User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: Եկա ու մնացի...- հարցազրույց Moonwalker -ի հետ;)

  1. #1
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Եկա ու մնացի...- հարցազրույց Moonwalker -ի հետ;)

    Ժողովուրդ ջան Ձեր դատին եմ հանձնում իմ առաջին հարցազրույցը Ակումբում
    Moonwalker-ի հետ, ում ճանաչեցի հենց հարցազրույցի արդյունքում: Աշխատել եմ մոռանալ, որ լրագրող եմ, բայց կներեք, չստացվեց Ձեզ բարի ժամանց


    Մտածում էի, որ մեր ֆիգուրները վատն են, որովհետև բացի ձիուց մյուսներն իրենց անուններին նման չէին

    KarineIonesyan - Ողջույն Կներես ուշացնելու համար, հիմա կուղարկեմ նախնական հարցերը ու արդեն քո տված պատասխաններից, հնարավոր է ծագեն նորերը: Ակումբում քեզ ուսումնասիրելով՝ մոտս 9-ը հարց ծագեց Դե սկսեցինք

    Moonwalker- Սկսեցի՛նք

    KarineIonesyan- Էֆենդի Հազրեթլերի, կբացատրե՞ս ինչ է սա նշանակում ու ինչու՞ է այն հայտնվել քեզ ճանաչելու համար նախատեսված քառակուսիի մեջ:

    Moonwalker-

    Եսիմ, հայերեն «ձերդ գերազանցության» նման մի բան պիտի որ նշանակի: Որոշ մուֆասսիրներ են կրում էդ տիտղոսից: Կուրսեցուս մտքի փայլատակման արդյունքն է (Քանի որ ատելով ասում եմ, մի այլ կերպ չեմ սիրում ժխորը, առօրեական հարցերի աղմկոտ քննարկումներին աշխատում եմ չմասնակցել. եթե առարկություն էլ ունենում եմ թողնում եմ հետոյին: Ինքն էլ միշտ ասում էր/է. «Արշա՛կ Էֆենդի հազրեթլերի, էս «լայաղ» չես անում մեր հետ խոսաս»): Մարդիկ կան ինձ էֆենդի են ասում:

    Կարգավիճակում մնացել է որովհետև ավելի լավ տարբերակ չունեմ: Իսկ լռելյայն-պաշտոնական մոդերատորից, ԻՀԿ, գերադասելի է:

    KarineIonesyan-Աղմուկ…ես դրանից ազատվում եմ հիմնականում երաժշտություն լսելու միջոցով…Դու ինչպե՞ս ես ազատվում դրանից:

    Moonwalker- Տանը կամ նման մի տեղում, ես էլ եմ երաժշտություն լսում:

    Իսկ հասարական վայրերում ընդհանրապես ականջակալներ կրելու սովորություն չունեմ: Դա երևի պայմանավորված է իրավիճակի նկատմամբ հսկողությունը չկորցնելու ցանկությամբ: Մի քանի անգամ փորձել եմ, բայց դե առանց մի զգայարանի մի տեսակ ինձ հանգիստ չեմ զգում:

    Աղմկոտ վայրը լքելու հնարավորություն չկա, ուղղակի փորձում եմ զրուցընկեր գտնել ու շեղվել ընդհանուր միջավայրից: Էս տարբերակի չաշխատելու դեպքում ուղղակի կարող եմ անջատվել (անցնել «stand by» վիճակի ): Ինչ-ինչ՝ էդ իմ մոտ ստացվում է:

    KarineIonesyan- Ձերդ գերազանցություն, ամենաշատը ինչի՞ մասին եք մտածել լռության մեջ, կարող եք անկեղծանալ Ակումբով մեկ:


    Moonwalker- Հիմա կոնկրետ-պերմանենտ թեմա/օբյեկտ չկա՝ նայած օրվան, տրամադրության, խնդիրներիս ևն: Բայց հիշում եմ մի 6-7 տարի առաջ սովորություն ունեի (մանավանդ գիշերները) մտածել թե ինչ կանեի եթե Վոլֆ Մեսսինգի կարողություններն ունենայի:

    Հա, լռություն ասեցիր հիշեցի: Շատ եմ սիրում երբ մի սենյակում 1+ մարդիկ լռում են (էն նյարդայնացնող լռությունը չէ, որ աշխատում ես խախտել, ասենք, եղանակից խոսելով, չէ): Խոսող լռությունն եմ սիրում:
    Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 18.11.2011, 12:05:
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  2. Գրառմանը 31 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (18.11.2011), Ambrosine (18.11.2011), Ameli (18.11.2011), Ariadna (18.11.2011), armen9494 (18.11.2011), Arpine (18.11.2011), ars83 (19.11.2011), CactuSoul (01.07.2014), davidus (18.11.2011), E-la Via (18.11.2011), erexa (19.11.2011), Freeman (18.11.2011), Magic-Mushroom (18.11.2011), Mark Pauler (19.11.2011), Moonwalker (18.11.2011), Nare-M (19.11.2011), Renata (18.11.2011), Sambitbaba (18.11.2011), Smokie (18.11.2011), Tig (18.11.2011), Valentina (18.11.2011), VisTolog (19.11.2011), Ամպ (18.11.2011), Արևհատիկ (18.11.2011), Գեա (18.11.2011), Դատարկություն (18.11.2011), Ժունդիայի (18.11.2011), Նաիրուհի (18.11.2011), Շինարար (18.11.2011), Ուլուանա (19.11.2011), Ռուֆուս (18.11.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    KarineIonesyan- Ինչու՞ ես այդքան շատ սիրում շախմատ եւ Մայքլ Ջեքսոնին:

    Moonwalker- Շախմա՞տը...
    Չգիտեմ, իմ համար գոնե էդ խաղն արվեստ է, մտավոր մշակույթի բարձր արժեք (ինչ արժի, թեկուզ միայն այն որ, գործնականում պատերազմ պատկերելով, շախմատը սովորական պայմաններում ագրեսիա չի պարունակում): Դե մեկը լուսանկարչությունն է սիրում, մեկը՝ մանրանկարչությունը, ես էլ՝ շախմատը: Սիրում եմ նրա համար, որ խաղը գնահատել ու դրանից հաճույք ստանալ կարող են համարյա թե բոլորը՝ չեմպիոնից մինչև սիրող. Կայիսսան ժպտում է բոլորին:
    Հետո պրակտիկ կողմն էլ կա. խաղալը 8/10 դեպքերում օգնում է ազատվել գլխացավից: Չգիտեմ էլ ինչու, բայց որ օգնում է էդ հաստատ:
    + ասում են շախմատը արքայական խաղ է, դե ես էլ «Էֆենդի հազրեթլերի» եմ, չէ՞

    Մայքլին սիրում եմ շատ փոքրուց: Կա՞ չէ յուրաքանչյուրի համար մի կատարող, ու միանգամից առանձնացնում ես: Իր երգերը իմ տարբեր հոգևիճակների ուղեկիցն են՝ հատկապես մեծ հաջողություն ու տարածում չունեցողները: Դրանք ևս մի փոքր բաներ են, որոնք կյանքն ավելի լուսավոր ու թեթև են դարձում:

    KarineIonesyan-Առաջին անգամ ե՞րբ ես շախմատ խաղացել, հաստատ գլխացավդ չես ուզել անցկացնել, ինչու՞ որոշեցիր դա անել, մեկ էլ մի հարց, որը տալիս եմ քանի որ չգիտեմ, դու կարո՞ղ է շախմատով պրոֆեսիոնալ ձեւով ես զբաղվում, եթե այո, խնդրում եմ մանրամասներ

    Moonwalker- Չէ, բարեբախտաբար (շախմատի համար), ես պրոֆեսիոնալ չեմ: Մի քանի տարի պարապելուց հետո հասկացել եմ, որ ես պարտադրված բան անողը չեմ: Կուզենամ՝ հրաշալի է, չեմ ուզենա՝ առավել ևս: Բնականաբար նման շախմատիստը ոչ մեկին պետք չի:

    Առաջին անգամ խաղացել եմ շախմատի խաղաքարերով երբ 2-3 տարեկան էի: Շախմատ չէի խաղում, շախմատով էի խաղում: Քարերի անունները գիտեի ու մտածում էի, որ մեր տան ֆիգուրները վատն են, որովհետև բացի ձիուց մյուսները իրենց անուններին նման չէին:
    Մի օր էլ պապիկիս մտքով անցավ իր պարապությունը ինձ շախմատ սովորեցնելով լրացնել (ինքը նարդի էլ էր ուզում սովորեցնել, բայց էդ դեպքում, չգիտես ինչու, բան չստացվեց)... ու տենց...

    KarineIonesyan-Ինչպե՞ս ընդունեցիր Մայքլ Ջեքսոնի մահվան լուրը ու արդյոք ամեն տարի տոնու՞մ ես իր ծննդյան օրը: Եթե այո, ապա ինչպե՞ս:

    Moonwalker- Անկեղծ ասած, ավելի վաղ էի սպասում, որ նման վերջաբան է լինելու, բայց այն, ինչ պատահեց ավելի ցավոտ ու ավելի անցանկալի ազդեցություն ունեցավ, քան ես էի մտածում: Ամեն դեպքում Մայքը վատ չապրեց (գուցե ոչ այնքան լավ, որքան արժանի էր, բայց ցանկացած դեպքում) ու, կարծում եմ, իր առաքելությունը կատարեց: Հուսով եմ հիմա ինքն ավել լավ տեղում է:

    Իսկ օգոստոսի 29-ին, ինչպես սովորական օր, տոնում եմ բավական զուսպ (ասենք, իր նկարով շապիկ եմ հագնում կամ տենց):
    Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 18.11.2011, 12:01:
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  4. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (18.11.2011), Ameli (18.11.2011), Ariadna (18.11.2011), armen9494 (18.11.2011), ars83 (06.12.2011), CactuSoul (01.07.2014), davidus (18.11.2011), E-la Via (18.11.2011), erexa (19.11.2011), Freeman (18.11.2011), Magic-Mushroom (18.11.2011), Mark Pauler (19.11.2011), Nare-M (19.11.2011), Renata (18.11.2011), Sambitbaba (18.11.2011), Smokie (18.11.2011), Tig (18.11.2011), Valentina (18.11.2011), Ամպ (18.11.2011), Արևհատիկ (18.11.2011), Գեա (18.11.2011), Դատարկություն (18.11.2011), Ժունդիայի (18.11.2011), Շինարար (18.11.2011), Ուլուանա (19.11.2011), Ռուֆուս (18.11.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    KarineIonesyan-Ո՞վ եմ ես, ի՞նչ եմ ուզում իմ կյանքում հասնել եւ ինչի՞ եմ պատրաստ դրա համար: Ունե՞ս արդյոք այս հարցերի պատասխանները, եթե այո, ապա ինչպե՞ս են այդ պատասխանները հայտնվել քո կյանքում: Կամ այլ կերպ ասած՝ ճանաչու՞մ ես ինքդ քեզ ու որքանո՞վ ես կարեւորում ինքնաճանաչողությունը եւ ինչու՞:


    Moonwalker
    - Ես ի՜նչ ծանր հարցեր ես տալիս: Չեմ ուզում կարդացողների համար համար անհետաքրքիր լինի, դրա համար մի բեյթ մեջբերեմ Աթթար Նիշապուրցու «Մաթիք աթ Թայրից» (ցավոք սրտի, գիտեմ միայն ռուսերենը).
    «Когда ты спустишься в долину искания,
    каждый миг тебе встретится сотня страданий.»
    Արի չիջնենք էդ փնտրումների հովիտը, էլի:

    KarineIonesyan-Ծանր հարցեր չես սիրում…ինձ ու Ակումբին հաստատ չես վստահում որոշ հարցերում ու դա բնական է, սա քննադատելու համար չեմ ասում, ուղղակի մոտս նոր հարց ծագեց կասես ու՞մ ես վստահում կյանքում ընդհանրապես ու ինչու՞:

    Moonwalker- Ոչ թե Ակումբին ու քեզ չեմ վստահում, այլ ... ըըը /դե խելոք աղջիկ ես մի արդարացում մտածի/
    Սկզբից ասեմ, ծնողներին մի կողմ եմ դնում: Անկեղծ ասեմ, մնացածներից ոչ մեկին-ոչ մեկին չեմ վստահում 100%-ով: Որովհետև ինքս ուրիշների համար 100 %-ով վստահելի հազիվ թե համարվեմ: Նենց չի, որ անվստահելի ընկեր եմ ու լավ/իսկականից լավ/ ընկերներ չունեմ, չէ: Շատ հարցերում ուրիշներին վստահում եմ (իրանք սահմանափակ թվով են, իսկ վստահության միակ չափանիշը ժամանակն է), բայց դե 100%-ը մի քիչ այլ կատեգորիա է: Էդքան երևի ինքս ինձ չեմ վստահում, միայն Բարձրյալին:

    KarineIonesyan- Չեմ մտածի «Եթե դու քեզ չսիրես, քեզ ոչ ոք չի սիրի» կարգախոսին ու էգոիզմ երեւույթներին ինչպե՞ս ես վերաբերվում:

    Moonwalker- Անկեղծ ասած էդ կարգախոսն իմ մոտ ասոցիացվում է ավելի շատ սեփական արժանապատվության գիտակցման, քան էգոիզմի հետ: Դե բացարձակ դրսևորման տեսակետից էգոիզմն էլ, ալտրուիզմն էլ իմ համար խորթ են: Եթե կլիշեները մի կողմ դնենք, երևի յուրաքանչյուրիս մեջ էլ էգոիզմի մասնիկներ կգնենք: Ու էդ էդքան էլ վատ չի, եթե ծայրահեղության չի հասնում: Իսկ ծայրահեղության հասած գրեթե ցանկացած զգացում/զգացմունքից հազիվ թե կարելի է լավ բան ակնկալել:
    Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 18.11.2011, 11:55:
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  6. Գրառմանը 29 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (18.11.2011), Ambrosine (19.11.2011), Ameli (18.11.2011), Ariadna (18.11.2011), armen9494 (18.11.2011), Arpine (18.11.2011), ars83 (06.12.2011), CactuSoul (01.07.2014), davidus (18.11.2011), E-la Via (18.11.2011), erexa (19.11.2011), Freeman (18.11.2011), Magic-Mushroom (18.11.2011), Mark Pauler (19.11.2011), Moonwalker (18.11.2011), Nare-M (19.11.2011), Renata (18.11.2011), Sambitbaba (18.11.2011), Smokie (18.11.2011), Tig (18.11.2011), Valentina (20.11.2011), Ամպ (18.11.2011), Արևհատիկ (18.11.2011), Գեա (18.11.2011), Ժունդիայի (18.11.2011), Նաիրուհի (18.11.2011), Շինարար (18.11.2011), Ուլուանա (19.11.2011), Ռուֆուս (18.11.2011)

  7. #4
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    KarineIonesyan- Ծայրահեղ եղե՞լ ես երբեւէ, կամ ավելի շուտ ուզե՞լ ես լինել: Խոսքս շատ ծայրահեղ բաների մասին է, օրինակ հրապարակային վայրում անկանխատեսելի ելույթներ, խենթություններ եւ այլն… Եթե ոչ, ինչպե՞ս ես վերավերվում «խենթերին»:

    Moonwalker- Սովորաբար տղաները հակառակ սեռի համար են խենթություններ անում: Իմ մոտ էդ տեսակ խենթությունները միշտ մի տեսակ ոչ հրապարակային են ստացվում: Այլոց խենթություններին (եթե չափը չեն անցնում), դրվատական ժպիտով կամ ծայրահեղ դեպքում չեզոքությամբ եմ վերաբերվում:
    Չնայած մի անգամ հրապարակային մի դեպք եղել է: Ծայրահեղ...զայրույթի էր հասցրել, անկառավարելի զայրույթի: Կյանքումս միակ անգամ աղջկա վրա ձեռք եմ բարձրացրել () Երևի ողջ Այգեստանը երևի իմացել էր:

    Բայց մինչև հիմա էլ կարծում եմ, որ ճիշտ եմ վարվել:

    KarineIonesyan- Ցանկացած դեպքում աղջկա վրա ձեռք բարձրացնելը ճիշտ բան չեմ համարում ու ընդհանրապես ֆիզիկական ուժը օգտագործելուն կողմնակից չեմ, եթե իհարկե տղան եզակի սրիկա չէ ու այլ ճանապարհով բան չի հասկանում Ամեն դեպքում, այս տեսանկյունից հարց էլ չեմ տա, այս հարցը առաջ եմ անցնում, որ հարցազրույցը չվերածվի երկխոսության:

    Moonwalker- Դե նենց չի, որ ես հպարտանում եմ էդ արարքով, բայց դե խի՞ չես նշում որ աղջիկն էլ կարող է եզակի սրիկա լինել: Ինչևէ, անցած լինի

    KarineIonesyan- Լինում են իհարկե, այն էլ ինչ կարգի սրիկաներ են լինում, երբեմն ավելի, քան տղաները, բայց իրանց լրիվ ուրիշ ձեւով կարելի է թեւաթափ անել Լավ, իրոք անցած լինի, ավելի լուրջ հարցեր էլ կան կյանքում, որքանո՞վ են քեզ մտահոգում արտաքին աշխարհում, քո կյանքից դուրս կատարվող իրադարձությունները:

    Moonwalker- Իմ անձնական գործունեության/շփման շրջանից դուրս կատարվող իրադարձություններով, զարգացումներով, փոփոխություններով հետաքրքրվում եմ բավականաչափ (տաս բալանոց սանդղակով մի 6-7-ի): Թեև լինում եմ անտարբերության շրջաններ, որոնք հաճախ իմ կյանքն էլ են ընդգրկում: Բայց եթե իմ ակտիվության տեսանկյունից նայենք, հասարակայնապես բավական պասիվ եմ: Ընդհանրապես իմ բնույթով բավական ծույլ եմ ու ոչ նախաձեռնող:
    Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 18.11.2011, 12:00:
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  8. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (19.11.2011), Ameli (18.11.2011), Ariadna (18.11.2011), armen9494 (18.11.2011), Arpine (18.11.2011), ars83 (06.12.2011), CactuSoul (02.07.2014), davidus (18.11.2011), E-la Via (18.11.2011), erexa (19.11.2011), Freeman (18.11.2011), Magic-Mushroom (18.11.2011), Mark Pauler (19.11.2011), Moonwalker (18.11.2011), Nare-M (19.11.2011), Renata (18.11.2011), Sambitbaba (18.11.2011), Smokie (18.11.2011), Tig (18.11.2011), Valentina (20.11.2011), Ամպ (18.11.2011), Արևհատիկ (18.11.2011), Գեա (18.11.2011), Ժունդիայի (18.11.2011), Նաիրուհի (18.11.2011), Շինարար (18.11.2011), Ռուֆուս (18.11.2011)

  9. #5
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    KarineIonesyan- Աստվածաշնչյան իմ ամենասիրած տողը հանդիպեցի քո գրառումներում, հիմարություն է «խոզերի առաջ մարգարիտ շաղ տալն» ու անշնորհակալների մասին հոգալը: Հաճա՞խ ես ստիպված լինում հիշել այս խոսքերը ու կիրառու՞մ ես արդյոք այն, կամ ավելի շուտ կարողանու՞մ ես կիրառել:

    Moonwalker- Սովորաբար մի բան անելիս շնորհակալության մասին չեմ մտածում, եթե կարողանում եմ օգնում եմ, բայց դե բնականաբար երախտամոռությունը երբեմն հունից հանում է: Հիսուսի խորհուրդը բավական հաճախ եմ հիշում, բայց երբեք դիմացինիս դեմքին չեմ ասել, որովհետև ես էլ երբեմն անշնորհակալ եմ գտնվում: Ու ցանկացած դեպքում էլ, հավատացած եմ, որ լավությունը մի օր հետ է վերադառնում: Ուղղակի համբերել է պետք: Ինչպես իմ ամենասիրելի աստվածաշնչյան հատվածն է ասում՝ «Ամենեցուն ժամանակ է եւ ժամ ամենայն իրաց ի ներքոյ երկնից» (Ժող. 3:1)

    KarineIonesyan- Կրոնական թեմաներն ինչու՞ են քեզ հետաքրքրում, պայքար կա՞ քո հետաքրքրությունների մեջ, եթե այո, բնութագրիր այն ու տուր անվանում:]

    Moonwalker-

    Իմ ակումբային «ջահել» օրերի բանավեճե՞րն ես կարդացել:
    Եթե հնարավորություն ունենայի (այսինքն հնարավորություն կա՝ /մոդերավորման վահանակի ջանը սաղ/ թույլատրելի լիներ) դրանցից որոշները կջնջեի, կամ այլ կերպ կգրեի: Այս մի տարվա ընթացքում Ակումբը շատ բաների հետ սովորեցրեց նաև, որ պարտադիր չէ այն ամենին, ինչին դու համաձայն չես, արձագանքել:

    Չեմ թաքցնում, կրոնական թեմաները ինձ հետաքրքրում են, թե ինչու՝ չեմ կարող ասել:

    Իսկ իմ հետաքրքրությունների միջև պայքար կամ հակասություն չեմ նկատել: Մի բան կարող եմ ասել իմ հոբբիներից գերակայողը քնելն է:
    Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 18.11.2011, 11:57:
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  10. Գրառմանը 28 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (19.11.2011), Ameli (18.11.2011), Ariadna (18.11.2011), armen9494 (18.11.2011), Arpine (18.11.2011), ars83 (06.12.2011), CactuSoul (02.07.2014), davidus (18.11.2011), E-la Via (18.11.2011), erexa (19.11.2011), Freeman (18.11.2011), Magic-Mushroom (18.11.2011), Mark Pauler (19.11.2011), Moonwalker (18.11.2011), Nare-M (19.11.2011), Renata (18.11.2011), Sambitbaba (18.11.2011), Smokie (18.11.2011), Tig (18.11.2011), Valentina (20.11.2011), Ամպ (18.11.2011), Արևհատիկ (18.11.2011), Գեա (18.11.2011), Դատարկություն (18.11.2011), Ժունդիայի (18.11.2011), Նաիրուհի (18.11.2011), Շինարար (18.11.2011), Ռուֆուս (18.11.2011)

  11. #6
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    KarineIonesyan- Նույն օրագրիդ մեջ դու առաջարկեցիր կյանքի ապրելու 3 տարբերակներ՝1. Կյանք ապրած միայն իմ համար. օբյեկտը սեփական «Ես»-ը, 2. Կյանք ապրած բոլորի կամ Ուրիշի համար. օբյեկտը հանրային/ուրիշի «Ես»-ը, 3. Կյանք ապրած Աստծով ու Աստծու համար. օբյեկտը աստվածային «Ես»-ը, որ նույնական է կատարելությանը: Ո՞րն ես ընտրել վերջիվերջո քեզ համար ու նորից ինչու՞:

    Moonwalker-Այս հարցն էլ այն հարցի նման ծանր է:
    Դրանք բոլորն էլ առկա են՝ որոշակի հարաբերակցությամբ, ընդ որում էդ հարաբերակցությունը հիմա իմ համար էնքան ամոթալի է, որ չեմ էլ գրում:
    Հա ու էդ գրառումից հետո կարծիքս ահագին փոխվել է, ուստի մի քիչ այլ ընկալում ունեմ էս պահին: Ներքին վերաիմաստավորումը կարծես թե անընդհատ գործընթաց է ու բնությունների համակեցությունն էլ մի մարդու մեջ անընդհատ փոփոխվում է: Մի օր մի զգացումն ու նպատակն է ուժեղ, մի օր՝ այլ: Չգիտեմ...

    KarineIonesyan-Հ.Գ. հարց վերջին՝ Ակումբը ասում ես եզակի բացառություն է, քանի որ ոչ մի սոցիալական կայքում չկաս, ինչպե՞ս ստացվեց, որ այդպես ստացվեց, ո՞նց, ե՞րբ եւ ինչու՞ Ակումբը գրավեց քեզ:

    Moonwalker- Ակումբը, իրոք եզակի, իմ համար երջանիկ բացառություն էր: Մի թեմա կար, պատմել եմ թե ինչպես հայտնվեցի ակումբում: Չգիտեմ՝ սեր էր առաջին հայացքից: Եկա ու մնացի: Ու չեմ գնալու մինչև չվռնդեն(ք): Հիմա իմ կյանքի մի մասն է, ինչպես և մի մասն են էն մարդիկ, ում ճանաչել եմ Ակումբի շնորհիվ: Երևի Ակումբը տալիս է ջերմություն, որը ոչ մի բազմամիլիոնանոց սոցցանց չի կարող տալ: Ջերմությունն է ինձ պահում այստեղ:

    KarineIonesyan- Այլ հարցեր են ծագում մոտս, որոնք գիտակցաբար չեմ տալիս, որ Ակումբցիներին տեղ թողնեմ: Պատրա՞ստ ես քեզ հանձնեմ Ակումբականների դատին:

    Moonwalker- Հա պատրաստ եմ, ավելի շուտ հեսա Ակումբից դուրս գամ պատրաստ կլինեմ

    Քեզ շնորհակալություն

    KarineIonesyan-Քեզ էլ շնորհակալություն, դե Moonwalker ջան քեզ հաջողություն եմ մաղթում ու նաեւ, որ կյանքում գործ չունենաս սրիկա աղջիկների հետ
    Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 18.11.2011, 11:58:
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  12. Գրառմանը 31 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (18.11.2011), Ambrosine (19.11.2011), Ameli (18.11.2011), Ariadna (18.11.2011), armen9494 (18.11.2011), Arpine (18.11.2011), ars83 (06.12.2011), CactuSoul (02.07.2014), davidus (18.11.2011), E-la Via (18.11.2011), erexa (19.11.2011), Magic-Mushroom (18.11.2011), Mark Pauler (19.11.2011), Moonwalker (18.11.2011), Nare-M (19.11.2011), Renata (18.11.2011), Sambitbaba (18.11.2011), Smokie (18.11.2011), Tig (18.11.2011), Valentina (20.11.2011), Ամպ (18.11.2011), Արևհատիկ (18.11.2011), Գեա (18.11.2011), Դատարկություն (18.11.2011), Էլիզե (18.11.2011), Ժունդիայի (18.11.2011), Լուսաբեր (19.11.2011), Նաիրուհի (18.11.2011), Շինարար (18.11.2011), Ուլուանա (19.11.2011), Ռուֆուս (18.11.2011)

  13. #7
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարինե, Moonwalker շնորհակալություն հարցազրույցի համար, այն սպասված էր ու հետաքրքրությամբ կարդացի:


    Moonwalker ջան, չես պատկերացնի ոնց եմ հասկանում քո սերը խոսող լռության հանդեպ: Ինչպես որ հասկացել եմ, միայն այդ ժամանակ ես հնարավորինս հարզատանում դիմացինի հետ… Ի դեպ, ես էլ չեմ սիրում դրսում ականջակալներով լինել, պետք է հնարավորինս ամբողջությամբ ընկալեմ այն, ինչ կատարվում է շուրջս:

    Մտածում եմ ինչ հարց տամ, բայց հիմա մտքովս բան չի անցնում, ուրեմն հարցերով հետո կհամենամ :

    Բայց մի բան ասեմ… Moonwalker ջան, շատ կցանկանայի, որ ծայրահեղության ու տեղը տեղին խենթության համը զգաս մի օր… Այդ ժամանակ կհասկանաս, որ վերահսկողությունից դուրս լինելն էլ ներքին փոխակերպման մի ձև է :
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (18.11.2011), armen9494 (18.11.2011), Claudia Mori (18.11.2011), Magic-Mushroom (18.11.2011), Moonwalker (18.11.2011), Sambitbaba (18.11.2011), Tig (18.11.2011), Արևհատիկ (18.11.2011)

  15. #8
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս լիքը հետաքրքիր հարցազրույցներ եղան, որոնցից հատկապես երկուսին շատ էի սպասում։ Էն մեկի թեմայում էդպես էլ չգրեցի , էստեղ գրեմ։
    Կարինե ջան, շնորհակալություն էսօրվա ամենալավ անակնկալի համար։
    Արշակ ջան, թեև գիտեմ, որ անսահման խորություններ ունես, որոնք դժվար էլ կարողանամ մի օր բացահայտել, բայց էսքանի համար էլ եմ շատ ուրախ։ Այ էսպիսին էլ քեզ միշտ պատկերացրել եմ (և´ մինչև մեր էն կիսատ-պռատ/պատահական հանդիպումները, և´ դրանցից հետո)։
    Չգիտեմ, է՜, մի տեսակ անբացատրելի ջերմություն եմ զգում քո հանդեպ...
    Հարցեր էլ հաստատ կծագեն շուտով, պատրաստվիր ։Ճ
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 18.11.2011, 13:53:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (18.11.2011), Claudia Mori (18.11.2011), Magic-Mushroom (18.11.2011), Moonwalker (18.11.2011)

  17. #9
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա իմ շաբլոն հարցերը

    1. Քո սիրած գրողը:
    2. Քո սիրած երգը:
    3. Գիրք, որ հատկապես շատ ես հավանում:
    4. Պատմությունից ո՞ւմ կարաս առանձնացնես, որ ինքը նենց հերոս տղա ա կամ աղջիկ:
    5. Եթե անցալից որևէ մի նշանավոր դեմքի հետ զրուցելու հնարավորություն ունենայիր, ո՞ւմ հետ կուզեիր զրուցել ու ինչի՞ մասին:
    6. Երբ Աստծուն հանդիպես, ասենք թե, ի՞նչ կհարցնես կամ կասես իրան:
    7. Ջեքսոնի նման պարել կարողանո՞ւմ ես, դե գոնե ինչ-որ չափով:
    8. Եթե հնարավորություն ունենաս ընտրելու, որտե՞ղ ու ո՞ր ժամանակներում կուզեիր ապրել:
    9. Մասնագիտությունդ ի՞նչ ա, և ընդհանրապես դա էդ ի՞նչ մասնագիտություն ա որ:
    10. Հա, Պոզների հաղորդումը հաճախ եմ նայում, հարցեր կա՞ն:

    Հ. Գ. Բոլոր հարցերի կողքը կա «ինչո՞ւ» հարցը: Խնդրում եմ պատասխաններդ մի փոքր հիմնավորես

    Ապրեք, ժողովուրդ ջան, լավն էր

  18. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (18.11.2011), CactuSoul (02.07.2014), Claudia Mori (18.11.2011), E-la Via (18.11.2011), Moonwalker (18.11.2011), Renata (18.11.2011), Sambitbaba (18.11.2011), Smokie (18.11.2011), Tig (18.11.2011), Ամպ (18.11.2011)

  19. #10
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ հարցազրույց էր, երկուսիցդ էլ շնորհակալ եմ:

    ի դեպ՝
    Մեջբերում moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի բան կարող եմ ասել իմ հոբբիներից գերակայողը քնելն է:
    Աբրիս, էֆենդի
    The cake is a lie.

