John Երեկ առաջին ձյունն եկավ այս տարվա, ի՞նչ զգացիր, երբ տեսար որ ձյուն է գալիս: Ընդհանրապես ձյունը ի՞նչ է քեզ համար:
Ameli Այս հարցին ռոմանտիկ պատասխան չակնկալես, երևի շատ կոպիտ թվա, բայց ասեմ, որ էնքան էլ սիրուն ձյուն չէր, ալյուր էր մաղում, իսկ ես խոշոր փաթիլներով ձյունն եմ սիրում: Եղանակը մի տեսակ անհամություն արեց. հեքիաթային կլիներ եթե Ամանորի գիշերը ձյուն գար, իսկ երեկ անկոչ հյուրի պես եկավ: Տեսնելուն մրսեցի, իսկ ձյունը ինձ համար պարզապես ձյուն է, գոնե հիմա:
John Իսկ քո ոչ ռոմանտիկ պատասխանը կապված էր ալյուրի նման մաղվող ձյան հե՞տ, թե՞ ընդհանրապես քեզ ռոմանտիկ չես համարում և այսուհետ էլ ռոմանտիկ պատասխանի ակնկալիք չունենամ
Ameli Այո, մանր ձյան հետ է կապված իմ ոչ ռոմանտիկ պատասխանը, ընդհանուր առմամբ ռոմանտիկ մարդ եմ ինձ համարում, այնպես որ դեռ հույս կա որ ռոմանտիկ պատասխններ էլ կհնչեն, բայց որոշ դեպքերում կյանքը ստիպում է սթափվել, դուրս գալ հեքիաթային երազների խորը քնից և կյանքին նայել ռեալիստի սառը հայացքով, այդ դեպքերում էլ եմ փորձում մնալ ռոմանտիկ, իսկ թե ինչքանով է ստացվում չեմ կարող ասել:
John Իսկ ինչպիսի՞ միջավայրում ես քեզ առավելագույնս հարմար զգում:
Ameli Առավելագույնս հարմար ես միայն ինքս ինձ հետ եմ զգում: Իհարկե ամենահարմարը ինձ համար ընկերական խաղաղ միջավայրն է, ընկերական ասելով ընկերուհուս նկատի ունեմ’ Աշային: Ավելի շատ նախընտրում եմ մի քանի մտերմիկ մարդկանց հետ ջերմ , ուրախ զրույցները, քանի թունդ բանավեճերը, ավելի շատ սիրում եմ թատրոնը, մնջախաղը, քան աղմկոտ, բացօթյա համերգները:
John /սկիզբը որ կարդացի՝ սպասում էի, որ հետո կգրես առիթից օգտվելով ուզում եմ ողջունել Աշային/ նկատել եմ, որ հետաքրքրվում ես Հայ գրականությամբ, մասնավորապես պոեզիոյով /եթե սխալ եմ նկատել՝ անցանք էս հարցը/, ո՞վ է քո ամենասիրելի բանաստեղծը, հատկապես ո՞ւր ստեղծագործությունից ես շատ տպավորվել։ Իսկ կա՞ այնպիսի ստեղծագործություն, որ փոխել է քո կյանքում ինչ–որ բան
Ameli /, հա լավ հիշեցրիր,ողջունում եմ/ Սխալ ես նկատել
, առանձնապես չեմ հետաքրքրվում հայ գրականությամբ, բայց եթե երկար մտածեմ կարող եմ ասել որ իմ հոբբիներից մեկն էլ ասմունքելն է, նախօրոք ասեմ’ մենակ, առանց որևէ մեկի ներկայությամբ
: Ինձ համար ամենասիրելի բանաստեղծը Պարույր Սևակն է, նրան բոլոր բանաստեղծություններն էլ ինձ համար գլուխգործոցներ են: Նրանից “Որդուս” բանաստեղծությունն է, որ տպավորվել է մեջս. մեր դասախոսը իր վերջին դասախոսության ժամանակ ասմունքեց այն մեզ համար, շատ հուզիչ էր: Իհարկե կան ստեղծագործոթյուններ, որոնք փոխել են իմ աշխարհընկալումը, իմ մեջ արժեքներ դաստիարակել, հիշում եմ, երբ տարիներ առաջ կարդացի Շիրվանզադեի “Քաոսը” շատ տպավորվեցի, հիմա չեմ հիշում ինչը նրանում շատ սիրեցի, իմ մեջ ինչեր փոխեց այդ ստեղծագործությունը, միայն հիշում եմ որ շատ էի տարվել այդ գրքով, նրա հերոսներով, իսկ վերջին տարիներին հեղաշրջող ազդեցություն ունեցավ Միգել Ռուիսի “Չորս համաձայնագրեր” և “Սիրո վարպետություն” ստեղծագործությունները, դրանք ինձ օգնեցին մի որոշ ժամանակ թեթև նայել կյանքին: Վերջին հեղինակը հայ չէ և ոչ էլ չափածո է ստեղծագործում, բայց ուզեցի նշել, քանի որ իրոք մեծ ազդեցություն է գործել:
John Այ նշեցիր, որ Միգել Ռուիսի ստեղծագործությունները օգնեցին քեզ որոշ ժամանակ թեթև նայել կյանքին։ Բայց մի՞թե կյանքին պետք է լուրջ վերաբերվել, ախր կյանքն այնքան խաբուսիկ է, կեղծ, ստոր, դաժան ու ... անցողիկ։
Ameli Ուզում ես ինձ հոռետեսությա՞մբ վարակել, կյանքը գուցե անցողիկ է, բայց ոչ ստոր, դաժան, կեղծ: Ինչքան էլ որ կարճ լինի պետք է ապրել, պայքարել, ոչ մի ուրիշ տեղ էլ նման կյանք չի լինի: Սրանից մի որոշ ժամանակ առաջ ինքնասպանության մասին մտքեր էին գլխումս պտտվում, չէ, չէի ուզում ինքնասպան լինել
, ուղղակի մտորում էի, մտքերս էի իմի բերում ու ի վերջո եկան այն համոզմանը, որ ինչ էլ պատահի, մարդ պետք է իր մեջ ուժ գտնի, պայքարի, արարի, Նահապետն էլ մեզ օրինակ:
John /ճիշտն ասած ինձնից լավատես մարդիկ քիչ են պատահում, այնպես որ վարակելու պահ չկա, ուղղակի քեզ էի փորձում/ ի՞նչը կարող է քեզ հանել հունից այնքան, որ սկսես գոռգոռալ (անկեղծ, չեմ պատկերացնում)
Ameli Որ ճիշտն ասեմ. շատ հաճախ է լինում, որ ես ինձ պողպատե նյարդերով լեդիի տեղ եմ դնում, բայց դե ես էլ եմ մեկ-մեկ հունիցս ելնում, ու դա լավ է, թե չէ երևի ինքս ինձ կսկսեի անջո համարել
: Ահավոր ներվայինանում եմ, երբ երեխային նորմալ ձևով բացատրում ես, որ սա սենց պիտի լինի, որ ցուրտ է, պետք է տաք հագնվես, ոչ թե ֆինդուֆլուշկի հետևից ընկնես, իսկ նա կապրիզնություն է անում ու էդ կապրիզները ուղեկցվում են ներվերդ սղոցելու աստիճան լացով:
John /չեմ նախանձում ապագա աշակերտներիդ/ Եթե հնարավորություն ունենայիր, ի՞նչը կփոխեիր Ակումբում օրինակ եթե մեկ ժամով ադմին դառնայիր
Ameli Չէ է, չէի ուզի ադմին դառնայի /ասա քեզ էս սհաթին ադմին չդարձրին/ : Առայժմ կազմակերպչական առումով ամեն ինչ անթերի է թվում, իսկ եթե ինչ-որ բան փոխելու միտք ունենամ կդիմեմ պրն. Չուկին:
John Կա՞ Ակումբում այդպիսի մարդ, որ երբ տեսնում ես նույնիսկ քեզ չհետաքրքող թեմայի վերջին գրառման հեղինակը ինքն է՝ անպայման մտնում ու կարդում ես, թե ինչ է գրել ու եթե կա՝ ո՞վ/քեր է/են
Ameli Կա, Ժունդիայիի գրառումները միշտ էլ ինձ հետաքրքրել են, յուրօրինակ ոճ ունի, Ուլուանայի գրառումներն էլ եմ հավանում, իսկ մյուսներինը՝ միայն ինձ հետաքրքրող թեմաներում:
John Իսկ ի՞նչ է քեզ համար Akumb.am-ը
Ameli Հաճելի ժամանց և ինչու չէ նոր գիտելիքների ստացման աղբյուր, միջիս մանկավարժն էլ հա ականջիս հուշում է. <<Դաստիարակության միջոց, դաստիարակության միջոց>>:
Էջանիշներ