդրեի, որ ինձ էլ բացատրել, որովհետև ինքս էլ չեմ հասկանում, թե էս ապուշությունը որտեղից ա մտել գլխիս մեջ