User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 33 հատից

Թեմա: Հարցազրույց Ameli-ի հետ.Ինչ էլ որ լինի՝ մարդ պետք է ուժ գտնի, պայքարի, արարի

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    28
    Գրառումներ
    5,700
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարցազրույց Ameli-ի հետ.Ինչ էլ որ լինի՝ մարդ պետք է ուժ գտնի, պայքարի, արարի

    John Բարի լույս պատրա՞ստ ես հենց այս պահին սկսել հարցազրուցել:

    Ameli Բարի լույս: Պատրաստ եմ մենակ մի բան` հարցազրույցից դուրս ասածներս այ սենց փակագծում կգրեմ - / /:

    John Լա՜վ: Պահպանիր հանգստություն, մի՛ լարվիր Մի փոքր պատմիր քո մասին, ի՞նչ տարբերություններ ունի Ամալյան Ամելիից, ի՞նչով է զբաղվում, ի՞նչ մասնագիտություն ունի:

    Ameli Արդեն 20 տարուց ավել է ինչ ես՝ ես եմ : Ամելին իմ վիրտուալ կեղծանունն է, մի քիչ իրական անվանս մոտ, այն է` Ամալյա, այսպես ինձ ուսուցիչներս, դասախոսներս և ուղղակի ծանոթ մարդիկ են դիմում, իսկ ավելի հոգեհարազատ մարդիկ Ամալիկ են կանչում , ինձ Ամալիկ-ը ավելի շատ է դուր գալիս քան Ամալյան, առվել ևս Ամալ-ը /գոնե մյախկի զնակով ասեին հա / ՀՊՄՀ-ի ուսանող եմ, պայքարում եմ Մագիստրոսի կորչման համար, դե իսկ մասնագիտությամբ էլ մանկավարժ-տեխնոլոգ եմ

    John Իսկ ի՞նչն է նպաստել մասնագիտություն ընտրելուդ, ինչպե՞ս ես որոշել, գո՞հ ես ընտրածդ մասնագիտությունից:

    Ameli Մասնագիտությանս ընտրությունը պատահակնության արդյունք էր: Ինչ խոսք, մանկավարժականից բացի ուրիշ բուհում ինձ չէի պատկերացնում, բայց ոչ հենց այս մասնագիտությամբ: Ընդունելության քննությունների ժամանակ միայն հայոց լեզվի ու մաթեմատիկայի քննություններին էի պատրաստ և ճակատագրի բերմամբ իմ այժմյան ֆակուլտետն ընդունվեցի: Դե քանի որ պրոֆկողմնորոշում էլ չէի ստացել՝ ոչինչ չգիտեի մասնագիտությանս մասին և առանձնապես մեծ սպասումներ չունեի, սովորելու ընթացքում շատերի պես վատատեսորեն չտրամադրվեցի և այժմ եթե ինչ-ինչ դեպքերում գոհ չեմ, ապա չեմ էլ դժգոհում:

    JohnՆաև նկարում ես… իսկ ինչո՞ւ։ Ե՞րբ նկատեցիր, որ քեզ մոտ այնքան էլ վատ չի ստացվում...

    Ameli Ինչու՞ եմ նկարում, իսկ ինչու՞ ես երգում երբ լավ տրամադրություն ես ունենում կամ ինչու՞ ես լաց լինում, երբ նեղսրտած ես, նույն հարցերն են ինձ համար; Նկարում եմ, երբ ուրախ եմ, ինչու չէ երբ խռով եմ բոլորից, նկարելիս վերանում եմ իրականությունից, միայն նկարով ապրում այդ մի քանի րոպեները, ու վերջում հրճվում իմ իսկական "գլուխգործոցով": Հիշում եմ, երբ 2-3 տարեկան երեխա էի նկարեցի իմ առաջի "գործը" , դա մի օվալաձև պատկեր էր, պատկերի մեջ' վերևի մասում, փոքրիկ շրջանակ, իսկ օվալի մեջտեղի մասով մի երկու գիծ քաշած, համոզված եմ ինչպես մայրիկս այն ժամանակ, այնպես էլ դու միանգամից գլխի չընկար թե ինչ էր, դա մանկան բարուր էր : Այ այդ ժամանակվանից ես հասկացա, որ ես իսկական նկարիչ եմ :hpart , դրանից հետո սկսեցի նկարչությունը իմ ձիրքը համարել, որն այդպես էլ չհղկվեց, չդարձավ տաղանդ:

    John Ի՞նչի պետք է հասնես կյանքում, որ կյանքդ հաջողված համարես

    Ameli Եթե ամբողջ սրտով զգամ, որ գտել եմ իմ իրական սիրուն և ամբողջ կյանքս էլ նրա հետ անցկացնեմ, ապա կյանքս հաջողված կլինի, միանշանակ:

    John Իսկ կա՞ այդպիսի գրական կերպար, կամ գուցե ֆիլմի հերոս, ում սիրահարվել ես փոքր տարիքում

    Ameli Ոչ, ես միայն մեր բակի և մեր մանկապարտեզի տղաներին եմ հերթով սիրահարվել , դեռահաս տարիքում էլ չեմ սիրահարվել նման կերպարների, համենայն դեպս չեմ հիշում տենց բան, բայց խի՞ , կարող ա անոմալյա ա / վայ մի քիչ նման էր անվանս էդ անոմալյան, գրեթե Ամալյա /

    John չէ, նորմալ է, արխային /Ամալյան ավելի շուտ Անոմալյա բառի հականիշ ոնց որ լինի /: Ո՞վ է քեզ համար իսկական հեղինակություն, որ ցանկացած հարցում իր կարծիքը քեզ համար շատ արժեքավոր է

    Ameli Երևի մոռացար ասել. «Բացի ծնողներից» , եթե չէ, ուրեմն պետք է շաբլոն պատասխան տամ, ու էս դեպքում ուրախ եմ դրա համար, որովհետև կարծում եմ նորմալ մարդիկ հարգում են իրենց ծնողներին, առաջինը նրանցից կարծիք, խորհուրդ հարցնում ու կարևոր նշանակություն տալիս, իսկ եթե այո, ուրեմն կարող եմ ասել, որ իմ հոր ընկերը՝ մեր ընտանիքի բարեկամը, ինձ համար իսկական հեղինակություն է: Կենսուրախ, կատակասեր մարդ, մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր : Շատ հազվադեպ, երբ մեր կարծիքները չեն համընկնում, ես փորձում եմ ամեն կերպ հասկանալ նրան, այ այդ աստիճան արժեքավոր են նրա կարծիքները, խորհուրդները ինձ համար:

    John Սիրո՞ւմ ես ռիսկի դիմել, թե՞ գերադասում ես բավարարվել քչով, քան թե ռիսկի դիմել ու արդյունքում կորցնել ունեցածը:

    Ameli Ռիսկի դիմել չեմ սիրում, գնահատում եմ ունեցածս և չեմ ուզում կորցնել, բայց սա չի նշանակում թե մինիմալիստ եմ, ոչ թե քչով, այլ եղածով բավարարվելը, թող ագահություն չթվա, բայց չի դաստիարակում կամային որակներ, երբ չես բավարարվում եղածով, ձգտում ես ավելիին ձեռք ես բերում նպատակասլացություն, համառություն, դառնում ես աշխատասեր և հասնում բարձունքների, այնուամենայնիվ հարգում եմ այն մարդկանց, ովքեր արդար ճանապարհով են հասել իրենց նպատակներին: Ռիսկի դիմել չեմ սիրում, բայց "կենաց մահու" պայմաններում հնարավոր է նման քայլի դիմեմ:

  2. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (19.11.2011), armen9494 (19.11.2011), Arpine (19.11.2011), Claudia Mori (20.11.2011), E-la Via (20.11.2011), Freeman (19.11.2011), Inna (20.11.2011), Lusinamara (19.11.2011), Magic-Mushroom (19.11.2011), Mark Pauler (19.11.2011), Meme (20.11.2011), Sambitbaba (11.12.2011), Valentina (20.11.2011), Արևհատիկ (19.11.2011), Դատարկություն (20.11.2011), Ժունդիայի (20.11.2011), Ռուսա (19.11.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպիսի՞ն պետք է լինի հումորը
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 19.03.2012, 20:17
  2. Գրառումներ: 2
    Վերջինը: 19.05.2011, 10:02
  3. Գրառումներ: 16
    Վերջինը: 06.08.2010, 10:53
  4. Ինչպիսի՞ն պետք է լինի Արցախի կարգավիճակը ՀՀ կազմում
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 66
    Վերջինը: 16.11.2009, 11:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •