Սպիտակ նիվաները վատ մեքենա չեն։ Նախ թեթևակի "ջիպի" տեսք ունեն, բայց "ջիպի" պես թանկ չեն։ Հայաստանի ճանապարհներին լավ դիմանում են։ Պատերին կամ ուրիշ մեքենաներին խփելիս մեքենան ափսոս չի, մասերը էժան են ու հեշտ սարքվող։ Սպիտակ գույնը պայմանավորված է հայ զանգվածի սև հագուստներով․ սպիտակ մեքենայում սևազգեստ "քյառթերը" երևում են։ Սպիտակ նիվաների մուգ ապակիները արևից բացի պաշտպանում են ուրիշ սպիտակ նիվաների նախանձ հայացքներից, իսկ սպիտակ նիվաների "գոլդ" համարները օգնում են ճանապարհային ոստիկանության աչքերում անտեսանելի դառնալ։ Էս ամեն ինչի միավորումը սպիտակ նիվաները, ինչպես նշեցիք վերևում, դարձնում է ԵՐԵՎՈՒՅԹ։ Համահայկական երևույթ, որից ոչ թե պետք է զզվել, այլ ընդունել՝ ինչպես և հասարակության կողմից ընդունվում են ռաբիզը, սերիալները, "քյառթերը", ․․․։
Էջանիշներ