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (18.11.2011), Magic-Mushroom (18.11.2011), Moonwalker (18.11.2011), Նաիրուհի (18.11.2011)

  21. #11
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր հարցազրույցը, երկուսդ էլ շատ ապրեք
    Moonwalker քեզ չեմ ճանաչում, ակումբում էլ շատ քիչ ենք շփվել, բայց կարդալուց մի տեսակ հարազատ բան զգացի, չգիտեմ ինչն էր, բայց շատ հարազատ. երևի այն՝ որ դու էլ ես իսկական ակումբցի
    հա, էս դեպքը իմ մոտ էլ ա եղել
    Մեջբերում KarineIonesyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Moonwalker- ....Չնայած մի անգամ հրապարակային մի դեպք եղել է: Ծայրահեղ...զայրույթի էր հասցրել, անկառավարելի զայրույթի: Կյանքումս միակ անգամ աղջկա վրա ձեռք եմ բարձրացրել () ...

    Բայց մինչև հիմա էլ կարծում եմ, որ ճիշտ եմ վարվել:
    Այ սենց մի դեպք իմ հետ էլ էր եղել՝ դպրոցական տարիքում, ու ես էլ եմ կարծում, որ ես սխալ չէի ես իրան մինչև էդ մի քանի անգամ զգուշացրեցի
    Բայց էդի շատ շուտ էր՝ դպրոցական տարիքում

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Claudia Mori (18.11.2011)

  23. #12
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապրեք երկուսդ էլ:
    Ուոլքեր ջան դու շա՜տ հետաքրքիր անձնավորություն ես, ինքս էլ չգիտեմ թե ի՞նչն ա քո մեջ ինձ հիմա ամենաշատը հետաքրքրում, բայց հաստատ մի բանի պակաս եմ զգում, ուզում եմ ավելին իմանալ քո մասին, (ակումբցիներ, ձեզ տեսնեմ, ձեր հարցերով հանդերձ):

    Ինչպե՞ս կվերաբերվեիր այն բանին, որ տարբեր մարդիկ քեզ դիմեին իրենց ընտրած մականունով, կամ ածականով:
    Իհարկե յուրաքանչյուր մարդ յուրահատուկ է իր չափով, որոշակիորեն տարբերվում է մյուսներից: Կոնկրետ քո ճանաչած մարդկանց մեջ կա՞ մեկը, ով քեզ համար ամենահետաքրքիր անձնավորությունն է, ում հետ որ շատ հետաքրքիր կլիներ զրուցել, թե՞ բոլորին նայում ես որպես հավասարների, իրենց յուրահատկություններով հանդերձ:
    Իսկ ընդհանրեպես սիրու՞մ ես խորհուրդներ ստանալ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (18.11.2011), Moonwalker (18.11.2011)

  25. #13
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջապես մի քիչ ազատ ժամանակ գտա, մի քանի բան եմ մոռացել գրել:

    Շատ հետաքրքիր հարցազրույց էր ինձ համար, քանի որ Мооnwalker-ին չեմ ճանաչել ու, ինչ մեղքս թաքցնեմ, գրառումները չեմ կարդացել Ու միգուցե դա էլ էր պատճառը, որ հետաքրքրությամբ սկսեցի կարդալ իր գրեթե բոլոր գրառումները ու բացած բաժինները եւ հարցազրույց անցկացրեցի հետը, կարծում եմ ինքը լրիվ այս դարի մարդ է, այիսնքն ունի պրակտիկ մտածելակերպ, դե իսկ որ շախմատ է սիրում, դա արդեն շատ բան է ասում մարդու մասին Տարիքով փոքր է, բայց խելացի է, դա եւս կարծում եմ մեծ առավելություն է ու ինձ արդեն հետաքրքիր է ասենք 5 տարի հետո ինչի կհասնես դու

    Մի քիչ ոչ անմիջական ստացվեց հարցազրույցը իմ կարծիքով, քանի որ այն ինտերնետով եմ արել, իսկ ես սովոր եմ մարդուն տեսնելով հարցազրույց անցկացնել Անկեղծ ասած, այդպես էլ պլանավորել էինք, ուղղակի վատառողջ լինելու պատճառով չստացվեց, բայց կարծում եմ դրա տեղը կլրացնենք

    Հա մեկ էլ ուզում էի սմայլիկներ դնել իմ հարցերի մեջ, բայց համակարգը ասում էր, որ պիտի կրճատես, վերջը ջղայնացա իմ հարցերի միջից բոլոր սմայլիկները հանեցի
    Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 18.11.2011, 19:25:
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (18.11.2011), Smokie (18.11.2011), Նաիրուհի (18.11.2011)

  27. #14
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հատ-հատ չգրեմ: Բոլորիցդ շնորհակալ եմ լավ խոսքերի համար: Սիրում եմ Ակումբը:

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Քո սիրած գրողը:
    Կաֆկա եմ սիրում ամենաշատը: Ոչ թե հասկանում, հավանում, համաձայն եմ (եթե իր հետ համաձայն մարդիկ կան), այլ հենց սիրում եմ: Կարդալուց ողջ էությունդ համակող զգացումն եմ սիրում: Ափսոս գերմաներեն չգիտեմ:

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    2. Քո սիրած երգը:
    Ամենաշատը՝



    Ամեն երևէջը բոլոր բջիջներովս զգում եմ:

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    3. Գիրք, որ հատկապես շատ ես հավանում:
    Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները»: Տողատակերի համար եմ սիրում: Զարմանում եմ, որ ոմանք որպես անեկդոտների գիրք են կարդում:

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    4. Պատմությունից ո՞ւմ կարաս առանձնացնես, որ ինքը նենց հերոս տղա ա կամ աղջիկ:
    Հենց «հերոս տղա» բնորոշիչը երևի ամենալավը Ֆիդիպպիդեսին ա համապատասխանում: Հերոսը էր, որովհետև ոչ մի անձնական օգուտ չէր ակնկալում:

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    5. Եթե անցալից որևէ մի նշանավոր դեմքի հետ զրուցելու հնարավորություն ունենայիր, ո՞ւմ հետ կուզեիր զրուցել ու ինչի՞ մասին:
    Թալեյրանի: Չգիտեմ, միշտ հիացել եմ էդ մարդու անձնական ու քաղաքական ճկունությամբ: Փոքր «մաստեր-քլասս» կստանայի:

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    6. Երբ Աստծուն հանդիպես, ասենք թե, ի՞նչ կհարցնես կամ կասես իրան:
    Անկեղծ պատասխան չունեմ:

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    7. Ջեքսոնի նման պարել կարողանո՞ւմ ես, դե գոնե ինչ-որ չափով:
    Մի անգամ Smooth Criminal-ի anti-gravity lean-ի հետևանքով քիթ-բերանի ընկնելուց հետո, էլ չեմ փորձել: Պարելու հետ չունեմ:

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    8. Եթե հնարավորություն ունենաս ընտրելու, որտե՞ղ ու ո՞ր ժամանակներում կուզեիր ապրել:
    Հիմա աստեղ էլ վատ չեմ ապրում:
    Ապրել չէ, բայց կուզենայի 1938-ի նոյեմբերին Հոլանդիայում լինեի: ԱՎՐՕ չեմպիոնների մրցաշարի հանդիսատես կուզենայի լինել:

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    9. Մասնագիտությունդ ի՞նչ ա, և ընդհանրապես դա էդ ի՞նչ մասնագիտություն ա որ:
    Հա էլի: Արաբագետի պես աննպատակ բան ա, բայց մի առավելություն ունի: Չլինի-չլինի, կգնամ Թուրքիա ապրանք բերելու:
    Իսկ եթե լուրջ, կարևորը ինձ դուր ա գալիս:

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    10. Հա, Պոզների հաղորդումը հաճախ եմ նայում, հարցեր կա՞ն:


    Չէ, հարցերը Vox populi բաժնում են:

    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպե՞ս կվերաբերվեիր այն բանին, որ տարբեր մարդիկ քեզ դիմեին իրենց ընտրած մականունով, կամ ածականով:
    Իրենց ընտրած՝ բացասական, իրենց ընտրած ու իմ հաստատած՝ հնարավոր է: Իսկ ընդհանրապես իմ անունը շատ եմ սիրում:

    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե յուրաքանչյուր մարդ յուրահատուկ է իր չափով, որոշակիորեն տարբերվում է մյուսներից: Կոնկրետ քո ճանաչած մարդկանց մեջ կա՞ մեկը, ով քեզ համար ամենահետաքրքիր անձնավորությունն է, ում հետ որ շատ հետաքրքիր կլիներ զրուցել, թե՞ բոլորին նայում ես որպես հավասարների, իրենց յուրահատկություններով հանդերձ:
    Բոլորին նայում եմ որպես հավասարների, բայց շփման գործում, բնականաբար, ունեմ իմ նախընտրությունները: Կան մարդիկ ում հետ ավելի հաճույքով եմ շփվում: Երևի ինչպես բոլորը:

    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ընդհանրեպես սիրու՞մ ես խորհուրդներ ստանալ:
    Չէ, ինքնանպատակ խորհուրդներ չեմ սիրում: Բայց և չեմ խորշում խորհուրդներ լսելուց ու ընդունելուց: Հաճախ ինքս եմ դիմում խորհուրդների համար: «Խորհրդատու» մարդիկ էլ, բնականաբար, սահմանափակ թիվ ունեն:

  28. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (18.11.2011), armen9494 (19.11.2011), Arpine (18.11.2011), ars83 (06.12.2011), CactuSoul (02.07.2014), Claudia Mori (19.11.2011), E-la Via (18.11.2011), Nare-M (19.11.2011), Sambitbaba (11.12.2011), Smokie (18.11.2011), Արևհատիկ (18.11.2011), Ժունդիայի (18.11.2011), Շինարար (18.11.2011)

  29. #15
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    36
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե ասում ես էլի,ինչպես է զգացվում,որ պրոֆեսիոնալ է աշխատել,մեկ շնչով կարդացի,ապրես Կարինե ջան,իսկական լրագրողական տաղանդ ունես,ճիշտ ես ընտրել մասնագիտությունդ,moon ապրես շատ դինամիկ եւ հումորով լի,հեշտ կարդացվող հարցազրույց էր,նոր կողմից քեզ բացահայտեցի
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  30. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (19.11.2011), Moonwalker (18.11.2011)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցազրույց Աստծո հետ
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Կրոն
    Գրառումներ: 122
    Վերջինը: 02.01.2016, 01:51
  2. Հարցազրույց Tig-ի հետ
    Հեղինակ՝ E-la Via, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 62
    Վերջինը: 16.10.2011, 17:18
  3. Հարցազրույց
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 51
    Վերջինը: 14.09.2011, 17:38
  4. Հարցազրույց *e}|{uka*–ի հետ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 64
    Վերջինը: 16.03.2009, 11:33
  5. Հարցազրույց moj -ի հետ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 10.09.2007, 09:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •